سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/nla amsagir/mard ev...

64
ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñáõÃÛáõÝ ÎñÃáõÃÛ³Ý ³½·³ÛÇÝ ÇÝëïÇïáõï Ø ³ñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝ ¶Çï³Ù»Ãá¹³Ï³Ý í»ñÉáõÍ³Ï³Ý ³Ùë³·Çñ 5(62) 2015 Հրատարակվում է 2005թվականից ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻԴԵԱԼՆԵՐ ԵՎ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Լիլիթ Մինասյան ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆՈՐՈՇ ԳԾԵՐԸ «ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑՈՒՄ» ........... …………...................................... 3 ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ Աշոտ Շահինյան ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԹՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ............................... 13 ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ Արմենուհի Գրիգորյան ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ ..................................................... 23 ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՆԱՊԱՐՀԻՆ Մելանյա Խաչատրյան ԿՐՈՆ, ՄՇԱԿՈՒՅԹ, ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒսԹՅՈՒՆ: ԿՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ........................................ 30 ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ Անահիտ Մալխասյան «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԻՋՈՑՈՎ ......................................................... 41 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ Արմինե Սաֆարյան ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ.............. 53 Սուսաննա Սերոբյան ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՀԱՏ – ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ................................ 59 ²Ûó»É»ù ³Ùë³·ñÇ ¿çÁ ÇÝï»ñÝ»ïáõÙ www.aniedu.am ѳëó»áí

Upload: others

Post on 09-Jan-2020

10 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý Ý³Ë³ñ³ñáõÃÛáõÝ Î ñ à á õ Ã Û ³ Ý ³ ½ · ³ Û Ç Ý Ç Ý ë ï Ç ï á õ ï

سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝ

¶ Ç ï ³ Ù » Ã á ¹ ³ Ï ³ Ý í » ñ É á õ Í ³ Ï ³ Ý ³ Ù ë ³ · Ç ñ № 5 ( 6 2 ) 2015 Հրատարակվում է 2005թվականից

Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն Ի Դ Ե Ա Լ Ն Ե Ր Ե Վ Ի Ր Ո Ղ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ն Ե Ր Լիլիթ Մինասյան

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆՈՐՈՇ ԳԾԵՐԸ «ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑՈՒՄ»...........…………...................................... 3

Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Յ Ա Ն Դ Ա Ս Ե Ր Ը Աշոտ Շահինյան ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԹՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ............................... 13

Մ Շ Ա Կ Ո Ւ Յ Թ Ե Վ Ա Զ Գ Ա Յ Ի Ն Կ Յ Ա Ն Ք Արմենուհի Գրիգորյան ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ

ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ ..................................................... 23

Ք Ա Ղ Ա Ք Ա Կ Ր Թ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ն Ե Ր Ի Չ Ա Ն Ա Պ Ա Ր Հ Ի Ն Մելանյա Խաչատրյան ԿՐՈՆ, ՄՇԱԿՈՒՅԹ, ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒսԹՅՈՒՆ: ԿՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ........................................ 30

Հ Ա Ս Ա Ր Ա Կ Ա Գ Ի Տ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ե Վ Հ Ա Ն Ր Ա Կ Ր Թ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Անահիտ Մալխասյան «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԻՋՈՑՈՎ ......................................................... 41

Հ Ա Ս Ա Ր Ա Կ Ա Կ Ա Ն Ա Ռ Ա Ջ Ը Ն Թ Ա Ց Արմինե Սաֆարյան

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ.............. 53

Սուսաննա Սերոբյան ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՀԱՏ – ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ................................ 59

²Ûó

ȃȝ

³Ùë

³·

ñÇ

¿çÁ

ÇÝï

»ñÝ»

ïáõ

Ù w

ww

.ani

edu.

am Ñ

³ëó

»áí

Page 2: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ÐÇÙݳ¹Çñ ¨ Éñ³ïí³Ï³Ý ·áñÍáõÝ»áõÃÛáõÝ Çñ³Ï³Ý³óÝáÕ` §Î ñ à á õ Ã Û ³ Ý ³ ½ · ³ Û Ç Ý Ç Ý ë ï Ç ï á õ ï ¦ ö´À гëó»Ý` ºñ¨³Ý, îñ·ñ³Ý Ø»ÍÇ 67, íϳ۳ϳÝ` N 01 ² 044424, ïñí³Í 16.02.1999Ã. ²Ùë³·ñÇ ÃáÕ³ñÏÙ³Ý å³ï³ë˳ݳïáõ` ·É˳íáñ ËÙμ³·Çñ ê³ñÇμ»Ï гÏáμ Û³Ý Ð³ÝÓÝí³Í ¿ ïå³·ñáõÃÛ³Ý 27.11.2015թ.: îå³ù³Ý³ÏÁ` 2000, ͳí³ÉÁ` 4 Ù³ÙáõÉ: îå³·ñáõÃÛáõÝÁ` ûýë»Ã: â³÷ëÁ` 70×100 1/16: ¸åñáóÝ»ñÇÝ ³Ýí׳ñ ïñíáõÙ ¿ Ù»Ï ûñÇݳÏ, áñÁ å»ïù ¿ å³ñï³¹Çñ ·ñ³ÝóíÇ ¹åñáó³Ï³Ý ·ñ³¹³ñ³ÝáõÙ: ì³×³éùÇ »Ýóϳ ã¿:

Խ մ բ ա գ ր ա կ ա ն խ ո ր հ ո ւ ր դ Համլետ Ա.Գևորգյան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գ/դ Կառլեն Միրումյան գ/դ. Ալեքսանդր Մանասյան գ/դ. Նարինե Հովհաննիսյան Գևորգ Պողոսյան գ/դ. Հրաչիկ Միրզոյան գ/դ. Արամ Սարգսյան գ/դ. Սարիբեկ Հակոբյան գ/թ. Տիգրան Թովմասյան Վահագն Աբրահամյան գ/թ. Մանուկ Մկրտչյան գ/դ. Կարեն Մելքոնյան Սերոբ Խաչատրյան Սիլվա Պետրոսյան գ/թ. Առաքել Գյուլբուդաղյան Արթուր Վաղարշյան գ/դ. Գ նե Գև ն

§ Ø ³ ñ ¹ ¨ Ñ ³ ë ³ ñ ³ Ï á õ Ã Û á õ Ý ¦ · Ç ï ³ Ù » Ã á ¹ ³ Ï ³ Ý ³ Ù ë ³ · Ç ñ N 5. 2015Ã.

Page 3: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

3

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆՈՐՈՇ ԳԾԵՐԸ

«ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑՈՒՄ»

Լիլիթ Մինասյան

Բանալի բառեր - սահամանադրություն, ժողովրդավարու-թյուն, հանրապետություն, իրավունքի գերակայություն, օրենք, իրավահավասարություն, անկախություն:

Թեպետ ես չեմ երդվում, որովհետև մեղք է, բայց իմ մտքում համոզված եմ, որ մինչև չհաստատվի կարգ ու օրենք, կարգ ու կանոն, ծուլությունը մեզնից չի

վերանա և թույլ չի տա փայփայելու մեր ազգին։ Եվ մեզանում ծնունդ առած ամեն մեծարժեք բանի գեղեցկությունը չի երևա, մինչև չստեղծվի օրենք ու սահման:1

Շահամիր Շահամիրյան Ժամանակակից իրավական պետություններում սահմանադրությունը

դիտվում է որպես երկրի գլխավոր օրենք, որի առաջնային նպատակը մարդու հիմնարար ազատությունների ու դրանց իրացումը երաշխավորող մեխանիզմնե-րի ամրագրումն է:

Այնուամենայնիվ, սահմանադրության սոսկ իրավական գործառույթը բավարար պայման չէ հասարակական հարաբերությունները կարգավորելու ու այնտեղ սահմանված գերակայություններն ապահովելու համար: Ժողովրդավար հասարակություններում սահմանադրությունը հանդես է գայիս որպես հասա-րակական դաշինք, իսկ սահմանադրական մշակույթի ձևավորումը պայմանա-վորվում է առաջին հերթին սահմանադրական սկզբունքների ու նորմերի մշակ-

1https://hy.wikipedia.org/wiki/%D5%87%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%AB%D6%80_%D5%87%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%AB%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻԴԵԱԼՆԵՐ ԵՎ

ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Page 4: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

4

ման գործընթացում հանրության ու քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությամբ:

Սահմանադրությունը կարող է գործել արդյունավետ, եթե կա սահմանա-դրական մշակույթ և սահմանադրական դաշտ: Թեպետ սահմանադրական մշա-կույթի ստեղծումը տասնամյակների խնդիր է, բայց և այնպես Հայաստանի Հան-րապետության գոյության այս կարճ ժամանակաշրջանում ձևավորված քաղա-քացիական հասարակությունը կարող է նպաստել սահմանադրական դրույթնե-րի արդյունավետ իրականացմանը:

Թեպետ նորանկախ Հայաստանի Հանրապետության 1995 թվականին ըն-դունված, ապա 2005 թվականին բարեփոխված Սահմանադրությունը դրել է իրավական պետության հիմքերն ու ապահովել ճգնաժամային պայմաններում սահմանադրական ճանապարհով դրանք հարթելու մեխանիզմները, հասարա-կության մեջ դեռևս գերակշռում է այն կարծիքը, որ Հայաստանում սահմա-նադրական փոփոխությունների գործընթացները մինչև այժմ նախաձեռնվել են ոչ այնքան հասարակական պահանջի անհրաժեշտությունից, որքան քաղաքա-կան շարժառիթներից ելնելով:

2015 թվականին Հայաստանի իշխանությունները կրկին նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումներ, և հանրության գերակշիռ մասը տասը տա-րի անց էլ շարունակում է մնալ վերոնշյալ կարծիքին: Հաշվի առնելով բարեփո-խումների անհրաժեշտության վերաբերյալ բոլոր կողմ և դեմ տեսակետները` տեղին է անդրադառնալ դեռևս 18-րդ դարի վերջին Մադրասի հայրենասիրական խմբակի կողմից ստեղծված հայ իրավական մտքի մեծագույն արժեք հանդիսա-ցող «Որոգայթ փառաց» աշխատությանը և այնտեղ արծարծվող սահմանադրա-կան մշակույթի բնորոշ գծերին:

Մի շարք հեղինակներ ժամանակի ընթացքում վերլուծել են «Որոգայթ փառաց» աշխատությունը տարբեր կողմերից` բնաիրավական, քրեական իրա-վունքի, պետական կառավարման, ժողովրդավարության և այլն: Սույն հոդվածի հիմնական նպատակն է «Որոգայթ փառացը» ներկայացնել միայն սահմանա-դրական մշակույթի առանձնահատկությունների տեսանկյունից: Ժամանակա-կից սահմանադրությունների մեծ մասն արդեն իսկ վերլուծվել է նաև սահմանա-դրական մշակույթի տեսանկյունից և արդիական ենք համարել նաև «Որոգայթ փառացի» դրույթների վերլուծությունը հենց այդ տեսակետից:

Ժամանակագրական առումով սույն հոդվածն ընդգրկում է 1773-1789 թվականների միջև ընկած շրջանը: Ներկայացված դրույթների հիմնավորման նպատակով լուրջ տեղ է հատկացվել իրավական հետազոտություններին:

Page 5: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՔՔաաղղաաքքաացցիիաակկաանն իիդդեեաալլննեերր ևև իիրրոողղոոււթթ յյոոււննննեերր

5

Ի վերջո սույն հոդվածով մեկ անգամ ևս փորձ է արվել մեծացնել հասա-րակության հետաքրքրությունը սահմանադրական մշակույթի հանդեպ` անդրա-դառնալով դրա ակունքներից մեկին` «Որոգայթ փառացին»:

«Սահմանադրական մշակույթ» հասկացությունը, ըստ Սահմանադրա-կան դատարանի նախագահ Գ. Հարությունյանի ձևակերպման, «բնորոշվում է որպես հասարակական համաձայնությամբ վարքագծի հիմնարար կանոնների սահմանման ու դրանց երաշխավորման առնչությամբ պատմականորեն ձևա-վորված կայուն, սերունդների ու ողջ մարդկության փորձառությամբ հարս-տացած համոզմունքների, պատկերացումների, իրավընկալման, իրավագիտակ-ցության, սոցիալական հանրության հիմքերը կազմող արժեքային համակարգի ամբողջականություն»:2

Սահմանադրական մշակույթի հիմնական բնութագրիչն այն է, որ երկրի հիմնական օրենքը պետք է ներառի քաղաքացիական հասարակության խոր-քային մնայուն արժեքների ողջ համակարգը, օրինակ, երբ տվյալ պետության մեջ համատարած պաշտպանվում և հարգվում են բոլոր մարդկանց հիմնական իրա-վունքներն ու օրինական շահերը, իշխանությունները ձևավորվում են ազատ և արդար ընտրությունների միջոցով, բոլորը ապրում են ազատ և արժանա-պատիվ` առանց խտրականության և այլն` այն երաշխավորում է դրանց կայուն և հուսալի պաշտպանությունն ու վերարտադրությունը:

Պատմական անցած ողջ ժամանակաշրջանի համար բնորոշ են եղել սահմանադրական մշակույթի ներկա ընկալումների տեսանկյունից ոչ ամբող-ջականացված դրսևորումները: Սակայն հնարավոր չի եղել կաղապարել հայ իրավական մտքի թռիչքը:

1773թ. Հնդկաստանի Մադրաս քաղաքում հայր և որդի Շահամիրյան-ները նախաձեռնում և 1788թ. ավարտին են հասցնում իրավունքի բացառիկ մի հուշարձան` իրենց երազած անկախ Հայաստանի` 521 հոդվածից բաղկացած Սահմանադրությունը, որն անվանեցին «Որոգայթ փառաց»: Շահամիրյանի «Որոգայթ փառաց» երկը քաղաքական և իրավական վիթխարի արժեք է, այն առաջին հայկական սահմանադրությունն է և առաջիններից մեկն է աշխարհում: Համեմատության համար նշենք, Եվրոպայում առաջին սահմանադրությունն ընդունվել է 1791-ին, ԱՄՆ-ում` 1787-ին: Հայկական սահմանադրության, այսի-նքն` «Որոգայթ փառացի» տիտղոսաթերթին գրված է 1773 թվականը, սակայն

2 Գ. Հարությունյան, «Սահմանադրական մշակույթ. Պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները», Երևան 2005թ., էջ. 95

Page 6: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

6

գիտնականների կարծիքով` այն վերաբերում է երկի առաջին մասին, իսկ բոլոր մասերն ամբողջությամբ տպագրվել են 1788-89 թվականներին:

Ավելորդ չէ նշել, որ Լեոն, որը մանրամասն ուսումնասիրել է Հնդկահա-յոց պատմությունը, «Որոգայթ փառացի» տպագրման տարեթիվ է ընդունում 1773-ը (110 հատ, գինը՝ 10 ոսկի, 10-ը տպագրական ծախսերը փակելու, իսկ մնացածի վաճառքի գումարը պետք է ծախսվեր բարեգործական նպատակով)3, այդ տեսակետը չի ժխտում մատենագիր-լեզվաբան Ռ.Իշխանյանը, իսկ ահա երկի 2002թ. հրատարակչական հանձնարարականում կարդում ենք.«Որոգայթ փառացը» հայ իրավական և քաղաքական մտքի բարձր արտահայտությունն է 18-րդ դարի վերջին երեսնամյակում, աշխարհում առաջին սահմանադրությունը, որն ազդարարում է անձի ազատությունը և օրենքի գերակայությունը ժողովրդա-

3 Գր. Թանանյան,«Որոգայթ փառաց» (Հրատարակման 230-ամյակի առթիվ),էջ 145 4 Ռ. Համբարձումյան, «Որոգայթ փառաց» ակունքները, այժմեականությունը և առանձնահատկությունները, , Երևան 1999թ, էջ 62

Page 7: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՔՔաաղղաաքքաացցիիաակկաանն իիդդեեաալլննեերր ևև իիրրոողղոոււթթ յյոոււննննեերր

7

վարության և լուսավորության դիրքերից»:4 Այս աշխատությունը հասարակական-իրավական մտքի պատմու-թյան եզակի ձեռքբերումներից է, որում որոշակի համակարգով առաջադրված գաղափարները միջազգային սահմանադրական զարգացումների անկյունա-քարային արժեք են: Աշխատության հենց անվանումը, սահմանադրական իրա-վունքի ճանաչված պրոֆեսոր Դոմինիկ Ռուսոյի գնահատմամբ, իրավական ամ-բողջ մի տեսություն է: Այս Սահմանադրությունը կոչված էր երաշխավորելու «…ազատությունը պահպանելու հնարավորություն» և ստեղծելու «..անճողոպ-րելի որոգայթ` բոլոր վատթար մարդկանց համար, որպեսզի հարկադրված լինեն մտնելու օգտապաշտ գործողության լծի տակ»:5 Այն պետք է անկյունաքարային նշանակություն ունենար արդար օրենքներով կառավարվելու, բնական իրավուն-քով ու արդարությամբ առաջնորդվելու համար: 18-րդ դարում հայ սահմանադրական մշակույթը հենվում էր իրա-վունքի գերակայության սկզբունքի, բնական իրավունքների առաջնայնության գիտակցության, իշխանությունների տարանջատման, սահմանադրական գործա-ռույթների, հակակշիռների ու զսպումների ներդաշնակության երաշխավորման վրա: «Որոգայթ փառացը» ոչ թե եվրոպական իրավական մտքի ներազդեցության արձագանք էր, այլ այն իրավաճանաչողական և գիտամեթոդաբանական առու-մով յուրովի ընդհանրացնում է Աղվենի, Աշտիշատի, Շահապիվանի, Դվինի, Պարտավի և այլ ժողովների, Հովհաննես Օձնեցու, Հովհաննես Սարկավագի, Դավիթ Ալավկաորդու, Մխիթար Գոշի, Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնա-ցու, Սմբատ Սպարապետի և հայ հասարակական-իրավական մտքի էլի շատ ու շատ այլ երախտավորների բեղմնավոր գործունեության արդյունքները:6 Գիրքը բաղկացած է Նախերգանքից` ուղղված «պատվական» ընթեր-ցողին, ընդարձակ Ներածությունից` պատմափիլիսոփայական մաս` առաջին հատոր, բուն Սահմանադրություն` երկրորդ հատոր` 521 հոդված, և վերջա-բանից:

5 «Որոգայթ փառաց», Երևան 2002թ., էջ 15 6Գ. Հարությունյան, «Սահմանադրական մշակույթ. Պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները», Երևան 2005թ., էջ 97

Page 8: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

8

Այնտեղ ներկայացվում են ապագա անկախ Հայաստանի` որպես հան-րապետության հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման մար-մինների ձևավորման կարգը և իրավասությունները, քաղաքացիների իրա-վունքներն ու պարտականությունները, տնտեսության, կրթության և բանակի կազմակերպման սկզբունքները և այլն: Հանրապետության բոլոր քաղաքացիները օրենքի առջև հռչակվում են իրավահավասար, ունեն խոսքի, դավանանքի, անձի և գործունեության լիակատար ազատություն` զերծ դասային աստիճանավո-րումներից: Բոլոր քաղաքացիներն ունեն իշխանության մարմիններում ընտրվե-լու հավասար իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն բարոյական հատկանիշներով: Գերագույն և օրենսդիր իշխանությունը Հայոց տունն է (խորհրդարանը), որի պատգամավորներին ընտրում են երեք տարով, իսկ գործադիր իշխանությունը Նախարարությունն է (կառավարությունը): Այն ունի իր նախագահը, որը միաժամանակ երկրի զինված ուժերի գերագույն հրամա-նատարն է և վարում է արտաքին գործերը:

Սահմանադրության մեջ մեծ տեղ է հատկացված դատական իշխա-նությանը: Դատավորներն ընտրովի են, մեղադրյալն ունի դատապաշտպանի ծառայությունից օգտվելու իրավունք, դատավարությունն ընթանում է գրավոր: Կրթությունը պարտադիր է բոլոր քաղաքացիների համար, կարիքավորների, որբերի կրթության և բժշկության հոգսը հոգում է պետությունը: Եկեղեցին անջատվում է պետությունից, դպրոցը` եկեղեցուց:

Սահմանադրությամբ` հանրապետության գլխավոր նեցուկը բանակն է, ուստի ավելի մանրամասն անդրադառնանք դրան:

Հանրապետությունը պետք է ունենա 90 հազարանոց բանակ: 21 հազարը պետք է լինի հեծյալ, 69 հազարը` հետևակ: Սրանք էլ իրենց հերթին բաժանվում են 3-ական հավասար խմբերի: Ռազմական ուսուցումը և ծառայությունը 7 տարի է: Զինվորականությանը աշխատավարձով պահում է Հայոց տունը, և սահմանա-դրությամբ սահմանվում են ծառայության վարձաչափերն ըստ յուրաքանչյուրի զինվորական աստիճանի և պաշտոնի (սպարապետ, ասպետ, զինապետ, վառո-դապետ, լրտեսապետ, վրանապետ, գանձապետ, կերակրապետ, հարյուրապետ, տասնապետ և այլն` մինչև հեծյալ ու հետևակ): Մեծ ընդհանրացում է բովանդակում Շահամիրյանների Սահմանա-դրության 389-րդ հոդվածը, որում ամրագրվում է. «Օրենքի ամեն հոդված պա-րունակում է բազմաթիվ մանրամասներ, որոնք կարող են բացատրվել իմաստուն մարդկանց կողմից: Օրենքի մասին բոլոր բացատրությունները, եթե օգտակար նպատակ ունեն և հաճո են Հայոց տան ցանկությանը, պետք է պատվի արժանան, բայց ոչ այն բացատրությունները, որոնք դեմ են մարդու բնությանը»: Այստեղ ոչ միայն օրենքի մեկնաբանման դասական կանոն է սահմանվում, այլև շեշտվում է,

Page 9: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՔՔաաղղաաքքաացցիիաակկաանն իիդդեեաալլննեերր ևև իիրրոողղոոււթթ յյոոււննննեերր

9

որ դրա հիմքը մարդու բնական բնությունն է: Ընդգծենք, որ ժամանակակից սահ-մանադրական իրավունքի համար նույնպես ելակետայինը մարդու բնական իրավունքներն ու ազատություններն են: Անդրադարձ կատարելով ժողովրդի իշխանության, իրավունքի գերա-կայության, ներկայացուցչական ժողովրդավարության, իշխանությունների տա-րանջատման ու գործառնական անկախության, սոցիալական պաշտպանվածու-թյան, ընդհուպ` սահմանադրական արդարադատության և սահմանադրական բազմաթիվ այլ հիմնարար սկզբունքների, առաջին անգամ հայ իրականության մեջ ներկայացվում է սահմանադրական իրավունքի նորմերի ամբողջական ու կանոնակարգված համակարգ` ոչ միայն ընդհանրացնելով հայ և համաշխարհա-յին իրավական մտքի ձեռքբերումները, այլև պետական նոր մտածողության սկիզբ դնելով: «Իրավունքի և արդարադատության ծառի պտղաբերումները» մի-այն կարող են «արդար կառավարությունների» բարեպաշտ գործելակերպի հիմ-քը դառնալ` արդարության ու օրինականության մեջ փնտրելով անհատի ու հա-սարակության երջանկությունը, ելակետ ունենալով «…օրենքով ու արդարու-թյամբ մեր կյանքը վարելու» հրամայականը – սա է «Որոգայթ փառացի» մեծա-գույն պատգամը: Որպեսզի «… մեր կյանքը վարենք իբրև բանական և արժանա-պատիվ մարդ… մենք պետք է մեզ համար ընտրենք վարք, կարգ ու օրենք», չա-ռաջնորդվենք «…անկարգությամբ ու անօրինությամբ», կարողանանք «…միա-խումբ հավաքվենք` լսելու իրավունքի մասին, կազմելու օրենքներ…»: Որքան դիպուկ ու հստակ է ասված, որքան ներդաշնակ է ընդհուպ 21-րդ դարի առաջադիմական իրավամտածողությունը: Իրավական պետության կայացման միակ ճանապարհը օրենքը «կազմելուց» առաջ «իրավունքի մասին լսելու» խորհուրդը խորությամբ հասկանալն ու իրագործելն է: Հետևությունն այն է, որ «…ոչ մեզ մոտ և ոչ էլ մեր աշխարհում թող ո՛չ լինի և ո՛չ էլ հանդես գա որևէ մեկը, ով իր արարքներով ինքնագլուխ ու կամայական մարդ լինելով` չպատժվի ըստ օրենքի, և թող մեր օրենքները լինեն մեր տերն ու թագավորը, մեր օրենք-ներից դուրս ուրիշ ոչ ոքի չընդունենք գերադաս, բացի միայն Արարիչ Աստծուց…»:7 Առավել քան այժմեական է նաև «Որոգայթ փառացի» ներածության մեկ այլ ընդհանրացումը. «…որքան ավելի բարություն է մեզ հարկավոր, որ մեր կյանքը զսպենք օրենքով ու ազատությամբ, որպեսզի արժանի դառնանք Տիրոջ պաշտամունքին…»: Իսկ այդ օրենքները պետք է շարադրվեն «…մարդու բնու-

7 «Որոգայթ փառաց», Երևան 2002թ, էջ 56

Page 10: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

10

թյանը ներդաշնակ, ըստ մեր բանական հոգու հաճության»: Լինելով խորհրդարանական կառավարման ձև ունեցող պետության Սահ-

մանադրություն` «Որոգայթ փառացը» նախատեսում է Հայոց տան (օրենսդիր մարմնի) ընտրությունների հստակ կարգ, եռամյա ժամկետ, որոշակիացված լիա-զորություններ, օրենքի ընդունման ու նշանակումների իրականացման ընթա-ցակարգեր և այլեր: Օրենսդիր մարմինն է ձևավորում գործադիր և դատական իշխանությունները` օրենքով սահմանված կարգով: 8

Իշխանության յուրաքանչյուր մարմին գործում է օրենսդրությամբ իրեն վե-րապահված իրավասության շրջանակներում` «Հայրապետը, նախարարը, եպիս-կոպոսը, տանուտերը, քահանաները, իշխանավորները` ոչ ոք ոչ մեկին իրենց դիրքին չվերաբերող հրաման չպետք է արձակեն և կամ ոչ ավելի, քան այն, որ ըստ յուրաքանչյուրի կարգի տրվել է նրանց թե՛ եկեղեցու և թե՛ Հայոց տան կողմից»: Սահմանվում է իրավական ակտերի ենթադասության որոշակի սկզբունք` «Ամեն մի փաստաթուղթ, թե՛ վաճառքի, թե՛ դաշնադրության և թե՛ այլ գործողությունների վերաբերյալ, ում կողմից էլ որ այն ստորագրված լինի` ար-ժեք չի ունենա, եթե հակառակ է Հայոց օրենքին կամ ընդդեմ է մարդու բանական բնությանը»:

Գերակայությունը տալով «մարդու բանական բնությանը», հստակ ու ամ-բողջական ձևակերպում է տրվում իրահավասարության սահմանադրական սկզբունքին (հոդվ.3)` «Յուրաքանչյուր մարդկային բնություն թե՛ հայ, և թե՛ այլ ազգից` ծնված Հայաստան աշխարհում և կամ օտար երկրից պանդխտած Հա-յաստան, թե՛ արական և թե՛ իգական սեռին պատկանող, ամենքն էլ ապրելու են համահավասար ու ազատ են լինելու իրենց բոլոր գործերում. ոչ ոք ոչ մեկի վրա իշխելու իրավունք չունի, իսկ նրանց ձեռքի գործերը պետք է վարձատրվեն համապատասխան ամեն մի աշխատանքի` ըստ Հայոց օրենքի»: Նախատեսելով սեփականության իրավունքի իրացման, սոցիալական պաշտպանության խնդիրների սահմանադրական կանոնակարգման որոշակի նորմեր, միաժամանակ հատուկ կարևորվում է ազգային-պետական առաջնա-հերթությունների խնդիրը: Հոդված 127-ով, մասնավորապես, սահմանվում է. «Հայոց տնից օժանդակություն պետք է լինի բոլոր մասնագետներին, հատկապես փիլիսոփայության, աստղագիտության, բժշկության, երաժշտության, ճարտասա-նության և այլ [բնագավառների ներկայացուցիչների նկատմամբ»:9

Ամեն ինչից վեր դասելով օրենքի «համահավասար» դերն ու զսպիչ ուժը, դրա հիմքում դնելով իրավունքն ու «մարդու բնությանը ներդաշնակ» արժեքները,

8 Նույն տեղում, էջ 62 9 Նույն տեղում, էջ 86

Page 11: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՔՔաաղղաաքքաացցիիաակկաանն իիդդեեաալլննեերր ևև իիրրոողղոոււթթ յյոոււննննեերր

11

հիմնվելով բնական իրավունքի (աստվածային իրավունքի) և հասարակական դաշինքի հայեցակարգերի վրա, Շահամիրյանները շարադրեցին «Հայաստան-յաց աշխարհի կառավարման համար» իրենց սահմանադրական կանոնները, որոնք, սահմանադրական մշակույթի բացառիկ արժեք լինելուց զատ, հանրա-գիտարանային մնայուն նշանակություն ունեն անցյալի և ներկայի իրավա-մտածողությունը կամրջելու, անկախ պետականության կայացման ճանապարհն անխոտոր անցնելու համար անցյալից ուսանելի դասեր քաղելու առումով: 10 Ոստի մենք պետք է գնահատենք մեր ունեցածը, օգտվենք դրանից, լուսաբանենք այն արժեքը, որը մեզ թողել է 18-րդ դարի հայ լուսավորիչների հասարակական-քաղաքական մտքի հետաքրքիր և արժանավոր ներկայացուցիչ Շահամիր Շահամիրյանը: Շահամիրյանը երանի էր տարիս նրանց, …ովքեր կապրեն այն ոսկեզօծ ժամանակի մեջ, երբ Հայաստանն ըստ օրենքի վայելի իր կյանքը, և փառավոր ոսկեբերան այն դպրին, ով կգա, կմեղադրի ու կհիշեցնի իր գրածի թերությունները և, «Դա կլինի իմ մխիթարությունը և իմ չարչարանաց վարձը»: Մեծ հայրենասերը մահվանից հետո էլ ցանկանում է իմանալ իր ազգի` հայերի ազատագրության և անկախության լուրը, քանզի նրա տապանա-քարի վրա գրված է` «Ողջույն ընդ քեզ դամբարանիս տառն ընթերցող, տուր ինձ լուրն ազատության ազգին իմոյ, որ եմ տենչող…»:

Գրականություն

1. Ռ. Համբարձումյան, «Որոգայթ փառաց» ակունքները, այժմեականությունը և առանձնահատկությունները, Երևան. 1999թ.

2. «Որոգայթ փառաց», Երևան 2002թ. 3. Գ. Հարությունյան, «Սահմանադրական մշակույթ. Պատմության դասերը և

ժամանակի մարտահրավերները», Երևան 2005թ. 4. https://hy.wikipedia.org/wiki/%D5%87%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%AB%

D6%80_%D5%87%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%AB%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6

5. Գր. Թանանյան, «Որոգայթ փառաց» (Հրատարակման 230-ամյակի առթիվ), http://hpj.asj-oa.am/5868/1/13._Grigor_Tananyan.pdf

6. Հ. Խաչատրյան, «Շահամիր Շահամիրյանի բնաիրավական հայացքները», http://lraber.asj-oa.am/4315/1/1982-3(52).pdf

10 Հ. Խաչատրյան, «Շահամիր Շահամիրյանի բնաիրավական հայացքները», էջ 53

Page 12: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

12

ХАРАКТЕРНЫЕ ЧЕРТЫ КОНСТУЦИОННОЙ КУЛЬТУРЫ В “ЗАПАДНЕ ЧЕСТОЛЮБИЯ”

ËÈËÈÒ ÌÈÍÀÑßÍ ÐÅÇÞÌÅ

В 1783 году в индийском городе Мадрас была издана «Западня честолю-бия»– труд, в котором впервые сформулированы основные положения конститу-ционной республики и парламентского правления. Книга является проектом Kонституции (521 статья) и представляет общественно-государственную струк-туру, порядок создания и правомочия органов управления будущей независимой Армении, права и обязанности ее граждан, вопросы, касающиеся организации эко-номики, просвещения, вооруженных сил и другие вопросы. Эта работа является уникальным достижением в истории общественно-правовой мысли. Представлен-ные в ней определенным образом систематизированные идеи являются не только результатом глубоких теоретических обобщений, но и представляют ценность с точки зрения развития международных конституционных процессов.

THE CHARACTERISTIC FEATURES OF CONSTITUTIONAL CULTURE IN

''VOROGAYT PARATZ'' LILIT MINASYAN

SUMMARY

In “Vorogayt Parats” (1783, Madras, India) for the first time were formulated the main provisions of constitutional republic and parliamentary government. The latter is a design of constitution (521 articles) and presents the social-state structure, the establishment order of government bodies and their authorities, rights and responsibilities of the citizens, organization of economy, education, armed forces and other issues of future independent Armenia. This work is a unique achievement of social-legal thought. The presented concepts, besides being the results of theoretical deep generalizations, are also cornerstone values of international constitutional development.

Լիլիթ Գագիկի Մինասյան - Վանաձորի Ակ. Բակունցի անվան հ. 7 դպրոցի պատմության, հասարակագիտության և հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Էլ.հասցե՝ [email protected] Հեռ.՝ 094-77-60-35

Page 13: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

13

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԹՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Աշոտ Շահինյան

“… Բնակիչների թուրքական բաժանումը քրիս-տոնյաների և մուսուլմանների ոչ մի էթնոգրաֆի-ական կարևորություն չունի: Ոչ հավատը և ոչ էլ լե-զուն էթնիկական ճշմարտության համոզիչ չափա-նիշ չեն կարող լինել:”

Ն. Ադոնց Բանալի բառեր - Օսմանյան կայսրություն, ազգային-էթնի-կական բազմազանություն, էթնիկական քոչվորական ավատա-տիրություն, տոհմացեղային հասարակություն, էթնո-կրոնական հավաքականություն

Օսմանյան կայսրությունը ձևավորման պահից մինչև իր անկումը եղել է բազմազգ պետություն, որն իրենից ներկայացնում էր “իրար միացած, սակայն ոչ միատեսակ երկրներից կազմված … դրա համար այն կոչվում էր Օսմանյան երկրներ և ոչ թե Օսմանյան երկիր”1: Իսլամի դրոշի տակ միավորված բազմաէթ-նիկ զանգվածը, ըստ էության, դարձավ արևմուտքի, և հատկապես խաչակիրնե-րի հարձակումների պատվարը արևելքում: Այս իրողությունը դարձավ հասարա-կական և հատկապես էթնիկական գործընթացների կարևոր հիմքերից մեկը: 1 Տես Ա. Սաֆրաստյան, “Օսմանյան կայսրության վարչական բաժանումները 17-րդ դ.”, Արևելագիտական ժողովածու, հ.1, Եր., 1960, էջ 285:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ

Page 14: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

14

Նախ, “բյուզանդական կրոնամոլ քաղաքականությունը Սիրիայում, Եգիպտո-սում, Հյուսիսային Աֆրիկայում հող նախապատրաստեց արաբական իսլամի նվաճումների համար”2: (հավելենք՝ տեղական ժողովուրդների համախմբման ճանապարհով – Ա.Շ.): Ապա, նույն կրոնամոլ քաղաքականությունը դեպի “իս-լամի քոչվորական ալիք մղեց Հայաստանը”3 (անկասկած, որպես դաշնակից – Ա.Շ.): Բյուզանդիայի երկերեսանի, անհանդուրժողական քաղաքականությանը հավելում դարձավ խաչակիրների վարքագիծը Առաջավոր Ասիայում և հատկա-պես Փոքր Ասիայում: Ավեր ու կոտորած, կողոպուտ ու բռնագրավում, այս ամենը Արևելքում ստեղծեց միասնական դաշինք ուղղված խաչակիրների դեմ, երբ առաջ էր գալիս ընտրություն խաչակիրների և “թուրքերի” միջև, առաջնայնու-թյունը “թուրքերին” էին տալիս և՛ հայերը, և՛ բյուզանդացիները, – գրում է անվա-նի օսմանագետ Վ. Գորդլևսկին4: Բնակչության ընդհանուր տրամադրվածությու-նից բացի, “տեղական քրիստոնյա իշխանները ի հեճուկս եկեղեցու արգելքների միավորվում էին “թուրքերի” (մուսուլմանների) հետ ընդդեմ խաչակիրների”5: Այս ամենը կանխորոշեց օսմանյան և՛ պետության, և՛ հասարակության յուրօրինակ զարգացումը: Այն բազմաէթնիկ զանգված էր թե՛ մուսուլմանական, թե՛ քրիստոն-յա հատվածներով: Այն պատմական իրողություն էր իր անհատական անզուգա-կանությամբ, որն ի հայտ էր բերում ոչ այնքան ընդհանուր օրինաչափություն-ների օրինակ, որքան անկրկնելի հատկանիշներ ու դրսևորումներ (համապա-տասխան պատմական նոր հարացույցների ընկալումների՝ Դիլթեյ, անալներ և այլն): Այնինչ, արդի պատմագիտական իրողություն է, որ և՛ Օսմանյան կայս-րության, և՛ թե Թուրքիայի Հանրապետության պատմությունը ներկայացվում են որպես պատմական զարգացող “օրինաչափությունների” դրսևորումներ6: Օրի-նաչափություններ, որոնք ներառված են օգտապաշտական և “դասական” բազ-մաթիվ հարացույցներում: Ըստ որի, եթե ձևավորվում է պետություն (իհարկե, նաև արհեստական), ապա այն պետք է լինի առկա ինչ-որ կայուն էթնոսի հիմքի վրա, կամ եթե ոչ գերակշռող, ապա գոնե սկզբում ազդեցիկ էթնիկական հիմքի վրա և այլն: Եվ այսպես, անկրկնելի և եզակի է ոչ միայն Օսմանյան կայսրության պատմությունը ընդհանրապես, այլև, առանձնապես, նրա կազմում ընթացող

2 Տես Լեո, Երկեր, հ.2, Եր. 1967, էջ 707: 3 Նույնը, էջ 707, նաև Գելցեր, Դիլ և ուրիշներ: 4 В.А. Гордлевский, “Государство Сельджукидов Малой Азии”, М.-Л., 1941, с. 25. http://vk.com/doc.785781. 5 Նույնը, էջ 25: 6 Մ. Հասրաթյան, Ս. Օրեշկովա, Յու. Պետրոսյան, “Թուրքիայի պատմության ուրվագծեր”, 1986, Եր.; А.Ф. Миллер, “Краткая история Турции”, М., 1948; Վ. Բայբուրդյան, “Օսմանյան կայսրության պատմություն”, Եր., 2011:

Page 15: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՊՊաատտմմոոււթթ յյաանն դդաասսեերրըը

15

գործընթացները, որոնք հակառակ պատմական իրականության ներկայացվում են միակողմանի և աղճատված, գաղափարական-քաղաքական որոշակի գծա-պատկերով: Այսպես, ըստ թուրք օսմանագետ Ֆ. Քյոփրյուլյուի Օսմանյան կայս-րության ձևավորումը, ամրապնդումն ու հզորացումը պայմանավորված էր թուր-քական էթնիկական գործոնով7: Այս տեսակետը շրջանառվում է հիմնականում թուրք պատմաբանների կողմից: Եթե թուրք հեղինակները գտնում են, որ պե-տության ձևավորման էթնիկական հիմքը արդեն առկա էր 13-րդ դարում, ապա եվրոպական ռուս և խորհրդային ժամանակի հեղինակների մեծ մասը գտնում են, որ միայն 14-16-րդ դարերում է ձևավորվել թուրք էթնոսը8: Դիմենք պատմա-կան փաստերին: Հանրահայտ է, որ 11-12-րդ դարերում քոչվորները (պայմանա-կանորեն անվանված “թուրքեր”) տարածաշրջանում (Փոքր Ասիա, Հայկական լեռնաշխարհ) իրենց թվով չեն գերազանցել 400-500 հազարի սահմանը9: Այս տե-սակետը պաշտպանում են նաև թուրք հետազոտողները: Այսպես, ըստ Ի. Քա-ֆեսօղլուի Անատոլիայում (Անատոլիա հասկացության մեջ թուրքերը ընդգրկում են նաև Հայկական լեռնաշխարհը) օղուզների և թուրքմենների թիվը 12-րդ դա-րում հավասար է եղել 550-600 հազարի, ըստ Մ. Յընանչի Անատոլիայի թուրք բնակչությունը 12-րդ դարում կազմել է 1 միլիոն, իսկ Հ. Ինալջիքը գտնում էր, որ կազմավորվող թուրք ժողովուրդը 30%-ով բաղկացած էր տեղի իսլամացած բնակչությունից, իսկ մնացած 70%-ը կազմում էին թուրքերը: Հակադարձելով թուրք հետազոտողի այս եզրակացությանը՝ ռուս թուրքագետ Երեմեևը իրա-վացիորեն նշում է, որ “թուրքերի տոկոսը եղել է անհամեմատ ավելի ցածր”10: Դա այն դեպքում, երբ Հայկական լեռնաշխարհում հայության թիվը նույն ժամա-նակաշրջանում եղել է 5-6 միլիոն, Կիլիկիայում՝ 1.5-2 միլիոն: Հոծ բնակչություն է ունեցել նաև Փոքր Ասիայի արևմտյան շրջանը, սևծովյան հարավային մասը (Խաղտք, Համշեն) և այլն: Նույն փաստն է ընդգծում նաև ռուս թուրքագետ Լ. Գումիլևը, ըստ որի օղուզների առաջնորդ Էրդոգուլը միայն 50 հազար թուրքմեն-ներով հիմք դրեց օսմանյան կայսրությանը11: Ի միջի այլոց նշենք, որ համաձայն Գումիլևի, թուրքմենները նույն պարթևներն են: Նկատվածին նաև հավելենք լեզուն (օսմաներենը նույն ինքը “պահակների” լեզուն է, որը հետագայում առանց հիմքի “յուրացվեց” որպես թուրքերեն), սովորույթային և այլն ապրելակերպը: Ընդգծենք, որ քոչվորները զինվորներ էին, մշտապես գտնվել են մահվան սպառ-նալիքի ներքո և ունեցել են զոհեր: Դրանց էլ ավելանում են հիվանդությունները, 7 Թուրքագիտական և օսմանագիտական ուսումնասիրություններ, Եր., 2009, էջ 21: 8 Տես Դ. Երեմեև, Գումիլև, Գորդլևսկի, Բասկակով, Նովիչևա և ուրիշներ: 9 Տես Դ. Երեմեև, Թուրքերի ծագումը, Եր., 1975, էջ 119-196: 10 Նույն տեղը: 11 Տես Л. Гумылев, “Этногенез и биосфера Земли”; http://gumilevica.kulichki-net.

Page 16: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

16

ուղեկցող բազմաթիվ դժվարությունները, որոնք ևս իջեցնում են քոչվորների թվային ցուցանիշը: Այս կապակցությամբ անհարկի չէ հիշատակել, Ֆիլիպին-ները գաղութացնող իսպանացիների 80%-ը մահացան զանազան հիվանդու-թյուններից և այլ “չնախատեսված” պատճառներից: Կենտրոնից չստանալով նոր ու թարմ մարդկային ու նյութական միջոցներ Ֆիլիպինների գաղութացումը ձա-խողվեց: Այնուհետև, 19-րդ դարի ընթացքում Օսմանյան կայսրություն տեղա-փոխվեց շուրջ 1.8 միլիոն լեռնականներ, այդ թվում չերքեզահայեր (չերքեզ հավաքական անունով): Սակայն 1913թ. նրանց թիվը կրճատվել է մինչև 400 հազարը (Ավերյանով): Կամ, 1812թ. Ռուսաստան ներխուժած ֆրանսիական բա-նակը առաջին մի քանի շաբաթներում առանց մարտերի և կրակոցների կորցրեց իր անձնակազմի 20-30%-ը, իսկ առանձին զինվորական միավորումներ՝ մինչև 50%-ը: Ինչևէ, մեր տարածաշրջան (Փոքր Ասիա, Հայկական լեռնաշխարհ, Սի-րիա և այլն) մտած սելջուկ-մոնղոլյան քոչվորները իրենց թվաքանակով լինելով փոքր, հետագայում այլևս նոր, թարմ ուժեր չեն ստացել: Այնպես, որ եկվոր 500 հազարի և տեղաբնիկ մեկ տասնյակ միլիոնից ավելի բնակչության փոխհարաբե-րությունը եղել է ոչ միանշանակ: Նրանք չեն կարողացել գաղութացնել, “յու-րացնել” տարածաշրջանը հասարակական և ոչ մի ոլորտում: Միայն Եվրոպա-կան կողմի հետևողականությամբ (և՛ անհատներ, և՛ պետություններ) ձևական առումով արտաքինից հասարակությունը ձևակերպվեց “թուրքական” անունով, որը մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակ, երիտթուրքերի հեղաշրջումը, այդ հասարակությունը մերժում էր, արհամարհում: Այլ կերպ ասած, եվրոպացիների օգնությամբ օսմանյան իրականությունը անվանափոխվեց որպես “թուրքական”, իսկ օսմանյան պատմությունը՝ “թուրքական պատմություն”: Այս չլուսաբանված հատվածը կազմում է մեր նշված հիմնահարցի կարևոր կողմերից մեկը: Պատ-մագիտության մեջ, ըստ էության, պարզաբանման, նաև հարցադրման փորձ էլ չի եղել: Այնինչ, պատմաբան-թուրքագետները (և՛ օտար, և՛ թուրք) իրար հետ են մրցում “ապացուցելու” համար, այսպես կոչված, թուրք ժողովրդի ձևավորման (ըստ Դ. Երեմեևի՝ ծագման) ենթադրությունը: Այսպես, ըստ օսմանագետ թուրք Էնվեր Կոնուկչուի “Փոքր Ասիայի տարածքը թուրքացված էր մինչև սելջուկների արշավանքը” և առանց որևէ պատմական աղբյուրագիտական հիմքի XIII-XIX դդ. եվրոպացի հեղինակների վկայակոչումները Հայաստան, Թուրքահայաստան, Բարձր Հայք, Հայկական նահանգներ, Եփրատի ակունքներ, Էրզրում-Բեբիր Էր-մանիստան և այլ անվանակոչումները դիտարկում են այդ հեղինակների անգի-տացման արդյունք12: Հավելենք, որ XVI դ. “Իսլամական աշխարհացույց” քարտե-

12 Տես Մ. Զուլալյան, “Է. Կոնուկչու, Էրզրումը սելջուկներից մինչև հանրապետություն”, Պատմա-բանասիրական հանդես, N1, 1997, էջ 265-268:

