Լույսը լուսանկարչության մեջ

7
ԼԼԼԼԼԼ ԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼ ԼԼԼ ՆՆՆՆՆ ՆՆՆՆՆՆՆՆՆ ՆՆՆՆ ՆՆ ՆՆՆՆՆՆ ՆՆ ՆՆՆՆՆՆՆՆՆՆՆ ՆՆ ՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆ ՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆ ՆՆՆՆՆՆՆՆՆՆՆ ՆՆՆՆՆՆ ՆՆ ՆՆՆՆՆՆ ՆՆՆ, ՆՆՆՆՆՆՆ ՆՆՆՆՆՆՆՆՆ ՆՆՆ ՆՆՆՆՆՆՆ: ՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆ ՆՆՆՆՆՆՆՆ ՆՆ ՆՆ Լ

Upload: narekisakhanyan

Post on 05-Aug-2015

48 views

Category:

Education


4 download

TRANSCRIPT

Page 1: Լույսը լուսանկարչության մեջ

Լույսը լուսանկարչության մեջ

Նարեկ Իսախանյան

Քանի որ սիրում եմ լուսանկարել ու բնագիտությունից հանձնարարված առաջադրանքը կապված էր լույսի հետ,

որոշեցի համատեղել այդ երկուսը: Լուսանկարների հեղինակը ես եմ

Page 2: Լույսը լուսանկարչության մեջ

Լուսանկարչության մեջ պատկերի ստացման հիմնական միջոցը լույսն է: Առարկաներից անդրադարձած լուսային ճառագայթները լուսազգայուն նյութի վրա ստեղծում են լուսանկարչական պատկեր: Լուսանկարչության և կինոյի մեջ լույսը հանդիսանում է ստեղծագործական պատկերի օբյեկտիվ իրականության հիմնական միջոցը:

Page 3: Լույսը լուսանկարչության մեջ

Վարպետորեն կիրառված լույսը ընդունակ է վերարտադրել բնությունը այնպես, որ պատկերը կարող է ձեռք բերել տարբեր որակներ: Լույսի միջոցով կարելի է ընդգծել կամ փափկեցնել պատկերվող առարկաների և ֆիգուրների ռելիեֆը:

Լույս ու ստվերի որոշումը միշտ կապված է լույսի աղբյուրի բնույթի հետ: Լույս ու ստվերի բաշխումն ու բնութագիրը` արևային լուսավորվածությունից ստացված, տարբերվում է արհեստական լուսավորվածությունից, օրինակ լամպի լույսը:

Page 4: Լույսը լուսանկարչության մեջ

Պատկերային արվեստում ստեղծագործելիս չափազանց կարևոր է ստեղծագործության մեջ ճիշտ փոխանցել լույսի աղբյուրի բնույթը, քանի որ դրանով է որոշվում ժամանակը և գործողության վայրը: Արևային կամ լուսնային լուսավորվածությունը, էլեկտրական լուսավորվածությունը կամ լույսից անդրադարձած լուսավորությունը համապատասխանաբար միշտ կբնութագրեն պատկերը:

Page 5: Լույսը լուսանկարչության մեջ

Եթե մեր առջև լինի մի քանի առարկա միևնույն մակերեսով`ներկված տարբեր գույներով, ոչ ամբողջովին կլանված լույս, ապա, փոխելով լույսի աղբյուրները, մենք կարող ենք լիարժեքորեն կառավարել նրանց տարբեր գունային երանգներում: Փոխելով լույսի աղբյուրների ինտենսիվությունը մենք կարող ենք հասնել այն տպավորությանը, որ առարկաները, որոնք ներկված են մուգ գույներով, երևան ավելի լուսավոր, պայծառ և հակառակը, ավելի լուսավոր առարկաները կարող են ավելի մուգ թվալ:

Page 6: Լույսը լուսանկարչության մեջ

Այստեղից մենք կարող ենք եզրակացնել, որ լույսը հանդիսանում է երանգների փոփոխման և վերախմբավորման միջոց: Այնպես ինչպես լույսը հանդիսանում է երանգի կազմավորման և վերախմբավորման գլխավոր գործոնը, այնպես էլ պատկերվող առարկաների լուսավորությունը, ձևը և տարածությունը պետք է համապատասխանեն պատկերի երանգային լուծմանը:

Page 7: Լույսը լուսանկարչության մեջ

Շնորհակալություն ուշադրության համար...