Սառցադաշտեր

4
ՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ

Upload: victoria-mikail

Post on 14-Aug-2015

53 views

Category:

Education


0 download

TRANSCRIPT

Page 1: Սառցադաշտեր

ՍԱՌՑԱԴԱՇՏԵՐ

Page 2: Սառցադաշտեր

Ի՞ՆՉ Է ՍԱՌՑԱԴԱՇՏԸ

Սառցադաշտը սառույցի հաստ շերտ է, որը ծածկում է երկրի մակերևույթի մեծ տիրույթ:

Երկրի մակերևույթի մոտ 10% -ը ծածկված է սառցադաշտերով: Սառցադաշտերը հիմնականում հանդիպում են Հյուսիսային և Հարավային բևեռների մոտ, ինչպես նաև բարձր լեռնաշղթաներում, օրնակ՝ Հիմալայներում:

Page 3: Սառցադաշտեր

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ ՍԱՌՑԱԴԱՇՏԵՐԸ

Սառցադաշտերը ձևավորվում են նույնիսկ ամռանը չհալվող ձյան պատճառով: Երբ բավականին շատ ձյուն է կուտակվում, ծանրությունից այն սեղմվում է, և ձյունը վերածվում է սառույցի: Սառցադաշտի ձևավորումը կարող է տևել 100 -ավոր տարիներ:

Page 4: Սառցադաշտեր

ՀԵՏԱՐՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՍԱՌՑԱԴԱՇՏԵՐԻ ՄԱՍԻՆ

Գրինլանդիյայի տարածքի մեծ մասը ծածկված է հսկայական սառցադաշտով, որը որոշ տեղերում ունի 3կմ հաստություն:

Շփման պատճառով սառցադաշտի վերևի հատվածը տեղեշարժվում է ավելի արագ, քան ստորին հատվածը:

Սառցադաշտերում կուտակված է երկրի քաղցրահամ ջրի ամբողջ պաշարի մոտավորապես 75% - ը:

Աշխահի ամենամեծ սառցադաշտը Լամբերթ սառցադաշտն , որը գտնվում է Անտարկտիդայում: Այն ունի մոտավորապես հարյուր կմ լայնություն, չորս հարյուր կմ երկարություն և 2.5կմ հաստություն:

Ամենաարագ շարժվող սառցադաշտը Պակիստանում գտնվող Կուտիահ սառցադաշտն է, որը 1953թ. շարժվել է 12կմ երեք ամսում:

Եթե Անտարկտիդայի սառցադաշը ամբողջովին հալվի, ծովի մակարդակը կբարձրանա 65մ – ով: Դա նշանակում է, որ Լոնդոնը կկորի ջրի տակ: