Սուրահ Հովսեփ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/012-hovsep.pdf · 4. Մի...

13
1 Սուրահ «Հովսեփ» Հանուն ողորմած և բարեգութ Աստծո 1. Ալեֆ, լամ ռա։ Ահա սրանք են Հայտնության գրքի պարզ նշանները: 2. Մենք այն իջեցրինք երկնքից որպես ընթերցանության գիրք և արաբերեն լեզվով, որպեսզի այն հասկանաք: 3. Մենք այս Ղուրանի ներշնչմամբ քեզ կներկայացնենք հիանալի ճակատագրերի պատմություններ: Մինչ այս դու անտեղյակներից էիր: 4. Մի օր Հովսեփն ասաց իր հորը. «Տասնմեկ աստղ և արևն ու լուսինը երազում տեսա, որ ինձ պաշտում էին»: 5. (Հակոբը պատասխանեց). «Ո՛վ զավակս, այդ տեսիլքներդ եղբայրներիդ մի պատմիր, գուցե քեզ համար թակարդ լարեն, որովհետև սատանան մարդու թշնամին է»: 6. Դու Աստծո ընտրյալն ես: Ապագայի դեպքերի մեկնությունը քեզ պիտի ուսուցանի Նա: Իր շնորհները պիտի թափի քեզ վրա և Հակոբի ընտանիքի վրա, ինչպես որ ձեր նախահայր Աբրահամի ու Իսահակի վրա թափեց, որովհետև գիտուն և իմաստուն է Նա: 7. Հիրավի, Հովսեփի և իր եղբայրների պատմությունը կարող է որպես օրինակ ծառայել ապագա սերնդի համար: 8. Հովսեփի եղբայրներն ասացին.«Մեր հայր Հակոբն իր ամբողջ սերը տվել է Հովսեփին ու Բենիամինին, սակայն մենք ավելին արժենք, քան նրանք։ Մեր հայրը բացահայտ անիրավություն է անում»: 9. (Մեկն ասաց)՝ Հովսեփին սպանեք կամ օտար երկիր ուղարկեք, որպեսզի հայրական սերը միայն ձեզ վրա տարածվի, այնուհետև (կապաշխարեք) ու առաքինի մարդիկ կդառնաք:

Upload: others

Post on 03-Aug-2020

5 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Սուրահ Հովսեփ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/012-hovsep.pdf · 4. Մի օր Հովսեփն ասաց իր հորը. «Տասնմեկ աստղ և արևն

1

Սուրահ «Հովսեփ»

Հանուն ողորմած և բարեգութ Աստծո

1. Ալեֆ, լամ ռա։ Ահա սրանք են Հայտնության գրքի պարզ նշանները:

2. Մենք այն իջեցրինք երկնքից որպես ընթերցանության գիրք և արաբերեն

լեզվով, որպեսզի այն հասկանաք:

3. Մենք այս Ղուրանի ներշնչմամբ քեզ կներկայացնենք հիանալի

ճակատագրերի պատմություններ: Մինչ այս դու անտեղյակներից էիր:

4. Մի օր Հովսեփն ասաց իր հորը. «Տասնմեկ աստղ և արևն ու լուսինը

երազում տեսա, որ ինձ պաշտում էին»:

5. (Հակոբը պատասխանեց). «Ո՛վ զավակս, այդ տեսիլքներդ եղբայրներիդ մի

պատմիր, գուցե քեզ համար թակարդ լարեն, որովհետև սատանան

մարդու թշնամին է»:

6. Դու Աստծո ընտրյալն ես: Ապագայի դեպքերի մեկնությունը քեզ պիտի

ուսուցանի Նա: Իր շնորհները պիտի թափի քեզ վրա և Հակոբի ընտանիքի

վրա, ինչպես որ ձեր նախահայր Աբրահամի ու Իսահակի վրա թափեց,

որովհետև գիտուն և իմաստուն է Նա:

7. Հիրավի, Հովսեփի և իր եղբայրների պատմությունը կարող է որպես

օրինակ ծառայել ապագա սերնդի համար:

8. Հովսեփի եղբայրներն ասացին.«Մեր հայր Հակոբն իր ամբողջ սերը տվել է

Հովսեփին ու Բենիամինին, սակայն մենք ավելին արժենք, քան նրանք։

Մեր հայրը բացահայտ անիրավություն է անում»:

9. (Մեկն ասաց)՝ Հովսեփին սպանեք կամ օտար երկիր ուղարկեք, որպեսզի

հայրական սերը միայն ձեզ վրա տարածվի, այնուհետև (կապաշխարեք) ու

առաքինի մարդիկ կդառնաք:

Page 2: Սուրահ Հովսեփ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/012-hovsep.pdf · 4. Մի օր Հովսեփն ասաց իր հորը. «Տասնմեկ աստղ և արևն

2

10. Նրանցից մեկն ասաց. «Ձեր ձեռքերը եղբոր արյան մեջ մի՛ թաթախեք: Եկեք

նրան նետենք ջրհորի խորքը, որպեսզի որոշ ճամփորդներ նրան տեսնեն

ու վերցնեն իրենց հետ»:

11. Նրանք ասացին (Հակոբին)՝ ինչու՞ Հովսեփին մեզ չես վստահում: Մենք

նրա նկատմամբ ուշադիր կլինենք:

12. Թույլ տուր, որ նա մեզ հետ մեկնի վաղը, որպեսզի լավ ճաշի ու

զվարճանա: Մենք նրա պահապանները կլինենք:

13. Հակոբն ասաց. «Ես նրան ձեզ եմ հանձնում դողդողալով: Վախենում եմ, որ

ձեզանից մեկի անուշադրության պատճառով տղաս գայլի որս դառնա»:

14. Ասացին. «Եթե նրա վրա գայլ հարձակվի, մենք թվով շատ ենք ու նրան

կպաշտպանենք մեր կյանքի գնով»:

15. Եղբայրները մեկնեցին՝ իրենց հետ տանելով Հովսեփին: Այդ ժամանակ

մենք Հովսեփին ասացինք, որ մի օր այս արարքը պիտի հիշեցնի իր

եղբայրներին, բայց նրանք չեն հասկանալու:

16. Երեկոյան եկան իրենց հոր մոտ ու սկսեցին լացել:

17. Ասացին .«Հայր, մենք վազում էինք ու մարզվում: Իսկ Հովսեփին թողել էինք

մեր իրերի մոտ: Եվ գայլը նրան հոշոտեց: Դու չես հավատում մեզ, սակայն

մենք ճշմարիտ ենք ասում»:

18. Նրա արյունոտված շապիկը ցույց տվեցին (հորը, այն ներկված էր սուտ

արյամբ): (Հակոբն) ասաց. «Դուք էիք պատասխանատու նրա կյանքի

համար: Սակայն ես կտանեմ այս վիշտը: Միայն Աստված կարող է ինձ

մխիթարել այս դժբախտության մեջ»:

19. Ջրհորի մոտից անցնող մարդիկ մեկին իջեցրին, որ իրենց համար ջուր

բարձրացնի: Երբ մարդը դույլն իջեցրեց ջրի մեջ՝ գոչեց. «Ինչպիսի

բարեգթություն, ահա մի տղա»: Հովսեփին վերցրին իրենց հետ, որպեսզի

նրան (որպես ստրուկ) վաճառեն: Սակայն Աստված ծանոթ էր նրանց

արարքներին:

Page 3: Սուրահ Հովսեփ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/012-hovsep.pdf · 4. Մի օր Հովսեփն ասաց իր հորը. «Տասնմեկ աստղ և արևն

3

20. Նրան ծախեցին մի քանի չնչին դահեկանով ու ազատվեցին նրանից:

21. Եգիպտացին, որը գնեց Հովսեփին, ասաց իր կնոջը. «Լավ վարվիր այս

տղայի հետ, նա մի օր մեզ կարող է օգտակար լինել: Որպես զավակ

որդեգրենք նրան»: Ահա այսպես Հովսեփին հաստատեցինք Եգիպտոսում

(որպեսզի հնարավորություն ստեղծենք նրա իշխանության համար) ու

նրան սովորեցնենք գուշակել ապագան: Բարձրյալի կամքն անպայման

կկատարվի, և մարդիկ մեծ մասամբ չգիտեն այս ճշմարտությունը:

22. Երբ Հովսեփը հասունացավ, նրան տվեցինք գիտություն և

իմաստություն, որոնք առաքինության վարձատրություններն են:

23. Եգիպտացու կինը աչք էր դրել Հովսեփի վրա: Նա փակեց տան դռներն ու

իր կրքի մասին հայտնեց Հովսեփին: Նրան ասաց՝ արի ինձ մոտ: Բայց

Հովսեփը պատասխանեց. «Ապավինում եմ Աստծուն: Նա (Եգիպտոսի

Ազիզը) ինձ ողողեց իր շնորհներով: Հարգեց ինձ: Անկասկած,

ապերախտները չեն փրկվի»:

24. Բայց կինը շարունակեց աղաչել Հովսեփին: Հովսեփը տեղի էր տալիս, եթե

չտեսներ իր Արարչի լույսը: Ահա այս կերպ նրան հեռացրինք մեղքից,

որովհետև նա մեր հավատարիմ ծառան է:

25. Կինը վազեց Հովսեփի հետևից, ով դեպի դուռն էր գնում ու պատռեց նրա

պատմուճանը: Հանկարծ տեսան, որ կնոջ ամուսինը դռան հետևում

կանգնած է: Կինն ասաց. «Քո կնոջ պատվին սպառնացողն ինչի՞ է արժանի,

եթե ոչ բանտարկության ու ամենախիստ պատժի»:

26. Հովսեփն ասաց. «Տեր իմ, նա ուզում էր հրապուրել ինձ»: Կնոջ

բարեկամներից մեկն ասաց. «Եթե շապիկը պատռվել է առջևից, ուրեմն

կինդ ճշմարիտ է խոսում, և Հովսեփը մեղավոր է»:

27. Բայց եթե այն պատռված է հետևից, ուրեմն հանցավոր է կինդ և անմեղ`

Հովսեփը:

Page 4: Սուրահ Հովսեփ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/012-hovsep.pdf · 4. Մի օր Հովսեփն ասաց իր հորը. «Տասնմեկ աստղ և արևն

4

28. Այդ ժամանակ ամուսինը համոզվեց, որ Հովսեփի շապիկը պատռված է

հետևից: Նա իր կնոջն ասաց. «Դուք (կանայք) սուտ եք խոսում: Անշուշտ,

մեծ է ձեր սադրանքը»:

29. Ո՛վ Հովսեփ, դու մոռացիր այս միջադեպը: Եվ դու, ով կին, որ մեղավոր ես,

ապաշխարիր:

30. Քաղաքի կանայք այս դեպքի մասին իրար հետ խոսելով՝ ասում էին. «Կինն

իր տան երիտասարդ ստրուկի վրա աչք է դրել և սիրել է նրան: Այդ սերը

վառել է նրա սիրտը, ու նա մոլորվել է»:

31. Երբ պալատի տիկինը իմացավ այդ մասին, նրանց հրավիրեց ու մեծ

հյուրասիրություն կազմակերպեց: Յուրաքանչյուր կնոջ տվեց մի սուր

դանակ, ապա Հովսեփին հրամայեց մոտենալ նրանց: Բոլոր կանայք

հիացան Հովսեփի գեղեցկությամբ ու ցանկացան նրան: (Նրանք այնքան

հիացած էին Հովսեփով), որ վնասում էին իրենց մատներն ու գոչում. «Տեր

Աստված, սա ոչ թե մարդ արարած է, այլ մի վեհ հրեշտակ»:

32. (Այդ ժամանակ պալատի կինն ասաց). «Սա է այն երիտասարդը, որի

պատճառով ինձ նախատեցիք: Նա իմ մեջ ցանկություն առաջացրեց, և ես

հրամայեցի, որ բավարարի իմ պահանջները: Բայց նա հրաժարվեց: Եվ

եթե չիրականացնի իմ հրամանը, իրեն պիտի բանտ նետեմ, որ այնտեղ

ապրի թշվառ կյանքով»:

33. Այդ ժամանակ Հովսեփը գոչեց. «Տե՛ր Աստված, ես նախընտրում եմ բանտ

ընկնել, քան իրականացնել այդ հրամանը: Սակայն եթե դու ինձ չազատես

նրանց նենգ արարքից, ես տեղի կտամ ու կդասվեմ տգետների շարքին»:

34. Աստված լսեց նրա խնդրանքը և ազատեց իր անմեղության դեմ ուղղված

ծուղակներից: Քանզի Նա լսող ու իմաստուն է:

35. Չնայած անմեղությանը՝ Հովսեփը բանտ նետվեց:

36. Երկու եիտասարդներից մեկը, որոնք նույնպես բանտարկված էին,

Հովսեփին ասաց .«Այս գիշեր երազումս տեսա, որ (ձեռքով խաղող էի)

տրորում գինու համար»: Մյուսն ասաց. «Իսկ ես երազումս տեսա, որ գլխիս

Page 5: Սուրահ Հովսեփ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/012-hovsep.pdf · 4. Մի օր Հովսեփն ասաց իր հորը. «Տասնմեկ աստղ և արևն

5

վրա դրված է հաց, որից կտցում էին թռչունները: Ով դու, որ արդար ես,

մեկնաբանիր մեր երազները»:

37. (Հովսեփն) ասաց. «Քանի դեռ կերակուր չեք կերել, ես կմեկնաբանեմ

երազները: Աստված լուսավորել է ինձ ու տվել գիտելիք, քանի որ ես լքեցի

նրանց, ովքեր ոչ Աստծուն էին հավատում և ոչ էլ հանդերձյալ կյանքին»:

38. Ասաց. «Ես դավանում եմ իմ հայրերի կրոնը` Աբրահամի, Իսահակի,

Հակոբի: Մեզ արգելված է պաշտել կուռքերին: Սա Աստծո շնորհն է, որ իր

բարիքներով ողողում է մարդկանց: Սակայն մարդիկ շնորհակալ չեն

լինում Նրան»:

39. Ո՛վ իմ երկու կալանավորված ընկերներ, ո՞րն է ավելի նախընտրելի`

կռապաշտությո՞ւնը, թե՞ միակ Աստվածը, ում զորությունը տարածվում է

տիեզերքի վրա»։

40. Ձեր պաշտած կուռքերն անուններ են լոկ, որ հնարել եք դուք կամ ստացել

ձեր հայրերից: Աստված ոչ մի նշան չի ուղարկել նրանց մասին: Նրանք ոչ

մի զորություն չունեն: Միայն Աստված է, որ կարող է դատել: Նա հրամայել

է, որ միայն Իրեն պաշտենք: Ճշմարիտ կրոնը սա է, սակայն մարդկանցից

շատերը դա չգիտեն:

41. Ընկերնե՛ր, ձեզանից մեկը կդառնա թագավորի մատրվակը: Իսկ մյուսը

կախվելու է, և թռչունները սնվելու են նրա մսով: Ահա ձեր երազների

մեկնությունը:

42. Հովսեփը դիմեց նրան, որ մատրվակ պետք է դառնար. «Երբ գնաս

թագավորի մոտ, հիշի՛ր ինձ»: Բայց սատանան մոռացնել տվեց Հովսեփի

մասին, ու նա երկար տարիներ մնաց բանտում:

43. Մի օր Եգիպտոսի թագավորն իր պալատականներին ասաց. «Երազումս

տեսա, որ յոթ գեր կովեր կերան յոթ նիհար կովերի։ Հետո տեսա յոթ կանաչ

հասկ և յոթ՝ չորացած: Մեկնաբանեք երազս, եթե կարող եք»:

44. Պատասխանեցին. «Դրանք պարզապես քնի մեջ երևացող տեսիլքներ են,

և մենք չենք կարող մեկնաբանել այդպիսի երազներ»:

Page 6: Սուրահ Հովսեփ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/012-hovsep.pdf · 4. Մի օր Հովսեփն ասաց իր հորը. «Տասնմեկ աստղ և արևն

6

45. Այդ ժամանակ մատռվակը հիշեց Հովսեփի մասին և ասաց: «Թույլ տվեք

գնամ և ձեր երազի մեկնաբանությունը բերեմ ձեզ համար»:

46. Նա ասաց Հովսեփին. «Ո՛վ դու, որ ասում ես ճշմարտությունը, ի՞նչ է

նշանակում, յոթ գեր կովերի հոշոտումը յոթ նիհար կովերի կողմից, և յոթ

կանաչ հասկերից հետո յոթ չորացած հասկերի երևալը: Մեկնաբանիր ինձ

համար, որպեսզի վերադառնամ մարդկանց մոտ, թերևս տեղեկանան (այս

երազի մեկնաբանության մասին)»:

47. (Հովսեփը) պատասխանեց. «Յոթ տարի շարունակ պիտի ցորեն ցանեք:

Հնձած ցորենը կպահեք շտեմարաններում և դուրս կբերեք միայն այնքան,

որքան կարիք ունենաք»:

48. Այդ յոթ տարիներին հաջորդելու են երաշտի յոթ տարիները: Եվ այդ

ժամանակ կսպառեք այն ցորենը, որ ամբարել եք շտեմարաններում: Դրա

չնչին մասը կպահեք ցանելու համար:

49. Հետո կգա մի տարի, երբ այս երկրի բնակիչները շատ անձրև կտեսնեն և

մրգերից հյութ պիտի ճզմեն:

50. Թագավորն ասաց.«Ինձ մոտ բերեք Հովսեփին»: Երբ ծառան եկավ Հովսեփի

մոտ, Հովսեփն ասաց նրան. «Գնա տիրոջդ մոտ ու հարցրու նրան, թե այն

կանայք, որ կտրում էին իրենց մատները, ի՞նչ էին ուզում անել: Որովհետև

Արարիչս տեղյակ է այդ մասին»:

51. Թագավորը (հարցրեց կանանց). «Հովսեփին հետապնդելով ի՞նչ նպատակ

ունեիք»: Այդ ժամանակ կանայք պատասխանեցին. «Տե՛ր, նրա սիրտը

դիմացավ փորձությանը, և նա մեր ցանկություններից ոչ մեկին հագուրդ

չտվեց»: Իսկ Ազիզի կինն ասաց. «Ես պետք է խոստովանեմ, որ ցանկացա

հրապուրել Հովսեփին, սակայն նա դիմադրեց: Նա միշտ ճշմարիտ է

խոսում»:

52. (Այդ ժամանակ Հովսեփն ) ասաց. «Սա նրա համար էր, որ իմ տերն իմանա,

որ երբեք չեմ խաբել իրեն իր բացակա եղած ժամանակ: Աստված չարերի

դավադրությունները երբեք չի իրականացնում»:

Page 7: Սուրահ Հովսեփ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/012-hovsep.pdf · 4. Մի օր Հովսեփն ասաց իր հորը. «Տասնմեկ աստղ և արևն

7

53. Ես ինքս զերծ չմնացի փորձություններից: Մարդը հակված է չարիքին:

Միայն նրանք կկարողանան խուսափել չարիքից, ովքեր ընդունեն Արարչի

շնորհները: Աստված գթած և ողորմած է:

54. Թագավորն ասաց. «Հովսեփին բերեք ինձ մոտ, նա պիտի ծառայի ինձ»: Իսկ

Հովսեփի հետ խոսելուց հետո ասաց՝ այս օրվանից մնա մեր կողքին և

վայելիր մեր վստահությունն ու հարգանքը:

55. Հովսեփը պատասխանեց. «Տե՛ր արքա, կայսրության (ցորենի)

շտեմարանները հանձնիր ինձ, և ես դրանք լավ կպահպանեմ»:

56. Ահա այսպես Հովսեփին հաստատեցինք շնորհների ու ուժի երկրում: Նա

իր բնակությունը հաստատեց մեր կամքով: Շնորհներով ողողում ենք մեզ

հետևողներին և երբեք չենք անտեսում առաքինիների վարձատրությունը:

57. Հանդերձյալ կյանքի վարձատրությունը, որ շատ ավելի լավ է (քան

աշխարհիկ կյանքինը), պիտի վայելեն նրանք, ովքեր հավատացյալ են և

առաքինի:

58. Հովսեփի եղբայրները եկան (Եգիպտոս) ու հանդիպեցին նրան: Հովսեփը

նրանց անմիջապես ճանաչեց, սակայն նրանք իրեն չճանաչեցին:

59. Նրանց տվեց այն ամենը, ինչի կարիքն ունեին: Հետո ասաց. «Բերեք ձեր

եղբորը, ով մնաց ձեր հոր մոտ: Չե՞ք տեսնում, որ լավ եմ կշռում և

հյուրերիս լավ եմ ընդունում»:

60. Եվ եթե նրան ինձ մոտ չբերեք, թույլ չեմ տա, որ ցորեն ու ընդեղեն գնեք ու

հանդիպեք ինձ:

61. Նրանք պատասխանեցին. «Ձեր ցանկությունն անմիջապես կհաղորդենք

մեր հորը և կգոհացնենք ձեզ»:

62. Հովսեփը ծառաներին հրամայեց, որ եղբայրների տոպրակների մեջ դնեն

գնած ցորենի գումարը, որպեսզի հասնեն տուն և վերադառնան գումարը

վճարելու համար:

Page 8: Սուրահ Հովսեփ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/012-hovsep.pdf · 4. Մի օր Հովսեփն ասաց իր հորը. «Տասնմեկ աստղ և արևն

8

63. Երբ եղբայրները տուն վերադարձան, ասացին իրենց հորը. «Մեզ թույլ չեն

տալիս այլևս ցորեն գնել: Մեր եղբորը ուղարկիր մեզ հետ, եթե ուզում ես,

որ նորից ցորեն գնենք: Նրա պաշտպանությունը մեզ հանձնիր»:

64. Հակոբն ասաց.« Սրան էլ պիտի ձեզ վստահեմ, ինչպես իր եղբո՞րը: Բայց

Աստված պահապաններից լավագույնն է, և Իր գթությունն անսահման է»:

65. Երբ բացեցին տոպրակներն ու տեսան իրենց գնած ցորենի արժեքը,

գոչեցին. «Ո՛վ հայր, մեր գնած ցորենի արժեքը վերադարձրել են մեզ: Նորից

պիտի գնանք ցորեն գնելու: Մեր եղբորը պիտի լավ պահենք ու այս անգամ

մի ուղտի բեռ ցորեն ավելի գնենք: Իսկ սա չնչին (բեռ) է»:

66. Հակոբն ասաց. «Թույլ չեմ տա, որ նրան տանեք ձեզ հետ, մինչև չերդվեք, որ

նրան ողջ, առողջ կվերադարձնեք, բացառությամբ՝ եթե որևէ

անհաղթահարելի արգելքի հանդիպեք։ Եվ երբ նրանք խոստացան՝

Հակոբը գոչեց. «Աստված վկա է ձեր խոստմանը»:

67. Հետո հավելեց. «Տղաներս, երբ հասնեք (Եգիպտոս), բոլորդ նույն տեղից

քաղաք մի մտեք, այլ տարբեր դռներից մտեք: Իհարկե (այսպիսով) ես չեմ

կարող վանել ձեզանից ոչ մի դժբախտություն, որ Աստված նախատեսել է

ձեզ համար: Միայն Նա է վճիռ կայացնողը: Ես Նրան եմ ապավինում, և

բոլոր հավատացյալները Նրան են ապավինում»:

68. Նրանք մնացին քաղաքում, ինչպես որ հայրն էր պատվիրել: Բայց այդ

զգուշությունն օգուտ չունեցավ: Այդպիսով իրականացավ միայն Հակոբի

ցանկությունը: Նա լուսավորված էր: Մենք նրա միտքը լուսավորեցինք:

Իսկ մարդկանց մեծ մասը կուրացած է տգիտությունից:

69. Նրանք եկան Հովսեփի մոտ: Հովսեփն իր մոտ կանչեց եղբորը

(Բենիամինին): Նրան կերակուր տվեց ու ասաց. «Ես քո եղբայրն եմ: Նրանց

գործած ոճիրի համար մի տխրիր»:

70. Եղբայրներին անհրաժեշտ ցորենը տալուց հետո Հովսեփը եղբոր

(Բենիամինի) տոպրակի մեջ աննկատ կերպով մի բաժակ դրեց: Նրանց

գնալու ժամանակ, Հովսեփի հրամանով, մի մունետիկ գոչեց. «Հեյ, ձեր մեջ

գող կա»:

Page 9: Սուրահ Հովսեփ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/012-hovsep.pdf · 4. Մի օր Հովսեփն ասաց իր հորը. «Տասնմեկ աստղ և արևն

9

71. Հակոբի որդիները հետ դարձան ու գոչեցին. «Ի՞նչ եք կորցրել»:

72. Նրանք պատասխանեցին .«Մենք փնտրում ենք թագավորի բաժակը: Ով

այն գտնի՝ կստանա ցորեն մի ուղտի բեռան հավասար: Մենք դա

երաշխավորում ենք»:

73. (Հակոբի որդիները) պատասխանեցին. «Աստծո անունով երդվում ենք, որ

մենք չենք եկել ապականություն անելու, և ոչ ոք մինչ այժմ մեզ չի

ամբաստանել իբրև գող»:

74. (Եգիպտացիները) գոչեցին. «Իսկ եթե ստախոս լինեք, ի՞նչ է լինելու

պատիժը»:

75. Ասացին. «Թող որ նա, ում մոտ գտնվի բաժակը, ձեզ մոտ գերի մնա: Մենք

այսպես ենք պատժում հանցավորներին»:

76. Այսպիսով (Հովսեփը) սկսեց խուզարկել նախ նրանց (եղբայրների)

տոպրակները և հետո նրանը (Բենիամինինը) և գտավ բաժակը: Այս

հնարամտությունը մենք թելադրեցինք Հովսեփին: Եթե Աստված

չկամենար, նա չէր կարողանա իր եղբորը որպես գերի պահել: Մենք

բարձրացնում ենք նրան, ով մեզ համար սիրելի է: Աստված ամենագետ է:

77. Այդ ժամանակ Հակոբի որդիներն ասացին. «Եթե Բենիամինը գողություն է

արել, իր եղբայր Հովսեփն էլ դրանից առաջ էր գողություն արել»: Հովսեփը

լռեց ու ոչինչ չասաց: Նա ինքն իրեն ասաց. «Դուք մեր երկուսից ավելի

ողբալի վիճակում եք: Աստված գիտի, թե ինչ եք ասում»։

78. (Այդ ժամանակ Հակոբի որդիներն ասացին. «Տեր, նա (Բենիամինը) մի ծեր

հայր ունի, նրա փոխարեն մեզանից մեկին գերի պահիր: Անկասկած, դու

առաքինիներից ես»:

79. (Հովսեփը) պատասխանեց. «Աստված չանի, որ հանցավորից բացի մեկ

որիշին գերի պահեմ. եթե այդպես անեմ՝ անօրեն կլինեմ»:

80. Երբ նրանք հուսահատվեցին Հովսեփին համոզելուց, առանձնացան,

որպեսզի խորհրդակցեն: Մեծ եղբայրն ասաց. «Մոռացա՞ք, որ ձեր հայրը

Աստծո անունով ձեզ երդվել տվեց: Հիշեք, թե ինչպես վարվեցիք Հովսեփի

Page 10: Սուրահ Հովսեփ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/012-hovsep.pdf · 4. Մի օր Հովսեփն ասաց իր հորը. «Տասնմեկ աստղ և արևն

