mexri

10

Upload: mkhitar-sebastatsi

Post on 24-Jun-2015

1.092 views

Category:

Education


5 download

TRANSCRIPT

Page 1: Mexri
Page 2: Mexri
Page 3: Mexri

Ապրիլի 8 -ին հետաքրքրասերերի մի փոքրիկ խմբակ ուղևորվեց դեպի Մեղրի, քառօրյա ճամփորդության: Նպատակը նույնն էր` «Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք և ճանաչենք մեր հայրենիքը»: Այսպիսի տրամադրությամբ սկսվեց մեր երկարատև ճամփորդությունը: Ճանապարհին կանգ առանք Նորավանքում: Մի քիչ վախով, բայց մեծ հպարտությամբ բարձրացանք «անբազրիկ» աստիճանները և մեծ հպարտությամբ էլ իջանք: Ընկեր Իվետան մեզ ևս մեկ ագամ հիշեցրեց, թե ինչու են հայկական եկեղեցիների վրա Բուզանդական և այլ ազգերին պատկանող զարդանախշեր պատկերված, կամ ինչու են եկեղեցիների պատուհանները դրսից նեղ ներսից լայն և այլն:

Page 4: Mexri

Եկեղեցիներ

Լևազի Դպրոցը

Շոկոլադե գետը

Սպիտակ ձորը

Page 5: Mexri

Մեղրիի եկեղեցիները պատկանում են բազիլիկյան (բազիլիկյան եկեղեցիները ` եկեղեցիներն են) տիպին, ինչից կարելի է ենթադրել, որ եկեղեցիները հին են: Մինչ մեղրեցիները կհասցնեին ասել, թե որերորդ դարի եկեղեցիներ են դրանք ընկեր Իվետան ասաց, որ դրանք 4-րդ դարի են: Շատ տպավորիչ էր Վարավարի եկեղեցին:

Page 6: Mexri

Լեհվազի դպրոցը միջին չափսի մի դպրոց է, ունի իր սեփական մարզասրահը, դահլիճը, զարդարված դասարաները և այլն: Վատն այն է, որ աշակերտները սակավաթիվ են: Օրինակ` 7-րդ դասարանի աշակերտները ընդամենը 5-ն են:Չնայած նրան, որ նրանք քիչ են 4 օրվա ընթացքում նրանցից մնացին միայն լավ տպավորություններ:

Page 7: Mexri

Հուսով եմ, գիտեք, թե ինչ նկատի ունեի ասելով «Շոկոլադե գետ»: Իհարկե, ես խոսում էի Արաքսի մասին: Արաքսը իր շոկոլադե գույնը ստացել է կավային նստվացքի արդյունքում: Այն Հայաստանի և Թուրքիայի սահմանային գետն է:

Page 8: Mexri

Սպիտակ ձորը Մեղրիի պղնձամոլիբդենային գործարանն է: Իսկապես, հրաշալի տեսք ունի: Մենք այցելել ենք նաև փակ գործարանը և նույնիսկ տեսել պղնձի մաքրման պրոցեսը: Նույնիսկ վերցրել ենք 900 գրամանոց գնդերից մեկը:

Page 9: Mexri

Բարեբախտաբար դպրոցում հայտարարվել էին օտար լեզուների օրեր և մենք պատիվ ունեցանք տեսնել մի քանի հանդես օտար լեզուներով:

Ետ գալու ճանապարհին մտանք Ակսել Բակուցի տուն-թանգարան: Դիտեցինք մի ֆիլմ նրա մասին: Տեսանք նրա սեփական սենյակը, իրերը և այլն:

Page 10: Mexri