Page 17: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՊՊաատտմմոոււթթ յյաանն դդաասսեերրըը

17

զում և XVIII-XIX դդ. օսմանյան քարտեզներում Հայաստան երկիրը նշվում է Էր-մանիստան ձևով և տրվում են նրա սահմանները և կարևոր քաղաքները13: Այլ կերպ ասած, Օսմանյան տիրապետությունը, ինչպես և սելջուկյան կարգերը ժա-մանակակիցների դիտարկմամբ սոսկ ռազմական նվաճում է, ուրիշ ոչինչ: Այն չունի ազգային-էթնիկական նկարագիր: Անգամ բոլշևիկների առաջնորդ Վլա-դիմիր Լենինը, խոսելով առաջին համաշխարհային պատերազմի նախօրերի օս-մանյան կայսրության մասին, շեշտում է նրանում առկա Հայաստան երկրի մա-սին14, որպես կախյալ և հարկատու երկրի ի թիվս Սիրիայի, Միջագետքի, Արա-բիայի և Քրդստանի: Կամ, Ք. Աթաթուրքի իշխանության ժամանակ, նրա իսկ ստեղծած “պատմագիտական դպրոցի” 1933թ. հրատարակած “Պատմություն” չորս հատորյակի երրորդ հատորում շեշտվում է, որ “Օսմանյան կայսրությունը իրար միացած, սակայն ոչ միատեսակ երկրներից էր կազմված … դրա համար այն կոչվում է Օսմանյան երկրներ և ոչ թե Օսմանյան երկիր: Այդ երկրների վարչությունն էլ միատեսակ չէր”: Ապա նշվում են մուսուլման և ոչ մուսուլման ժողովուրդները (թիվը 60 միլիոն – XVII դ.), որոնց թվում հայերը, արաբները, հունգարացիները և այլն15: Այսպիսով, Օսմանյան կայսրության տարածքը ոչ “թուրքացված” էր և ոչ էլ “օսմանացված”: Անգամ 16-17-րդ դարերում Օսմանյան կայսրության հպատակ բնակչության մեծամասնությունը կազմում էին քրիստոնյաները: Նույնիսկ 19-րդ դարի սկզբին հայերը “թուրքերի” նկատմամբ ունեին թվական գերազանցու-թյուն16: Ինչևիցե, եթե ստեղծվել էր պետություն (անկախ նրա ստեղծման ճանա-պարհներից, ինքնաբերաբար, թե արհեստական, արտաքին, թե ներքին և այլն), հետևաբար պետք է ստեղծվեն նաև նրա “պատմական” հիմքերը. կեղծ պատմու-թյուն, գողացված մշակույթ, ինչ որ էթնիկական ամբողջություն և այլն: Թուրքա-կան պատմագիտական ընկերությունը անցավ գործի. համշենահայերը հայտա-րարվեցին թուրքական ցեղեր, հաստատված քոչվորների անբաժանելի մաս հայ-տարարվեցին զազա-ղզլբաշները, որոնք Աթաթուրքի պահանջով կոչվեցին ալևի-ներ (թուրքերեն “խարույկ”) և մերժվեցին բոլոր այն վկայությունները (հիմնակա-նում եվրոպացի ուսումնասիրողների), որոնց համաձայն “ալևիները” տեղական

13 Տես “Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին”, 1964, Եր., հ.2, էջ 183, 198-200; նաև Լ. Սահակյան, “Տրապիզոնի տարածաշրջանը Օսմանյան կայսրության վարչական բաժանումներում”, Թուրքագիտական և օսմանագիտական ուսումնասիրություններ, Եր., 2009, էջ 68: 14 Տես Վ. Լենին, Ել.Ժ.; հ.28, Եր., 1973, էջ 348, 826: 15 Տես Ա. Սաֆրաստյան, “Օսմանյան կայսրության վարչական բաժանումները 17-րդ. դ.”, Արևելագիտական ժողովածու, 1960, Եր., հ.1, էջ 285: 16 Տես Ս. Պողոսյան, “Սև ծովից Վանա ծով հինգ ամիս հինգ օր”, 1992, Եր., էջ 55:

Page 18: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

18

փոքրասիական և հայկական ծագում ունեն: Մի էթնո-կրոնական ամբողջություն, որն այսօր դիտվում է “Թուրքիո ամենեն մեծ փոքրամասնություն” (Շ. Ալփայ)17: Տարբեր հաշվումներով ալևիների թիվը Թուրքիայում կազմում է 15-20 միլիոն կամ բնակչության 10-20%-ը: Դրանք քրդախոս են, թրքախոս և արաբախոս: Ընդ որում, քրդախոսները բաժանվում են կուրմանջի, զազակի և գորանի լեզվով խոսողների, որոնք չեն հասկանում իրար18: Ինչ ծագում ունեն այդ լեզվական միավորները, ինչպես են հարաբերակցում այլ լեզվական միավորների, այդ թվում հայերենի հետ: Հարցեր են դրանք, որ սպասում են իրենց ուսումնասիր-ման: Հավելենք, օրինակ, որ հայերենի մոտ 80 բարբառներից (բարբառներ և ենթաբարբառներ) Հ. Աճառյանը տվել է միայն 37 բարբառի և 10 ենթաբարբառի ընդհանուր նկարագիրը 19: Հետագայում խորությամբ ուսումնասիրվել են միայն 12 բարբառներ, իսկ մնացածը մնում են դեռ չուսումնասիրված: Այնպես որ զազա-ալևի, գորանի, առավել ևս այլ էթնոխմբերի՝ Ռշկոցիների, Մանգոյցիների, խո-րոմյանների, Փնջնացիների, սիլվանցիների և ուրիշ լեզվա-կրոնական, էթնիկա-կան միավորների լեզուների ապագա ուսումնասիրությունները, անկասկած, նոր լույս կսփռեն նրանց ծագման և ձևավորման հիմնահարցերին: Օսմանյան կայս-րության ազգային-էթնիկական, լեզվա-կրոնական խայտաբղետ գործընթացները, մեր կարծիքով, մեկ ընդհանուր հիմք ունեն. դա ավատատիրությամբ պարուր-ված տոհմա-ցեղային հարաբերություններն են: Փորձենք ընդհանուր գծերով ներ-կայացնել այն: Տոհմա-ցեղային հարաբերությունների գերակշռումը, իհարկե, պայմանավորված էր ժամանակաշրջանով, առկա պայմաններով (քոչվորների բերած ռազմա-քաղաքական նոր մթնոլորտը, բնիկ ժողովուրդների մոտ առկա խորը քաղաքական, սոցիալական, կրոնական, տնտեսական և այլ հակամար-տությունները, խաչակիր Եվրոպայից եկող վտանգները և այլն): Այս իրողության արտահայտություններից են. մասնավորապես, այս կամ այն երկիրը, վարչական միավորները փոխարինվեցին օջախ, տուն, դուռ, դարպաս արտահայտություննե-րով, տոհմի առաջնորդը ներկայացնում էր իշխանության մարմնավորում՝ օջաք-լի, դերբեյլի (դռան, իշխանություն) և այլն: Այն ընդհանուր էր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների մոտ: Հայկական նախարարական տները (ազգերը, ըստ Եղիշեի, Ղազար Փարպեցու և ուրիշների) դարձան ցեղապետություններ՝ աշիրա-թություններ. Մնգոյենք (Մամիկոնյաններ), թոռունենք (ազնվականներ, ըստ երևույթին, Արշակունիներ), Սլկունինք, Խորամացիք, Ռշկոյենք և ուրիշներ: 17 Տես “Ազդակ” օրաթերթ, 2013թ. նոյ. 19 “Թուրքական Ալևի իսլամության երևույթը”: 18 Д. Жигульская, “Турецкий алевизм: религиозная идентификация”, Вестник МГИМО университета, вып. 5, 2013, с. 2. 19 Տես Ն. Մկրտչյան, “Հայերենից փոխառյալ բառեր թուրքերենի բարբառներում”, Եր., 2007, էջ 35:

Page 19: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՊՊաատտմմոոււթթ յյաանն դդաասսեերրըը

19

Պատմաբան Ս. Երեմյանը ճիշտ կերպով նշված ժամանակաշրջանի ա-ռանձնահատկությունը դիտում էր ֆեոդալիզմի քայքայման և անկման մեջ, որը պայմանավորված էր քոչվորական տնտեսաձևի տիրապետմամբ և կիսանահա-պետական-կիսաֆեոդալական հարաբերությունների հաստատմամբ20: Փոքր-ինչ այլ դիտարկում էր կատարել Ս. Հակոբյանը, ըստ որի ֆեոդալական կարգերը մնացին, բայց նրա “զարգացումը բեկանվեց ու խափանվեց” և որ բոլոր նվաճող-ները. սելջուկները, մոնղոլները, պարսիկները, օսմանցիները և այլն “չկարողա-ցան և չէին էլ կարող արմատական փոփոխություններ մտցնել”: Ավելին, առկա հասարակական հարաբերությունները “սկսեցին զարգանալ ավելի դանդաղ, բայց և այնպես նրանք չչքացան, չանհետացան”21: Առարկայական որոշակի ընդգծում է անում Ա. Հովհաննիսյանը. “XIV-XVIII դարերի ֆեոդալական կարգը չի հասնում իր ավարտին … այլ վերադարձ է մի կացության, որը հիշեցնում է ֆեոդալիզմի պրիմիտիվ, բարբարոսական փուլը”22: “Այդ փուլում, – գրում է Ա. Հովհաննիսյանը, – հասարակական զարգացումն անհանգիստ է և անհամաչափ … սկսվում է հեղաբեկում, որն ասպարեզ է բերում տնտեսական և կուլտուրա-կան ընդհանուր ու շուրջ կես հազարամյակ տևող դեգրադացիա”23: Նկատվածնե-րը առավել ընդհանուր գնահատականներ են ընթացող գործընթացների, որը սա-կայն չի լրացվում կոնկրետ իրողությունների մատնանշումով: Մեր անվանի հայագետները՝ Ն. Ադոնցը, Հ. Մանանդյանը, Ս. Երեմյանը, Ս. Հակոբյանը, Ս. Պո-ղոսյանը, Լ. Բաբայանը և այլք չեն պատասխանում հետևյալ հարցին. ի՞նչ ճակա-տագիր ունեցավ հայկական ֆեոդալիզմը, հայ ազնվականությունը, հայ նախա-րարական կարգը և այլն: Սակայն նկատված դատողությունները թույլ են տալիս ենթադրել հայկական աշիրաթական (տոհմա-ցեղային) համակարգի ձևավոր-ման մասին որպես հայ նախարարական կարգի էթնիկ ժառանգորդի (որին անդ-րադարձանք վերևում): Իհարկե, այնպիսի եզրակացություն, ինչպիսին կատարել է պատմաբան Ի. Պետրուշևսկին, կարող է գնահատվել որպես ոչ լուրջ մոտեցում պրոբլեմին: Այսպես, համաձայն Ի. Պետրուշևսկու “տեղական հայկական ֆեոդա-լական պետական միավորները 14-րդ դարի վերջում և 15-րդ դարի կեսին ոչն-չացված էին… հայկական ֆեոդալների տեղը գրավել էին նվաճողները, մոնղոլա-կան, թուրքմենական, քրդական զինվորական-քոչվորական ազնվականները, որոնք բերեցին իրենց հետ այլ տիպի ֆեոդալական կարգեր: Այսպես, հին հայ-

20 Տես С. Еремян, Опыт периодизации истории Армении эпохи феодализма. Вопросы истории, 1951, N7, с. 67. 21 Տես Ս. Հակոբյան, ՀՍՍՀ ԳԱ Տեղեկագիր, 1951, N8, էջ 46: 22 Տես Ա. Հովհաննիսյան, “Դրվագներ …”, Եր., 1957, հ.1, էջ 402: 23 Նույն տեղը, էջ 224:

Page 20: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

20

կական ֆեոդալական սիստեմի գծերը 15-րդ դարում գրեթե անհետացել էին”24: Այս եզրակացությունները ճանաչում են ստացել միջնադարի հայ և օտար մաս-նագետների մոտ և այն դրված է մենագրությունների և պաշտոնական հրատա-րակությունների հիմքում: Արդյո՞ք այս է իրողությունը: Նորից ենք ընդգծում, որ հայ հայագետները հիմնականում ձեռնպահ են մնացել 15-18-րդ դդ. Օսմանյան և Սեֆյան տիրապետություններում հայ ազնվականության և նախարարական կարգին անդրադառնալուց: Բացառություն են Արցախի, Զեյթունի, Սասունի իշխանությունների մասին առանձին ուսումնասիրությունները: Ինչո՞ւ: Որովհե-տև լուռ համաձայնությամբ արգելք էր դրված ոչ քրիստոնյա, մուսուլմանացած հայ ազնվականության մասին խոսելու և նրա հետ կապված խնդիրներն ուսում-նասիրելու հարցերի նկատմամբ: Ժամանակին այդ մասին բարձրաձայնել է միայն Ն. Ադոնցը, մասնավորապես, քաղկեդոն դարձած Եփրատից արևմուտք կայսերական եկեղեցուն հատած հայկական տարածքների մասին: “Փոքր Հայքի հողերի նշանակությունը Հայոց պատմության մեջ ըստ արժանավույն չի գնա-հատված: Ըստ տարածված կարծիքի, վաղ ժամանակներում անջատված լինելով Հայաստանից, Փոքր Հայքը ոչ միայն կտրված էր հայերից, այլև խորթ մնաց նրանց պատմական մշակույթին”: Ապա անվանի հայագետը ավելացնում է, որ պետք է “հրաժարվենք եկեղեցիական այն գաղափարախոսությունից, որին հարել և մինչև այսօր հարում է հայ պատմագիտությունը”25: Հավելենք, որ այս դիտարկումը շատ ավելի վերաբերվում է նաև մուսուլմանական հայ իշխա-նություններին, հայ աշիրաթություններին: Այսպիսով, օսմանյան կայսրության էթնիկական զարգացման գլխավոր առանձնահատկությունները հանգում են. 1. Հասարակական հարաբերությունների հիմնական ոլորտներում. տնտեսու-

թյուն, սոցիալական հարաբերություններ, քաղաքականություն, ազգային-էթնիկական հարաբերություններ և այլն, վերականգնվում են տոհմա-ցե-ղային հարաբերությունները:

2. Տոհմա-ցեղային հարաբերությունները դառնում են գլխավորը, որոշիչը էթնիկական գործընթացներում:

3. Արտաքին վտանգը (և՛ արևմուտքից, և՛ արևելքից) միավորում է տարածա-շրջանի ժողովուրդներին իսլամի դրոշի ներքո, սակայն ինքնատիպ ձևերով՝ բազմաթիվ դերվիշական տեղական ինքնատիպ հավատալիքներով զու-գորդված:

24 Տես И. Петрушевский, “Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI – начале XIX вв”, Лен., 1949, с. 64-65. 25 Տես Ն. Ադոնց, Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում: 1987, Եր., էջ 81-82:

Page 21: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՊՊաատտմմոոււթթ յյաանն դդաասսեերրըը

21

4. Արդյունքում՝ ազգային-էթնիկական նախորդ կայուն, մեծ միավորները կու-տակվում են ավելի փոքր էթնո-կրոնական և լեզվական միավորների:

5. Տոհմա-ցեղային կազմակերպական հիմքի վրա ստեղծված նոր էթնո-կրո-նական, լեզվական միավորները առավել “շարժուն” են և անկայուն: Պետա-կան, արհեստական ցանկացած միջամտություն ստեղծում է “պետական էթնիկական” մեծ միավորներ, որոնք պատմականորեն կենսունակ չեն և ապագայում էթնոսների իրենց ինքնության համար պայքարի արդյունքում “կվերածնվեն” իրենց “հին” էթնիկական հիմքով:

О НЕКОТОРЫХ ОСОБЕННОСТЯХ ЭТНИЧЕСКИХ ПРОЦЕССОВ

В ОСМАНСКОЙ ИМЕРИИ Ашот Шагинян

Резюме

Османская империя с момента ее возникновения до падения была многонациональным государством: она называлась “Османские страны, а не Османской страной”. Внешняя опасность (с запада и востока) объединяет народов региона под флагом ислама. Формируется множество мелких этно-религиозных единиц по оригинальным историческим обстоятельствам, в особенности на основе родословно-племенной организации. Многочисленные, коренные этнические единицы региона – армяне, греки, арабы, ассирийцы, разделяются. Вследствие государственного, искусственного вмешательства внешне “формируются” государственные “этносы” – турки, курды и т.д. Европейская и в особенности турецкая история пытается представить этот факт как натуральный, спонтанно протекающий процесс. Однако эти исторические этносы не являются жизнеспособными и в условиях “уравновешенного” исторического развития они уступят свое место этносам, имеющим стабильную историческую, социально-культурную идентичность.

ABOUT SEVERAL PECULIARITIES OF ETHNIC PROCESSES IN OSMANIAN EMPIRE

Ashot Shahinyan Summary

Osmanian empire was a multi-national state from its formation moment up to fall and was called “Osmanian countries not Osmanian country”. External danger (from

Page 22: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

22

both West and East) unifies nations of the region under Islamic flag. Conditioned by original historical circumstances and especially on the basis of tribal organization multiple minor ethnic-religious units are formed. Numerous inhabitant ethnic units in the region – Armenians, Greeks, Arabs, Assyrians, are divided. Due to state artificial inference the state “ethnos” are externally formed – Turks, Kurds and etc. European and especially Turkish history attempts to present this fact as a natural, spontaneously occurring process. Moreover, these historical ethnos are not viable and under the conditions of “equilibrium” historical development they will be replaced by ethos possessing stable historical, social-cultural identity. Աշոտ Գրիգորի Շահինյան – ԿԱԻ Արագածոտնի մասնաճյուղի գլխավոր մասնագետ, պատմ.գիտ.թեկնածու, դոցենտ

Էլ . հասցե՝ [email protected] Հեռախոս՝ 055 59 08 27

Page 23: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

23

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ

Արմենուհի Գրիգորյան

Բանալի բառեր - հայրենիք, հայրենասիրություն, նացիոնալիզմ, ազգային ոգի, ազգասիրություն, օտարատյաց, ցեղապաշտ, մշակույթ, հոգևոր Հայաստան, նյութական Հայաստան:

Հայրենիքի և ազգային ոգու գաղափարների լուսաբանումը հույժ կարևոր է, քանզի հայ ազգի համար միշտ էլ ծառանում են գոյապահպանական նշանա-կություն ունեցող բարդագույն կնճիռներ: Հ. Թումանյանից, Ավ. Իսահակյանից և մյուսներից հետո Վ. Տերյանը բերեց իր ուրույն մեկնակետը խնդրո առարկա հիմնահարցի վերաբերյալ: Արևելահայ պոեզիայի այդ հսկաների «աստեղային» շրջափուլում նա ձգտեց «արևի տակ» իր համար տեղ բացել, բոլորովին նոր երգ ասել կամ լռել: Հայոց հայրենիքը պատմաէթնիկական հասկացություն է, որը ձևավորվել է դարերի ընթացքում սեփական էթնիկական տարածքի վրա: Այդ սրբազան հողը ամուր մտել է նաև Վ. Տերյանի արյան և գենի, նրա տոհմիկ էության մեջ: Ըստ տարոնական ցեղապաշտական վարդապետության «ցեղը արյան (նյութի) և ոգու՝ նյութականի և հոգևորի, մարմնականի ու հոգեկանի բնական ներդաշնակություն է»[7,3]:

Գրականագետներից ոմանք Վահան Տերյանին կշտամբել են և անհիմն հա-մարել ոչ ազգային գրող, հայախոս ռուս [5,9]: Հարկավ, Վ. Տերյանը օտարասեր, հատկապես ռուսապաշտ է (և ոչ օտա-րատյաց), նա իր վրա է կրել ռուսական և եվրոպական դասական գրականության ազդեցությունը, սակայն այդ ամենով չի դադարել լինել հայ քնարերգության ամե-նաինքնատիպ դեմքերից մեկը: «Չեմ դավաճանի իմ Նվարդին» ներբողած բանաստեղծությունն ըստ էու-

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ

Page 24: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

24

թյան իր ուխտին հավատարիմ մնալու, մեր լեզվին, մշակույթին և հայրենիքին անսահման նվիրվելու դրսևորում է: Չեմ դավաճանի իմ Նվարդին, Որքան էլ դյութես, օ, Շամիրամ…[8,295]:

Լազարյան ճեմարանում սովորելու տարիներին և այնուհետ մնաց հայա-շունչ ազգային գրող: Դեռ քսանամյա Վ. Տերյանը լավատեղյակ էր իր հայրենիքի և՛ պատմությանը, և՛ թշվառ ներկային, ու ջերմորեն սիրում էր նրա «խոնարհ ու աշխատասեր» ժողովրդին: Ճեմարանի սաները պոետի ակտիվ մասնակցությամբ պահանջում էին ուսումնասիրել հայոց պատմություն, ավելացնել հայոց լեզվի դասաժամերը: Հայրենասերը ցավում էր, որ Մոսկվայում բազմահազար հայերը չունեին «գեթ մի փոքրիկ ընկերություն, մի հիմնարկություն, որի նպատակը լիներ հայոց լեզվի պահպանումն ու տարածումը, հայ մշակույթի խրախուսումը»: 1919թ. Վ. Տերյանը հետադարձ հայացքով գրում է. «ես այն ժամանակ լի էի նացիոնալիստական մանր բուրժուական նախապաշարումներով» [8,297]: Հայրենասիրությունը, բոլորանվեր ազգասիրությունը դարձել են Վ. Տեր-յանի պոեզիայի լուսավոր պատկերների, մտորումների հիմքը: Բանաստեղծը գրական տիրույթ մտավ հայ ազգայնական գրականության տիրապետության շրջանում և կրեց դրա ներգործությունը: Արևելյան պոեզիայում բերեց հայրենիքի և ազգային նոր ըմբռնում «լացող ու ողբացող» հային փոխարինում է «խորհող ու երազող մարմինը»: Վ. Տերյանը գտնում է «հայ գրականության մեջ իշխող գաղախարը, նրա հիմնական առաջ մղիչ ուժը ազգային գոյության, ազգային անկախության գաղա-փարն է…»[2,251]:

Դրանք պոետի համար դարձել են «միշտ բաղձալի ցավատանջ իղձ, հայ-րենասիրության մարմնավորում»: Անհնար է չնկատել, որ հայրենական է Վ. Տերյանի ողջ հոգեցունց պոե-զիան՝ և՛ «Մթնշաղի անուրջներ»-ը, և՛ «Ոսկե հեքիաթ»-ը, և՛ «Ոսկե շղթան» և՛ «Վերջին դաշնակ» վերդասությամբ բարձրարվեստ բանաստեղծությունները: Հայրենասիրական պոեզիայի անկրկնելի գանձ է «Երկիր Նաիրի» շարքը: Հայրենասիրությունը ոչ միայն թեմա է եղել, այլ մոլությամբ կեցություն, մոտիվ, գերագույն իդեալ, աշխարհընկալման հիմք: Ավ. Իսահակյանը իր հուշերում նշում է, որ Վ. Տերյանը շատ է երկրպագել իր բարձրագահ հայրենիքը և նրա խոնարհ ժողովրդին[1,150]: Հայրենիքը Վ. Տերյանի կյանքի քնքուշ ու թովիչ հանգրվանն է, անհուսության մեջ կյանքի «միակ ամոքիչը»: Պոետի տկար հոգու մեջ «մի անհագ ծարավ» կարոտ ու վառ

