СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 67-72.pdfմեկը, որի...

9
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.5 (15) Общественные науки (Теология, востоковедение, история) Social Sciences (Theology, Oriental Studies, History) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

Upload: others

Post on 16-Oct-2020

10 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 67-72.pdfմեկը, որի տարածքը Թուրքիայի համար բաց դուռ էր դեպի Աֆրիկա: Ուստի,

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.5 (15)

Общественные науки (Теология, востоковедение, история)

Social Sciences (Theology, Oriental Studies, History)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 67-72.pdfմեկը, որի տարածքը Թուրքիայի համար բաց դուռ էր դեպի Աֆրիկա: Ուստի,

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.5 (15)

Հասարակական գիտություններ

(Աստվածաբանություն, արևելագիտություն, պատմություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 67-72.pdfմեկը, որի տարածքը Թուրքիայի համար բաց դուռ էր դեպի Աֆրիկա: Ուստի,

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

պ.գ.դ., պրոֆ. Է. Մինասյան պ.գ.դ., պրոֆ. Ա. Ստեփանյան պ.գ.թ., պրոֆ. Պ. Հովհաննիսյան պ.գ.թ., դոց. Հ. Գրիգորյան բ.գ.թ., դոց. Ռ. Մելքոնյան բ.գ.թ., դոց. Վ. Ոսկանյան պ.գ.թ. Գ. Հարությունյան

Редакционная коллегия:

д.и.н., проф. Э. Минасян д.и.н., проф. А. Степанян к.и.н., проф. П. Ованисян к.и.н., доц. О. Григорян к.ф.н., доц. Р. Мелконян к.ф.н., доц. В. Восканян к.и.н. Г. Арутюнян

Editorial Board

DSc, Prof. E. Minasyan DSc, Prof. A. Stepanyan PhD, Prof. P. Hovhannisyan PhD, Associate Prof. R. Melkonyan PhD, Associate Prof. V. Voskanyan PhD G. Harutyunyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 67-72.pdfմեկը, որի տարածքը Թուրքիայի համար բաց դուռ էր դեպի Աֆրիկա: Ուստի,

67

Արմեն Ժամհարյան ՀՀ ԳԱԱ, Արևելագիտության ինստիտուտ, հայցորդ

Գիտ. ղեկավար՝ պ.գ.դ., պրոֆ. Ա. Ավագյան Էլ. փոստ՝ [email protected]

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՂՐԻԲԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ 1996-2002 ԹԹ.

1996 թ. հունիսի 28-ին Թուրքիայի վարչապետ դարձավ իսլամամետ կողմնորոշում ունեցող

Նեջմեթթին Էրբաքանը: Եթե Թուրգութ Օզալը փորձում էր Թուրքիա-Արևմուտք տնտեսական կապերը մասամբ փոխարինել Թուրքիա-արաբական երկրներ և Թուրքիա-Իրան տնտեսական կապերով, ապա էրբաքանը կարծում էր, որ Թուրքիան պետք է ամրապնդի նաև իր քաղաքական հարաբերություններն իսլամական երկրների հետ` ի հաշիվ Արևմուտքի: Ավելի ստույգ` Էրբաքանը փորձում էր ստեղծել «արդար իսլամական հասարակարգ», ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի նմանությամբ իսլամական կառույցներ, ինչպես նաև՝ Ղազախստանից մինչև Մարոկկո տարածվող երկրներին միավորող այլ վերազգային կազմակերպություններ

1, որոնցում, անշուշտ, գլխավոր դերը պետք է պատկաներ Թուրքիային: Չնա-

յած էրբաքանը երկար չմնաց իշխանության ղեկին՝ այնուամենայնիվ նրա այս գաղափարները վկայում են, իսլամական երկրների հետ ունեցած հարաբերությունները Թուրքիայի արտաքին քաղաքականու-թյան մեջ ավելի կարևորվելու միտումներ ունեին:

Արտաքին քաղաքականության մեջ այս տեղաշարժերը դրական ազդեցություն էին ունենում Թուր-քիայի և Կենտրոնական Մաղրիբի երկրների` Թունիսի, Ալժիրի և Մարոկկոյի միջև առկա հարաբերու-թյունների վրա: Բացի այդ, Թուրքիայում իսլամիստական ուժերի իշխանության գլուխ գալը նույնպես որոշակի ազդեցություն ունեցավ կենտրոնական Մաղրիբի երկրների ներքին քաղաքական իրադրու-թյան վրա` մղելով իսլամիստական քաղաքական ուժերին համագործակցության գնալու ավելի աշ-խարհիկ կուսակցությունների հետ` իշխանության հասնելու համար: Սա ամբողջապես ընկալելու հա-մար պետք է նկատի ունենալ, որ կապված Մաղրիբի արաբական երկրների գաղութային անցյալի հետ` արաբական Մաղրիբում իսլամիստական շարժումները հակազդում էին եվրոպական արժեքներին և եվրոպական մոդելներին` կոչ անելով վերադառնալ արաբական և իսլամական ակունքներին, ուստի և հակված չէին համագործակցելու աշխարհիկ ուժերի հետ: Թուրքական իսլամին սա բնորոշ չէր

2: Որպես

«Բարօրություն» կուսակցության դրական ազդեցության օրինակ` կարելի է նշել այն հանգամանքը, որ վերջինիս հետ գաղափարական նմանություններ ունեցող Մարոկկոյի «Ուղղորդման և վերածննդի» իսլամիստական շարժումը, որը հիմնադրվել էր 1981 թ. և մինչև 1996 թ. հրաժարվում էր մտնել քաղա-քական դաշտ, տպավորված իսլամիստական «Բարօրություն» կուսակցության իշխանության գլուխ գալով, 1996 թ. ամռանը համաձայնեց դաշինքի մեջ մտնել աշխարհիկ և պահպանողական Դեմոկրա-տական-սահմանադրական ազգային կուսակցության հետ` մոտ ապագայում կայանալիք ընտրություն-ներին միասնաբար մասնակցելու համար

3:

Հատկանշական է, որ 1996-2002 թթ. ընթացքում Թուրքիայի և կենտրոնական Մաղրիբի երկրնե-րի միջև առկա հարաբերությունները տարբերվում էին Մաղրիբի արաբական երկրներից Լիբիայի և Մավրիտանիայի հետ ունեցած Թուրքիայի հարաբերություններից: Իսկ ավելի ստույգ` ի տարբերու-թյուն Մաղրիբի արաբական մյուս երկրների` կենտրոնական Մաղրիբի երկրների հետ հարաբերություն-ները կայունորեն զարգանում էին, իսկ համագործակցության ոլորտները` ընդլայնվում: Թուրքական պաշտոնյաների` նշված արաբական երկրներ և այդ երկրների ղեկավարների` Թուրքիա կատարած պարբերաբար այցերը, ինչպես նաև Թուրքիայի և կենտրոնական Մաղրիբի երկրների միջև կնքված պայմանագրերը դրա վկայությունն են: Կարևոր է նաև նշել, որ ինչպես դրանից առաջ, այնպես էլ ուսումնասիրվող ժամանակահատվածում երեք երկրներն էլ մի շարք պատճառներ ունեին սերտացնե-լու հարաբերությունները Թուրքիայի հետ: Ներկայացնենք դրանցից առավել կարևորները: Մասնավո-րապես՝ Թուրքիայի հետ համագործակցությունը կզսպեր իսլամական հնարավոր շարժումները Թունի-սում (այդ ժամանակ մեծ հավանականություն կար, որ քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Ալժիրից իսլամական տրամադրությունները կթափանցեն Թունիս), կհակակշռեր արաբական երկրների

1 Куртов А., Прорыв исламизма в Турции, http://www.rau.su/observer/N12_97/12_14.HTM.

2 Torelli S., The AKP Model and Tunisia's al-Nahda: From Convergence to Competition?, Insight Turkey, vol. 14, № 3, 2012, p. 71.

3 “RP power sets an example for Lebanese and Moroccan Islamists”, Hürriyet Daily News,17.07.1996.

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 67-72.pdfմեկը, որի տարածքը Թուրքիայի համար բաց դուռ էր դեպի Աֆրիկա: Ուստի,

68

հետ համագործակցությանը, տնտեսական զարգացում կապահովեր երկրին և այլն: Հարաբերություն-ները սերտացնելու կարևոր պատճառներ ուներ նաև Ալժիրը, որը ներքին կայունության էր ձգտում և բարեփոխումների կարիք էր զգում, ուստի, Թուրքիան հուսալի գործընկեր կլիներ այդ գործում: Թուրքիան ևս իր սեփական պատճառներն ուներ նշված երկրների հետ կապերն ամրապնդելու համար: Մասնավորապես՝ բացի էներգակիրների ներմուծման և այլ պատճառներից, կենտրոնական Մաղրիբի երկրների տարածքը Թուրքիայի համար բաց դուռ էր դեպի Աֆրիկա: Պատահական չէ, որ արդեն այդ ժամանակ Մարոկկոն փորձում էր Թուրքիա-Մարոկկո-Աֆրիկա եռակողմ համագործակցություն ձևա-վորել և սրա իրականացման համար ձգտում էր Թուրքիայի հետ իր հարաբերություններում հանդես գալ որպես մի պետություն, որի տարածքը բաց դուռ է դեպի արևմտյան Աֆրիկա

