СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 95-100.pdfկական supani...

9
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.2 (12) Общественные науки (Армянская филология) Social Sciences (Armenian Philology) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

Upload: others

Post on 26-Aug-2020

5 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 95-100.pdfկական Supani տեղանունն անցել է հայոց լեզվին Ծոփք ձևով, որի մեջ վերջին

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.2 (12)

Общественные науки (Армянская филология)

Social Sciences (Armenian Philology)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 95-100.pdfկական Supani տեղանունն անցել է հայոց լեզվին Ծոփք ձևով, որի մեջ վերջին

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.2 (12)

Հասարակական գիտություններ

(Հայ բանասիրություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 95-100.pdfկական Supani տեղանունն անցել է հայոց լեզվին Ծոփք ձևով, որի մեջ վերջին

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

բ.գ.դ., պրոֆ. Ա. Աբաջյան

բ.գ.դ., պրոֆ. Յու. Ավետիսյան

բ.գ.դ., դոց. Ն. Հարությունյան

բ.գ.թ., դոց. Վ. Պետրոսյան

բ.գ.թ., դոց. Ա. Տեր-Մինասյան

բ.գ.թ., դոց. Ն. Պողոսյան

բ.գ.թ., դոց. Ա. Ղազարյան

Редакционная коллегия:

д.ф.н., проф. А. Абаджян

д.ф.н., проф. Ю. Аветисян

д.ф.н., доц. Н. Арутюнян

к.ф.н., доц. В. Петросян

к.ф.н., доц. А. Тер-Минасян

к.ф.н., доц. Н. Погосян

к.ф.н., доц. А. Казарян

Editorial Board

DSc, Prof. A. Abajyan

DSc, Prof. Y. Avetisyan

DSc, Associate Prof. N. Harutyunyan

PhD, Associate Prof. V. Petrosyan

PhD, Associate Prof. A. Ter-Minasyan

PhD, Associate Prof. N. Poghosyan

PhD, Associate Prof. A. Ghazaryan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+37460) 710194,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 95-100.pdfկական Supani տեղանունն անցել է հայոց լեզվին Ծոփք ձևով, որի մեջ վերջին

95

Վանուհի Բաղմանյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ, Հայոց լեզվի

պատմության ամբիոն, ասպիրանտ Գիտ. ղեկավար՝ բ.գ.թ., դոց. Ն. Դիլբարյան

Էլ. փոստ՝ [email protected]

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ Ն. ԱԴՈՆՑԻ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՈՒՍՏԻՆԻԱՆՈՍԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ» ԳՐՔՈՒՄ

Ն. Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» մենագրության արժեքը պայմանավոր-

ված է հեղինակի կողմից ոչ միայն պատմաբանասիրական վերլուծությունների աննախադեպ մեթոդ-ների ընտրությամբ ու կիրառմամբ, այլև եզրակացությունների կուռ և համընդգրկուն բնույթով: Այսօր էլ՝ 21-րդ դարում, հայ և օտարազգի պատմաբաններն ու տեղանվանագետներն իրենց հետազոտու-թյունները կառուցում են՝ ելնելով Ն. Ադոնցի այս երկի հիմնադրույթներից: Ինչպես ներածական բաժ-նում հեղինակն է նշում, աշխատության հիմքում ընկած են որակով ու ծագումով տարբեր նյութեր՝ քաղված ազգային և օտար աղբյուրներից: Վիճելի դեպքերում գիտնականը քննադատաբար է վերա-բերվում առկա նյութերին` անկախ նրանց ծագումից: «Մեր աշխատության նկատմամբ մենք համակ-ված ենք այն գիտակցությամբ, որը կարող է արտահայտվել եվրոպական ֆեոդալիզմն ուսումնասիրող-ներից մեկի խոսքերով` für eine Zeit, in welcher die Quellen aus Fragmenten bestehen, wird niemand das allein Richtige gefunden zu haben glauben»

1 (մի այնպիսի ժամանակահատվածի համար, երբ սկզբնաղ-

բյուրները հատվածական են, ոչ ոք չպետք է հավատա ճշմարտությունը միայնակ բացահայտելու մտքին): Այս աշխատությունը մեզ հետաքրքրում է հատկապես բանասիրական դիտանկյունից. Ն. Ադոնցի ուշագրավ ստուգաբանություններն ու տեղանվանագիտական անդնդախոր գիտելիքներն, ան-տարակույս, ուսումնասիրության մեծածավալ նյութ կարող են դառնալ, այդուհանդերձ, սույն հոդվա-ծում մենք կկենտրոնանանք նրա հետազոտության տեղանվանագիտական կողմի վրա` միըստմիոջե ասպարեզ հանելով հայկական հնագույն տեղանունները նշյալ դարաշրջանում:

Մինչ Ն. Ադոնցի տեղանվանագիտական վերլուծություններին անցնելը նշենք, որ «Հուստինիա-նոսի դարաշրջան» ասելով` Ն. Ադոնցը նկատի ունի ոչ միայն Հուստինիանոսի թագավորության տարի-ները, այլև անտիկ պետականությունից միջնադարյան պետականությանն անցնելու շրջանն ընդհան-րապես: Այս ժամանակաշրջանն ուսումնասիրելով` գիտնականը ելակետ է ունեցել նախևառաջ հայոց պատմության համար վերջինիս ունեցած կարևորությունը:

Ն. Ադոնցն իր աշխատությունը բաժանել է երեք հիմնական մասերի՝ Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան և Նախարարության ծագումը: Մեր ուսումնասիրության նյութն առնչվում է, բնա-կանաբար, առաջին երկուսին, որոնց քննությունն էլ մեզ հանգեցրեց հետևյալ գծապատկերի կառուց-մանը՝ ի դյուրընկալումն ստորև կատարվող վերլուծությունների՝

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

1. Ինքնավար իշխանություններ

Աշտիանենե Բալավիտենե Սոփենե Ծոփ

1. Այրարատ

Բասեն Գաբեղեանք Աբեղեանք Հաւունիք Արշարունիք Բագրևանդ Ծաղկոտն Վանանդ

Շիրակ Արագածոտն Նիգ Կոգովիտ (Կոգի հովիտ) Ոստան Հայոց Ուրծաձոր (Ուրծի ձոր) Արած Շարուր

2. Ներքին Հայք

Խորձիանենե Պաղնատուն Մունձուր Դարանաղի Եկելեսենե Աղիւն

Մանաղի Դերջան Կարին Շաղագոմ Սպեր

2. Տուրուբերան

Խոյթ Ասպակունիք Տարաւն Արշամունիք Մարդաղի Դասնաւորք Տուարածատափ Դալառ

Հարք Վարաժնունիք Բզնունիք Երեւարք Աղիովիտ Ապահունիք Կոգի Խորխոռունիք

1 Ադոնց Ն., Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Երևան, 1987, էջ 10:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 95-100.pdfկական Supani տեղանունն անցել է հայոց լեզվին Ծոփք ձևով, որի մեջ վերջին

96

3. Փոքր Հայք

Օրբալիսենե Հայթուլանե Հայրեթիկե Օրսենե

Սիներվա Ազիրիս Վարսապա Օրսա ևն

3. Վասպուրական

I շարք Ռշտունիք Տոսպ Բոգունիք

Արճիշակովիտ Առբերանի Գառնի մինչև Կոգովիտ

II շարք

Բուժունիք Առնոյոտն Անձևացիք Տրպատունիք

Երվանդունիք Մարդաստան Արտազ մինչև Կոգովիտ

III շարք Ակե Մեծ Աղբակ Անձախի ձոր

Թոնրավան Ճուաշ-ռոտ մինչև Արաքս

Տեղի սահմանափակությամբ պայմանավորված՝ նշված տեղանունների մասին Ն. Ադոնցի վկայու-թյունները կզետեղենք ընտրության սկզբունքով:

Կայսրությունն Արևմտյան Հայաստանում տարբերում էր հողերի երեք շրջան՝ կախված նրանից, թե ինչ աստիճանի էր նրանց ենթակայությունը կայսերական իշխանությանը՝ ինքնավար իշխանու-թյուններ, Ներքին Հայք և Փոքր Հայք: Առաջինները գտնվում էին Հայաստանի հարավում` Տիգրիսի և Եփրատի միջև: Մեծ կամ Ներքին Հայքից տարբերելու համար Հուստինիանոսը նրանց տալիս է Մյուս Հայք անունը: Այսպես՝ Աշտիանենեն և Բալավիտենեն հայկական Հաշտյանքն ու Բալահովիտն են: Բալահովիտ հայերեն նշանակում է բալի հովիտ` բալ և հովիտ բառերից: Դրանից երևում է, որ տեղի անունն իսկապես Բալ է, որից առաջ է գալիս Բալու սեռական հոլովաձևը: Թերևս Աշտի-անե-ն կապ ունի Աշտի-շատ-ի հետ:

Հաջորդը Սոփենե, Անզիտենե և Սոփանենե, ինչպես նաև Անգելենե կոչվող տարածքն է, որ ավե-լի հին ժամանակներում, ըստ գիտնականի, հայտնի է եղել Սոփենե ընդհանուր անունով:

Հայկական Ծոփք-ը թուրքերեն այժմ կոչվում է Գյոլջեկ, ինչպես Ն. Ադոնցն է փաստում: Այն մի փոքրիկ ալպյան լիճ է՝ Խարբերդից ոչ հեռու: Ըստ Ն. Ադոնցի՝ Hore berd-ն էլ հավանաբար կարող է հա-մեմատվել Khar-berd-ի հետ: Խարբերդը գտնվում էր Անզիտենեում` Ալելուա դաշտում. այստեղ էր գտնվում նաև Շամուշատ-ը: Ալելուա դաշտը, ըստ Ն. Ադոնցի, համապատասխանում է այն դաշտին, որ հին հեղինակները կոչում էին Գեղեցիկ, որտեղ էլ գտնվում էր Արսամոսատ քաղաքը: Ն. Ադոնցը նշում է, որ այդ փաղաքշական անվանն արժանի է Խարբերդի դաշտավայրը, որը նույնիսկ իր՝ Ն. Ադոնցի ժա-մանակ էլ աչքի էր ընկնում բերրիությամբ ու բնակչության խտությամբ: Թուրքերեն այն կոչվում է Օլու-օվա, այսինքն` Մեծ դաշտ, բայց ակներև է, որ Օլու-ն ծագում է հին Ալելուա անունից, որը պարզապես իմաստավորվել է թուրքական լեզվամտածողությամբ:

Շահունյաց Ծոփքը, ըստ Փավստոսի, գտնվում էր Անզիտենեի և Մուզուրի միջև: Աշխարհացույ-ցում Ծոփքն այն գավառն է, որ ընկած է «Պաղնատունից և Բալահովիտից արևմուտք, այսինքն` համա-պատասխանում է Շահունյաց Ծոփքին: Հետաքրքրական է, որ Պտղոմեոսն էլ, Սոփենե ասելով, հաս-կանում է միայն Փոքր Սոփենեն»

1:

Ըստ Ն. Ադոնցի՝ Ծոփքը մեր թվարկությունից շատ առաջ հայտնի էր Supani անունով: Նախահայ-կական Supani տեղանունն անցել է հայոց լեզվին Ծոփք ձևով, որի մեջ վերջին ք-ն ani-ի պարզ համար-ժեքն է, որ հայերից առաջ այդ երկրում ապրող բնիկների լեզվում հոգնակիի նշանն էր: Supani անվա-նումը, Ն. Ադոնցի համոզմամբ, հարազատորեն պահպանվել է ասորական Sofan-aje ձևում:

Սոփանենեի մի մասը կոչվում էր Անգելենե: Ն. Ադոնցը կարծում է, թե նրա ծագումը վերաբերում է Սոփենեի տրոհումից հետո ընկած ժամանակաշրջանին և առաջացել է Մեծ Ծոփքից ճիշտ այնպես, ինչ-պես Անզիտենեն՝ չտրոհված Սոփենեից:

Ն. Ադոնցի վկայմամբ՝ Արշակունիների նախկին կալվածքների մի մասը, որ շրջանցվում էր Եփրա-տի վերին հոսանքով և հետագայում դարձավ Հռոմեական կայսրության ժառանգությունը, կազմում էր Մեծ կամ Ներքին Հայքը: Նրա գավառներից Պաղնատունն իր անունն ստացել է Պաղին կամ Պաղան գլխավոր քաղաքից: Պաղին-ի կողքին, Ն. Ադոնցի վկայմամբ, գտնվում էր Մուզուր գավառը, որից հյու-սիս՝ Եփրատի վրա, կողք կողքի ընկած էին Դարանաղին և Եկեղյաց գավառը: Դարանաղին գրավում էր Քյոմուր գետի հովիտը, իսկ Եկեղյաց գավառը՝ հարևան հարթավայրը:

Դերջան-ի անվանումը պահպանվել է տաճկական Թերջան կազայի անվան մեջ, որի գլխավոր քաղաքն է Մամախաթունը:

Աղիւն-ը հայ մատենագրության մեջ հայտնի է միայն Աշխարհացույցից, ընդ որում մի քանի ընթեր-ցումներում կարդացվում է Առիւծ:

Ըստ Ն. Ադոնցի` Շատգոմ-ից բացի` մնացած անունները նախահայկական ծագում ունեն: Ստրաբոնը, ինչպես Ն. Ադոնցն է նշում, Ակիլիսենե-ն տեղադրում է Եփրատի ձախ ափին: Իր կազ-

մությամբ ak-ilis-ene-ն հարազատ daran-ali-ին, man-ali-ին, mard-ali-ին, այսինքն` բաղկացած է Ake-ից և

1 Ադոնց Ն., էջ 50:

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 95-100.pdfկական Supani տեղանունն անցել է հայոց լեզվին Ծոփք ձևով, որի մեջ վերջին