10

հետ: Ես այս երկրից դուրս չեմ գա, քանի դեռ հայրս թույլ չտա, կամ

Աստված չհայտնի Իր կամքը: Նա դատավորներից ամենաարդարն է»:

81. Վերադարձեք ձեր հոր մոտ և ասեք նրան՝ քո որդին գողություն է արել, և

մենք մեր տեսած բաների համար միայն կարող ենք վկայություն տալ ու

չնախատեսված բաների համար չենք կարող երաշխավորել:

82. Տեղեկություն հարցրու այն քաղաքից, ուր մենք գնացինք, և այն

վաճառականներից, ում հետ գնացինք: Նրանք կվկայեն, որ մենք ճշմարիտ

ենք խոսում:

83. Երբ նրանք տուն վերադարձան՝ Հակոբն ասաց. «Դուք այս սուտը հնարել

եք: Այս դժբախտության միակ ելքը համբերությունն է: Գուցե Աստված իմ

երկու զավակներին ինձ վերադարձնի: Նա գիտուն և իմաստուն է»:

84. (Հակոբն) իր որդիներից հեռացավ ու գոչեց. «Ավա՜ղ, Հովսեփ»։ Եվ վիշտը

նրա սիրտը դառնությամբ լցրեց, ու երկու աչքերը տխրությունից

սպիտակեցին:

85. (Այդ ժամանակ որդիներն) ասացին.«Դու այնքան ես խոսելու Հովսեփի

մասին, որ մահամերձ ես դառնալու և կամ սպառվելու ես»:

86. Ասաց.« Ես իմ ցավի ու նեղության մասին գանգատը միայն Աստծուն եմ

հայտնում: Նա ինձ հայտնել է բաներ, որ դուք չգիտեք»:

87. Ո՛վ զավակներս, գնացեք ու տեղեկություն բերեք Հովսեփի ու նրա եղբոր

մասին: Աստվածային գթությունից մի հուսահատվեք: Միայն

անհավատներն են կտրում իրենց հույսը:

88. Նրանք վերադարձան Հովսեփի մոտ և ասացին նրան. «Տեր, թշվառությունը

ծանրացել է մեր ընտանիքի վրա: Մենք քեզ մոտ ենք եկել քիչ գումարով:

Բայց մեր պարկերը լցրու և քո ողորմությունը տուր մեզ: Աստված

վարձատրում է բարերարներին»:

89. (Հովսեփն) ասաց. «Մոռացե՞լ եք, թե ինչ արեցիք Հովսեփի ու նրա եղբոր

հետ, երբ մոլորության մեջ էիք»:

Page 11: Սուրահ Հովսեփ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/012-hovsep.pdf · 4. Մի օր Հովսեփն ասաց իր հորը. «Տասնմեկ աստղ և արևն

11

90. Ու նրանք գոչեցին. «Դու Հովսե՞փն ես»: Պատասխանեց.» Այո՛, և սա էլ՝ իմ

եղբայրը: Աստված գթաց ինձ: Նա, ով երկնչում է Աստծուց և

համբերություն ունի, պիտի համոզվի, որ Աստված միշտ պարգևատրում է

առաքինիներին»:

91. Այդ ժամանակ նրանք ասացին.«Աստված քեզ մեզանից բարձրացրեց,

որովհետև մենք մեղք գործեցինք»:

92. (Հովսեփը) ասաց.«Չկարծեք, որ ձեզ այսօր մեղադրելու եմ: Աստված

ներելու է ձեր հանցանքները, որովհետև Նրա գթությունն անսահման է»:

93. Գնացեք ու այս պատմուճանով ծածկեք հորս դեմքը: Նրա աչքերը դրա

օգնությամբ կբացվեն: Հետո ողջ ընտանիքս բերեք այստեղ:

94. Երբ քարավանը (Եգիպտոսից) հեռացավ, Հակոբն ասաց իր մոտ

եկողներին. «Հովսեփի հոտն եմ առնում։ Ու չկարծեք, թե զառանցում եմ»:

95. Նրանք պատասխանեցին. «Աստված վկա է, որ դու նորից կրկնում ես նույն

սխալդ»:

96. Երբ բարի լուրն ավետող պատգամաբերը հասավ ու պատմուճանը նետեց

Հակոբի երեսին, նա նորից սկսեց տեսնել: Այդ ժամանակ (Հակոբն) ասաց.