Page 25: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՄՄշշաակկոոււ յյթթ ևև աազզգգաայյիինն կկ յյաաննքք

25

սեր կար հայրենի եզերքի, ուխտատեղի դարձած մանկության գողտրիկ վայրերի, հայրենի տնակի նկատմամբ:

Մանկուց ընտրեցի ճամփորդական ցուպ, Թողի հայրենի տնակս ավեր… [9,48]:

Օտար ու ցուրտ հեռուներում, տանջալից դարձերից հոգնած Վ. Տերյանն անզուսպ կարոտով հիշում է հայրենի հողը, սրբազան տունը: Ազնիվ պոետը այրվել է հայրենիքի ճակատագրով: Ծանր հոգեվիճակ է ապրել մեծ հայրենասերը՝ մորմոքալով հայրենիքի, հարազատ ժողովրդի ան-մխիթար սոցիալական դրությունը: Նրա վիշտը գալիս է հայրենի երկրից, մշտա-պես տառապել է հայրենիքի, սոցիալական անողոք մթնոլորտի, «բազմատանջ ժողովրդի» ցավով, որի համար էլ նրա երգերը կենդանի են: Մեծ քնարերգուի թախիծն ու տխրությունը «խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն»[4]: Հիշելով մանկական տարիների «լուսեղեն» խինդն ու թախիծը, պոետը վկայակոչում է, որ իր հոգուն հարազատ է եղել հայրենիքի «անմեկին թախիծը»: Դերենիկ Դեմիրճյանը կրքոտ բանավեճերից մեկի ընթացքում ասել է. «Վ. Տերյանը երգում է իր հայրենի երկրի թախծության ներշնչումով» և հետևաբար «նա զուտ հայ բանաստեղծ է»[4]: Վ. Տերյանը բացահայտում է, որ հայրենի երգը տխրագին է ու նման է լացի: Այդ երգը մեր բեկված, ավերված ու հրկեզ հոգու երգն է, որը չի ըմբռնի օտարերկրացին: Պոետի ներաշխարհի վրա չափազանց խորն է ազդում Մեծ Եղեռնի մասին լուրը: Այդ զարհուրելի արհավիրքը նա քնարերգել է այսպես. Հայրենիքում իմ արնաներկ Գիշերն իջավ անլույս ու լուռ. Արնոտ դիերն են համր ու մերկ Նայում երկինք անզոր ու զոր[8,282]:

«Ավետյաց» երկիր Նաիրիում վայրագ եղանակներով սրի են քաշվել 1,5մլն անպաշտպան ու անմեղ հայեր: Հայրենի բնակավայրերը վերածվել էին մոխիրների, ամեն տեղ թափված էին մերկ անմեղ դիակներ ու արյուն: Համաշխարհային պատերազմը և հայության զանգվածային կործանումներն ավելի ևս ողբերգական գունավորում ստացան նրա հայրենասիրական քնարում: Արևելահայ պոեզիայում ոչ ոք Վ. Տերյանի չափ «հանգամանորեն» չի անդրադարձել Ցեղասպանությանը՝ մեր հինավուրց ժողովրդի այդ անհուն ողբերգությանը: Վ. Տերյանի քնարում արտացոլվում է ոչ միայն մեր ժողովրդի դժբախտ կյանքի մորմոքը, այլև անսասան լավատեսությունը, անմար հավատը, իր սուրբ երկրի,

Page 26: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

26

ժողովրդի վերածնության նկատմամբ: Որչափ էլ հայի մարմինը եղավ տանջա-հար, բայց ոգին մնաց կենսունակ: Գերվել, բզկտվել ենք, բայց մնացել արծվենի, հայը «ցավի ու արհավիրքների» միջով դուրս է եկել «ամրակուռ հոգով» ու հա-րուստ մշակույթով: «Երկի՛ր իմ երկիր և նուրբ է քո ուղին և պսակդ վեհ»: Արա-րատն է մեր «հայության անխաբ վկան»:

«Երկիր Նաիրի» շարքի ամենաշնորհալի առաջին բանաստեղծությունը «Մի՞թե վերջին պոետն եմ ես»-ը, ուր արծարծվում է հայ ժողովրդի ապագա գոյության ցավագին կասկածը. Մի՞թե վերջին պոետն եմ ես Վերջին երգիչն իմ երկրի…[10,248-249]:

Այս բանաստեղծական հնարքով Վ. Տերյանն արտահայտել է օրհասա-կան ժողովրդի չարագույժ տագնապը, անհանգիստ սրտի մորմոքը: Այլ կերպ՝ հայ ժողովուրդը իր գոյությունը պիտի շարունակի, թե՞ ոչ: Որոշ մտավորական-ների մոտ կար մտավախություն, թե արևելքի մի քանի անհետացած մշակութա-յին ազգերի նման հայը ևս կհեռանա պատմության թատերաբեմից:

«Երկիր Նաիրի» շարքի բանաստեղծություններում Հայկալեզուն հռչակվում է արքայական, հայ ժողովուրդը նմանեցվում է «յոթնապատիկ խոցված Տիրամորը» և հայտնվում է, որ հայ վիշտն ունի «վեհ խորհուրդ» և որ «խաչվածին մահ չկա»:

Բանաստեղծը հայոց հարցի լուծումը կապում էր ռուսական քաղաքական կողմնորոշման հետ. «Ես,-գրում է Տերյանը,-տաճկահայկական հարցի լուծմանը Թուրքիայի սահմաններում չեմ հավատում: Լավագույն լուծումն այդ հարցի համարում եմ Ռուսիայի գրավումը տաճկահայկական նահանգների»[10,292]: Նա թեպետ ավելի շատ հավատում էր «Ռուսիայի ծոցում» հայկական ազգային մշակույթի պահպանմանը, այսուհանդերձ մերկացնում էր փոքր ազգերին ձուլելու ցարիզմի ապազգային քաղաքականությունը.

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,- Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին[8,297]:

Սա ազգային ոգու գաղափարի և ժողովրդի պատմական բախտի մի բնորոշ արտահայտություն է: Պոետը տագնապում էր ոչ միայն ժողովրդի ֆիզիկական բնաջնջման վտանգից, այլև ազգության գոյատևման բուն հիմքերին սպառնացող երևույթից՝ հարազատ ժողովրդին օտարացնելուց, նրա առողջագուց լեզվից ու մշակույթից զրկելուց: «Հայաստանի հոգին ու սիրտը» հայոց լեզուն է, ուստի անհրաժեշտ է այն սրբությամբ պահպանել:

Վահան Տերյանը տարբերակում է «Նյութական Հայաստան» և «Հոգևոր Հա-յաստան» հասկացությունները:

Page 27: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՄՄշշաակկոոււ յյթթ ևև աազզգգաայյիինն կկ յյաաննքք

27

Պոետը տոգորված էր հոգևոր Հայաստանը վերածնված տեսնելու տենչով, հոգևոր արժեքների՝ լեզվի, մշակույթի ծաղկմամբ: Հայաստանի սրբազան գաղափարը չի հանգեցնում «շքեղ ու հոյակապ շենքերի» սնամեջ երազանքին, այլ «հայության հավաքում» կամ «հայության կազմակերպում» գաղափարական իմաստով: Նա հավատում է ժողովրդի մշա-կութային հավաքականությանը, քանզի անջատ հայը տարրալուծվում է միջավայրին և կորցնում ազգային ոգին: Հայոց հեռանկարը կապում է «ժողովրդի երկու խոշոր հատվածների միացման հետ», որն առավել չափով կնպաստի «կուլտուրական հոսաքի զո-րեղացմանը»: Ուրույն հոգևոր պետությունը` լեզուն, մշակույթը միացնում է ամ-բողջության մեջ և միաձուլում ազգի ու հայրենիքի գաղափարը: Հոգևոր Հայաս-տանը կենդանություն է հաղորդում մեր նյութական Հայաստանին, և հետևաբար «Հայաստանի» (ազգի) հարցը կուլտուրայի (այսինքն՝«հոգևոր») հարց է[10,336]: Նրա կարծիքով նյութական կորուստը կարելի է վերականգնել, հոգևոր կորուստը անդառնալի է: Պոետն առաջադասելով հոգևորը, այսուհանդերձ Հայաստանի ազատա-գրության հիմնական նախապայմանը համարում է «Նյութական Հայաստանը»: Ոչ մի քննադատության չի դիմանում տարածված այն տեսակետը, թե Վ. Տերյանը իբր «միամտաբար հավատում է այն պատրանքին, թե հնարավոր է ստեղծել կուլտուրապես անկախ-հոգևոր Հայաստան»[6]: Սակայն, նա համոզված էր, որ Հոգևոր Հայաստանը մեր ժողովրդին պահել է և հողմերի միջով հասցրել լուսավոր ապագա: Մեսրոպյան գիրն ու գիրքը, լեզուն կենսունակն են պահել հայության ոգին: Վ. Տերյանը լինելով սոցիալիստ՝ նրա գաղափարական դիրքորոշման վրա մեծ էր ինտերնացիոնալ-սոցիալիստական հայեցակարգի ազդեցությունը, բայց նրա աշխարհայացքը ներծծված էր ազգային ոգով, ազգային գիտակցության զգացմամբ: Պետերբուրգի համալսարանում սովորելու տարիներին Ն.Մառի ղեկավարությամբ խորացել է հայագիտության ուսումնասիրման մեջ, ակտիվորեն մասնակցել Ռուսաստանում հայ գրականությունը քարոզելու գործին: Եթե Վ. Տերյանի համար հայոց ազգային հարցը մշակութային հարց է, մինչդեռ որոշ վերապահությամբ Հ. Թումանյանի ըմբռնմամբ այն քաղաքական է, այլ կերպ՝ անկախ պետականության հարց, եթե այն թոկ չի դառնալու հայությանը խեղդելու համար…[3,224-225]:

Այս թռուցիկ համեմատությունը անգամ երևան է բերում երկու հեղինակների մոտեցումների այլակերպությունը:

Page 28: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

28

Վ. Տերյանը կոչ էր անում մաքառել արտաքին պատնեշների դեմ, որոնք խոչընդոտում են ազգային ինքնության և հոգևոր արժեքների պահպանմանը:

Հայրենիքը և հայ մշակույթը անբաժանելի են: Հայոց հայրենիքը ազգային մշակույթի շնորհիվ ունի հայկական դիմագիծ,

որի գոյությունը հավերժական է: Վ. Տերյանը մերժում է ազգային պարփակվածությունը, իր փնտրտունքի

մեջ ազատ է տեղական նախապաշարումներից: Զուտ ազգայինը առանց համամարդկային արժեքների՝ ցեղապաշտական է, օտարատյաց: Ազգը մերձենում է համամարդկային իր ազգային մշակույթով: Պոետը դիպուկ է ասել, որ «միայն կուլտուրական ազգը կարող է ստեղծել ազգային կուլտուրա»[11,53], որը չպետք է տարանջատված լինի գրականության և արվեստի համաշխարհային զարգացումից: Համամարդկայինը իրացվում է ազգայինի միջոցով, քանզի ազգից ավելի վեհ բան չկա: Նա կոչ էր անում «ձուլել մեր կյանքը համամարդկային կյանքի հոսանքին՝ պահպանելով մեր հոգեկան առանձնահատուկ գծերն ու գույները»[11,77]: Վ. Տերյանը լինելով խորապես ազգային գրող՝ հանդգնեց պատռել «հայրենիքի եզերքի նեղ սահմանը և քնարական արվեստի մշակման նյութ դարձրեց «համամարդկային մոտիվները»»[2]: Նա կյանքի վերջին տարիներին խոստովանել է, որ իր հոգին պատկանում է «անհուն աշխարհին»: Հետևաբար, նա կարևորելով հոգևոր Հայաստանը, միաժամանակ մտահոգված էր նյութական Հայաստանի ազատագրմամբ: Վ. Տերյանը ստեղծեց մեր «ստիլը» ազգն անմեռ պահելու համար: Համամարդկային մշակույթում փորձարկեց ազգի գոյության իրավունքը:

Գրականություն

1. Իսահակյան Ավ,, Երկեր, հ.4, 1959: 2. Կոմունիստ», 1921, թ. 26: 3. Թումանյան Հ., հ.7, Եր., 1995: 4. «Հորիզոն», 1913,թ. 270: 5. Պարտիզունի Վ., Վահան Տերյան, Եր., «Հայաստան», հրատ., 1968: 6. «Սովետական գրականություն», 1941, թ.12: 7. Տարոնականություն (քնարական վերլուծություն), Եր., 1994: 8. Տերյան Վ., Բանաստեղծություններ, Լիակատար ժողովածու, Եր.,

«Սովետական գրող», հրատ., 1985: 9. Տերյան Վ., Երկեր, Եր., Սովետ. Գրող, 1989: 10. Տերյան Վ., Երկերի ժողովածու, հ.2, 1961:

Page 29: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՄՄշշաակկոոււ յյթթ ևև աազզգգաայյիինն կկ յյաաննքք

29

11. Տերյան Վ., Երկերի ժողովածու, Եր., ՍԳ, հ.3, 1975:

Представление В.Теряна о родине и национальном духе Арменуи Григорян

РЕЗЮМЕ

Несмотря на то,что В.Терян имел в своем творчестве русскую направленность, был пылким патриотом и сильно тревожился за судьбу своей страны. Писатель ставя на первое место духовные ценности своего народа,все- таки ''материальные ценности Армении '' ставил на важное место для будущего благаполучия своей Родины. Терян, основываясь на национальной культуре, шел к созданию произведения «Всемирные мотивы».

Vahan Teryans idea of Motherland and National Spirit. Armenuhi Grigoryan

Resume

Though Vahan Teryan had a Russian consideration, he was a great patriot and worried about the fate of Erkir Nairi National values being in the first place for him however the poet considered ''Material Armenia'' as an entrance for future national building work. Teryan goes forward to ''Human Motives'' with his national culture.

Արմենուհի Գրիգորյան – Գյումրիի թ. 11 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, նույն դպրոցի փոխտնօրեն:

Հեռ .` 055099960, 096949464 Էլ . հասցե` [email protected]

Page 30: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

30

ԿՐՈՆ, ՄՇԱԿՈՒՅԹ, ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ: ԿՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ

Մելանյա Խաչատրյան

Բանալի բառեր - կրոն, մշակույթ, քաղաքակրթություն, էթնիկական և կրոնական ինքնագիտակցություն:

Կրոնը որպես հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք, սոցիա-լական երևույթ է, հետևաբար այն ունի սոցիալական, հասարակական կոնկրետ դեր ու նշանակություն: Այն կապված է մարդու գիտակցության, աշխարհընկալ-ման, մարդկանց հանրույթի տարբեր ձևերի, հասարակության զարգացման, էթ-նիկական և էթնոժառանգական առանձնահատկությունների և այլ սոցիալական երևույթների հետ: Կրոնի ծագման իմացաբանական հնարավորությունները, կրոնական պատ-կերացումները առաջացել են հիմնականում մարդկանց հույզերի, ցանկություն-ների, ապրումների և նաև շահերի շնորհիվ: Վերջինս էլ լայն առումով պայմա-նավորել է կրոնի գաղափարախոսական նշանակությունն ու գործառույթները: Կրոնը հասարակական կարևոր դեր է խաղում, որովհետև ծառայում է նաև ինչպես մարդկանց միջև, այնպես էլ մարդու և հասարակության, հետևաբար հասարակական հարաբերությունների կարգավորմանն ու պահպանմանը: Հասարակական կյանքի, հասարակության զարգացման (այդ թվում` սոցիալ-տնտեսական) վերաբերյալ կրոնը գաղափարախոսություն է, քանի որ ցույց է տալիս ոչ միայն մարդու տեղն ու դերը հասարակության, այլև պատմության մեջ: Նրա նպատակն է քարոզչությամբ ու գաղափարներով բարձրացնել իր դերը հասարակության մեջ, մարդու հոգևոր մշակույթի ձևավորման գործում և պահ-

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Page 31: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՔՔաաղղաաքքաակկրրթթոոււթթ յյ ոոււննննեերրիի ՃՃաաննաապպաարրհհիինն

31

պանել իր հասարակական վարկանիշն ու հեղինակությունը: Այն կարող է ինչ-պես նպաստել հասարակական առաջադիմության բարձրացմանը, մշակույթի, գիտության, տնտեսության զարգացմանը, հասարակության համախմբմանը (կոնսոլիդացիա), այնպես էլ` խորը շերտավորմանը, պառակտմանը:

Կրոնը ոչ միայն սոցիալական երևույթ է, այլև գաղափարախոսություն, հետևաբար` քաղաքական երևույթ: Դրանք սերտորեն կապված են և փոխպայ-մանավորված: Կարևոր դեր են խաղում նաև էթնիկական կազմը (եթե այն խայ-տաբղետ է) և միջէթնիկական հարաբերությունները: Որպես սոցիալական բաղա-դրիչի տարրեր հանդես են գալիս ծնելիությունը, մահացությունը, բնական աճի առանձնահատկությունները, ընտանեկան վիճակը, բազմակնությունն ու բազ-մամուսնությունը, կրոնական պատճառներով միգրացիոն գործընթացները և այլն: Սրանք բնույթով սոցիալական են, բայց ուղղակիորեն կարող են ստեղծել տնտեսական, էթնիկական, քաղաքական և ռազմաքաղաքական հիմնախնդիր-ներ: Կրոնական պատճառներով տեղի ունեցող միգրացիոն գործընթացները հիմ-նախնդիրներ են առաջացնում ոչ միայն մարդու և հասարակության, այլ պետու-թյունների միջև: Այսօր այդ հիմնախնդիրները տարածաշրջանային (ռեգիոնալ) մակարդակից վերածվում են համամոլորակայինի:

Կրոնը էթնոսի կարևոր բնութագրերից է, ինչը ցույց է տալիս, որ էթնիկա-կան ու միգրացիոն գործընթացները և կրոնը կապված են և էթնոսի բնութա-գրման ժամանակ հնարավոր չէ անտեսել կրոնական պատկանելությունը: Կրո-նական պատճառներով էական հիմնախնդիրներ են առաջանում նաև տվյալ էթնոսի ներսում, երբ միևնույն ժողովրդի տարբեր խմբեր հաճախ դավանում են տարբեր կրոններ: Օրինակ` Լիբանանի արաբների մի մասը դավանում են մա-հմեդականություն (իսլամ), մյուսը` քրիստոնեություն: Սա առաջացրել է ազգի տրոհում երկու հակադիր մասերի: Կա մի շատ կարևոր «կրոնական և էթնիկա-կան սահմաններ» հասկացություն, որը ենթարկվել է կտրուկ փոփոխություննե-րի: Դրանք հասարակության զարգացման սկզբնական փուլում համընկնում են: Ինչպես Ֆ.Էնգելսն էր ասում. «Աստվածները ստեղծվեցին յուրաքանչյուր առան-ձին ժողովրդի կողմից և նրանք ազգային աստվածներ էին ու նրանց իշխանու-թյունը չէր անցնում իրենց ազգային սահմանների տարածքից»: Վաղ ժամանակ-ներում ստրկատիրական, ավատատիրական, էթնիկական ինքնագիտակցությու-նը աստիճանաբար դուրս էր մղվում կրոնական ինքնագիտակցության կողմից: Այսօր էլ էթնիկական և կրոնական հիմնախնդիրները հաճախ սխալմամբ նույ-նացվում են: Հոդվածի գերակա խնդիրը ազգային կրոնների հիմնական ուղղությունների, դրանց ծագման և աշխարհագրական տարածման առանձնահատկությունների, օրինաչափությունների բացահայտումն է: Բացի այդ աշխարհի բնակչության

Page 32: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

32

կրոնական կազմի իմացությունը օգնում է նաև ժամանակակից աշխարհի քաղաքական իրադրությունը լավ պատկերացնելու համար:

Կրոնների աշխարհագրությունը թույլ է տալիս բացահայտել և հասկանալ մշակույթի տարածական տարբերությունները և ընդհանրությունները, մշակու-թային ավանդույթների ծագումը և կայունության աստիճանը, ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները: Կրոնների աշխարագրության ուսում-նասիրումը հատկապես կարևոր է այն երկրների ու տարածաշրջանների համար, որոնցում կրոնական ավանդույթները դեռ ամուր են և ընդգրկում են բնակչության լայն զանգվածները: Զգալի է կրոնի մասնակցությունը էթնոսների ձևավորման, նրանց նյութական և հոգևոր մշակույթի և պետականության զարգացման գործում: Հատկապես մեծ է կրոնական տարբեր հայացքների ազդեցությունը բնակչության բնական շարժի վրա, ինչպես օրինակ մահմեդականությունը, հնդուականությունը խրախուսում են վաղ ամուսնությունը և բազմազավակությունը: Կրոնական դոգմաներն իրենց ազդեցությունն են ունենում նաև տնտեսության զարգացման,նրա առանձին ուղղությունների վրա` մահմեդականությունը արգելում է խոզաբուծությունն ու գինեգործությունը, իսկ հնդուականությունը` մսատու անասնապահությունը (մասնավորապես`տավարաբուծությունը): Առանձնահատուկ է կրոնի դերը ծա-ռայությունների ոլորտում, հատկապես զբոսաշրջության մեջ: Ամեն տարի ավելի քան 200 մլն. մարդ ուխտագնացության է մեկնում: Նրանցից 150 մլն. քրիստոնյա են, 20-30 մլն.-ը հնդուական, 40 մլն.-ը բուդդայականներ և մահմեդականներ: Աշ-խարհի կրոնական խոշորագույն կենտրոններից են, Վատիկանը, Երուսաղեմը, Մեքքան, Մեդինան (Մադինան), Լհասան, Էջմիածինը և այլն: Կրոնի ազդեցությունը մեծ է նաև մշակույթների և առանձին քաղաքակրթու-թյունների ձևավորման ու զարգացման գործում: Այն համարվում է ինչպես հոգևոր, այնպես էլ համաշխարհային նյութական մշակույթի զարգացման գլխավոր գործոններից մեկը: Կրոնի հիմքի վրա են աշխարհի խոշոր քաղաքակրթություններից` արևմտյան կամ քրիստոնեականը, մահմեդականը, հնդուականը, չինականը, ճապոնակա-նը,իսկ ավելի ուշ ուղղափառ քաղաքակրթությունները: Մեծանում է կրոնի դերը ըստ հասարակական գործունեության ոլորտների և բնագավառների: Վերջին հարյուր տարում կրոնը մուտք է գործել նաև քաղաքա-կանություն: Աշխարհի մի շարք երկրներում (հատկապես արևմտաեվրոպական) գործում են քաղաքական տարբեր կուսակցություններ (քրիստոնեական, քրիս-տոնեա-դեմոկրատական, կաթոլիկական և այլն)` եկեղեցական գաղափարա-խոսության կարգախոսներով: Ինչպես օրինակ իր չափերով փոքրիկ կրոնապե-

Page 33: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՔՔաաղղաաքքաակկրրթթոոււթթ յյ ոոււննննեերրիի ՃՃաաննաապպաարրհհիինն