97

ali-ից` *ակե-աղի: Հունարեն ilis ձևում վերջին s-ն համապատասխանում է կա՛մ հայերեն ց-ին, resp. նա-խագրաբարյան սեռական հոլովի ս-ին, կա՛մ հայցական հոլովի ս ձևույթին: Մի շարք աշխարհագրա-կան տեղանուններ, ըստ Ադոնցի, ունեն ali ածանցը: Նրանց շարքին է պատկանում նաև Աղիւն-ը, ինչ-պես և Analibna, Analiba կամ Analibla-ն: Ն. Ադոնցը կարծում է, որ An-alibna ձևի վերջին մասում չի կա-րելի չտեսնել հայերեն աղիւն-ը, որտեղ ւ-ը սկզբնական բ-ի փափկացումն է: Իսկ ի՞նչ է նշանակում ali-s-ը: Ըստ Հովհաննես Երզնկացու՝ Դարան-աղի-ն առաջ է եկել այդ գավառում եղած աղի քարանձավնե-րից, բայց Ն. Ադոնցը, մտածելով, որ դա ժողովրդական ստուգաբանություն է, քիչ հավանական է հա-մարում, որ alis-ն առաջացած լինի հայերեն աղի բառից. ըստ նրա՝ ավելի ճիշտն այն է, որ *ali ածակա-նակերտ ածանցը նախագրաբարյան ծագում ունի և համազոր է գրաբարյան –եղ-ին: Ըստ այդմ՝ Մարդ-աղի պարզապես նշանակում է Մարդ-յան, Ման-աղի՝ Մանյան, Ակ-իլիսենե՝ Ակիյան: Ավելի ճիշտն այն է,

որ *ali ածականակերտ ածանցը նախագրաբարյան ծագում ունի և համազոր է վրացական ელი-ին ու

գրաբարի եղ-ին. ըստ այդմ՝ Մարդ-աղի պարզապես նշանակում է Մարդ-յան (գավառ), Ման-աղի` Ման-յան, Ակ-իլիսենե` Ակիյան:

Դերջան-ը պահպանվել է ներկայիս Տերջան ևԴերսիմ ձևով: Դերսիմ-ի մի փոքրիկ շրջանը կոչվում էԿողլիջան: Ն. Ադոնցի կարծիքով՝Դերսիմ-ն ու Կողլիջան-ը հայկական Դերջան-իև Եկեղեք-ի, ինչպես և միջնադարյան Կելցեն-ի (*եկե-լես-ական-ից, հմմտ. Երզինջան *Երիզականից) արաբա-պարսկական ձևերն են:

Եփրատի արևմտյան ափին գտնվող հայկական հողերը հին ժամանակներից ի վեր կոչվում էին Փոքր Հայք: Ն. Ադոնցի կարծիքով՝ Փոքր Հայքի Օրսա քաղաքն ականները սխալմամբ մոտեցնում են Orsdara-ին: Գիտնականը հավանական է համարում, որ իր անվան համար Օրսենե-ին է պարտական նաև բյուզանդական թեմերից մեկը` Խարսիան-ոն-ը, որն այդպես էր կոչվում նույն թեմում գտնվող Խարսիան ամրոցի անունով: Ն. Ադոնցը հավելում է, որ վերջինիս դիրքը ստույգ հայտնի չէ, և անհաջող փորձ է կատարվել այն մոտեցնելու Karissa, Garsi-ին, որ գտնվում է Ամասիայից ոչ հեռու: Ըստ Ն. Ադոն-ցի` կարիք չկա Խորսիան-ը տանել հասցնել մինչև Պտղոմեոսի Օրսա-ն: Փոքր Հայքի գավառներից էր նաև Վարսապա-ն: Արաբ աշխարհագիրներից ոմանք առաջարկում են կարդալ Վարպասա` այն Արա-բիսոն-ի հետ նույնացնելու համար, ուրիշներն առաջարկում են Սարսապա: Ըստ Ն. Ադոնցի՝ եթե հնա-րավոր է Վարսապա-ի փոխարեն Սարասպա ընթերցումը, ապա ավելի հիմնավոր է այն նույնաց-նելԿուրու-չայ գետի վրա գտնվող նույնպես Սարսապ կոչվող գյուղի հետ: Ինչ վերաբերում է Orsa-ին, ապա կասկածից դուրս է, որ այն գտնվում էր Օրսենե-ում՝ անկախ նրանից` կընդունենք նրա նույնու-թյունն այժմյան Խորսանա գյուղի հետ, թե ոչ: Տեղագրական տեսակետից, ըստ նրա, Խորսանա-ն ավելի հարմար է Փոքր Հայքում գտնվող Օրսա քաղաքին, քան Օսդարա-ն, որ գտնվում է նրա սահմաններից դուրս:

Անցնենք Արևելյան Հայաստանի տեղանունների քննությանը: Հայաստանի արևելյան կամ պարս-կական մասը հայոց պատմության մեջ ունեցած իր դիրքով ու նշանակությամբ էապես տարբերվում է Արևմտյան Հայաստանից: Բյուզանդական աղբյուրներում Արևելյան Հայաստանը սովորաբար կոչվում է Պարսկահայք:

Արևելյան կամ մարզպանական Հայաստանի ծայրամասային նահանգները` Սյունիքը, Մոկքը և Տայքը, գտնվում էին Սյունյաց, Մոկաց և Մամիկոնյան իշխանական տների ձեռքին: Մյուս տոհմերը տե-ղադրված էին հիշյալ նահանգների միջև ընկած տարածքի վրա: Ըստ Աշխարհացույցի՝ այդ տարածքը բաժանվում էր երեք մեծ երկրների` Այրարատ, Տարուբերան, Վասպուրական: Այրարատում Աշխար-հացույց-ը հաշվում է 16 ստորաբաժանում կամ գավառ, որոնք բերված են աղյուսակում: Դրանցից Շիրակն զբաղեցնում էր Ախուրյան գետի հովիտը` Վանանդի և Այրարատի միջև և Ն. Ադոնցի ժամա-նակ արդեն կոչվել է Շորագյալ, հայերեն` Շիրակ-գավառ կամ Շիրակ-ավան անունից:

Բասեան-ը, որ հետագայում կոչվել է Բասեն, տարածվում էր Արաքսի ակունքների մոտ, մինչև Սալքորա գյուղը, այսինքն, ինչպես Ն. Ադոնցն է նկատում, գրեթե մինչև ռուս-թուրքական սահմանը:

Կենտրոնական երկրորդ նահանգը` Տարուբերանը, ըստ Աշխարհացույցի, նույնպես կազմված է 16 գավառներից, որոնցից իր հնությամբ ու նշանակությամբ առավել կարևորը, ըստ Ն. Ադոնցի, Տարոնն է, որին հարում էին Արշամունիք և Ասպակունիք գավառները: Առաջինի անվանումն առաջացել է Ար-շամ-ից, որը, ամենայն հավանականությամբ, կապ ունի Արշամաշատ քաղաքի հիմնադրի հետ: Արշա-մունիքի նման Ասպակունիքը նույնպես ունի միայն աշխարհագրական վայրի նշանակություն և Աշ-խարհացույցում այդպես էլ կոչվում է` Ասպակունեաց կիրճ: Ասպակունիք-ը Խոյթին հարևան լեռնային հովիտներից մեկն է, որն ընկած է Կարա-սու գետի (հին Մեղրագետ) ձախ կողմում՝ Խանդոշ լեռներում` Սասունի դիմաց: Ապահունիք-ն ընկած է Մասիք մեծ լեռան ստորոտում: Այստեղ գտնվում էր Աղիորսք բնակավայրը: Ըստ Ն. Ադոնցի` Աղիորսք քաղաքը գործածվում է հին իմաստով` որսի համար հատկաց-ված ցանկապատ վայր: Փավստոսի երկում կոչվում է Աղոյ-հովիտ, իսկ Աշխարհացույց-ում` Աղիտ-ովիտ: Աղիորսք-ից դեպի արևմուտք, Ն. Ադոնցի վկայմամբ, լճափնյա շերտի ուղղությամբ տարածվում էր Բզնունիքը:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 95-100.pdfկական Supani տեղանունն անցել է հայոց լեզվին Ծոփք ձևով, որի մեջ վերջին

98

Կոր գավառը Բզնունիքի մի մասն է ճիշտ այնպես, ինչպես Աղիովիտը` Ապահունիքի: Մանազկեր-տից ցած, ձախ կողմից Արածանիի մեջ թափվում է Կոր-սու գետակը, որ սկիզբ է առնում Բուլամա փոքրիկ լճից. Ն. Ադոնցը ենթադրում է, որ հենց այդտեղ էր գտնվում հին Կորը: Մնացած գավառներից Երևարք-ը գտնվում էր լճի հարավային ափին` Աղձնիքի հարևանությամբ: Մարդաղի-ն գրավում էր Արաքսի ակունքները` Բինգյոլի հյուսիսային լանջերում: Նրանից դեպի արևելք` Վարաժնունիքի և Հար-քի վերևում, հերթով գալիս էին Դասնավորը, Տավարածատափը և Դալառը, որ տարածվում էին մինչև Արածանի գետը:

Երրորդ կենտրոնական նահանգը՝ Վասպուրական աշխարհը, ըստ Աշխարհացույցի, կազմված էր 35 գավառներից, թեև այնտեղ, ըստ Ն. Ադոնցի, բերված են միայն 32-ի անունները, իսկ նկարագրված են միայն 18-ը: Այդ գավառները նկարագրելիս Աշխարհացույց-ը հետևում է որոշակի սկզբունքի` թվար-կումն սկսում է հարավից հյուսիս` երեք շարքով: Այս գավառների տեղը մեծամասամբ հայտնի է գիտ-նականին. Ռշտունիք-ը՝ Ոստան կենտրոնով, Վանա լճի հարավ-արևելյան ափերն է, Տոսպ-ը՝ Վանի շրջակայքը, Արճիշակովիտ-ն ընկնում է Վանից հյուսիս` Արճակ լճի և նրա կողքից հոսող Մարմետ գետի շրջանում: Արճիշակովիտ-ի՝ Ն. Ադոնցի ժամանակաշրջանի անունն է Արճակ, որ հին Արճիշակ-ի համառոտ ձևն է` Արճէշ-ի նվազական ձևը: Արճեշ-ը Վանա լճի հյուսիսային անկյունում գտնվող քաղաք է: Հնում այդ անունն էր կրում նաև լճի մի մասը` Արճեշի ծոցը, իսկ ապա նաև ամբողջ լիճը: Ն. Ադոնցը հավանական է համարում, որ Արճեշ-ը հայերից առաջ գոյություն ունեցող բնակչության լեզվով առհա-սարակ նշանակել է լիճ:

Երկրորդ շարքի սկզբի գավառները` Բուժունիք-ը և Անձևացիք-ը, ընկած էին Բոհտան կամ Արևելյան Տիգրիս գետի վերին հոսանքի վրա: Անձևացիք-ից հարավ ընկած էին Բուժունիք-ը և Առնո-յոտն-ը, իսկ դեպի հյուսիս` Խոշաբ գետի վերին հոսանքի վրա, որի հովիտը կոչվում էր Հայոց ձոր, Տրպատունիք-ը և Երվանդունիք-ը, իսկ Արճակ լճից մինչև Արտազ տարածվում էր Մարդաստան-ը:

Գավառների երրորդ շարքը տարածվում է Զավ գետի ակունքներից դեպի Արաքս. դրանք են Աղ-բակ-ը, որ ներկայիս Աղբակի կազան է՝ Բաշկալա քաղաքով, սրանից դեպի հարավ` Ակե-ն, դեպի հյու-սիս` Անձախիձոր-ը՝ Կոտուր` հին Կոտոր գետի վրա համանուն քաղաքով, նրա կողքին՝ Կոտուր-ից արևմուտք, Թոնրավան-ն է` Նկան, Ն. Ադոնցի ժամանակվա Նագան ամրոցով: Այստեղ է գտնվում նաև մի ուրիշ պատմական ամրոց` Սևանը, որ կանգնած էր Լիմբի ձորում:

Ամփոփելով Ն. Ադոնցի վկայությունները հայկական հնագույն տեղանունների վերաբերյալ՝ իրա-վամբ, նշում ենք. Ա. «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» երկը տեղանվանագիտական ան-փոխարինելի շտեմարան է: Բոլոր տոհմանուններն ուղղակի դառնում էին տեղանուն, ամենից առաջ՝ խոշոր բնականուն՝ աշխարհի կամ գավառի անուն, որը տվյալ տոհմի բնօրրանն էր, ապա բնականու-նից ծնվում էին և փոքր նույնանուն բնականուններ՝ բերդերի, շեների, ավանների և այնտեղ գտնվող վանքերի անուններ, զուգահեռաբար նաև՝ խոշոր ֆիզիկա-աշխարհագրական միավորների անուններ՝ լեռների, որոնք իշխանության բարձր և անառիկ լինելու խորհրդանիշն են, լճերի և գետերի, որոնք տվյալ տոհմի տնտեսական հզորության և պաշտպանվածության երաշխավորն էին, իսկ վերջում ար-դեն ուղիղ կամ ածանցների հավելմամբ՝ ձորերի, դաշտերի, լեռնանցքների և վտակների անուններ, այսինքն՝ տոհմանուն տեղանվանահիմքը հույժ արդյունավետ արմատ էր վաղնջական շրջաններում ածանցմամբ և բառաբարդմամբ նոր տեղանունների կազմության համար: Բ. Երբ դիտարկում ենք պատմական հատուկ այն փաստաթղթերը, որոնք կոչվում են գահնամակներ և զորանամակներ, իսկ դրանք նախարարական անվանացուցակներ են, որտեղ նշված է տվյալ տոհմի բարձը՝ դիրքը, պետա-կան-իշխանական աստիճանակարգության մեջ և նրան պատկանող զորաքանակը՝ հեծելազորը և ընդ-հանրապես այրուձին, ապա տեսնում ենք, որ դրանք բոլորն անխտիր աշխարհագրական միավորների անվանումներ են՝ ամրագրված տարբեր ժամանակների քարտեզներում: Այդ գահնամակների և զորա-նամակների մանրակրկիտ հետազոտության հեղինակ Ն. Ադոնցն իր այս աշխատության մեջ ցույց է տալիս նախարարական անունների և նրանց պատկանող հողերի անունների հայելային կապը, որի հի-ման վրա վերականգնում է նաև իր քննած ժամանակներում վերացած նախարարական տոհմերի հետ-քերը՝ ըստ պահպանված տեղանունների

