Download - Ջրոլորտ

Transcript
Page 1: Ջրոլորտ

Ջրոլորտ

Page 2: Ջրոլորտ

Ջրոլորտը (հին հունարեն՝ Yδωρ - ջուր և σφαῖρα ոլորտ), Երկրի բոլոր ջրային պաշարների ամբողջությունն է: Օվկիանոսի միջին խորությունը 3,8 կմ է, առավելագույնը` 11034կմ ( Խաղաղ օվկիանոսի Մարիանյան անդունդը ): 

Page 3: Ջրոլորտ

Ջրոլորտի զանգվածի մոտ 97%-ը կազմում են օվկիանոսի աղի ջրերը, 2,2%-ը` սառցե ջրերը, մնացած մասը` ստորերկրյա, լճերի և գետերի քաղցրահամ ջրերն են: Բիոսֆերայի մակերեսը ջրոլորտում ներկայացված է իր ամբողջ շերտով, սակայն կենդանի նյութի առավելագույն խտությունը ընկնում է արևի ճառագայթներով տաքացվող և լուսավորվող մակերեսային շերտին, ինչպես նաև ափամերձ գոտիներին:

Page 4: Ջրոլորտ
Page 5: Ջրոլորտ

Ընդունված է ջրոլորտը առանձնացնել  Համաշխարհային օվկիանոսի, մայրցամաքային ջրերի և ստորգետնյա ջրերի: Ջրի մեծ մասը կենտրոնացված է օվկիանոսում և համեմատաբար քիչ մասը` գետերում և ստորգետնյա ջրերում: Ջրի մեծ զանգված էլ մթնոլորտում է ` ամպերի և գոլորշու տեսքով: 

Page 6: Ջրոլորտ
Page 7: Ջրոլորտ
Page 8: Ջրոլորտ

 Մակերեսային ջրերը, որոնք համեմատաբար փոքր չափաբաժին են զբաղեցնում ջրոլորտի ընդհանուր ծավալում, որոշիչ են երկրային կյանքի համար և ջրամատակարարման ու ոռոգման հիմնական աղբյուրն են: Ջրոլորտի այս հատվածը մշտական փոխազդեցության մեջ է գտնվում մթնոլորտի և երկրակեղևի հետ:

Page 9: Ջրոլորտ

Ջրերի փոխազդեցությունը և փոխադարձ անցումները մի վիճակից մյուսը իրենցից ներկայացնում են ջրի բարդ ցիկլ երկիր մոլորակի վրա: Ջրոլորտում կյանքն առաջին անգամ ծագել է Երկրի վրա: Միայն պալեոզոյան դարաշրջանի սկզբներին սկսվեց կենդանիների և բույսերի վերաբնակեցումը ցամաքի վրա:

Page 10: Ջրոլորտ
Page 11: Ջրոլորտ

Ֆիզիկական հատկություննե

րը

Page 12: Ջրոլորտ

Սովորական պայմաններում անգույն,անհամ,անհոտ հեղուկ է, tհալ=0°С,tեռ=100°С,ամենամեծ խտությունը 4°С-ում p=1 գ/մլ:Դրանից ցածր և բարձր ջերմաստիճաններում p>1:Ջերմաստիճանից կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից,որոնց խտությունը ջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է, սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից,դրա համար այն լողում է ջրի վրա,դրա շնորհիվ է ձմռանը ջրի տակ կյանքը շարունակվում է:Ջուրը ունի ամենամեծ ջերմունակությունը,այդ պատճառով դանդաղ տաքանում է,դանդաղ սառչում:Դրա շնորհիվ ջրավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը:

Page 13: Ջրոլորտ

Ջրային ռեսուրսները և դրանց օգտագործումը

Page 14: Ջրոլորտ

Երկրագնդի ջրային ռեսուրսերը կազմում են շուրջ 1.4 մլրդ խկմ: Դրանք օգտագործման համար պիտանելի ջրերն են որոնք կուտակված են օվկիանոսներում, լճերում, ջրամբարներում, հողի մեջ և խորքային շետրերում:

Page 15: Ջրոլորտ

Ջրի համաշխարհային պաշարները

Մակերեսը մլն քկմ

Ծավալը հազ խկմ

Բաժինը %-ով

Համաշխարհային օվկիանոս

361.3 1.338.800 96.5

Ստորգետնյա ջրեր 134.8 23.400 1.7Հողի խոնավություն 82 16.5 0.001Սառցադաշտեր, մշտական ձյուն

16.2 24.064 1.74

Ստորգետնյա սառույցներ

21 300 0.022

Լճեր 2.06 176.4 0.013Ճահիճներ 2.68 11.5 0.0008Գետեր 148.2 2.1 0.0002Ջուրը մթնոլորտում 510 12.9 0.001Ջուրը օրգանիզմներում

1.1 0.0001

Page 16: Ջրոլորտ

 Ջրային ռեսուրսների բացարձակ մեծամասնությունը բաժին է ընկնում համաշխարհային օվկիանոսին, միայն մի փոքր բաժին` ցամաքային ջրերին: Ցամաքի ջրերի ավելի քան կեսը` 36 մլն խկմ, քաղցրահամ է:

 Ջրային ռեսուրսների մի մեծ զգալի բաժինը կազմում են Անտարկտիդայի, Արկտիկայի և բարձր լեռների սառցադաշտերը,  որտեղ սառցի հզորությունը հասնում է մի քանի մետրից մինչև մի քանի կիլոմետրի: Բևեռային շրջաններում սառցադաշտերը դանդաղորեն սահում են դեպի օվկիանոս, որտեղ առաջացնում են այսբերգներ: Դրանք օվկիանոսային աղի ջրերում լողացող միլիոնավոր լիտր քաղցրահամ ջրի պաշարներ են, որոնց երկարությունը հասնում է 50կմ-ի:

Սառույցների երկրորդ մեծ շտեմարանը <<հավերժական>> սառույցի տեսքովգտնվում է Երկրի քարոլորտում,  հատկապես Եվրասիայի ու ՀյուսիսայինԱմերիկայի արկտիկական շրջաններում:

 Ջրային ռեսուրսների էկոլոգիական նշանակությունը ցայտուն ձևովարտահայտվում է կենսոլորտում, որտեղ կյանքի գոյությունը պայմանավորված էջրի առկայությամբ : Բացի այն, որ կենդանի օրգանիզմների  2/3-ը կազմում է ջուրը, նա նաև այն միջավայրն է, որի անմիջական մասնակցությամբ լուծվում են սննդանյութերը: Բազմահազար ծովային կենդանիների ու բույսերի համար ջուրը կյանքի միջավայր է:

Page 17: Ջրոլորտ

Բացառիկ մեծ է ջրային ռեսուրսների էներգետիկ նշանակությունը: Ջրավազաններում կուտակված ջուրը գետի հունով ու օվկիանոսներով հոսելիս, մակընթացությունների, տեղատվությունների, ինչպես նաև ալեկոծությունների ժամանակ ձեռք է բերում շատ մեծ հիդրոդինամիկ հզորություն: Մարդիկ սովորել են օգտագործել այդ հզորությունը և կառուցել էլեկտրակայաններ` ստանալէլեկտրաէներգիա:                                              

Ավելի շատ օգտագործվում է գետերի ջրային էներգիան: Աշխարհի գետերի վրա կառուցված են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնց բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրության 20%-ը: Ջրայինռեսուրսների էներգետիկականնշանակությանը հատկապեսմեծանում է այն պատճառով , որայն չսպառվող ռեսուրս է ևմիաժամանակ էկոլոգիապեսմաքուր է, դրա օգտագործումից բնական միջավայրը չի աղտոտվում:                                                                                                                                   

Page 18: Ջրոլորտ

 Առաջին քայլերն են արվում մակընթացությունների ու տեղատվությունների,օվկիանոսային հոսանքների ու ալիքների էներգիայի օգտագործման ուղղությամբ,իսկ դրանց պաշարները հազարապատիկ անգամ գերազանցում են գետերիջրաէներգետիկ  պաշարներին:Արտադրության որոշ ճյուղերում ջրային պաշարը կարող է սպառվել: Այդպես է,օրինակ, գյուղատնտեսկան ոռոգման կամ հանքային ջրերի լցարկման ժամանակ:Մյուս ճյուղերում,  հատկապես արդյունաբերության մեջ, ջրային տրանսպորտում,որոնց համար ջուրը աշխատանքի գործիք է, այն քանակապես չի սպառվում :Այդպես է օրինակ, էլեկտրակայաններում, քիմիական արդյունաբերկանճյուղերում, նավարկելի գետերում ու ջրանցքներում: Բայց օգտագործման մեջեղած ջուրը շատ դեպքերում փոխում է իր որակը և կարող է հետագա գործածմանհամար դառնալ ոչ պիտանի:

Page 19: Ջրոլորտ

Ջրի մաքրումը

Page 20: Ջրոլորտ
Page 21: Ջրոլորտ

Բնության մեջ մաքուր ջուր գոյություն չունի:Օգտագործվող ջուրը անցնում է մաքրման մի քանի փուլ:Եթե խմելու ջուրը վերցնում են լճերից և գետերից,ապա այն պարզեցնում են հատուկ ավազաններում և քամում են՝ ֆիլտրում ավազաշերտի միջով անցկացնելով:Անլուծելի խառնուրդներից մաքրված ջուրը պարունակվում է հիվանդաբեր միկրոօրգանիզմներ,որոնցից ազատվելու համար ջուրը մշակում են քլորով, օզոնով կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներով:

Page 22: Ջրոլորտ

Ջրի շրջապտույ

տը բնության

մեջ

Page 23: Ջրոլորտ

Ջուրն անընդհատ «կռվի» մեջ է քարոլորտի հետ: Հոսող ջրերը պոկում են ժայռաբեկորներ, քշում-տանում բերրի հողը, ջարդում-մանրացնում ապարները, քանդում ափերն ու հունը, փորում անդնդախոր կիրճեր, հարթավայրերում կուտակում նստվածքներ և այլն:

Բացառիկ է նաև ջրի դերը արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման գործում. 1 տ պողպատ ձուլելու համար ծախսվում է 100 մ3 ջուր, 1 տ թղթի արտադրության համար՝ 250 մ3, կապրոնի արտադրության համար՝ 5000 մ3, իսկ միջին հզորության ատոմակայանին օրական պետք է 1 մլն մ3 ջուր:

Page 24: Ջրոլորտ

Հոսող ջրի էներգիան մարդն օգտագործել է անհիշելի ժամանակներից՝ ջրաղացներում, իսկ XIX դարից՝ ջրէկներում: Օգտագործվում է նաև մակընթացությունների և ծովային ալիքների էներգիան: Այժմ ամենուրեք արգելված է արդյունաբերական թափոններն ու կեղտաջրերը ջրավազանների մեջ լցնելը: Յուրաքանչյուր ջրային ավազանի աղտոտում բերում է ընդհանուր ջրոլորտի աղտոտման, որն էլ իր հերթին բացասական ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհագրական թաղանթի վրա:

Page 26: Ջրոլորտ

Նելլի Գսպոյան


Top Related