33

տություն Վատիկանը` «Կաթոլիկների մայրաքաղաք»-ը, հատկապես կաթոլի-կական աշխարհում իր ընդարձակ միջազգային կապերի և հսկայական հարս-տության շնորհիվ, դարձել է քաղաքական հզոր ուժ: Կրոնի գլխավոր խնդիրնե-րից է նաև այն, որ կրոնը դարձել է քաղաքական հզոր ուժ և հանդես է գալիս մի շարք հակամարտությունների «թեժ կետերում»: Ամենաթեժ պայքարը պատմու-թյան վաղ ժամանակներից մինչև մեր օրերը ընթանում է մահմեդական և քրիս-տոնեկական աշխարհների միջև: Այսօր այդ հակամարտությունը նորից դարձել է արդի պատմության գլխավոր կոնֆլիկտներից մեկը: Վերջինս ազդել է նաև հայ ժողովրդի պատմական ճակատագրի վրա, քանի որ հայ ազգի և նրա պետա-կանության պատմությունը` VII դարից սկսած սերտ առնչություններ է ունեցել իսլամի հաստատման գործընթացի հետ: Այսօր էլ այն վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, քանի որ մեր հանրապետությունը համարյա բոլոր կող-մերից շրջապատված է մահմեդական երկրներով: Մահմեդական աշխարհը (մասնավորապես` Թուրքիան) աշխարհաքաղաքական զարգացումներում ա-ռաջնորդվում է պանթուրքիստական և պանիսլամական գաղափարներով և ծրագրերով:

Իրենց դերին և տարածման աստիճանին համապատասխան բոլոր կրոնները ստորաբաժանվում են համաշխարհայինի և ազգայինի: Համաշխար-հային կրոններն են քրիստոնեությունը, մահմեդականությունը և բուդդայական-նությունը, որոնք կապված են մեծ պետություններում տեղի ունեցած կարևոր շրջադարձների հետ: Ի տարբերություն համաշխարհային կրոնների ազգային կրոնները որևէ մեկ երկրում, կամ այս կամ այն ժողովրդի կամ ազգի դավանած կրոններն են: Ազգային կրոններն են հնդուականությունը, կոնֆուցիականու-թյունը, սինտոյականությունը, հուդդայականությունը, նաև ջայնիզմը, սիկխիզմը:

Ազգային կրոններ, ծագումը և աշխարհագրական տարածումը:

Ազգային հիմնական կրոնները

(Դավանորդների թիվը և տարածման շրջանները) Աղյուսակ 1

1.Ազգային կրոններ Դավանորդների թիվը (մլն մարդ)

Պետություններ և տարածաշրջաններ

Հնդուականություն (հինդուիզմ)

950 Հնդկաստան, Նեպալ, Շրի Լանկա, Պակիս-տան, Սինգապուր, Մալայզիա Բանգլադեշ

Page 34: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

34

Կոնֆուցիականություն 276 Չինաստան Հուդայականություն 14.5 Իսրայել, ԱՄՆ Սինտոյականություն (Սինտոիզմ)

100 Ճապոնիա

2. Տեղական ավանդական դավանանքներ

Շուրջ 100 Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Օվկիանիայի երկրներ, Ինդոնեզիա, Չինաստան

Յուրաքանչյուր կրոն ծագել է տվյալ ժողովրդի հետ որոշակի հասարա-կական և քաղաքական պայմաններում: Ազգային կրոններին բնորոշ է այն, որ դրանք որպես կանոն դուրս չեն գալիս որոշակի ազգի էթնիկական սահման-ներից: Իրենց գոյության երկարատև պատմության ընթացքում ազգային կրոն-ները զգալի էվոլյուցիա են ապրել և ներկայումս խստորեն տարբերվում են այն բազմաստվածային ցեղատոհմային պաշտամունքներից, որոնցից նրանք սկիզբ են առել: Ազգային կրոնները պահպանվել են աշխարհի մի շարք ժողովուրդնորի մոտ, մասնավորապես՝ հրեաների (հուդայականություն), հնդիկների (հնդուակա-նություն), ճապոնացիների (սինտոյականություն), չինացիների (կոնֆուցիակա-նություն): Ազգային կրոնններ են նաև դաոսականությունը, սիկխայականությու-նը, ջայնիզմը:

Հնդուականություն

Հնդուականությունն աշխարհի ամենախոշոր ազգային կրոնն է:Այն ծագել է Ք.ա VI - IV դարերում: Հնդուականության դավանորդների թիվը հասնում է 950մլն.-ի: Նրանց 95%-ը ապրում է Հնդկաստանում, մնացածը՝ Պակիստանում, Բանգլադեշում, Նեպալում, Շրի-Լանկայում: Հնդուականության ուսմունքի հա-մաձայն մարդիկ աստծո առաջ անհավասար են, որտեղից էլ սկսվում է բնակչու-թյան կաստայական բաժանման հաստատումը և հիմնավորումը: Այս կրոնի ա-ռանձնահատկությունը այն է, որ այն միատարր չէ, չունի միասնական դավանա-բանություն, բացակայում է կղերը, չկա միասնական ղեկավար կենտրոն, սակայն մշակված է որոշակի կառուցվածք, ինչը թույլ է տալիս կաստայական խորհուրդ-ների միջոցով հսկել հավատացյալների ամենօրյա կյանքը: Հնդուականությունը բազմաստվածային կրոն է, գլխավորը եռամիասնական աստվածն է օժտված արարչության (Բրահմա), պահպանման (Վիշնա) և ավերման (Շիվա) ուժով: Բրահմային գործնականում չեն երկրպագում, պաշտում են Վիշնուն և Շիվան:

Page 35: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՔՔաաղղաաքքաակկրրթթոոււթթ յյ ոոււննննեերրիի ՃՃաաննաապպաարրհհիինն

35

Այս կրոնում պահպանվում է նախաարիկան և արիական շրջանից եկող բնա-պաշտությունը: Հնդուականության մեջ սրբացած են բազմաթիվ լեռներ, գետեր (հատկապես Գանգեսը), բուսատեսակներ (լոտոս), կենդանիներ (կապիկը, փիղը, օձը, հատկապես՝ կովը): Կարևոր տեղ են գրավում զեբու ցեղի կովերը ու ցուլերը: Ցուլերը օգտագործվում են աշխատանքի մեջ, իսկ կովերը ապրանքային նշանա-կություն չունեն: Դրանց քանակը Հնդկաստանում մոտ 350մլն. է: Հնդուականությունը արևելքի յուրահատուկ քաղաքակրթություններից է: Հայտնի է, որ դեռևս Ք.ա V հազարամյակում Ինդուսի հովտում ստեղծվել է բարձր զարգացած մշակույթ,գիտություն, որոնք զգալի ազդեցություն են թողել արաբական,իրանական մշակույթի վրա: Հնդիկները ստեղծել են տառային համակարգը, սինուսների աղյուսակը,գործածության մեջ դրել զրո և մինուս նշանները: Հնդիկներից արաբներին են անցել հանրահաշվի թվանշանները: Մեծ է հնդիկների ավանդը փիլիսոփայության, աստղագիտության, բժշկության, մետաղաձուլության բնագավառներում: Խիստ ազգային են ու պահպանված երաժշտությունը, պարարվեստը, թատերական արվեստի ավանդական ձևերը:

Հուդայականություն

Հուդայականությունը ամենահին ազգային կրոններից է: Այն կապված է հին հրեական ցեղերի պատմության հետ: Առաջացել է Պաղեստինում՝ Ք.ա. I հազարամյակում: Հետևորդներ ունի աշխարհի տարբեր երկրների հրեա բնակչության մեջ:

Հռոմի կողմից հրեական պետականության ոչնչացումից և հրեաների Պ-աղեստինից արտաքսումից հետո (Ք.ծ. I-II դարերում) հուդայականությունը տարածվեց միջերկրածովյան երկրներում,իսկ ապա աշխարհի, գլխավորապես Եվրոպայի և Ամերիկայի այլ երկրներում:

Հուդայականություն դավանորդների թիվը հասնում է մոտ 14.5 մլն-ի (Իսրայել, ԱՄՆ և հրեական մեծ համայնք ունեցող այլ երկրներ): Իսրայելում այն պետական կրոն է:

Հուդայականությունը Ք.ա. VII դարից կազմավորվել է որպես միաստվա-ծային կրոն,որը դավանում է միասնական աստծու՝ Եհովայի հավատը: Եհովա ցեղային աստվածը դարձավ համահուդայական ընդհանուր Աստված, միաս-նական կրոնական կենտրոնը՝ Երուսաղեմը:

Հրեական կրոնի առանձնահատկություններն են` միակ Աստծու` Եհովայի և հրեա ժողովրդի «աստվածընտրյալ» լինելը և հավատը երկնային փրկչի նկատմամբ: Կրոնում որոշակի տեղ ունի պաս պահելը: Խղճի ազատության բացահայտ խախտում է Իսրայելում գործող այն օրենքը, որով նախատեսվում է քաղաքացիության իրավունք տալ միայն հրեական ծագումով անձանց: 1970

Page 36: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

36

թվականի փետրվարին օրենքի ուժ ստացավ հետևյալ սահմանումը. «Հրեա է նա, ով ծնվել է հրեա մորից կամ ընդունել հուդայականությունը (այսինքն`անցել է հուդայական կրոնի»: Այսպիսով, ազգային պատկանելությունն ուղղակի կախ-ման մեջ է դրված դավանանքից: Արգելված են ամուսնությունները հրեաների և ոչ հրեաների միջև: Տոների մեջ առաջնակարգը Զատիկն է: Զատկի տոնը քրիս-տոնեությունը վերցրել է հրեական կրոնից, որը նոր բովանդակություն է ստացել: Հրեական եկեղեցին կոչվում է սինագոգ, որը ղեկավարում են կրոնական օրենքի ուսուցիչները` ռաբինները:

Կոնֆուցիականություն

Կոնֆուցիականությունը բարոյագիտական-քաղաքական ուսմունք է, որը ծագել է Ք.ա. VI դարում Հին Չինաստանում և հսկայական ազդեցություն ունեցել Չինաստանի հոգևոր մշակույթի, քաղաքական կյանքի և հասարակարգի զար-գացման վրա: Կրոնի հիմնադիրն է չին պետական գործիչ և մտածող Կոնֆուցիո-սը: Նա իր ուսմունքում արտացոլել է պետության մեջ ազդեցություն ունեցող աս-տիճանավորների հայացքները: Կոնֆուցիոսը կերտել է բարձր բարոյականու-թյան տեր մարդու իդեալը, որն աչքի է ընկնում մարդասիրությամբ և պարտքի զգացումով: Ըստ Կոնֆուցիոսի` մարդասիրությունը բովանդակում է զսպվածու-թյուն, համեստություն, խելք, բարություն, անաչառություն, արդարամտություն: Նա սովորեցնում է, որ ընտանիքը փոքր պետություն է, իսկ պետությունը` մեծ ընտանիք: Կոնֆուցիոսի երեք պատվիրաններն են` հորը լսել մանկության, ամուսնուն` ամուսնության և տղային ծերության ժամանակ:

Դառնալով կառավարող շրջանների գաղափարախոսություն իր պատմու-թյան ընթացքում կոնֆուցիականությունը պահպանողական դեր է խաղացել` քարոզելով հնազանդություն իշխանների նկատմամբ:

Չինական Մեծ հարթավայրի սահմաններում, Հուանհե գետի ավազանում է ձևավորվել չինական քաղաքակրթությունը, որը հետագայում անվանեցին կոն-ֆուցիական: Այն աշխարհում հնագույններից մեկն է: Չինական քաղաքակրթու-թյան վրա մեծ ազդեցություն են գործել Արևելյան Ասիայի բազմաթիվ ժողովուրդ-ների մշակույթներ, որոնք միախառնվելով չինականին հարստացրել են այն և բարձրացրել նոր` ավելի բարձր մակարդակի:

Վերածվելով պետական կրոնի կոնֆուցիականությունը երկու հազարամ-յակ չի փոխվել և պահպանել է իր առաջատար դերը չինական կյանքում: Այդ դարերի ընթացքում նպաստել է չինացիների կազմակերպվածությանը, աշխա-տասիրությանը, կարգապահությանը, հոգևոր մշակույթի վիթխարի արժեքների ստեղծմանը: Չինացիներն են հեղինակել կողմնացույցի, թղթի, վառոդի,գրքի տպագրության, մետաքսի, ճենապակու, թղթադրամի և այլ գյուտեր: Չինաստանը

Page 37: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՔՔաաղղաաքքաակկրրթթոոււթթ յյ ոոււննննեերրիի ՃՃաաննաապպաարրհհիինն

37

համարվում է բրնձի, թեյի, ցիտրուսի, շերամի հայրենիքը: Շատ հին պատմու-թյուն ունի չինական թատրոնը, երաժշտությունը, տիբեթյան բժշկությունը, փիլ-իսոփայությունը: Մեծ հաջողությունների են հասել մաթեմատիկայի, աշխարհա-գրության, բժշկության բնագավառում: Չինացիներին, ինչպես մյուս ժողովուրդ-ներին, նույնպես հատուկ է բնության երևույթների մարմնավորումը` բնապաշ-տությունը: Անձնավորվել են լեռները, գետերը, քամիները` կրելով համապա-տասխան անուններ:

Կոնֆուցիականության հետևորդների թիվը հասնում է 276 մլն-ի: Չինաս-տանից դուրս կոնֆուցիականությունը հետևորդներ ունի նաև Ճապոնիայում, Կորեայում, Վիետնամում: Չինացիների արտագաղթի հետևանքով այն թափան-ցել է նաև Սինգապուր, Թաիլանդ և այլուր, բայց մեծ տարածում չի ստացել:

Սինտոյականություն

Սինտոյականությունը (Ճապոն. սինտո, բառացի՝ աստվածների ուղի) Ճա-պոնիայի ազգային և ամենատարածված երկու կրոններից մեկն է (բուդդայակա-նության կողքին): Սկզբնավորվել է Ք.ծ. 4-րդ դարում, իսկ 1868-1945թթ. Եղել է Ճապոնիայի պետական կրոնը: Ճապոնացիների մեծամասնությունը միաժամա-նակ և սինտոյական (76%), և բուդդայական (75%) է: Բուդդայականությունը նրանց համար կարծես թե համապարփակ կրոն է, իսկ սինտոյականությունը՝ ճապոնական, այսպես ասած՝ «տնական կրոն»: Ի տարբերություն համաշխար-հային կրոնների, սինտոյա-կանությունը չունի որևէ հիմնադիր, գլխավոր ուսու-ցիչ, օրենսդիր և հեղինակություն: Գոյության հարյուրամյակների ընթացքում սինտոյականությունը կրել է բուդդայականության, կոնֆուցիականության և այլ պաշտամունքների ազդեցությունը: Այդ պատճառով էլ չկա ոչ մի միասնական դավանաբանական ուսմունք, ոչ մի միասնական պաշտամունք:

Սինտոյականությանը բնորոշ է հավատը ճապոնական ոգու բացառիկու-թյան և ճապոնացիների աստվածային միասնության նկատմամբ: Մյուս առանձ-նահատկությունը բնության և գեղեցիկի պաշտամունքն է: Նրան խորթ է և երկ-նայինի և երկրայինի, մարդու և աստծո խիստ հակադրությունը:

Երկրորդ աշխարհամարտում Ճապոնիայի պարտությունից հետո խախտվեց այս կրոնի հեղինակությունը: 1946 թվականի հունվարի 1-ին կայսրը հրապարակայնորեն հրաժարվեց իր ՙաստվածային՚ ծագումից: Սակայն 1950-ական թվականներից սկսած սինտոյականությունը վերելք է ապրել հռչակվել է գերկրոն՝ պարտադիր բոլոր ճապոնացիների համար:

Յուրահատուկ է ճապոնական քաղաքակրթությունը: Այն երիտասարդ է և շատ հաճախ հեղինակները միավորում են չինական ու ճապոնական մշակույթ-ներն ընդհանուր, Հեռավոր Արևելյան քաղաքակրթություն անվան տակ: Սակայն

Page 38: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

38

որոշ հետազոտողներ պնդում են, որ ճապոնական քաղաքակրթությունը խիստ ինքնուրույն է, որը հանդես է եկել Ք.ա. 1-4-րդ դարերում, իսկ VI դարում այն ան-ջատվել է չինական մեծ քաղաքակրթությունից: Սակայն ճապոնական կղզային քաղաքակրթության վրա մեծ ազդեցություն է թողել չինական «մայրցամաքային» մշակույթը: VII դարի կեսերից Ճապոնիայում ընդունվեց չինարեն հիերոգլիֆ-ֆային գիրը, որը հետագայում փոխվեց:

Սինտոյականությունը ժամանակին կարողացավ ճապոնացիներին համա-խմբել: Դրա շնորհիվ ճապոնացիները ավելի գնահատեցին բնությունը, արվեստի գեղեցկությունը: Այսօր ճապոնական ապրելակերպ, մտածելակերպ, ստեղծա-գործական ավանդույթներ ունեցող դասական երկիրը պարտական է սինտոյա-կան կրոնին, որի արդյունքում ճապոնացիներին բնորոշ է աշխատասիրությունը, կազմակերպվածությունը, կարգապահությունը, ինքնավերլուծության հակումը, սերը բնության հանդեպ, նվիրվածությունը ավանդույթներին, ճշտապահու-թյունը, քաղաքավարությունը և այլ գծեր: Սինտոյականություն դավանում է 100 մլն. մարդ:

Եզրակացություններ

1. Չնայած գիտատեխնիկական նվաճումներին, գիտության և մշակույթի զար-գացմանը, մեր օրերում կրոնի դերը հասարակության մեջ և մարդու կյանքում շարունակում է մեծ մնալ: Դա վերաբերվում է հատկապես Արևմուտքի տնտե-սապես զարգացած երկրներին, որտեղ եկեղեցին հանդես է գալիս որպես խոշոր սեփականատեր, ազդում է քաղաքականության, մարդկանց դաստիարակության, կրթության և կյանքի այլ ոլորտների վրա: 2. Կրոնը զգալի ազդեցություն ունի նաև զարգացող երկրներում, որտեղ բնակչու-թյան ընդհանուր կրթական մակարդակը շարունակում է ցածր մնալ: Կրոնի ազդեցությունը շատ ավելի մեծ է մահմեդական աշխարհի երկրներում, իսկ մի քանիսում այն ազդել է նաև պետության անվանակոչության վրա՝ Իրանի Իսլա-մական Հանրապետություն, Աֆղանստանի Իսլամական պետություն, Պակիս-տանի Իսլամական Հանրապետություն՝ Իսլամաբադ մայրաքաղաքով և այլն: 3. Մեծ է կրոնի դերը էթնոսների ձևավորման, մշակույթների և պետականության զարգացման գործում: Վիթխարի է կրոնի քաղաքակրթական դերը: 4. Կրոնի ազդեցությունը շատ ավելի մեծ է մարդկանց դաստիարակության, կրթության և կյանքի այլ ոլորտների վրա: Կրոնի գլխավոր դերը յուրաքանչյուր պետության մեջ ժողովրդին միավորող դերն է: Առանձնահատուկ է կրոնի ունե-ցած դերը համաշխարհային զբոսաշրջության զարգացման գործում՝ կրոնական ուխտագնացության առումով:

Page 39: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՔՔաաղղաաքքաակկրրթթոոււթթ յյ ոոււննննեերրիի ՃՃաաննաապպաարրհհիինն

39

5. Այս կամ այն կրոնին պատկանելությունը երբեմն որոշում է մարդկանց ա-ռանձին խմբերի սոցիալական վիճակը, որն առանձին երկրներում հանգեցնում է կրոնական սուր հակամարտությունների: Խիստ բացասական է կրոնական ա-ղանդների դերը, որոնք իրենց գաղափարական սկզբունքներով փորձում են շեղել մարդկանց ուշադրությունը՝ պառակտելով երկրի ներսում առկա միասնական ուժը՝ եկեղեցին: Այս հիմնախնդիրը առկա է նաև Հայաստանում: Ընդհանրացնելով կարող եմ ասել, որ կրոնն այսօր ապրում է իր պատմության վճռորոշ փուլերց մեկը և այն որպես խոշորագույն քաղաքակրթական երևույթ հանդիսանում է աշխարհքաղաքական զարգացումները պայմանավորող գործոն:

Գրականություն

1. Գուրևիչ Պ.Ս. Մշակութաբանություն,Երևան,2002 2. Հայկական սովետական հանրագիտարան 1-12 հատոր,Երևան 1974-1986: 3. Մուրադյան Յու. Հ. Արտասահմանյան երկրների տնտեսական և

սոցիալական աշխարհագրություն, Հ1, Երևան, Զանգակ-97,1998: 4. Սողոմոնյան Մ. Կ. Կրոնի պատմության համառոտ ակնարկ: Երևան,2000: 5. Վարդանյան Մ. Կրոն և գիտություն: Կ.Պոլիս,1912: 6. Տեր-Մինասյան Ե. Կրոնների պատմություն: Էջմիածին 1909: 7. Алов А. А. Владимиров Н.Г. Овсияанко Ф. Г. Мировые религии-М.: 1998 8. Народы и религии мира. Энциклопедия М.: БПЭ, 1998 9. Энциклопедия религии М. 2002 10. www.Google.com

Религия , культура , цивилизация .

Географическое распространение религий . Мелания Хачатрян

Резюме

Религия- форма общественного сознания,мировозрение, социальные явления со всеми своими последствиями. Религия также служит упорядочению и поддер-живанию общественных отношений. Религия- ещё и идеология, следовательно государственное явление, фактор общественного развития, этническое и религиозное самосознание, этнические и религиозные границы. Географическое распространение религий и её особенности.