1: Մարդկային զարմը կարող է անհետանալ, ձուլվել և կլանվել

ավելի խոշոր և մարտունակ ազգությունների կողմից, բայց նրանց անուններից ծագած տեղանուններն ավելի երկարակյաց են, ուստի, նրանց հիման վրա հնարավոր է ուրվագծել տվյալ տարածքի տերերի ազգաբանությունը, զորօրինակ՝ հայ հին մատենագրության մեջ վերոհիշյալ Արշամունիք-ը համարվում է աշխարհագրական եզր Տարոնի կազմում՝ գավառանուն, որի տարածքը Ե դարում պատկանում էր Մանդակունյաց նախարարական տոհմին, բայց Ն. Ադոնցը ենթադրում է, որ այս տեղանունը ծագում է Արշամ անձնանունից, որն ամենայն հավանականությամբ կապ ունի Խարբերդի մոտ գտնվող Արշամա-շատ քաղաքի հիմնադրի հետ: Տարոնի արևմուտքում գտնվող Նեմրութ լեռան մոտ հայտնաբերվել է արձանագրություն, որտեղ կա հիշատակություն Արշամ թագավորի մասին: Ըստ որոշ աղբյուրների՝ նա

1 Ադոնց Ն., էջ 266- 432:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 95-100.pdfկական Supani տեղանունն անցել է հայոց լեզվին Ծոփք ձևով, որի մեջ վերջին

99

Տիգրան Բ-ի եղբայրն էր: Այս փաստերն իրար կապելով՝ Ն. Ադոնցը եզրակացնում է. «Ըստ երևույթին հին ժամանակներում Եփրատի հովտում եղել է Արշամունյաց իշխանական տոհմը. սրանց հաջորդները Բինգյոլի ստորոտում, այսինքն՝ այն վայրում, որ պահել է նրանց անունը, շարունակել են իրենց գոյու-թյունը բավական համեմատաբար երկար ժամանակ»

1: Նույն կարծիքին էր նաև Գր. Ղափանցյանը, որն

ավելի հեռուն էր գնում՝ պահպանված տեղանվան հիման վրա վերականգնելով ոչ միայն վերացած նա-խարարական տոհմանունը, այլև նրանց ազգային արմատները: Ելնելով Հայքում նրանց հաստատման ժամանակից, հիշատակման աղբյուրներից, նաև հնչյունական կառույցից՝ նա Մանդակունիներին, Սլկունիներին, Արշամունիներին համարում է հայացած խեթական վերաբնակներ, որոնք հաստատվել են Տարոնից հյուսիս-արևմուտք ընկած տարածքներում

2: Գ. Եթե անձնանվան կամ ցեղանվան հետ

տվյալ տեղանվան աղերսները չեն համոզում, պետք է փնտրել տվյալ ժամանակի դիցարանի աստված-ների անունների հետ զուգակցումներ, որովհետև այդ փուլում անվանադրման համար լուրջ գործոն էր նաև երկնային պաշտպանությունը, գերբնական ուժերի դերը: Թեև նշենք, որ խոշոր բնականունների պարագայում՝ երկրանուններ, գավառանուններ և այլք, հիմնադիր ցեղի անվանումն առավել վճռորոշ է, քան աստվածներինը: Դ. Հայկական հնագույն տեղանունների ստուգաբանական համակարգը Ն. Ադոնցի կողմից, թեև տրված է շատ կուռ ու հստակ, այդուհանդերձ մեզ վիճելի է թվում Ակիլիսենե տեղանվան առթիվ հեղինակի դիտարկումը, թե *ali (ալի) ածականակերտ ածանցը նախագրաբարյան ծագում ունի և համարժեք է գրաբարյան –եղ ածանցին: Առաջին հայացքից այս մոտեցումը ճշգրիտ է, քանի դեռ հեղինակը չի բերում օրինակներ. ըստ նրա՝ Մարդ-ալի-ն վերոնշյալ օրինաչափությամբ, այս-ինքն՝ ածականակերտ –ալի ածանց ունենալով, համարժեք է Մարդ-յան-ին, Ման-ալի-ն՝ Ման-յան-ին: Մեր կարծիքով, գրաբարյան –եղ-ը, ցույց տալով որևէ հատկանիշի շատ լինելը, չի կարող համարժեք լինել ածականակերտ –յան-ին: Հետևաբար Ն. Ադոնցի հիշատակած *ali (ալի)-ն կա՛մ համարժեք չէ գրա-բարյան –եղ-ին, կա՛մ համարժեք լինելով՝ վերոնշյալ Մարդ-ալի և Ման-ալի տեղանունների համարժեք-ները պետք է լինեն ոչ թե Մարդ-յան և Ման-յան, այլ Մարդ-եղ և Ման-եղ: Ե. Ն. Ադոնցը երկում միև-նույն տեղանունը մի դեպքում կոչում է Մունձուր, մյուս դեպքում՝ Մուզուր: Նկատի ունենալով նձ>զ ոչ հաճախադեպ անցումը հայերենում, որն ի հայտ է եկել նաև այս երկում, կարծում ենք, որ գրաբարի ես անձնական դերանվան հայցականը՝ զիս-ը, առաջացել է ոչ թե ուղղականից, ինչպես նշված է գրաբարի դասագրքերում, այլ տրական ինձ-ից, որի նձ-ն հայցականում դարձել է զ՝ ինձ>իզ: Վերջինիս ավելանա-լով հոլովակերտ զ նախդիրը՝ առաջընթաց տարնմանմամբ վերջին զ-ն դարձել է ս՝ զիզ> զիս:

Վանուհի Բաղմանյան

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ Ն. ԱԴՈՆՑԻ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՈՒՍՏԻՆԻԱՆՈՍԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ» ԳՐՔՈՒՄ

Բանալի բառեր՝ Ն. Ադոնց, տեղանուն, ստուգաբանություն, աշխարհագրական դիրք

Սույն աշխատանքի նպատակը Ն. Ադոնցի կողմից հայկական հնագույն տեղանունների տարակողմ քննու-թյունն է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» երկում: Ամբողջ աշխատությունը հեղինակը բաժանում է երեք մասերի՝ Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան և Նախարարության ծագումը, բայց մեր հետաքրքրու-թյան կենտրոնում հատկապես առաջին երկուսն են, որոնցում հեղինակը համապատասխանաբար քննում է բոլոր տեղանունները՝ ընդգծելով մի կողմից նրանց աշխարհագրական դիրքը, մյուս կողմից՝ ստուգաբանական ման-րակրկիտ աշխատանք կատարելով դրանց վերաբերյալ: Հատկանշական է, որ որքան էլ մեծարժեք ու անփոխարի-նելի է այս աշխատանքը, այդուհանդերձ կան ստուգաբանական որոշակի մութ անկյուններ, որոնք պետք է լուսա-վորվեն:

Вануи Багманян

ДРЕВНЕАРМЯНСКИЕ ТОПОНИМЫ В ПРОИЗВЕДЕНИИ Н. АДОНЦА «АРМЕНИЯ В ЭПОХУ ЮСТИНИАНА»

Ключевые слова: Н. Адонц, топоним, этимология, географическое положение

Целью данной работы является многостороннее исследование древнеармянских топонимов в произведении Н. Адонца «Армения в эпоху Юстиниана». Автор делит произведение на три части: «Западная Армения», «Вос-точная Армения», «Происхождение министерства». Однако нас интересует только две из них, в которых Адонц

1 Ադոնց Ն., էջ 345-346:

2 Капанцян Гр., Историко-лингвистические работы, Ереван, 1975, т. II, с.124-126:

Page 9: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 95-100.pdfկական Supani տեղանունն անցել է հայոց լեզվին Ծոփք ձևով, որի մեջ վերջին

100

исследует все топонимы, с одной стороны, выделяя их географическое расположение, с другой, проделывая огромную доскональную этимологическую работу. Следует заметить, что несмотря на то, что нами была проде-лана большая по объему работа, остались еще не исследованными некоторые этимологические стороны вышеуказанного произведения Адонца, которые будут освещены в последующих работах.

Vanuhi Baghmanyan

THE ANCIENT TOPONYMS IN N. ADONTS’S "ARMENIA IN THE PERIOD OF JUSTINIAN" BOOK

Keywords: N. Adonts, toponym, etymology, geographical location

The aim of this work is the multilateral analyses of the ancient toponyms found in "Armenia in the Period of

Justinian" work by N. Adonts. The whole work is divided into three parts by the author—Eastern Armenia, Western Armenia, the Origin of Ministry, nevertheless the first two of the parts are within the interests of our study particularly, where the author examines all the toponyms - on one hand pointing out the geographical locations, on the other hand carrying out a careful etymological study of them. It is noteworthy that no matter how valuable and indispensable is this work, nevertheless there are still some etymological aspects, which need to be illuminated.