gdhg
TRANSCRIPT
![Page 1: gdhg](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020218/55c58b4bbb61ebef638b45cb/html5/thumbnails/1.jpg)
Եղիշե Չարենցի տուն-թանգարան
Նանոր Հովհաննիսյան և Անուշ Թադևոսյան
![Page 2: gdhg](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020218/55c58b4bbb61ebef638b45cb/html5/thumbnails/2.jpg)
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964 թվականին՝ 20-րդ դարի հայ անվանի բանաստեղծ Եղիշե Չարենցի` Երևանում 1935-1937 թվականներին ապրած բնակարանում: Բացվել է 1975 թվականի հունվարին: 1987 թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց:
![Page 3: gdhg](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020218/55c58b4bbb61ebef638b45cb/html5/thumbnails/3.jpg)
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Թանգարանում պահում-պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ` անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, նյութեր, կապված Չարենց մարդու, քաղաքացու, մեծ բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ։ Վերականգնված է բանաստեղծի աշխատասենյակը։
![Page 4: gdhg](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020218/55c58b4bbb61ebef638b45cb/html5/thumbnails/4.jpg)
Երեք սրահներում ներկայացված է նրա կյանքն ու ստեղծագործությունը։ Գործում է «Չարենցը կերպարվեստում» մշտական ցուցահանդես։ Թանգարանն իր հիմնական առաքելությունից բացի կազմակերպում է ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր, փառատոներ, չարենցյան ընթերցումներ և այլն։ Չարենցի տուն-թանգարանը համայն հայության ամենանվիրական վայրերից է։