«Մի՞թե չէի ասել, որ Աստված ինձ ասել է բաներ, որ դուք չգիտեք»:

97. (Որդիները) պատասխանեցին. «Աստծուց ներողություն խնդրիր մեզ

համար, քանի որ մենք մեղք ենք գործել»:

98. Ասաց. «Ձեզ համար կաղոթեմ Աստծուն, Նա գթած և անհիշաչար է»:

99. Երբ Հակոբի ընտանիքը հասավ Եգիպտոս, Հովսեփն ընդառաջ գնաց իր

հորն ու մորը ու ասաց նրանց. «Մտեք եգիպտոս, ու տա Աստված, որ ձեր

օրերն այստեղ խաղաղությամբ անցկացնեք»:

100. Հորն ու մորը նստեցրեց գահին, ու բոլորը նրան երկրպագեցին: (Հովսեփն)

ասաց. «Ահա իմ երազի մեկնությունը: Աստված իրականացրեց այն ու Իր

շնորհներով ողողեց ինձ. բանտից ազատեց, ձեզ անապատից դուրս բերեց,

որ իմ մոտ գաք, մինչ սատանան ջանում էր պառակտում սերմանել իմ ու

Page 12: Սուրահ Հովսեփ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/012-hovsep.pdf · 4. Մի օր Հովսեփն ասաց իր հորը. «Տասնմեկ աստղ և արևն

12

եղբարներիս միջև: Աստված շնորհ է ցուցաբերում ինչի նկատմամբ որ

ցանկանում է: Գիտուն և իմաստուն է Նա:

101. Տեր, դու ինձ տվեցիր իշխանություն և սովորեցրիր երազներիս

մեկնությունը: Երկինքների ու երկրի արարիչ, դու այս աշխարհի և

հանդերձյալի մեջ իմ ապավենն ես: Այնպես արա, որ ես քո հավատքին

հավատարիմ մեռնեմ և ինձ դասիր արդարների շարքին:

102. Քեզ հայտնում ենք այս պատմությունը: Այն քաղված է խորհուրդների

գրքից: Դու նրանց հետ չէիր, երբ միավորվեցին թակարդ լարելու համար:

103. Բայց մարդիկ մեծ մասամբ չեն հավատալու՝ հակառակ քո ցանկությանը:

104. (Ղուրանի վարդապետության համար) ոչ մի վարձատրություն մի

պահանջիր նրանցից: Այն միայն խրատ է պարունակում մարդկանց

համար:

105. Երկինքներն ու երկիրը նրանց աչքի առջև բազմաթիվ հրաշքներ ցույց

կտան, բայց չեն ցանկանա բացել իրենց աչքերը:

106. Նրանք մեծ մասամբ չեն հավատալու Աստծուն, մինչև որ կուռքերին էլ

միասին չպաշտեն:

107. Նրանք կարո՞ղ են ապահով լինել, որ աստվածային պատիժը չի

շրջապատելու իրենց և աղետալի ժամը հանկարծակիի չի բերելու իրենց,

երբ այս ճշմարտության մասին չխորհեն:

108. Ասա նրանց. «Ահա իմ կրոնը, ես մարդկանց հրավիրում եմ առ Աստված ու

հրաշքներ ցույց տալիս նրան, որ ինձ հետևում է: Կատարյալ է Աստված, և

ես կռապաշտներից չեմ:

109. Մենք քեզանից առաջ ուղարկեցինք միայն մի քանի ներշնչված մարդկանց՝

տարբեր տեղերից: Արդյոք (ճշմարտության ընդդիմախոսները) երբեք չե՞ն

ճամփորդել աշխարհով ու չե՞ն տեսել թե ինչ է եղել նրանց վերջը, ովքեր

իրենցից առաջ են ապրել: Անտարակույս, հանդերձյալ կյանքը լավագույնն

է նրանց համար, ովքեր երկնչում են Աստծուց: Չե՞ն հասկանում սա:

Page 13: Սուրահ Հովսեփ - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/012-hovsep.pdf · 4. Մի օր Հովսեփն ասաց իր հորը. «Տասնմեկ աստղ և արևն

13

110. Երբ ի վերջո մեր առաքյալները հուսահատվեցին ու մտածեցին, որ

(մարդիկ) իրենց ստել են (աջակցության վերաբերյալ), մեր

պաշտպանութունը վայելեցին: Մենք փրկեցինք նրանց, որ ընտրյալներ

էին: Բայց մեր վրեժը երբեք չպիտի հեռանա ամբարիշտների գլխից:

111. Հիրավի նրանց պատմությունը լի է ուսանելի օրինակներով, որ բանիմաց

մարդիկ պիտի իմանան: Այս գիրքը զվարճանալու համար չի ուղարկված

և հաստատում է ավելի վաղ եկած նվիրական մատյանները, հստակորեն

բացատրում է ամեն ինչ: Հավատացյալների համար Աստծո շնորհն ու

լույսն է այն: