rotorua. new zealand

Post on 02-Aug-2015

277 Views

Category:

Education

10 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Ռոտորուա.Նոր Զելանդիա

Ռեկրեացիոն Ռեսուրսներ.

Էմմա Կիրակոսյան

Ռոտորուան Նոր Զելանդիայի Հյուսիսային Կղզում գտնվող համանուն լճի հարավային ափերի մոտ գտնվող քաղաք է: Գտնվում է Հյուսիսային Կղզու սրտում:

Ռոտորուա անվանումը գալիս է Մաորի ցեղի լեզվից. ամբողջական անվանումն է Տե Ռոտորուա-նուի-ա-Կահումատամոմոե: Ռոտո նշաակում է լիճ, իսկ րուա՝ 2, Ռոտորուա՝ «2-րդ լիճ(ը)»:

Ռոտորուա այցելում են թե՛ ներքին, թե՛ միջազգային զբոսաշրջիկներ. զբոսաշջությունը թերեւս շրջանում ամենամեծն է:

Քաղաքը հայտնի է իր գեոթերմալ ակտիվությամբ: Այդ ջերմային ակտիվության աղբյուրը Ռոտորուա Կալդերա հրաբուխն է, որի վրա տեղակայված է քաղաքը :

Քաղաքը շրջապատված է 17 լճերով, որոնք կոչվում են Ռոտորուայի Լճեր. օր.՝ Ռոտորուա լիճ, Ռոտոմա լիճ, Օկարեկա լիճ, Տիկիտապու լիճ եւ այլն:

Ամռանը լճերը հայտնի են ձկնորսությամբ, ջրադահուկային ու այլ ջրային սպորտերով: Լճերն օգտագործվում են անեւ որպես միջոցառումների կազմակերպման վայրեր:

Տարածքում սկզբանապես ապրել են Տե Արաուա իվիի Մաորիները: Առաջին եվրոպացին, ով ոտք է դրել այստեղ, հավանաբար առեւտրական Ֆիլիպ Տապսելն է:

1883թ ստեղծվում է «հատուկ քաղաքային շրջան»՝ զարգացնելու համար Ռոտորուայի՝ որպես սպա կենտրոնի պոտենցիալը:

Տուրիզմի այսպես ասած կենտրոնը հենց շրջանի գեոթերմալ ակտիվությունն է:

Ինչպես նշեցի՝ քաղաքն ունի գեոթերմալ ակտիվություն. հայտնի է գեյզերներով /օր.՝ Ուհակարեուարեուայի Փոհութու գեյզերը/ ու տաք ցեխով լեցուն ավազաններով:

Քաղաքը գրավում է նաեւ լեռնային հեծանվորդությամբ: Ուհակարեուարեուայի Անտառը բնութագրվել է որպես «լեռնային հեծանվորդության Դիսնեյլենդը». կան լեռնային հեծանվորդության բազում արահետներ: 2006թ. օգոստոսին Լեռնային Հեծանվորդության Աշխարհի Առաջնությունը անց է կացվել հենց այստեղ:

Ռոտորուան հարուստ է բուսաբանական այգիներով ու պատմական ճարտարապետությամբ:

Ռոտորուան Նոր Զելանդիայի ամենատարօրինակ վայերից մեկն է:

Քանզի այն գեոթերմալ ակտիվություն ունի, այստեղ օդն ունի նաեւ ձվի բույր:

Գետնի տակից դուրս է ժայթքում տաք ջուր: Կան բնական տաք լճեր:

Հայտնի է նաեւ «Ծծմբե քաղաք» անվամբ: Հարուստ է ծծմբի բույրով, որը թափանցում է օդ, ու դրանից խուսափելու համար ոչինչ անել չի կարելի:Այնուամենայնիվ, այս ամենը չի ազդում տարածքի զարգացման, պահանջարկի վրա:

top related