1: Ուստի, այս և այլ

նախադրյալների առկայության պայմաններում Թուրքիայի և Կենտրոնական Մաղրիբի երկրների միջև կատարվեցին մի շարք քայլեր, որոնք նպատակ ունեին ամրապնդել եղած կապերը և ընդարձակել համագործակցության ոլորտները: Խոսքը վերաբերում է նրան, որ փոխադարձ այցելությունների ընթացքում կնքվեցին մի շարք պայմանագրեր, ինչպես նաև ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվա-ծություններ, որոնք նպաստում էին Թուրքիայի և Կենտրոնական Մաղրիբի երկրների միջև առկա հա-րաբերությունների սերտանալուն:

Թուրքիա-Թունիս հարաբերությունները սերտացնելու գործում կարևոր առաջընթացներից մեկը գրանցվեց, երբ 1998 թ. մայիսի 4-ին Թունիսի նախագահ Զին ալ-Աբդին Բին Ալիի հրավերով երկoրյա այցելությամբ Թունիս ժամանեց Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը: Այցելության ընթացքում Թուրքիայի նախագահը Բին Ալիի հետ քննարկեց երկկողմ առևտրաշրջանառությունը մեծացնելու, տարածաշրջանի, ահաբեկչության հետ կապված և այլ հարցեր: Թուրքիայի նախագահը Թունիս էր ժամանել պետական նախարարի և մշակույթի նախարարի ուղեկցությամբ, ովքեր Թունիսի բարձրաս-տիճան պաշտոնյաների հետ բանակցելուց հետո զբոսաշրջության և մշակույթի վերաբերյալ պայմա-նագրեր կնքեցին

2:

Ուսումնասիրվող ժամանակաշրջանում Թուրքիա-կենտրոնական Մաղրիբի երկրներ հարաբերու-թյուններում կարևոր էր 1998 թ. հունիսի 22-ին Անկարայում Թուրքիայի և Ալժիրի միջև համագործակ-ցության պայմանագրի ստորագրումը: Եվս մեկ տարի անց` 1999 թ. հունվարի 25-ին, պաշտոնական այցով Ալժիր այցելեց Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը, ով ավարտեց իր այցելությունը հա-ջորդ օրը` հունվարի 26-ին: Այցելության ընթացքում Դեմիրելը հանդիպումներ ունեցավ Ալժիրի իր պաշտոնակից Լիամին Զերուալի, վարչապետ Իսմայիլ Համդանիի և այլ բարձրաստիճան պաշտոնյա-ների հետ: Սուլեյման Դեմիրելն Ալժիր էր ժամանել մեծ պատվիրակության ուղեկցությամբ, որի կազ-մում ընդգրկված էին նախարարներ, խորհրդարանի պաշտոնյաներ, ինչպես նաև շուրջ հարյուրի հաս-նող գործարարներ

3: Հանդիպումների ընթացքում երկու նախագահները քննարկեցին տարածաշրջա-

նային և միջազգային մի շարք հարցեր, ինչպես նաև երկու երկրների միջև առկա փոխհարաբերու-թյունները: Այս հարցերն ընդգրկում էին խաղաղության գործընթացը Միջին Արևելքում, Միջերկրակա-նում, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունները միմյանց և ԵՄ-ի հետ: Հանդիպման ընթաց-քում Թուրքիայի նախագահը նաև ցավակցություն հայտնեց «ահաբեկչական հարձակումների» կա-պակցությամբ, որոնք հազարավոր անմեղ մարդկանց կյանք խլեցին

4` այսպիսով մի կողմից իր աջակ-

ցություն հայտնելով Ալժիրի կառավարությանը` իսլամական ընդդիմության դեմ պայքարում, մյուս կող-մից ցույց տալով իր անհանդուրժողականությունն Ալժիրում արմատական իսլամական շարժումների նկատմամբ: Թուրքիայի նախագահի այցելության ընթացքում որոշում ընդունվեց նաև, որ թուրքական ավիաընկերությունը կվերականգնի իր թռիչքները դեպի Ալժիր

5:

1999 թ. ընթացքում Թուրքիայի և կենտրոնական Մաղրիբի արաբական երկրների հարաբերու-թյուններում դրական զարգացում էր նաև այն հանգամանքը, որ օգոստոսի 17-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո Մարոկկոն Թուրքիա ուղարկեց 37 հոգուց բաղկացած փրկա-րարների խումբ, որոնք Թուրքիայի Սաքարյա շրջանում կարողացան փրկել փլատակների տակ մնա-ցած մի քանի հոգու կյանք: Մարոկկոն Թուրքիա ուղարկեց նաև 900 վրան և 5000 ծածկոց, ինչպես նաև մեծ քանակությամբ դեղորայք: Մարոկկոյի կարմիր մահիկը նույնպես մեծ քանակությամբ հումա-նիտար օգնություն ուղարկեց տուժածներին

6:

1 Cherti M., Turkey and Morocco, Dış Politika-Foreign Policy, vol. 25, 2000, № 3-4, p. 83.

2 “President Demirel in Tunisia”, Cumhuriyet, 05.05.1998, http://www.hri.org/news/turkey/trkpr/1998/98-05-05.trkpr.html#01:

3 “Turkish president concludes visit to Algeria today”, Arabic News, 27.01.1999,

http://www.arabicnews.com/ansub/Daily/Day/990127/1999012765.html. 4 Նույն տեղում:

5 “Air flights resumed between Turkey, Algeria”, Arabic News, 19.05.1999,

http://www.arabicnews.com/ansub/Daily/Day/990519/1999051908.html. 6 “Turkey voices appreciation for Moroccan rescue team”, Arabic News, 25.08.1999,

http://www.arabicnews.com/ansub/Daily/Day/990825/1999082544.html.

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 67-72.pdfմեկը, որի տարածքը Թուրքիայի համար բաց դուռ էր դեպի Աֆրիկա: Ուստի,

69

Եվս մեկ տարի անց` 2000 թ. փետրվարի 8-ին, Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ը հանդիպում է ունենում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմի հետ, որը նրան նամակ է փոխան-ցում Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելից: Իսմայիլ Ջեմը հանդիպում է նաև իր մարոկկացի գործընկեր Մուհամադ Բենաիսայի հետ, որի ընթացքում քննարկվում են երկու երկրների միջև տնտե-սական, առևտրային և գիտատեխնիկական համագործակցության հնարավորությունները: Նույն տար-վա ընթացքում` 2000 թ. ապրիլի 20-22-ին, Իսմայիլ Ջեմն այցելություն է կատարում նաև Ալժիր: Այս-տեղ նա հանդիպում է ունենում Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի, Ալժիրի վարչապետ Ահմեդ Բենբիթուրի հետ: Ալժիրի նախագահի հանդիպման ժամանակ Ջեմը նախագահին է փոխան-ցում Թուքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի հրավերը` այցելելու Թուրքիա, ինչին Ալժիրի նախա-գահը դրական է արձագանքում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսա-կան, մշակութային երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:

Կարևոր այցելությունների թվին կարելի է դասել 2001 թ. մայիսին Թուրքիայի խորհրդարանի պատվիրակության այցը Մարոկկո` թուրք-մարոկկոյան գործընկերության խմբի քարտուղար Մահֆուզ Կոլիրի ղեկավարությամբ, որի նպատակն էր բանակցություններ վարել երկու երկրների օրենսդիր մար-մինների միջև կապերը համակարգելու շուրջ: Մայիսի 24-ին թուրքական պատվիրակության անդամ-ներն առանձին հանդիպումներ են ունենում Մարոկկոյի խորհրդարանի երկու պալատների խոսնակներ Աբդ ալ Վահեդ Ռադիի և Մուստաֆա Օուկաչայի հետ: Երկկողմ հարաբերությունների վերաբերյալ բա-նակցությունների ընթացքում նշվել է, որ անհրաժեշտություն կա երկկողմ տնտեսական հարաբերու-թյունները բարձրացնել երկու երկրները կապող քաղաքական, տնտեսական, մշակութային և պատմա-կան հարաբերությունների մակարդակի: Քննարկվել է նաև երկու երկրների դերն իսլամական աշխար-հում, միջերկրական և մերձավորարևելյան տարածաշրջաններում: Բանակցությունների ժամանակ անդրադարձ կատարվեց նաև Արևմտյան Սահարայի խնդրին, որի ժամանակ մարոկկոյան կողմը շնոր-հակալություն հայտնեց Թուրքիային թագավորության տարածքային ամբողջականությունը և սուվերե-նությունը հարգող դիրքորոշման համար

1:

Պետք է նաև նշել, որ հանդիպումների ժամանակ Թուրքիայի և Մարոկկոյի բարձրաստիճան պաշ-տոնյանների կողմից Արևմտյան Սահարայի խնդրին պարբերաբար անդրադառնալը պատահական չէր, քանի որ այդպիսի հանդիպումների ժամանակ նման դիրքորոշում արտահայտելով` երկու երկրները փաստորեն կրկին շեշտում էին երկու երկրների հարաբերություններում առանցքային տեղերից մեկն զբաղեցնող այն գիծը, համաձայն որի` Թուրքիան ճանաչում էր Մարոկկոյի տարածքային ամբողջակա-նությունը և չէր ճանաչում Արևմտյան Սահարայի անկախությունը: Սա շեշտում էր այսպիսի կարևոր հարցում երկու երկրների դիրքորոշումների միասնականությունը և նպաստում էր Թուրքիայի և Մա-րոկկոյի միջև հարաբերությունների սերտացմանը:

Ուսումնասիրելով այս այցելությունները և կնքված պայմանագրերը` ակնհայտ է դառնում, որ կենտրոնական Մաղրիբի երկրների և Թուրքիայի միջև ուսումնասիրվող ժամանակաշրջանում տեղի էր ունենում կապերի ամրապնդում, համագործակցության ոլորտների ընդարձակում: Ակնհայտ է նաև այն, որ 1996-2002 թթ. ընթացքում Թուրքիան կենտրոնական Մաղրիբի երկրների հետ իրականաց-րած իր քաղաքականության մեջ ձգտում էր առավելագույն չափով սերտացնել իր հարաբերություն-ները նշված երկրների հետ, ինչը դրական էր ընկալվում կենտրոնական Մաղրիբում:

Հատկանշական է, որ բացի քաղաքական և տնտեսական ոլորտներից, Թուրքիայի և կենտրոնա-կան Մաղրիբի երկրների միջև հարաբերությունները զարգանում էին մի շարք այլ ոլորտներում ևս: Թուրքիա-Ալժիր քաղաքական և տնտեսական հարաբերություններին զուգահեռ զարգանում էր նաև համագործակցությունն էներգակիրների ոլորտում, ինչի շնորհիվ արդեն 1996-2002 թթ. ընթացքում Ալժիրը հանդիսանում էր Թուրքիային նավթ և գազ մատակարարող հիմնական պետություններից մեկը, որի տարածքը Թուրքիայի համար բաց դուռ էր դեպի Աֆրիկա: Ուստի, այս և այլ նախադրյալնե-րի առկայության պայմաններում կողմերի միջև կատարվեցին մի շարք քայլեր, որոնք նպատակ ունեին ամրապնդելու եղած կապերը և ընդարձակելու համագործակցության ոլորտները: Մասնավորապես` 2000 թ. մայիսի 31-ին արտաքին տնտեսական հարաբերությունների կազմակերպության (Dış Ekono-

mik İlişkiler Kurulu (DEİK)) Թուրքիա-Ալժիր բիզնես խորհուրդում Թուրքիայի պետական նախարար

Հասան Գեմիսին առաջարկեց Ալժիրին Թուրքիայից գազի դիմաց ստացվող միջոցների մի մասն օգտա-գործել Թուրքայից ապրանքների ներկրման և թուրքական շինարարական ընկերությունների մասնակ-ցությամբ շինարարական ծրագրերի ֆինանսավորման համար

2:

1 “Turkish parliamentary delegation in Morocco”, Arabic News, 25.05.2001,

http://www.arabicnews.com/ansub/Daily/Day/010525/2001052522.html. 2 “Turkey calls for higher trade volume with Algeria”, Hürriyet Daily News, 31.05.2000.