Page 40: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

40

Religion…Culture…Civilization

The geographical spreading of religions Melanya Khachatryan

Summary

Religion is a form of social consciousness,an outlook and a social phenomenon with its all consequences.Religion serves as a means of preserving and regulating social relations.Religion is also an idiology,thus a political phenomenon,a factor of social development,ethnic and religious self- consciousness and ethnic and religious boundaries.The geographical spreading and pecularities of a religion. Մելանյա Սերժի Խաչատրյան - Երևանի Լեոյի անվան հ. 65 ավագ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ,բնագիտական մեթոդական միավորման նախագահ: Հեռ .` 055-48-92-93, Էլ . հասցե` [email protected] ՝

Page 41: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

41

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԻՋՈՑՈՎ

Անահիտ Մալխասյան

Բանալի բառեր- ժողովրդավարություն, մեթոդական բազ-մազանություն, բանավեճ, քննադատական մտածողություն

Հայաստանի Հանրապետության հասարակության առջև ծառացած բազմա-թիվ հիմնախնդիրների առկայությունը անհրաժեշտութուն է դարձնում ինչպես հասարակական գիտությունների զարգացումը, այնպես էլ դրանց դասավանդ-ման նոր մեթոդների կիրառումը: Խոսքը վերաբերում է հատկապես «Հասարա-կագիտություն» առարկային, որը նոր իրողություններին համահունչ լինելու պա-րագայում միայն կարող է կատարել իր առաքելությունը: 1

Հասարակության մեջ մարդու դերի առավել արժևորման, նոր իրավիճակ-ներում արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու կարողությունների, ինչ-պես նաև համակեցության, հանդուրժողականության, համագործակցության ար-ժեքային որակների զարգացմանը մեծապես նպաստում են ուսուցման նոր մե-թոդները, մասնավորապես բանավեճի մեթոդը:2 Դասավանդման նոր մեթոդների ներդրման ուղղությամբ վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարված: Ուսուցիչների համար Կրթության ազգային ինստիտուտի կողմից իրականացվող վերապատրաստումների ընթացքում առանձնակի կարևորություն է տրված նոր

1 Գ. Ղազինյան, Ս. Խաչատրյան, Ա. Վաղարշյան, Ս. Պետրոսյան, Հասարակագիտություն , 8-9 րդ դասարաններ, Ուսուցչի ձեռնարկ, Ե. 2013: 2 Կ. Հարությունյան, Ա. Գյույբուդաղյան, Ուսուցման բովանդակությունը և դասավանդման ակտիվ մեթոդները, Հայագիտությունը դպրոցում, Եր. 2012, էջ 51:

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Page 42: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

42

մեթոդների ուսումնասիրության և կիրառման հնարավորություններին: 3 Այս մեթոդներից հատկապես բանավեճի մեթոդն ավելի կիրառական է դար-

ձել շնորհիվ մի շարք ծրագրերի: Մասնավորապես 2004 թվականից սկսած «Երի-տասարդական նվաճումներ» ՀԿ-ն Ջինիշյան հիշատակի կազմակերպության հետ համատեղ իրականացնում է «Երիտասարդությունը ներգրավված հասարա-կության մեջ» դպրոցներում բանավեճի ակումբների ստեղծման ծրագիրը: Տարեց-տարի ծրագրի ընդլայման շնորհիվ հանրապետության մեծ թվով աշակերտներ և ուսուցիչներ ներգրավված են քաղաքացիական հասարակության զարգացման այս կարևոր աշխատանքում:4 Ծրագրի շրջանակներում հրատարակվել է «Բանավեճի հիմունքներ» հայալեզու ձեռնարկը:5

Կարծում ենք կուտակված փորձը բավական է, որ բանավեճի մեթոդը կիրառ-վի ուսումնական գործընթացում՝ հասարակագիտության դասերին, որպես գործ-նական աշխատանք, կամ թեմայի ամփոփում: Բանավեճի անցկացումը դասա-պրոցեսում հնարավորություն կընձեռի աշակերտներին նյութը յուրացնելու, փաստարկների համակարգված ու համոզիչ ներկայացման, քննադատական մտածողության ու վերլուծական և այլ հմտությունների զարգացման համար: Այն կօգնի աշակերտների լսելու, համագործակցելու և այլ կարողությունների զար-գացմանը: Բանավեճի մեթոդի օգնությամբ դասապրոցեսում կկիրառվեն ուսուց-ման մի շարք սկզբունքներ՝ ակտիվ ուսուցման, կառուցողականության, մեթոդա-կան բազմազանության, համագործակցային ուսուցման, պրոբլեմային ուսուց-ման, ուսուցում կյանքից վերցրած օրինակներով:6 Մանավանդ որ «Հասարակա-գիտության» դասագիրքը հնարավորություն է տալիս նման աշխատանքների համար: 7

Բանավեճի մեթոդի կիրառումը նպատակահարմար է հատկապես այնպիսի մի կարևոր թեմայի ուսուցման համար, ինչպիսին ժողովրդավարությունն է: Եվ դա արդիական է, մասնավորապես Հայաստանում ապրող մարդու կողմից բազ-մաթիվ խնդիրները հասկանալու, ժողովրդավարության համար պայքարելու իմաստն ընկալելու տեսակետից:

Այստեղ կներկայացնենք մի բանավեճի սցենար, որն անցկացվել է հասա-

3 Պատմություն և հասարակագիտություն, Ուսուցիչների վերապատրաստման ձեռնարկ, Ե. 2007: 4 http://www.yfa.am/?id=17&lg=arm 5 Ռ. Հակոբյան, Ս. Մանուչարյան, Վ.Մերուժանյան, «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագիր, Բանավեճի հիմունքներ ձեռնարկ, Ե. 2009: 6 Գ. Ղազինյան, Ս. Խաչատրյան, Ա. Վաղարշյան, Ս. Պետրոսյան, Հասարակագիտություն , 8-9 ր դ դասարաններ, Ուսուցչի ձեռնարկ, Ե. 2013: 7 Գ. Ղազինյան, Ա. Վաղարշյան, Հասարակագիտություն , 9 -րդ դասարան,Ե. 2014:

Page 43: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՀՀաասսաարրաակկաագգիիտտոոււթթ յյոո ււնն ևև հհաաննրրաակկրրթթոոււթթ յյ ոո ււնն

43

րակագիտության դասավանդման ընթացքում, 9-րդ դասարանում: Բանավեճի թեման է՝ «Ժողովրդավարությունը կառավարման լավագույն ձևն է»:

Ուսուցչի կողմից նախ կատարվում է դերերի բաշխում, բանավեճի անմիջա-կան մասնակիցներ՝ 12 հոգի, երկու ժամապահներ, երեք փորձագետներ: Կախ-ված դասարանի քանակից` կարող ենք ընդրգկել նաև նոր խմբեր, ստեղծել նոր դերեր, որպեսզի ոչ մի աշակերտ իրեն լուսանցքում չզգա /օրինակ անկախ փոր-ձագետներ և այլն/: Կարևորում ենք այդ դերերից յուրաքանչյուրը:

Այնուհետև դասարանը բաժանվում է կողմ և դեմ դիրքորոշում ունեցող երկու խմբերի՝ յուրաքանչյուրը վեցական անդամով:

Կողմերը նախ նախապատրաստում են կառուցողական ելույթը, որը տևելու է հինգ րոպե և որին մասնակցելու են 3 հոգի, առաջին, երկրորդ և երրորդ խոսնակ-ներ: Սրանցից յուրաքանչյուրը հստակ իմանալու է իր պարտականությունները և իրեն տրամադրված ելույթի ժամանակը: Կողմ դիրքորոշման առաջին խոսնա-կը, որի ելույթը տևելու է մեկ րոպե, հանդես է գալու ողջույնի խոսքով, ներկայաց-նում է իր թիմի դիրքորոշումը, մեկնաբանում բանավեճի թեման, որից հետո սահմանում է բանավեճի թեմայի հիմնական հասկացությունները, ներկայաց-նում պնդումները: Երկրորդ խոսնակը, որի ելույթը տևելու է երկու րոպե, ներկա-յացնում է իր թիմի պնդումները պաշտպանող փաստեր և փաստարկներ: Երրորդ խոսնակը, որի ելույթի տևողությունը երկու րոպե է լինելու, ավելացնում է մեկ կամ երկու պնդում և բերում դրանք պաշտպանող փաստեր և փաստարկումներ:

Դեմ դիրքորոշման առաջին խոսնակը ողջունում է հակառակորդ թիմին և ներկայացնում իր թիմի դիրքորոշումը, համաձայնում կամ լրացնում է կողմ թիմի կողմից ներկայացված սահմանումները և ներկայացնում իր թիմի պնդումները: Երկրորդ խոսնակը, անդրադառնալով կողմ դիրքորոշման պնդումներին, ներկա-յացնում է հակապնդումներ, բերում փաստեր և փաստարկում հակապնդումնե-րը: Երրորդ խոսնակը ներկայացնում է դեմ դիրքորոշումը ամրապնդող մեկ կամ երկու պնդում և այդ պնդումները պաշտպանող փաստեր և փաստարկում:

Կառուցողական ելույթներից հետո հակառակորդ կողմերը հարց տալու հնա-րավորություն են ստանում /5րոպե/: Յուրաքանչյուր թիմ իրավունք ունի ներկա-յացնելու հակառակորդ թիմի կառուցողական ելույթից բխող առնվազն չորս հարց: Ընդհանուր հարցերին պատրաստվելու համար տրվում է 1 րոպե լրացու-ցիչ ժամանակ: Յուրաքանչյուր հարցին պատրաստվելու համար 15 վրկ., իսկ պատասխանելու համար՝ 20 վրկ.: Հարցի տևողությունը ևս հստակ սահմանված է՝ 10 վրկ. Հարց ու պատասխանից հետո, երբ ավելի են հստակեցվում կողմերի դիրքորոշումները, կողմերը հանդես են գալիս անդրադարձ ելույթով, որին մաս-նակցում են ևս երեք խոսնակներ՝ իրենց հստակ պարտականություններով: Մասնավորապես չորրորդ խոսնակը, որի ելույթը տևելու է երեք րոպե, անդրա-

Page 44: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

44

դառնում է հակառակորդ թիմի դիրքորոշման պնդումներին, վերլուծում մյուս թիմի ներկայացված հակապնդումները, փաստերով հիմնավորում իր կողմից առաջ քաշած հակապնդումները և փաստարկում դրանք: Հինգերորդ խոսնակը անդրադառնում է իր թիմի նախկինում հնչեցրած պնդումներին և դրանք ամրա-պնդում հավելյալ փաստերով ու փաստարկում: Վեցերորդ խոսնակը ամփոփում է բանավեճը: Ընդ որում արգելվում է նոր նյութի, օրինակների փաստերի և պնդումների ներկայացում: Առանձնացնում է բախումների առանձին բնագա-վառներ՝ ցուցադրելով սեփական թիմի ուժեղ կողմերը:

Յուրաքանչյուր թիմ ունի մեկ լրացուցիչ րոպե նախապատրաստական ժամա-նակ, որը կարող է օգտագործել կառուցողական ելույթներից, հարց ու պատաս-խան և եզրափակիչ փուլերից առաջ:

Կարևոր է, որ բանավեճի ընթացքում աշակերտների կողմից քննարկվելն են և յուրացվեն ժողովրդավարություն հասկացությունը, սկզբունքներն ու արժա-նիքները, ժողովրդավարության բարիքներն ու արժանիքները, ժողովրդի իշխա-նության իրականացման ձևերը, ընտրությունների հասկացությունը և նշանա-կությունը, սկզբունքները, ժողովրդավարության երաշխիքների անհրաժեշտու-թյունը, մարդու որակները որպես ժողովրդավարության երաշխիքներ, մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքները որպես ժողովրդավարության հենասյուններ, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանու-թյան միջազգային երաշխիքները:

Աշակերտներից կազմված փորձագետները բանավեճը գնահատելիս հաշվի են առնելու վերը նշված բոլոր հասկացությունների ընդգրկվածությունը: Ընդ ո-րում փորձագետներ կարող են լինել միայն նյութին և թեմայի գրականությանը լավագույնս տեղյակ աշակերտները: Աշակերտներին կարող են օգնել հրավիր-ված մասնագետներ կամ քաղաքական գործիչներ:

Այժմ կներկայացնենք բանավեճի ընթացքը: Կողմ դիրքորոշում. Կառուցողական ելույթ Առաջին խոսնակ - Ողջունում է փորձագետներին, ներկաներին հակառակորդ

թիմին, ներկայացնում է թեման և մեկնաբանում, հայտնում է թիմի դիրքորոշումը, սահմանում թեմայի հիմնական հասկացությունները, ներկայացնում պնդումները:

Քննարկվող թեման է՝ «Ժողովրդավարությունը կառավարման լավագույն ձևն է»: Մենք հանդես ենք գալիս կողմ դիրքորոշմամբ, առանցքային արժեք ունե-նալով Ու. Չերչիլի հետևյալ արժեքավոր միտքը. «Ժողովրդավարությունն ունի բազում թերություններ, սակայն դրա գլխավոր արժանիքն այն է, որ մինչև հիմա ոչ ոք չի հայտնաբերել դրանից ավելի լավ կառավարման ձև»:

Ժողովրդավարությունը ժողովրդի իշխանության քաղաքական կազմակեր-պություն է, որն օրենքի հիման վրա ապահովում է քաղաքացիների հավասար

Page 45: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՀՀաասսաարրաակկաագգիիտտոոււթթ յյոո ււնն ևև հհաաննրրաակկրրթթոոււթթ յյ ոո ււնն

45

մասնակցությունը պետական և հասարակական գործերի կառավարմանը, պե-տության հիմնական մարմինների ընտրովիությանը, մարդու իրավունքների կեն-սագործումը և պաշտպանությունը:

Մեր թիմը գտնում է, ժողովրդավարությունը կառավարման լավագույն ձևն է, քանի որ ա. ժողովրդավարական պետությունը սահմանափակ, իրավական պետություն է, բ. ժողովրդավարական հասարակության անդամներն ազատ մարդիկ են, գ. ժողովրդավարական կառավարման ձևը նախատեսում է պետության հիմնա-կան մարմինների ընտրովիություն և նրանց մշտական շփում բնակչության հետ, դ. ժողովրդավարական հասարակությունում որոշումներն ընդունվում են մեծամասնության կամքով՝ փոքրամասնության իրավունքների պարտադիր պահպանմամբ, ե. Ժողովրդավարական կառավարման ձևը ենթադրում է հրապարակայնություն և թափանցիկություն, զ. ժողովրդավարկան հասարակության գրեթե բոլոր ոլորտներին բնորոշ է բազմազանությունը,

Երկրորդ խոսնակ - Պնդում 1. Ժողովրդավարությունը կառավարման լա-վագույն ձևն է, քանի որ ժողովրդավարական պետությունը սահմանափակ, իրա-վական պետություն է: Իդեալական վիճակում պետությունը պետք է ծառայի մարդուն և ժողովրդին: Սակայն իրականում երբեմն ժողովուրդը և պետությունը օտարանում են: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է, որ պետական կա-ռավարումը լինի ժողովրդավարական: Ժողովրդավարական է այն պետական կառավարումը, որը կառուցվում և գործում է ժողովրդաիշխանության սկզբուն-քով: Համաձայն այդ սկզբունքի՝ իշխանության տերը, աղբյուրը ժողովուրդն է: Պե-տական իշխանությունն ածանցված է ժողովրդի իշխանությունից, պայմանավոր-ված է ժողովրդի կամքով և պահանջմունքներով: Սակայն պետությունը շատ հա-ճախ վնաս է հասցրել հասարակությանն ու անհատին, եղել բռնապետական: Նման պետությունը կառավարում է մեծամասամբ բռնի ուժի և հարկադրանքի միջոցով:

Պնդում 2. Ժողովրդավարական հասարակության անդամներն ազատ մարդիկ են: ժողովրդավարությունը ենթադրում է մարդու երաշխավորված ազատ գոյություն: Ժողովրդավարական հասարակությունում բոլորը հավասար են օրենքի և դատարանի առջև, ունեն հավասար պաշտպանության իրավունք, կա-տարած իրավախախտման համար կրում են հավասար պատասխանատվու-թյուն; Իրավահավասարությունը ենթադրում է, որ չեն կարող լինել արտոնու-թյուններ և սահմանափակումներ մաշկի գույնի, քաղաքական կրոնական և այլ

Page 46: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

46

համոզմունքների, սեռի, էթնիկական և սոցիալական ծագման, գույքային դրու-թյան, բնակության վայրի, լեզվական և այլ հատկանիշներով:

Պնդում 3. Ժողովրդավարական կառավարման ձևը նախատեսում է պետու-թյան հիմնական մարմինների ընտրովիություն և նրանց մշտական շփում բնակչության հետ:

Ժողովրդավարական ընտրություններն ապահովում են նրանց փոփոխելիու-թյունը, վերահսկելիությունը: Նույն մարդիկ չպետք է երկար և անընդհատ զբա-ղեցնեն պաշտոններ իշխանության մարմիններում: Դա առաջ է բերում այդ մարմինների նկատմամբ վստահության կորուստ:

Երրորդ խոսնակ - Պնդում 1. Ժողովրդավարական հասարակությունում որոշումներն ընդունվում են մեծամասնության կամքով՝ փոքրամասնության իրավունքների պարտադիր պահպանմամբ: Ժողովրդավարության հիմնական սկզբունքը ձայների մեծամասնության սկզբունք է: Մեծամասնությամբ ընդուն-ված որոշումները ժողովրդի կամքի արտահայտությունն են: Դեռ հին ժամանակ-ներում կենսագործում էին մեծամասնության սկզբունքը: Նոր ժամանակներում հարաբերակցությունը մեծամասնության և փոքրամասնության միջև ձեռք է բ-երել քաղաքական սկզբունքայնություն:

Պնդում 2. Ժողովրդավարական կառավարման ձևը ենթադրում է հրապա-րակայնություն և թափանցիկություն: Ժողովրդավարական պետությունում հան-րային իշխանության մարմինները գործում են բաց և թափանցիկ: Բնակչությունը տեղեկացված է ներքին և արտաքին կյանքի դեպքերի մասին, անհրաժեշտության դեպքում ստանում է իրեն հետաքրքրող տեղեկությունները: Շատ կարևոր է հետադարձ կապը, այսինքն՝ պետությունը պետք է ոչ միայն գործի թափանցիկ, այլ հաշվի առնի հասարակական կարծիքը, տրամադրությունները:

Պնդում 3. Ժողովրդավարական հասարակության գրեթե բոլոր ոլորտներին բնորոշ է բազմազանությունը: Օրինակ՝ տնտեսական ոլորտում սեփականության տարբեր ձևերի առկայություն: Գաղափարների բազմազանությունը հնարա-վորություն է բացում հասարակական խնդիրների լուծման տարբեր մոտե-ցումների, մտքի ազատության համար: Բացառվում են պետական գրաքննու-թյունը և գաղափարական թելադրանքը:

Ելնելով թվարկվածներից կարող ենք ասել, որ ժողովրդավարությունը կառա-վարման լավագույն ձևն է:

Դեմ կողմի հարցեր կողմ թիմին Հարց 1.Դուք նշեցիք, որ ժողովրդավարական կառավարման դեպքում հասարակությունը և պետությունը չեն օտարանում: Բայց մենք գիտենք, որ

ժողովրդավարական շատ հասարակություններում հարստությունը կուտակված

Page 47: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՀՀաասսաարրաակկաագգիիտտոոււթթ յյոո ււնն ևև հհաաննրրաակկրրթթոոււթթ յյ ոո ււնն

47

է մի խումբ մարդկանց ձեռքին: Այդ դեպքում ինչպես եք պատկերացնում հասա-րակության և պետության հարաբերությունները:

Հարց 2. Դուք նշեցիք, որ ժողովրդավարական հասարակությունում պետու-թյունը ոչ միայն գործում է թափանցիկ, այլ նաև հաշվի է առնում հասարակական կարծիքը: Դուք կարող եք նշել մի դեպք, երբ ժողովրդավարական պետությունը հաշվի է առել հասարարական կարծիքը:

Հարց 3. Դուք Ձեր կառուցողականում նշեցիք, որ ժողովրդավարական կա-ռավարման ձևը նախատեսում է պետության հիմնական մարմինների ընտրո-վիություն և նրանց մշտական շփում բնակչության հետ: Ինչ կասեիք այն հան-գամանքի մասին, որ գրեթե բոլոր ժողովրդավարական երկրներում ընտրու-թյունները ուղեկցվում են կեղծիքներով և հետընտրական պայքարով:

Հարց 4. Դուք նշեցիք, որ ժողովրդավարական հասարակությունում որոշում-ներն ընդունվում են մեծամասնության կամքով՝ փոքրամասնության իրա-վունքների պարտադիր պահպանմամբ: Թ. Ջեֆերսոնը գրում է, որ բոլորը պետք է հիշեն սուրբ սկզբունքը, որ միշտ պետք է գերակայի մեծամասնության կամքը, սակայն այդ կամքը պիտի լինի օրինական, բանական:

Ինչքանով է մեծամասնության կամքը բանական և օրինական ժողովրդավա-րական երկրներում:

Դեմ կողմի կառուցողական ելույթը Դեմ դիրքորոշման առաջին խոսնակը ողջունում է հակառակորդ թիմին և

ներկայացնում իր թիմի դիրքորոշումը, համաձայնում կամ լրացնում է կողմ թիմի կողմից ներկայացված սահմանումները և ներկայացնում իր թիմի պնդումները:

Առաջին խոսնակ - Մեր թիմը ներկայացնում է դեմ դիրքորոշումը, առանցքա-յին արժեք ընդունելով Համիլտոնի հետևյալ ուշագրավ միտքը: «Տվեք ամբողջ իշխանությունը շատերին և նրանք կսկսեն ճնշել քչերին: Տվեք ամբողջ իշխա-նությունը քչերին և նրանք կսկսեն ճնշել շատերին»:

Ժողովրդավարություն հասկացությունը շատ ընդգրկուն է և բարդ: Գոյություն չունեն համընդհանուր ճանաչում գտած պատկերացումներ դրա մասին: Տարբեր մոտեցումներ շեշտադրում են ժողովրդավարության առանձին կողմերը, օրինակ մեծամասնության իշխանությունը, ընտրությունները, գաղափարների բազմա-զանությունը, մարդու իրավունքները: Ժողովրդավարությունը մեկնաբանվում է մի քանի իմաստներով:

Պնդում 1 – Ժողովրդավարությունը կառավարման լավագուն ձև չի կարող հանդիսանալ, քանի որ ժողովրդավարության կենսագործման ճանապարհին առկա են բազմաթիվ դժվարություններ:

Page 48: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

48

Պնդում 2 - ժողովրդավարությունը գոյություն չունի իրական կյանքում: Ժո-ղովրդավարությունը համամարդկային իդեալ է:

Պնդում 3 - Ժողովրդավարության ամենամեծ դժվարությունն այն իրական դարձնելն է: Միայն հռչակումը անբավարար է այն իրական դարձնելու համար:

Պնդում 4 - Պետությունների միջև հարաբերությունների ոլորտում ևս ժողովր-դավարությունը ունի բազում դժվարություններ: Օրինակ՝ գերտերությունների երկակի չափանիշները՝ հանուն իրենց շահերի ապահովման, պետությունների անհավասար ներկայացուցչությունը միջազգային կազմակերպություններում:

Պնդում 5 - Ըտրելու, ընտրվելու, խոսքի ազատությունը հաճախ վերածվում են ձևական իրավունքների:

Երկրորդ խոսնակը անդրադառնալով կողմ դիրքորոշման պնդումներին, ներ-կայացնում է հակապնդումներ, բերում փաստեր և փաստարկում հակապնդում-ները:

Երրորդ խոսնակը ներկայացնում է դեմ դիրքորոշումը ամրապնդող մեկ կամ երկու պնդում և այդ պնդումները պաշտպանող փաստեր և փաստարկում:

Պնդում 1 – Ժողովրդավարությունը կառավարման լավագուն ձև չի կարող հանդիսանալ քանի որ ժողովրդավարության կենսագործման ճանապարհին կան բազմաթիվ դժվարություններ:

Փաստարկում - Դեռևս անտիկ աշխարհում ժողովրդավարությունը համա-րում էին «կառավարման վատագույն ձև», որովհետև երբեմն այն վերածվում էր ամբոխի իշխանության, իսկ սա էլ իր հերթին ծնում էր բռնապետություն: Արիս-տոտելը տարբերություն չէր դնում ժողովրդավարության և ամբոխավարության միջև: Այդպիսի գնահատականը նպաստեց, որ ժողովրդավարությունը դուրս մղվի քաղաքական առօրյայից:

Պնդում 2 - ժողովրդավարությունը գոյություն չունի իրական կյանքում: Ժողովրդավարությունը համամարդկային իդեալ է:

Փաստարկում - Կատարյալ ժողովրդավարություն գոյություն չի ունեցել եր-բեք: Դա պայմանավորված է մարդու բնույթով, որի ձգտումներն անընդհատ փո-փոխվում են՝ արդարության մասին իր պատկերացումներին համապատասխան: Երբ մարդը զգում է սահմանափակումներ օրենքներում, չի գտնում իր պատկե-րացմամբ արդարությունը, երբ բացակայում է ճանաչումը՝ կախված հմտու-թյունից, փորձից և այլն, նա բախման մեջ է մտնում պետության հետ: Արդա-րության ցանկությունը, որի նշանակությունը մեծ է ժողովրդավարության հա-մար, երբեք լրիվ չի բավարարվում: Ուստի ժողովրդավարությունը իրական, ոչ ձևական ոչ մի երկրում չի կենսագործվում:

Պնդում 3 - Ժողովրդավարության ամենամեծ դժվարությունն այն իրական դարձնելն է:

Page 49: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՀՀաասսաարրաակկաագգիիտտոոււթթ յյոո ււնն ևև հհաաննրրաակկրրթթոոււթթ յյ ոո ււնն

49

Փաստարկում-Միայն հռչակումը անբավարար է այն իրական դարձնելու հա-մար: Օրինակ մարդը կարող է հնարավորություն ունենալ ընտրելու վատի, սար-սափելիի և անտանելիի մեջ: Արտաքուստ ժողովրդավարությունը պահպանված է: Սակայն շատ կարևոր է ընտրության որակական կողմը: Այսինքն մարդը պետք է հնարավություն ունենա ընտրելու լավը, ավելի լավը և ամենալավը:

Պնդում 4 - Ժողովրդավարությունն ունի բազմաթիվ տարօրինակություններ- /պարադոքսներ/-

Փաստարկում - Ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է, սակայն դրա համար պատասխանատվությունն ընկած է ընտրախավի ուսերին, քանի որ մարդիկ մեծամասամբ անտարբեր են, ապակողմնորոշված և զարմանալիորեն քիչ նվիրված ժողովրդավարական արժեքներին: Իսկ եթե փոքրաթիվ ընտրախա-վը իշխելով չի բավարարում անզորների վիճակը, ժողովրդավարության նպա-տակները խաթարվում են: Նույնիսկ զարգացած երկրներում երբեմն պետու-թյունը հայտնվում է ֆինանսական օլիգարխների վերահսկողության ներքո: Այդ պայմաններում ընտրելու և ընտրվելու իրավունքը, խոսքի ազատությունը վե-րածվում են ձևական իրավունքների:

Պնդում 5 - Պետությունների միջև հարաբերությունների ոլորտում ևս ժողովր-դավարությունը ունի բազում դժվարություններ:

Փաստարկում - գերտերությունների երկակի չափանիշները՝ հանուն իրենց շահերի ապահովման, պետությունների անհավասար ներկայացուցչությունը միջազգային կազմակերպություններում:

Ժողովրդավարությունը չի կարող կառավարման լավագույն ձևը լինել, քանի որ այն չկա իրական կյանքում, այլ միայն մարդկանց գաղափարներում է:

Կողմ թիմի հարցեր դեմ կողմին - Հարց 1. Դուք նշեցիք, որ ժողովրդավարությունը գոյություն չունի իրական

կյանքում: Ժողովրդավարությունը համամարդկային իդեալ է: Ինչ եք կարծում ցանկացած կայացած իրողություն չի սկսվում արդյոք իդեալից: Չեք կարծում, որ փոփոխությունները նախ մարդկանց մտածելակերպում են առաջանում, ապա նոր իրականության մեջ հաստատվում:

Հարց 2. Դուք նշեցիք, որ ժողովրդավարությունը գոյություն չունի իրական կյանքում, մարդու բնույթով պայմանավորված, քանի որ մարդու ձգտումներն անընդհատ փոփոխվում են՝ արդարության մասին իր պատկերացումներին համապատասխան: Արդարության ցանկությունը, որի նշանակությունը մեծ է ժողովրդավարության համար, երբեք լրիվ չի բավարարվում: Չեք կարծում, որ հասարակությունը կարող է ընդհանուր հայտարարի գալ արդարության վերա-բերյալ իր պատկերացումներում և ստեղծել արդարությունը պաշտպանող հաս-տատություններ:

Page 50: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

50

Հարց 3. Դուք նշեցիք, որ ժողովրդավարության ամենամեծ դժվարությունն այն իրական դարձնելն է: Միայն հռչակումը անբավարար է այն իրական դարձնելու համար: Չեք կարծում, որ ժողովրդավարությունը իրական դարձնելու համար անհրաժեշտ է Ձեր մասնակցությունը: Ուրիշ ով պետք է դա անի, եթե ոչ Դուք:

Հարց 4. Դուք ժողովրդավարության պարադոքս համարեցիք այն, որ ժողովր-դաիշխանության համար պատասխանատուն ընտրախավն է, բայց չեք կարծում, որ դա նորմալ է, ժամանակն է մասնակցային ժողովրդավարության: Ժամանակն է Ձեր կյանքի, ուսման, բարագավաճման պատասխանատվությունը վերցնել Ձեզ վրա: Համաձայն չեք արդյոք, որ ժողովրդավարության համար արժե պայքարել:

Առաջարկում ենք նաև կողմերի դիրքորոշումներն ամրապնդող պնդումներ և հակապնդումներ, որոնք կարող են օգտագործվել բանավեճի հինգերորդ մաս-նակցի կողմից:

-Կողմ դիրքորոշում- Պնդումներ, որոնք հաստատում են ժողովրդավարու-թյան բարիքներն ու արժանիքները-

Ժողովրդարությունը համամարդկային առաջադիմական արժեք է: Ժողովր-դավարությունը անընդհատ պետք է խորացվի և ընդլայնվի: Դիկտատուրա թե ժողովրդավարություն երկընտրանքը պետք է լուծել հօգուտ վերջինի: Ընտրու-թյունը հիմնված է ոչ թե ժողովրդավարության արժանիքների, որոնք երբեմն կասկածելի են, այլ դիկտատուրայի թերությունների, որոնք կասկածելի չեն:

Ժողովրդավարությունը նպաստում է առաջադիմությոանը և զարգացմանը: Պատմությունը վկայում է, որ աշխարհը գնում է ժողվրդավարության զարգաց-ման ուղիով: Ժողովրդավարությունը ամեն երկրի բարեկեցության և բարգավաճ-ման անհրաժեշտ պայմանն է: Այն երաշխավորւմ է մարդու ազատությունը, ստեղծում է լավագույն պայմաններ տնտեսական և սոցիալական զարգացման համար: Ուստի անհրաժեշտ է ընդլայնել և խորացնել ժողովրդավարությունը:

Ժողովրդավարությունը գործիք է մարդու և հասարակության ձեռքին , որի միջոցով հասարակությունը լուծում է հասարակական և պետական գործերը կամ մասնակցում դրանց լուծմանը: Ժողովրդավարությունը ծառայում է ան-հատի, հասարակության օգտին, բացառում է, որ պետությունը գերակայի և բռնանա ժոողովրդի ու մարդկանց վրա:

Ժողովրդավարությունը երաշխավորում է մարդու հիմնական ազատություն-ները: Օրինակ անձի տեղաշարժման, խոսքի, մտքի և այլ ազատությունների: Ի-հարկե, ժողովրդավարությունը չի կարող երաշխավորել, որ դուք կլինեք հա-րուստ և հաջողակ, այն միայն հնարավորություններ է բացում ձեզ համար՝ սեփական ջանքերի գնով և համառ աշխատանքով ձեռք բերելու այդ բարիքները:

Ժողովրդավարությունն օգնում է մարդկանց պաշտպանվելու հասարակա-կան ցնցումներից՝ հեղափոխությունից, քաոսից, տնտեսական աղետներից: Այն

Page 51: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՀՀաասսաարրաակկաագգիիտտոոււթթ յյոո ււնն ևև հհաաննրրաակկրրթթոոււթթ յյ ոո ււնն

51

քաղաքացիական հակամարտությունները տեղափոխելով օրինական հարթու-թյան վրա և դրանց տալով փոխզիջումային լուծումներ, կանխում է քաղաքական ցնցումների կորստաբեր հետևանքները, նպաստում է կայունությանը, ինչպես նաև իշխանափոխությանը:

Ներկայացուցչական ժողովրդաիշխանությունը ձեռնհաս, պատասխանատու և ժամկետային կառավարում է: Կառավարմամբ զբաղվում են հատուկ մարդիկ: Ժողովուրդը որպես ընտրող, որոշում է իր նպատակը: Իսկ ընտրված արհեստա-վարժները որոշում են նպատակին հասնելու ամենից հարմար միջոցները, կեն-սագործում նպատակը: Ներկայացուցչական կառավարման կարևորագույն գիծն ընտրութան ժամկետն է:

Դեմ կողմի հինգերորդ մասնակցի հակապնդումներ, որոնք ներկայացնում են ժողովրդավարության թերությունները:

Ժողովրդավավարության ուղին բռնած շատ երկրներոմ, այդ թվում և Հայաս-տանում, կտրուկ աճել են եկամտային անհավասարությունը և աղքատությունը, մարդու իրավունքներն ամրագրված են օրենքներով, սակայն դրանց իրականաց-ման մակարդակը բարձր չէ:

Քաղաքականության մեջ մեծ դեր է սկսել խաղալ փողը, որը ջլատում է ժո-ղովրդավարական ինստիտուտները, երբ շահարկում է իր ազդեցությունն ընտ-րություններում, օրենսդիր մարմինների քվեարկություններում:

Դրա արդյունքում դասական քաղաքական կուսակցություններն անկում են ապրում կամ էլ հրապարակ են գալիս ,փուչիկե կուսակցություններ՝ որպես, սոցիալական ձեռնածությանե միջոց:

Ժողովրդավարությունն ունի նաև միջազգային թերություններ: Հարցերին հիմնավոր պատասխանելու, փաստեր և փաստարկումներ գտնե-

լու, ելույթներն ամփոփելու և ընդհանրապես, թեմային ամբողջովին տիրապե-տելու նպատակով առաջարկում ենք ուսումնասիրել նաև, Ժողովրդավարության հիմնարար արժեքներե8 ուսումնական ձեռնարկը, ինչպես նաև օգտվել ինտերնե-տային կայքերից:

Հարցերին հիմնավոր պատասխանելու, փաստեր և փաստարկումներ գտնելու, ելույթներն ամփոփելու և ընդհանրապես, թեմային ամբողջովին տիրա-պետելու նպատակով առաջարկում ենք ուսումնասիրել նաև «Ժողովրդավա-րության հիմնարար արժեքներ»9 ուսումնական ձեռնարկը , ինչպես նաև օգտվել ինտերնետային կայքերից: 8 Խաչատրյան Ս., Պետրոսյան Ս., Ժողովրդավարության հիմնարար արժեքներ, Ուսումնական ձեռնարկ, Եր. 2004: 9 Խաչատրյան Ս., Պետրոսյան Ս., և ուրիշներ Ժողովրդավարության հիմնարար արժեքներ, Ուսումնական ձեռնարկ, Եր. 2004:

Page 52: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

52

Обучение темы ,,Демократия,, Анаит Малхасян

Резюме В преподавании нових методов обучения в последние годы проделана

огромная работа правительственными и общественными организациями, чтобы создать блогоприятные условия для их использования в процессе обучения.

Для понятия многих проблем, человеком живущим в демократической Армении, и понимания им же смысла борьбы за демократию, более целесоо-бразно в преподавании по теме демократии использовать новые методы обу-чения, в частности метод дискуссии.

В деле обучения социологии новие методы преподавания имеют цель, в выбравшем демократический путь армянском обществе, развить демо-кратическое мышление и вид деятельности.

Teaching Democracy through Debate

Anahit Malkhasyan Sumarry

In the last few years the new methods of teaching has made really good conditions in the process of classes and lessons.

In the teaching of subject Social Science the use of the new methods has improved and has purposed in Armenian's way of thinking as they think pretty democratically.

For a person living in Democratic Armenia it is important to understand different problems for what it is more convinient to teach the subject democratism in the way of debate.

Անահիտ Մալխասյան - Գյումրու թիվ 37 ավագ դպրոց, հասարակագի-տության ուսուցչուհի

Էլ. հասցե՝ [email protected] Հեռ.՝ 093325063

Page 53: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

53

ՈՒՍՈՒՑՉԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմինե Սաֆարյան

Բանալի բառեր - մարդ, հասարակություն, անհատ, անհատականություն, զարգացում, առաջընթաց, քա-ղաքակրթություն

Ըստ ակադեմիկոս Վ.Վերնադսկու «Երկրի կենսոլորտը (բիոսֆերան) բաղ-կացած է կենդանի նյութից, օրգանական ծագում ունեցող բիոգեն նյութերից, անկենդան (ոսկրային) և բիոոսկրային մարմիններից, որոնք գտնվում են անընդ-հատ փոխներգործության մեջ: Այդ անընդհատ և անընդմեջ բնական գործըն-թացների արդյունքում առաջացել է մարդը և մարդկությունը, աշխարհագոյաց-ման մեջ կենտրոնական տեղը զբաղեցրել է մարդը (antropos): Անթրոպոգենեզի և սոցիոգենեզի գործընթացները միասնական են: Մարդը և հասարակությունը ա-ռաջացել եմ միաժամանակ, և դրանք իրար հակադրել չի կարելի: «Մարդ» հաս-կացությունը առավել ընդհանրական է և իր մեջ ամփոփում է «անհատ», «անհա-տականություն» հասկացությունները: Մարդը բիոսոցիալական էակ է, որը նաև ունի ստեղծագործական ունակություններ: Մարդը միակ էակն է, որը բնության կողմից օժտվել է «ներաշխարհով»: Աշխարհ գալով որպես անհատ` մարդը ձեռք է բերում սոցիալական որակներ, կատարում տարբեր հասարակական դերեր, ձեռք բերում իրավունքներ և ստանձնում պարտավորություններ, վերահսկում իր վարքը և պատասխանատվություն կրում դրա համար: «Անհատ» հասկացությու-նը ցույց է տալիս պատկանելիությունը մարդկային ցեղին և օգտագործելի չէ կեն-դանական աշխարհի համար: Հետևաբար «անհատը» սոցիալական հասկացու-թյուն է: Բայց այն վերացական է, քանի որ ցույց չի տալիս այն առանձնահատ-կությունները, որոնց շնորհիվ անհատը դառնում է անհատականություն:1 Եթե

1 Տես` Հասարակագիտություն-10 դաս, էջ 124-125

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Page 54: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

54

մարդը բիոսոցիալական էակ է, ապա անհատականությունը միայն սոցիալա-կանին է պատկանում: Այն ունի հետևյալ առանձնահատկությունները.

• Բանականության կրող • Կողմնորոշում հասարակության մեջ • Անձնական արժանապատվություն • Պատասխանատվություն

Իսկ ինչ է «հասարակությունը», որի մասնիկն ենք համարում մարդուն: Հա-սարակությունը իրենից ներկայացնում է մարդկանց համատեղ գործունեության ձև, որն ուղղված է նյութական և հոգևոր բարիքների

Բնությունը և հասարակությունը նույն մեդալի երկու երեսներն են, այդ պատճառով հասարակության ուսումնասիրումն անիմաստ է առանց բնական երևույթների ուսումնասիրման, սոցիումի զարգացման և կենսագործունեության վրա դրանց ազդեցության բացահայտման: Ուստի իրավացի կլինի խոսել մարդ-կության սոցիոբնական զարգացման պատմության մասին:

Շատ անվանի պատմաբաններ, փիլիսոփաներ և սոցիոլոգներ անդրա-դարձել են հասարակական զարգացման և դրա շարժիչ ուժերի հիմնախնդրին: Օրինակ Շառլ Մոնտեսքյոն նման ուժեր է համարում բնական պայմանները, աշխարհագրական միջավայրն ու կլիման: Այդպիսի տեսակետների, դատողու-թյունների զարգացման արդյունքում էլ առաջացավ «աշխարհագրական դետեր-մինիզմը», ուղղություն,որը հասարակության զարգացման վճռական գործոն հա-մարում էր բնական պայմանները: Հեգելը իր «Պատմության փիլիսոփայություն» գրքում անդրադարձել է բարոյական գործոնին: Նա պատմական ողջ գործընթա-ցը տեսնում է որպես մարդկային հասարակության առաջադիմական շարժում: Առաջընթացը չի կարող լինել առանց պայքարի, այսինքն լինում են նաև ռեգրեսի շրջաններ, բայց չնայած դրան այս շարժումը կանգ չի առնում:2 Մարքսը և Էն-գելսը սոցիալական զարգացման հիմքում կարևորում են տնտեսական գործոնը: Ըստ այս տեսաբանների արտադրողական ուժերի աճն ու կատարելագործումն են կանխորոշում մարդկային հասարակության զարգացումը: Մի հասարա-կական -տնտեսական կացութաձևից անցումը մեկ այլ ավելի բարձր ձևի ոչ այլ ինչ է, եթե ոչ թռիչք մարդկության զարգացման համար:3 Ժամանակակից աշխար-հում հասարակության զարգացման համար կարևոր է համարվում գիտատեխ-նիկական առաջընթացի (ԳՏԱ)գործոնը: Կենդանի բնության համար գիտությու-նը կիրառում է բնականոն,աստիճանական զարգացում (էվոլյուցիա), իսկ անկեն-

2 Տես`Ф.Гегель, Философия истории, М. 1993г, ст. 119-120 3 Տես`Ф. Энгельс,Происхождение семьи, частной собственности и государства, К. Маркс, Ф. Энгельс в 3-х томах, М. 1986-т.3, ст 639

Page 55: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՀՀաասսաարրաակկաակկաանն աառռաաջջըըննթթաացց

55

դան բնության համար`փոփոխություն հասկացությունները: Մարդկային հասա-րակության պատմությունը հասարակական առաջընթացի մի շղթա է, որն անցել է մի շարք փուլեր` յուրաքանչյուրին բնորոշ օրինաչափություններով: Հասարա-կական զարգացումը կարել է դիտարկել որպես անցում մարդկային գործունեու-թյան կազմակերպման մի ձևից ավելի զարգացած ձևի:

Ըստ ֆրանսիացի փիլիսոփա-լուսավորական, «պրոգրեսիվ տեսության» հիմնադիր Ժան Մարի Կոնդորսեի(1743-1794թթ.), հասարակական առաջընթա-ցը ունեցել է հետևյալ փուլերը.

• Մարդկանց նախնադարյան կացութաձև • Անցումը անասնապահությունից երկրագործության • Աշխատանքի բաժանման շրջան • Հին Հունաստան • Հին Հռոմ • Միջնադար • Գրատպության շրջան • Նոր ժամանականեր • Ապագայի հասարակություն`կապիտալիզմ Հասարակական կյանքի բոլոր ոլորտները` տնտեսական (դա արտադրու-

թյան, սպառման, փոխանակաման և բաշխման հանրագումարն է), սոցիո-էթնիկ (տոհմ` արնակցական-ազգակցական, ցեղ` ազգակցական, ժողովուրդ, ազգ` կազմակերպված ամբողջություն, որն ունի միասնական հոգեբանություն, մշա-կույթ,ավանդույթներ, լեզու, տարածք, տնտեսական կապեր և այլ) և սոցիալա-կան (դասակարգեր, սոցիալական խմբեր և այլն), քաղաքական (պետություն, քա-ղաքական կուսակցություններ և կազմակերպություններ և այլն), հոգևոր (փիլի-սոփայական, կրոնական, էթնիկ, գեղագիտական, իրավական, քաղաքական պատկերացումները, ինչպես նաև մարդկանց տրամադրությունները, զգացմունք-ները, աշխարհայացքը, սովորույթները, ավանդույթները և այլն) զարգացման յուրաքանչյուր փուլում կրում են որակական փոփոխություններ:

Ֆրանսիական լուսավորականները խոսելով բանականության և արդարու-թյան սկզբունքի վրա ստեղծված հասարակության մասին, հաճախ օգտագործում էին քաղաքակրթություն բառը (civilis-լատիներեն`քաղաքացիական, պետական, հասարակական բառից): Հին հռոմեացիների պատկերացմամբ քաղաքակիրթ էր համարվում նստակյաց քաղաքային կենցաղով ապրող հասարակությունը, որը նրանք հակադրում էին հետամնաց, բարբարոսական հասարակությանը:

Անգլիացի մշակութաբան Ա. Թոյնբին, վերլուծելով մարդկային հասարակու-թյան պատմությունը, այն բաժանել է տեղական քաղաքակրթությունների`

Page 56: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

56

Ուղղափառ-քրիստոնեկան, կամ բյուզանդական հասարակություն (Հարավ-Արևելյան Եվրոպա և Ռուսաստան): • Իսլամական հասարակություն(հորիզոնական`Հյուսիսային Աֆրիկայից և

Ատլանտյան օվկիանոսից մինչև Միջին Արևելք և Չինական Մեծ պարիսպ): • Հինդու հասարակություն (արևադարձային ենթամայրցամաքային Հնդկաս-

տան): • Հեռավորարևելյան հասարակություն: • Արևմտյան քրիստոնեական հասարակություն (Արևմտյան Եվրոպա, Ամերի-

կա, Ավստրալիա): • Երկրների խումբ, որը ընդգրկում է միաբնակ քրիստոնյաներին Հայաստա-

նում, Միջագետքում, Եթովպիայում և Եգիպտոսում (այս խումբը կոչում է մնացորդային, քանի որ հեղինակը դրանք համարում է հին քաղաքակրթու-թյունների մնացորդը):

• Լամայականների և բուդդայականների խմբերը Տիբեթում և Մոնղոլիայում, Ցեյլոնում(Շրի Լանկա), Բիրմայում, Թաիլանդում(մնացորդային խումբ):4 Բոլոր քաղաքակրթությունները կամ տեղական հասարակությունները ու-

նեն որոշակի ընդհանրություններ` ծագում (գենեզիս), յուրացնող տնտեսաձևից անցում արտադրող տնտեսաձի`այն է աշխատանքի հասարակական բաժանում, շերտավորոված հասարակության,քաղաքների առաջացում, հասարակական հարստության կուտակում, գիր, ժառանգականություն:

Ըստ մշակութաբանության տեսաբանների քաղաքակրթությունը անցնում է զարգացման հետևյալ աստիճանները` • Գենեզիս (մարտահրավեր) • Աճ (ստեղծագործական փոքրամասնություն,միմեսիս5) • Բեկում (ոչ ստեղծագործական մեծամասնություն, հրաժարում միմեսիսից) • Մասնատում (ստեղծագործող փոքրամասնության ձեռքերում իշխանության

պահում) Հասարակական զարգացման այլ տեսություն է ներկայացրել իտալացի սո-

ցիոլոգ և փիլիսոփա Ջանբատիստա Վիկոն` մարդկության պատմությունը բաժանելով երեք փուլի`աստվածների, հերոսների և մարդկանց դարերի: Ըստ փիլիսոփայի աստվածների դարը մարդկության մանկությունն է, հերոսների դա-

4 А. Тойнби, Постижение истории, Библиотека Гумер-история, Часть первая- Предварительная классификация 5 Философский словарь(ред. И. Фролова), М1991г, ст.66

Page 57: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՀՀաասսաարրաակկաակկաանն աառռաաջջըըննթթաացց

57

րը` պատանեկությունը, երբ ձևավորվեցին պետությունը և քաղաքացիական հասարակությունը, իսկ մարդկանց դարը համապատասխանում է մարդու հա-սունությանը, երբ հասարակությանը հասու դարձան հումանիզմի արժեքները:6 Հեգելը պատմությունը բաժանել է հետևյալ հասարակությունների. • Արևելյան աշխարհ-մանկություն, դեսպոտիզմ • Հունական աշխարհ-պատանեկություն, անհատականության ձևավորում • Հռոմեական աշխարհ-երտասարդություն,ընդհանուր նպատակ, քաղաքա-

կան մշակույթի ձևավորում • Գերմանական աշխարհ-հասունություն,ազատություն, բանականություն,

գագաթնակետը`պրուսական միապետությունը: Արդի փուլում տեղի են ունենում պատմական նոր գործընթացներ, աշխար-

հը կանգնած է քաղաքական, տնտեսական և մշակութային կառույցների վերա-փոխման շեմին: Տեղեկատվական դաշտի ընդլայնումը ավելի է սերտացրել երկր-ների և ժողովուրդների շփումը: Համատարած միասնականանացման, համամո-լորակայնացման (գլոբալացման) երևույթները արդի աշխարհին բերում են և դրական փոփոխություններ, և մարտահրավերներ:Թե մարդկությունը ինչպես կհաղթահարի միասնացումը(ինտեգրումը), բոլոր մակարդակներով ,ցույց կտա ժամանակը:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Ф.Гегель, Философия истории, М.1993г. 2. Большой толковый словарь по культурологии. Кононенко Б. И. 2003г. 3. Ф. Энгельс,Происхождение семьи, частной собственности и государства, К. Маркс- Ф. Энгельс в 3-х томах, т.3, М. 1986 4.А. Тойнби, Постижение истории, Библиотека Гумер-история 5.Философский словарь(ред. И. Фролова), М1991г. 6. Հասարակագիտություն-10դաս. Երեվան 2009թ.

6 Большой толковый словарь по культурологии. Кононенко Б. И. 2003г <<Мимесис -термин древнегреческой философии ,означающий способ худ. творчества, выражается в подражании природе>>. Էսթետիկայի սկզբունքներից մեկն է, որը ենթադրում է արվեստի միջոցով իրականության նմանակում:

Page 58: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

58

ОБЩЕСТВЕННОЕ РАЗВИТИЕ И ЦИВИЛИЗАЦИИ Армине Сафарян

Резюме Если человек биосоциальное существо, то личность -только социальное, а общест-во-реальная совокупность людей.Общество представляет собой совместную форму деятельности людей по производству материальных и духовных ценностей. Процесс антропогенеза и социогенеза представляют единый процесс. Существуют разные теории относиыельно движущеи силы общественного развития: природно-климатическое (Монтескье), духовный фактор (Гегель), материальный (Маркс, Энгельс). Во время общественного развития происходят перемены во всех сферах жизни. Общественный прогресс- это переход от менне совершенных форм организации человеческой деятельности к более совершенным. Одними из первых об этом написали М. Ж. Кондорсе и Гегель.Цивилизация-термин под которим французкие просветители подразумевли разумное и справедливое общество. А. Тойнби всемирные цивилизации подразделил на живые и остаточные. Сейчас человечество находится на новом витке своего развития-глобализации.

SOCIAL DEVELOPMENT AND CIVILZATIONS Armine Safaryan Summary If man is a biosocial being, a person is only social and society is a real union of people. Society is a form people’s united activities which aim is the production of material and spiritual values. The process of anthropogenesis and sociogenesis is united. There are different points of view about the development of motive forces -a natural-climatical(Montesquieu), a spiritual factor (Hegel) and material(Marks, Engels). Changes take place in all the spheres of the life during the process of social development. Social development is the transition of human activity from less perfect formy to more perfect ones. M.Condorcet and G. Hegel were the first to write about that phenomenon. The term civilzation was first used by the French enlighteners. For them civilzation is a fair and reasonable society. A. Toynbee divided the world’s civilizations taking into consideration living and residual principles. Արմինե Սաֆարյան - Երևանի Լեոյի անվան հ.65 ավագ դպրոցի պատ-մության ուսուցիչ, հասարակագիտական մեթոդական միավորման նախագահ Էլ . փոստ` [email protected] Հեռ .` 093250595

Page 59: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

59

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՀԱՏ – ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Սուսաննա Սերոբյան

Բանալի բառեր –պատմություն, ճանաչողություն, հա-մաշխարհային, անհատ, ժողովուրդ, ամբոխ, մոնիստա-կան, պլյուրալիստական, շարժիչ , գործընթաց:

Պատմական գիտության առջև կանգնած են բազմաթիվ հիմնահարցեր. ի՞նչ է պատմական գործընթացը, ի՞նչ գործոններ են պայմանավորում այն, ո՞րն է պատմա-կան այս կամ այն ժամանակաշրջանում տվյալ հանրույթի հատկանշական կողմը, ի՞նչ է պատմական երևույթը, պատմական գործընթացները արդյոք կունենա՞ն ավարտ և այլն: Առանց այս հիմնահարցերի համակողմանի լուսաբանման անհնար է պատ-մության ընկալումը, շարադրումը, ինչպես նաև դասավանդումը: Պատմական գործըն-թացների միասնականությունն ու բազմակերպությունը բացահայտելու համար ամե-նից առաջ անհրաժեշտ է ճշգրտել, թե ո՞րն է պատմաբանի հայեցողության օբյեկտը, ուսումնասիրության առարկան: Այն ամենից առաջ առարկայական ու ենթակայական գործոններով /սոցիալ –տնտեսական, աշխարհագրական, աշխարհաքաղաքական, կրոնական, ազգային – հոգեբանական և այլն/ պայմանավորված պատմական իրա-դարձություններն են: Պատմությունը կերտվում է մարդկանց սուբյեկտիվ գործու-նեությամբ: Այս իմաստով էլ նշանավոր անհատները և ժողովրդական զանգվածները, լինելով պատմական գործընթացների սուբյեկտ, միաժամանակ հանդիսանում են պատմաբան – հետազոտողի ուսումնասիրության օբյեկտ: Պատմական գիտելիքն ընդ-հանրապես և պատմական տեքստը մասնավորաբար ամբողջանում են պատմաբան – հետազոտողի կողմից պատմությունը կերտող այդ սուբյեկտների ընկալմամբ:

Ներկայումս պատմության դասավանդման ձևերը ևս բազմաթիվ են. դասավան-դում պատմության պարբերացմանը համապատասխան, դասավանդում պատմու-թյան հիմնական հասկացությունների հետազոտման ձևով, դասավանդում քաղա-քակրթությունների հետազոտման ձևով և այլն: Պատմության մեջ նշանավոր անհա-տի և ժողովրդական զանգվածի փոխհարաբերության հետազոտումը հնարավորու-թյուն է ընձեռում պատմության դասավանդումը կազմակերպել պատմության փիլիսոփայական իմաստավորման ձևով:

Ամենից առաջ անհրաժեշտ է բացահայտել, թե ինչ պայմաններում են ծնվում պատմական անհատները, և տալ նրանց գործունեության անկողմնակալ գնահա-տականը` անկախ այն բանից, թե որ ազգին են նրանք պատկանում: Բնականաբար,

Page 60: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

60

ուսումնասիրողի վերաբերմունքը և գնահատականը պատմական այս կամ այն անհատի գործունեության նկատմամբ չի կարող միանշանակ լինել, քանի որ, օրինակ, Քեմալ Աթաթուրքը Թուրքիայի պատմության մեջ հերոս է, որի անվան հետ է կապվում թուրքական «հրաշքը», նոր, հանրապետական Թուրքիայի հիմնադրումը, իսկ մեր ժողովրդի պատմության մեջ`դահիճ ու ոճրագործ: Հետևաբար, պատմական անհատի գործունեության լուսաբանման ժամանակ հարկ է կարևորել և ելակետ ունենալ այն, որ. 1-ին- պատմական անհատները պատմական տվյալ ժամանակաշրջանի ծնունդ են, այսինքն պատմական գործընթացը առաջ է քաշում պատմական անհատին, 2-րդ – պատմական անհատները ներգործում են ոչ միայն սեփական երկրի, այլև` համաշխարհային պատմական գործընթացների վրա:

Մեր կողմից քննարկվող հիմնախնդրի հանդեպ հետաքրքրություն են դրսևորել դեռևս անտիկ հեղինակները` կապված իշխանական կառույցի էվոլյուցիայի և նրանում անհատի դերակատարման խնդրի հետ: Դեռևս Թուկիդիդեսը /Ք.ա. 5-4-րդ դարեր/ նշում էր, որ պատմությունը առանձին իրադարձությունների ամբողջությունն է, որը կերտվում է մեծ անհատների կողմից: Նա հեղինակներից առաջինն էր, ով գտավ, որ պատմագիրը պետք է փնտրի ճշմարտությունը` պատմական սկզբնաղբյուրների քննական վերլուծությամբ: Իսկ անտիկ հեղինակներից Պլատոնը, Արիստոտելը և Պոլիբիոսը նշանավոր անհատ – պետություն փոխհարաբերությունների համատեքս-տում քննարկեցին նաև ամբոխը` իբրև սոցիալական երևույթ` այն որակելով որպես «հսկա գազան», որին հակադրեցին անհատի մտահայեցողությունն ու աշխարհայաց-քը:1 Հույն հեղինակների մոտ մեծ մարդկանց կամքը և գործողությունները որակվեցին որպես պատմության շարժիչ ուժ:

Միջնադարում անհատի գործունեությունը կապվեց աստվածային նախախնա-մության հետ. մարդու ճակատագիրը /ֆաթում/ կանխորոշված է, հետևապես նրա գործունեության սահմանները և հնարավորությունները ևս կանխորոշված են ու սահմանափակ: Պատմական գործընթացները առաջ են մղում ոչ անհատը, ոչ էլ ժո-ղովուրդը: Պատմության «լոկոմոտիվը» աստվածային նախախնամությունն է: Միջ-նադարյան պատմիչները մեծ մարդկանց կամքն ու նպատակները համարում էին դիսոնանս պատմության ընթացքին` վերջինս բացատրելով ոչ մարդկային, օբյեկտիվ ուժի` ճակատագրի գոյությամբ:

Հումանիզմը և լուսավորականությունը եկան հակադրվելու միջնադարյան սխոլաստիկային և խավարամտությանը` կրկին վերարժևորելով մարդ-անհատի գործունեությունը, ընդգծելով նրա բարձր հասարակական կոչումը, հաստատելով նրա ազատության, երջանկության, կարողությունները դրսևորելու և զարգացնելու անկապտելի իրավունքը: Միջնադարյան ճակատագրապաշտությանը, միապետու-

1 Տես Семенов Ю.,Философия истории, М.,2003,стр.92.

Page 61: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՀՀաասսաարրաակկաակկաանն աառռաաջջըըննթթաացց

61

թյան և ֆեոդալական կարգերի աստվածային ծագման վերաբերյալ կղերաֆեոդա-լական դոգմաներին լուսավորիչները հակադրեցին հասարակության զարգացման դիալեկտիկական ըմբռնումը` մարդկության պատմության զարգացման հիմքում դնելով մարդկային բանականությունը և աշխատանքը: Շ. Մոնտեսքիոն, Ժ. Ժ.Ռուսոն, Սեն –Ռեալը, Ն.Մաքիավելին և այլք կարմիր թելի նման անցկացրին այն գաղափա-րը, որ պատմական գործընթացը դրսևորվում է պատմական իրադարձություններում, իսկ վերջիններիս հիմքում ընկած են մարդկանց գործողությունները:2 Հետևապես պատմության ուսումնասիրությունը ոչ այլ ինչ է, քան մարդու կրքերի, կարծիքի, գործողությունների դրդապատճառների հետազոտում և առարկայական արժևորում: Պատմաբան – հումանիստ Սեն – Ռեալը պատմության իմացությունը համարեց մարդկանց գործողություններում պատճառահետևանքային կապերի իմացություն` միաժամանակ իրավամբ նշելով նաև, որ հասարակական միջավայրը ծնում է հասա-րակական կարծիքը և պայմանավորում անհատի գործողությունները: Ժ.Ժ.Ռուսոն գտնում էր, որ մարդկային ամբոխը ոչինչ է առանց առողջ բանականությամբ օժտված անհատի, որ գոյություն ունի մարդկանց անհավասարությամբ պայմանա-վորված արմատական տարբերություն անհատի կողմից ամբոխն իրեն ենթարկելու և հանրույթը կառավարելու միջև: 3

Լուսավորական գաղափարները տարածում գտան 18-19-րդ դարերում նաև ռու-սական պատմագրության մեջ. Ս. Տատիշչևը պատմության շարժիչ ուժ էր համարում «մեծ մարդկանց բարի ցանկությունները», իսկ Ն.Կարամզինը առաջ էր քաշում պատ-մական էստաֆետի գաղափարը` պատմական գործընթացների հիմքում դնելով նշա-նավոր անհատների կամքն ու գիտակցությունը: Վերջինս իր աշխատությունները պարբերացնում էր` հիմք ունենալով ռուսական ցարերի ու կայսրերի գործու-նեությունը:

Պատմության մոնիստական ըմբռնումը դրսևորվեց նաև ռուս նարոդնիկության գաղափարախոսությունում. Պ.Լավրովը պատմական առաջադիմությունը անհնար էր համարում առանց քննադատորեն մտածող անհատի գործունեության, իսկ Ն.Շելգունովը համաշխարհային պատմությունն ընկալում էր որպես անհատի գոր-ծունեության պատմություն` արդեն 1870թ. նշելով, որ առաջադիմության կրողը, շարժիչ ուժը քննադատորեն մտածող անհատն է:4 Նարոդնիկության տեսաբան Ն. Միխայլովսկին հանրույթը բաժանում էր երկու մասի` քննադատորեն մտածող ան-հատների և պասիվ մասի: Նա գտնում էր, որ պատմությունն ընթանում է ընդհանուր, հիմնական օրենքներով, բայց մարդու անկախությունը դրանցից ապահովվում է նրա գիտակցությամբ, որն էլ պատմությանը հաղորդում է առանձնակի երանգ ու բովան-

2Տես Семенов Ю.,Философия истории, М.,2003,стр262. Տես նաև Макьявелли Н.,Государь, М., 1990,С.74. 3 Տես Руссо Ж.Ж.,Трактаты,М.,1969,С.82. 4 Տես Шелгунов Н.В., Историческая сила критической личности, Соч.,Т.2,СПб,1896,С.414.

Page 62: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

62

դակություն և պայմանավորում պատմական գործընթացների յուրահատկություն-ները:5 Նույն գաղափարն էր առաջ քաշում Գ.Պլեխանովը «Պատմության նկատմամբ մոնիստական հայացքի զարգացման հարցի շուրջ» աշխատությունում` միաժամա-նակ չանտեսելով ժողովրդական զանգվածի դերակատարումը պատմական գործըն-թացներում:

Խորհրդային – մարքսիստական պատմագրությունը, ընդգծելով համաշխարհա-յին պատմական գործընթացների միասնականությունը և պատմական անհրաժեշ-տության գաղափարը, պատմական անհատ – ժողովուրդ հարաբերությունը լուծում էր` գերապատվությունը տալով ժողովրդական զանգվածների գործունեությանը, իսկ նշանավոր անհատներին դիտարկում էր որպես պատմական իրադարձությունները արագացնողներ կամ դանդաղեցնողներ: Առաջ քաշելով դասակարգային պայքարի գաղափարը՝ նշվում էր, որ սխալ է «ժողովրդական զանգված» հասկացությունը նույնացնել «էթնոս»-ի հետ, քանի որ առաջինը սոցիոպատմական օրգանիզմ է, որին բնորոշ են լայն քաղաքական շարժումները, իսկ երկրորդին` զուտ ազգային գաղափարը, էթնիկական ինքնագիտակցությունը: Նշվում էր, որ սխալ է նաև «ժողովրդական զանգված» հասկացությունը նույնացնել հանրույթի «ստորին խավ» հասկացությանը:

Պատմագիտության մեջ արդի փուլում դասական վոլյունտարիզմի հետևորդներ Կ.Փոփփերը, Միզես Լ. Ֆոնը և այլք, ժխտելով պատմական անհրաժեշտության գա-ղափարը, գտնում են, որ պատմական անհատը կարող է պատմական գործըն-թացների վրա ներազդել կամ փոխել դրանք` ժողովրդական զանգվածի նպատակ-ներին համապատասխան, որ մարդկային բանականությունն արարում է առավել բանական աշխարհ: Բայց մյուս կողմից էլ, նրանք իրենց աշխատությունների հաջորդ էջերում չեն կարողանում հիմնավորել ասվածը, ընդհակառակը, ակամայից հե-րքելով` հիմնավորում են պատմական գործընթացներում ժողովրդական զանգված-ների առավել մեծ դերակատարումը:6

Արդի սոցիոլոգիայի և պատմագիտության մեջ հետազոտողների մեծ մասը /Հ. Նազարեթյան, Ժ. Բլոնդել, Ժ. Տոշչենկո, Հ.Լինդենբերգ, Յու. Սեմյոնով և այլք/, լուսա-բանելով հանրույթի ապագայի խնդիրը, առաջ են քաշում պատմական գործընթացնե-րի պլյուրալիստական ըմբռնումը` վերջինս պայմանավորելով գործոնների ողջ շար-քով:7 Նրանք նշում են, որ ճիշտ է, պատմական նշանավոր անհատներն իրենց բնավո-րության, հանճարի, կրքերի, թուլությունների կամ ուժի առանձնահատկություններով դառնում են իրադարձությունների սուբյեկտ, բայց նրանք որոշակի պատմական ժա-մանակահատվածում առաջ են քաշվում ժողովրդի միջից և նրա կողմից: Պատմական

5Տես Михайловский Н.К., Герои и толпа, Соч.,Т.2, СПб,1896,С.89. 6 Տես Поппер К., Нищета историцизма,М.,1993,С.55-56. Мизес Л.Фон,Теория и история. Интерпретация социально – экономической эволюции, М.,2001,С.139. 7 Семенов Ю.,Философия истории, М.,2003,стр.382-383.

Page 63: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

ՀՀաասսաարրաակկաակկաանն աառռաաջջըըննթթաացց

63

անհատի ձևավորման հիմքում ընկած են ժառանգականությունը, դաստիարակու-թյունը և միջավայրը: Անհատը ծնվում և գործում է կոնկրետ պատմական պայման-ներում, որոշակի սոցիալական միջավայրում, հետևապես գործում է դրանց համա-պատասխան: Պատմական անհատի դերը արտահայտվում է կոնկրետ պատմական իրադարձություններում, երևույթներում և գործընթացներում, ընդ որում նրա ազդե-ցությունն առավել մեծ է պատմական իրադարձության վրա, պատմական երևույթին տալիս է յուրահատկություն, իսկ գործընթացները կարող է արագացնել կամ դանդա-ղեցնել: Պատմական անհատի ներգործությունը հատկապես մեծ է քաղաքական կառույցի, զանգվածների տրամադրությունների ու գաղափարների վրա: Մարդկու-թյան ապագան ունի այլընտրանք, քանի որ պատմական իրադարձությունները երբեք էլ նախասահմանված չեն, և բոլորն ունեն մասնակցություն պատմությունը կերտելու մեջ: Նշանավոր անհատների գործունեությունում դրսևորվում է ժողովրդի ստեղծա-րար ուժը: Պատմական անհատի տաղանդն ու խորաթափանցությունը քիչ են, նրա ներգործությունը մեծ է, երբ մեծ է նրա կապը հանրույթի հետ: Ինչպես ընտանիքը իր անդամներին չի բաժանում իրենից, այնպես էլ ժողովուրդը չի կառուցակազմվում ա-ռանց իր անհատների: Պատմական դարաշրջանի / էպոխա/ կերտողը ժողովուրդն է: Հետևապես սխալ է պատմական գործընթացներում պատմական անհատ – ժողովր-դական զանգված հարաբերակցության մեջ այս կամ այն կողմին գերապատվություն տալը: Մարդկության առաջադիմությունը հավասարապես պայմանավորված է երկուսի դերակատարումով, որովհետև, եթե անհատը պատմության պատվանդանին է բարձրանում իր անձնական որակներին համեմատ, ապա ժողովուրդը կենսական բովանդակություն է հաղորդում նրա գործունեությանը: Եթե առաջնորդը կարողա-նում է իր գիտելիքով թափանցել մարդկության ապագաի մեջ և ընդհանրացումներ կատարել` տեսնելով «թե անտառը և թե ծառերը», ապա ժողովուրդը դնում է նրա առաջ կենսական նշանակություն ունեցող խնդիրները և, դրանով իսկ, պայմանավո-րում անհատի գործունեության նպատակները: Մարդկության առաջադիմությանը համապատասխան մեծանում է ժողովրդի ստեղծարար ուժը: Եվ որքան բարդ պատ-մական խնդիրներ են ծառանում, այնքան ավելի մեծ ժողովրդական զանգվածներ են ընդգրկվում հասարակական վերափոխումների ոլորտ: Պատմության փորձը ցույց է տալիս, որ ժողովուրդը պատմական որոշ շրջանում կարող է մոլորվել, օրինակ` գերմանական ժողովուրդը նացիզմի շրջանում կամ խորհրդային ժողովուրդները` հիմարացած ստալինյան առասպելաբանությամբ: Բայց յուրաքանչյուր ժողովրդի մոտ վաղ թե ուշ սկսվում է արթնացումը: Եվ եթե ամբոխի տարերքն ավարտվում է պարտությամբ, ապա ժողովուրդը հաղթում է, երբ կազմակերպված է, և նրան ղեկավարում են գիտելիքով ու նպատակների հստակությամբ օժտված անհատները:

Գրականություն

1.Ղևոնդյան Հ. Հ., Պատմության դասավանդման մեթոդիկա, Ե.,2001: 2.Պապոյան Հ.,Պատմության դասավանդման մեթոդիկան դպրոցում, Ե., 2013:

Page 64: سñ¹ ¨ гë³ñ³ÏáõÃÛáõÝtert.nla.am/archive/NLA AMSAGIR/Mard ev hasarakutyun/2015(5).pdfՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔ ÐÐ ÎñÃáõÃÛ³Ý ¨ ·ÇïáõÃÛ³Ý

Մարդ և հասարակություն - N 5, 2015թ .

64

3. Ստեփանյան Ա., Տարտամ անցյալականությունից դեպի պատմություն, Տեքստ, պատում, մեկնություն, <<ՎԷմ>>, Թիվ 1, Ե., 2014: 4.Ерасов Б.С., Социальная культурология, М.,1996. 5.Макьявелли Н.,Государь, М., 1990. 6. Мизес Л.Фон,Теория и история. Интерпретация социально – экономической эволюции, М.,2001. 7.Михайловский Н.К., Аналитический метод в общественных науках, Соч.,Т.1, СПб,1896. 8. Михайловский Н.К., Герои и толпа, Соч.,Т.2, СПб,1896. 9.Монтескье Ш., О духе законов, М.,1955. 10.,,Политическая социология’’,М.,2002. 11. Поппер К., Нищета историцизма,М.,1993. 12. Плеханов Г.В., К вопросу о развитии монистического взгляда на историю, М.,Т.1, 1956. 13.РуссоЖ.Ж., Трактаты, М.,1969. 14.Семенов Ю.,Философия истории, М.,2003. 15.Шелгунов Н.В., Историческая сила критической личности, Соч.,Т.2,СПб,1896.

,,Cоотношение исторической личности и народной массы в истории

(историографический очерк). Сусанна Серобян

Резюме

Исторический прогресс обусловлен объективными и субъективными факторами. В данной статье рассматривается вопрос движущей силы истории. Автор освещает проблему монистического и плюралистического взгляда на историю.

The balance beetween historical figure and the masses in history (historiographical article)

Susanna Serobyan Summary

Historical progress due to objective and subjective factors.This article discusses the driving forces of history. The author spotlights the problem of monistic and pluralistic view of history. Սուսաննա Սերոբյան – ԵՊՀ ասիստենտ

Էլ. հասցե՝ [email protected] Հեռ.՝ 094 45 10 26