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 67-72.pdfմեկը, որի տարածքը Թուրքիայի համար բաց դուռ էր դեպի Աֆրիկա: Ուստի,

70

Էներգակիրների ոլորտում երկու պետությունների միջև զգալի առաջընթաց գրանցվեց նաև 2002 թ. հունիսի 4-ին, երբ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Զեկի Չական և նրա ալժիրյան գործընկեր Շակիբ Կհելիլն երկու երկրների միջև էներգետիկ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ պայմանագիր կնքեցին: Հիշատակության է արժանի այն հանգա-մանքը, որ երկու երկրների նախարարների հանդիպման ժամանակ Ալժիրի նախարարը նշեց, որ իր եր-կիրը ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ` նրա օգնությամբ իր հեղուկ գազը երրորդ երկրներ արտահանելու հարցում

1:

Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի և Ալժիրի միջև քաղաքական և տնտեսական սերտ համագործակցությունը որոշակի նախադրյալներ էր ստեղծել, որ Թուրքիայի պետական համակարգի որոշակի առանձնահատկություններն ինչ-որ չափով ընդօրինակվեին Ալժիրի կողմից: Պատահական չէ, որ Ալժիրում, արդեն 2002 թ. սկսած, բանակն սկսում է ավելի ուժեղ սահմանազատվել երկրի ղեկավա-րությունից, ինչպես նաև սկսում են ձևավորվել ավելի թափանցիկ և ավելի կանոնակարգված հարաբե-րություններ բանակի և երկրի ղեկավարության միջև, ինչը բնորոշ էր Թուրքիային

2: Մյուս կողմից, 2002

թ. սկսած այս գործընթացներն աստիճանաբար հանգեցնելու էին երկրում բանակի դիրքերի թուլաց-մանը, ինչով Ալժիրում տեղի ունեցող զարգացումները որոշակի ընդհանրություն էին ստանում Թուր-քիայում տեղի ունեցող նմանատիպ զարգացումների հետ: Խոսքը վերաբերում է այն փաստին, որ 2002 թ. վերջին Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության (այսուհետև` ԱԶԿ) իշխանու-թյան գալուց հետո որոշակի քայլեր իրականացվեցին երկրում բանակի դիրքերի թուլացման ուղղու-թյամբ:

Արտաքին քաղաքականության ոլորտում որոշակի այլ տեղաշարժեր կային Թուրքիա-Թունիս հա-րաբերություններում, որոնք Թուրքիայի համար առանձնահատուկ էին նաև նրանով, որ Թունիսը միջ-նորդի դեր էր կատարում 1998 թ. մարտին Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ICO) Դոհայի խորհրդաժողովի ժամանակ Թուրքիայի ԱԳՆ Իսմայիլ Ջեմի և Սիրիայի ԱԳՆ Ֆարուք աշ-Շարայի միջև հանդիպման ժամանակ: Հանդիպումը նպատակ ուներ վերացնել այդ ժամանակ Թուրքիայի և Սիրիայի միջև առկա սառը հարաբերությունները:

Թուրքիա-Թունիս հարաբերությունները կարևոր էին նաև նրանով, որ Թունիսը, ի տարբերություն արաբական մի շարք երկրների, պահպանում էր իր կապերն Իսրայելի հետ, ինչը չէր կարող դրական չընդունվել տարածաշրջանում Իսրայելի ավանդական դաշնակից համարվող Թուրքիայի կողմից, հատ-կապես եթե հաշվի առնենք, որ այդ ժամանակ արաբական երկրների մեծամասնությունն անհանգըս-տացած էին Թուրքիայի և Իսրայելի միջև առկա ռազմական համագործակցությունից:

Ամենայն հավանականությամբ, նաև արտաքին քաղաքականության մեջ այսպիսի փոխըմբռնումը և փոխհամաձայնությունն են պատճառը, որ երկու երկրները փորձում էին խորացնել հարաբերություն-ները նաև ռազմական ոլորտում: Այս նպատակով տեղի ունեցան երկու պետությունների պաշտպանու-թյան նախարարների մի շարք այցելություններ, որոնց հիմնական նպատակը ռազմական համագոր-ծակցության խորացումն էր: Մասնավորապես՝ 1998 թ. նոյեմբերի 3-4-ը Թուրքիա այցելեց Թունիսի պաշտպանության նախարար Հաբիբ բեն Յահիան: Այցելության նպատակն էր նպաստել Թուրքիայի և Թունիսի միջև ռազմական համագործակցության խորացմանը

3:

2002 թ. հունվարի 15-ին Թուրքիայից մեկ այլ պաշտոնական այցելություն էլ կատարվում է դեպի Թունիս: Երկօրյա պաշտոնական այցով Թունիս է ժամանում Թուրքիայի պաշտպանության նախարար Սաբահաթթին Չաքմաքօղլուն: Վերջինս հանդիպում է Թունիսի պաշտպանության նախարար ադ-Դալի ալ-Ջազիին: Այցելության հիմնական նպատակն էր կազմակերպել Թուրքիայի մասնակցությունը M113 ռազմական զրահապատ մեքենաների արդիականացման ծրագրին: Թուրքիայի պաշտպանու-թյան նախարարը հանդիպում է ունենում նաև Թունիսի նախագահ Բին Ալիի հետ, որի ժամանակ քննարկում են Թուրքիայի և Թունիսի միջև առկա երկկողմ հարաբերությունները: Հանդիպումից հետո նախարարը հայտարարում է, որ ինքը տեսնում է գրեթե միանման տեսակետներ տարածաշրջանային և միջազգային որոշ հիմնախնդիրներում

4:

Թուրքիա-Թունիս հարաբերություններում պաշտպանության նախարարի մակարդակով իրակա-նացված այդ այցելությունը միակը չէր 2002 թ. ընթացքում: Նույն տարվա հոկտեմբերին ադ-Դալի ալ-Ջազին իր հերթին այցելություն կատարեց Անկարա, որտեղ հանդիպեց Թուրքիայի պաշտպանության նախարար Սաբահաթդին Չաքմաքօղլուի հետ: Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպ-

1 “Energy cooperation between Turkey and Algeria”, Hürriyet Daily News, 04.06.2002.

2 Werenfels I., Managing Instability in Algeria: Elites and political change since 1995, Routledge Abingdone, 2007, p. 60.

3 Ruysdael S., Historical Background of the African Relations, New Trends in Turkish Foreign Affairs Bridges and Boundaries, Writers

Club Press, 2002, p. 403. 4 “Tunisia president meets with Turkish defense minister”, Arabic News, 18.01.2002,

http://www.arabicnews.com/ansub/Daily/Day/020118/2002011812.html.

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 67-72.pdfմեկը, որի տարածքը Թուրքիայի համար բաց դուռ էր դեպի Աֆրիկա: Ուստի,

71

ման ժամանակ նշում է, որ Թունիսի հետ համագործակցությունը բավական հաջող է ընթանում Միջերկրական ավազանում և Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում, և նշեց, որ առկա են նաև որոշակի զարգացումներ ռազմական զորավարժությունների, ռազմական համագործակցության և ռազմական արդյունաբերության բնագավառներում

1:

Պետք է նկատի ունենալ, որ ռազմական համագործակցության խորացման ուղղությամբ Թուր-քիայի և Թունիսի միջև տեղի ունեցող այսպիսի բուռն զարգացումը պատահական չէր և մեծապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ ԵՄ-ի ստեղծումից հետո Թունիսը, հայտնվելով երկու միավորումների` արաբական երկրների և ԵՄ-ի արանքում, մեծապես շահագրգռված էր ունենալու համագործակցության երրորդ ուղղություն, որի հետ համագործակցությունը տարբեր բնագավառնե-րում` սկսած քաղաքական և տնտեսական բնագավառներից, վերջացրած ռազմականով, այլընտրանք կարող էր լինել նշված երկուսի հետ համագործակցությանը: Ակնհայտ է, որ Թունիսի արտաքին քաղա-քականության մեջ արաբական և եվրոպական երկրներին այլընտրանք հանդիսացող այդ երրորդ ուղ-ղությունը կարող էր լինել Թուրքիան: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջինս շա-հագրգռված էր Մաղրիբի արաբական երկիրների հետ ռազմավարական համագործակցություն իրա-կանացնել, ինչը կօգներ իր ազդեցության ուժեղացմանն այս տարածաշրջանում և խաղաղության պահպանմանը և ամրապնդմանը` Միջերկրածովյան ավազանում:

Թուրքիայի և կենտրոնական Մաղրիբի երկրների միջև հարաբերություններում կարևոր զարգա-ցում էր նաև այն, որ արդեն արդեն 1998 թ. ընթացքում Թուրքիան Թունիսի և Մարոկկոյի հետ բանակ-ցություններ էր վարում ազատ առևտրային գոտի ունենալու համար

2: Ամենայն հավանականությամբ,

ազատ առևտրային գոտու վերաբերյալ բանակցություններ իրականացնելիս Թուրքիան հաշվի էր առել նաև այն հանգամանքը, որ ինչպես ինքը, այնպես էլ Թունիսը և Մարոկկոն արդեն ԵՄ-ի հետ ասոցաց-ման համաձայնագիր էին ստորագրել և նաև շահագրգռված էին Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու իրականություն դառնալով, քանի որ վերջիններիս աշխարհագրական դիրքն այնպիսին էր, որ Թուր-քիայի` ԵՄ անդամ դառնալուց հետո Թունիսը և Մարոկկոն կմտնեին ԵՄ-ի հետ առավել սերտ համա-գործակցող երկրների ցանկը, որոնց անդամակցելու հավակնություններին ԵՄ-ն ուղղակի ստիպված էր լինելու ընդառաջել:

Նշված ժամանակաշրջանում սերտացնելով հարաբերությունները Կենտրոնական Մաղրիբի երկրների հետ` Թուրքիան ձգտում էր հնարավորինս վերացնել այն նաև խոչընդոտները, որոնք արգելք էին հանդիսանում տարածաշրջանի երկրներին միասնաբար հանդես գալու: Ուստի, եթե 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. առաջին կեսի ընթացքում Թուրքիան ձգտում էր ամրապնդել իր դիր-քերն արաբական Մաղրիբում և այսպիսով լցնել այն վակուումը, որը մնացել էր ԽՍՀՄ-ի թուլացումից և դրան հաջորդած փլուզումից հետո, ապա 1996-2002 թթ. ընթացքում արդեն ակնհայտ էին Թուր-քիայի ջանքերը կենտրոնական Մաղրիբի երկրների հետ փոխհամագործակցություն իրականացնելու և միջազգային ասպարեզում միասնաբար հանդես գալու ուղղությամբ:

Արմեն Ժամհարյան

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՂՐԻԲԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ 1996-2002 ԹԹ.

Բանալի բառեր՝ Թուրքիա, Թունիս, Ալժիր, Մաղրիբ, Հյուսիսային Աֆրիկա

Հոդվածում քննարկվում են Թուրքիայի հարաբերությունները կենտրոնական Մաղրիբի երկրների հետ 1996-2002 թթ.: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվում Ալժիրի հետ էներգետիկ ծրագրերին, ռազմական ոլոր-տում Թունիսի հետ համագործակցությանը, ինչպես նաև Կենտրոնական Մաղրիբի երկրների հետ Թուրքիայի հա-րաբերությունների այլ կարևոր զարգացումներին: Քննարկվում է նաև Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտման ազդեցությունն այդ երկրի՝ Թունիսի ու Ալժիրի հետ ունեցած հարաբերությունների վրա: Ուսումնասիրելով զար-գացման տվյալները, ինչպես նաև այլ գործընթացներ՝ հոդվածում եզրակացվում է, որ 1996-2002 թթ. ակնհայտ են դարձել Թուրքիայի ջանքերը՝ ուղղված կենտրոնական Մաղրիբի երկրների հետ փոխգործակցությանը և միջազ -գային հարթակներում միասնական դիրքորոշման արտահայտմանը:

1 “Turkey hosts Tunisian and Italian military officials”, Hürriyet Daily News, 10.10.2002.

2 OECD Reviews of Regulatory Reform: Turkey 2002. Crucial Support for Economic Recovery, OECD Publications Service, 2002, p.

93.

Page 9: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 67-72.pdfմեկը, որի տարածքը Թուրքիայի համար բաց դուռ էր դեպի Աֆրիկա: Ուստի,

72

Армен Жамгарян

ОТНОШЕНИЯ ТУРЦИИ СО СТРАНАМИ ЦЕНТРАЛЬНОГО МАГРИБА В 1996-2002 ГОДЫ

Ключевые слова: Турция, Тунис, Алжир, Магриб, Северная Африка

В статье рассматриваются отношения Турции со странами Центрального Магриба в 1996-2002 годы. В частности, изучаются энергетические проекты с Алжиром, сотрудничество на военном поприще с Тунисом, а также другие важные проекты Турции со странами Центрального Магриба. Обсуждается также вопрос о стремлении Турции вступить в ЕС и последствия этого для отношений Турции со странами Центрального Магриба. После изучения этих процессов мы сделали вывод, что политика Турции на протяжении 1996-2002 годов была направлена на взаимосотрудничество со странами Центрального Магриба и выражение их единой позиции на международной арене.

Armen Zhamharyan

RELATIONS BETWEEN TURKEY AND CENTRAL MAGHREB COUNTRIES IN 1996-2002

Keywords:

The current article examines the relations between Turkey and Central Maghreb countries in 1996-2002. In particular, energetic projects with Algeria, cooperation with Tunisia in the military sphere are discussed, as well as other basic developments in Turkey-Central Maghreb countries relations. The article also scrutinizes the impact of the Turkish endeavors to become a EU member on the relations with Central Maghreb countries. Investigating the abovementioned developments, as well as other processes, it is concluded in the article, that in 1996-2002 the Turkish attempts to cooperate with the Central Maghreb countries, as well as endeavors towards the single political stance on the international arena are obvious.