tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

29
è²Î زØàôÈ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ Հայր Կոմիտասի Յետմահու Գողգոթան (Իրապատում) ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ Գրող, հրապարակագիր «Ոսկէ գրիչ» մրցանակի դափնեկիր Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 1 Դաւանելով ռամկավար եւ ազատական սկզբունքներ, կը հաւատանք բազմակարծութեան եւ ազատ խօսքի իրաւունքի: Հետեւաբար՝ հոս հրատարակուած գրութիւնները անպայման չեն արտայայտեր խմբագրութեանս տեսակէտը: Կամքէ անկախ սպրդած վրիպակներու պարագային, կ՛ապաւինինք յօդուածագիրներուն եւ մեր ընթերցողներուն ներողամտութեան: Այսպէս չպէտք է սկսուէր այս պատմութիւնը, բայց եթէ արդէն սկսուել է, հեղինակն ի՞նչ կարող է անել։ Ծննդեան տարեդարձի առաւօտեան Սեղբոս Ակնունին, ինչպէս միշտ, վաղ զարթնելով, ածիլուեց, օծանուեց, երկար մտմտաց ու Վիլ-Ժուիֆ՝ հայր Կոմիտասին այցելելուց յարմար անելիք չգտաւ։ Չնայած Շաբաթ՝ հանդիպման օր չէր, ուզեց անսպասելի յայտնութեամբ հաճոյք պատճառել ծերուկին։ Պատուիրանային ամենաանխառն ուրախութիւնը մերձաւորին ուրախութիւն պատճառելը չէ՞։ Խնամատար յանձնախումբը, երբ Վիլ-Էվրարի ապաքինարանի երեք տարուայ բուժումը արդիւնք չտուեց, Վիէննա՝ Ֆրէյդի մօտ տանելն էլ չստացուեց, վարդապետին Վիլ-Ժուիֆի համեմատաբար էժանագին ապաստարանը փոխադրեց ու նրա նկատմամբ կարծես իր պարտքը կատարած համարեց։ Նախկին ուշադրութիւնը զլացաւ։ Ետ-ետ փախչող, քունքերը մերկացնող մազերը սանրելիս՝ հայելին ծեքծեքուն ցոլցլում, հեգնաժպիտով էր յիշեցնում, որ երբ Կոմիտասին Պոլսի թուրքական զինուորական հիւանդանոցից Փարիզ բերեց, գռուզ գանգուրներով սորբոնական ուսանող էր։ Ռումինական «Տասիօ» նաւով իրենք տասնութ օր նոյն խցում ճամբորդեցին, ու ամէն գիշեր, հէնց հայր սուրբը նիրհում ու ինքը ճրագը յանգցնում էր, նրա ճակատին լուսապսակ էր ճառագում։ Վերջին օրը չհամբերեց, յիշատակի համար լուսանկարեց քնած վարդապետին։ Փարիզում այդ լուսանկարը յայտածել, փակցրել էր ուսանողական օթեւանատան սնարին։ Սեւամորթ, շեղաչք, կապտաչ դասընկերուհիները, որոնց ազատ երեկոները հիւր էր հրաւիրում, անկողնի մօտ, մերկանալիս կամ հագնուելիս, լուսանկարին էին նայում, հարցնում. -Յիսուս Քրիստո՞սն է։ Ինքը չէր պատասխանում... Կոմիտաս վարդապետ

Upload: ramgavar-party

Post on 09-Mar-2016

221 views

Category:

Documents


1 download

DESCRIPTION

RAG MAMOUL’s aim is to produce, broadcast and publish a digital communication journal that will be distributed throughout a vast network of 25,000+ qualified Armenian recipients, in Armenia and the Diaspora. Articles from well-known authors, issues affecting Armenia and Armenians, reports of events organized in Armenia and the Diaspora, press releases and general commentary/viewpoints will be the mainstay basis of this undertaking. By taking advantage of modern technology, we will be disseminating acceptable (Edited) information, in as many languages as possible, and will endeavour to publish at least one article per day at the minimum. This massive and growing digital reach, should be very attractive to concerned columnists, readers and advertisers as it will be prepared and presented in a visually simple, easy to read and attractive format.

TRANSCRIPT

Page 1: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

è²Î زØàôÈ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

Հայր Կոմիտասի Յետմահու Գողգոթան (Իրապատում)

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ Գրող, հրապարակագիր

«Ոսկէ գրիչ» մրցանակի դափնեկիր

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 1

Դաւանելով ռամկավար եւ ազատական սկզբունքներ, կը հաւատանք բազմակարծութեան եւ ազատ խօսքի իրաւունքի:

Հետեւաբար՝ հոս հրատարակուած գրութիւնները անպայման չեն արտայայտեր խմբագրութեանս տեսակէտը:

Կամքէ անկախ սպրդած վրիպակներու պարագային, կ՛ապաւինինք յօդուածագիրներուն եւ մեր ընթերցողներուն

ներողամտութեան:

Այսպէս չպէտք է սկսուէր այս պատմութիւնը, բայց եթէ արդէն սկսուել է, հեղինակն ի՞նչ կարող է անել։

Ծննդեան տարեդարձի առաւօտեան Սեղբոս Ակնունին, ինչպէս միշտ, վաղ զարթնելով, ածիլուեց, օծանուեց,

երկար մտմտաց ու Վիլ-Ժուիֆ՝ հայր Կոմիտասին այցելելուց յարմար անելիք չգտաւ։ Չնայած Շաբաթ՝

հանդիպման օր չէր, ուզեց անսպասելի յայտնութեամբ հաճոյք պատճառել ծերուկին։ Պատուիրանային

ամենաանխառն ուրախութիւնը մերձաւորին ուրախութիւն պատճառելը չէ՞։ Խնամատար յանձնախումբը, երբ

Վիլ-Էվրարի ապաքինարանի երեք տարուայ բուժումը արդիւնք չտուեց, Վիէննա՝ Ֆրէյդի մօտ տանելն էլ

չստացուեց, վարդապետին Վիլ-Ժուիֆի համեմատաբար էժանագին ապաստարանը փոխադրեց ու նրա

նկատմամբ կարծես իր պարտքը կատարած համարեց։ Նախկին ուշադրութիւնը զլացաւ։

Ետ-ետ փախչող, քունքերը մերկացնող մազերը սանրելիս՝ հայելին ծեքծեքուն

ցոլցլում, հեգնաժպիտով էր յիշեցնում, որ երբ Կոմիտասին Պոլսի թուրքական

զինուորական հիւանդանոցից Փարիզ բերեց, գռուզ գանգուրներով սորբոնական

ուսանող էր։ Ռումինական «Տասիօ» նաւով իրենք տասնութ օր նոյն խցում

ճամբորդեցին, ու ամէն գիշեր, հէնց հայր սուրբը նիրհում ու ինքը ճրագը

յանգցնում էր, նրա ճակատին լուսապսակ էր ճառագում։ Վերջին օրը

չհամբերեց, յիշատակի համար լուսանկարեց քնած վարդապետին։ Փարիզում

այդ լուսանկարը յայտածել, փակցրել էր ուսանողական օթեւանատան սնարին։

Սեւամորթ, շեղաչք, կապտաչ դասընկերուհիները, որոնց ազատ երեկոները

հիւր էր հրաւիրում, անկողնի մօտ, մերկանալիս կամ հագնուելիս, լուսանկարին

էին նայում, հարցնում.

-Յիսուս Քրիստո՞սն է։

Ինքը չէր պատասխանում...

Կոմիտաս վարդապետ

Page 2: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 2

ՌԱԿ ՄԱՏԵՆԱՇԱՐ

Ռամկավար Ազատական Կուսակցութեան նորագոյն

նախաձեռնութիւնը՝ ի սպաս Հայ դպրութեան

Արագընթաց վայրաշարժը մշուշը պատառոտելով,

աշնանային դաշտանտառի խոնաւ ընդարմութիւնը ցնցելով,

Վիլ-Ժուիֆ էր սուրում ու որքան մօտենում էր մերձաւանին,

այնքան տիար Ակնունու տարեդարձի տօնականութիւնը

չքանում, տագնապով էր համակւում։ Այդ զգացողութիւնն իրեն

ծանօթ էր, միշտ էլ մինչեւ ապաստարան չէր հասնում,

վարդապետին խշտեակին մեկնուած չէր տեսնում, չէր

հանգստանում։ Դեռ քանի տարի հոգեբուժարանի ծանօթ

աստիճաններով բարձրանալիս նոյն խռովքը պիտի իրեն

համակէր, վարդապետը երբեւէ փրկուելո՞ւ էր, որ ինքն էլ

փրկուէր։

Անսպասելի ներս մտնելը վարդապետը չզգաց։ Թերեւս

զգացել էր, բայց կոպերը կապարի պէս ծանր էին, ճիգ էր

գործադրում, բարձրացնել չէր կարողանում։ Դժգոյն, դալուկ

այտերին որդանման կարմիր բծեր էին յայտնուել, որոնք

մօրուքի միջից դուրս պրծնում, անհանգիստ վեր ու վար էին

սողում։ Երեւի կանխազգացումն էր դրդել, որ տարեդարձի

օրով վեր էր կացել, Փարիզից Վիլ-Ժուիֆ հասել։ Փութով

մօտեցավ, ձեռքը ճակատին հպեց։ Այրւում էր։ Քրտինքի

կաթիլները, սակայն, որ բշտում, կայլակւում էին կնճիռների

ակօսներում, պաղ էին։

Անսպասելի ներս մտնելը վարդապետը չզգաց։ Թերեւս զգացել էր, բայց կոպերը կապարի պէս ծանր էին, ճիգ

էր գործադրում, բարձրացնել չէր կարողանում։ Դժգոյն, դալուկ այտերին որդանման կարմիր բծեր էին

յայտնուել, որոնք մօրուքի միջից դուրս պրծնում, անհանգիստ վեր ու վար էին սողում։ Երեւի

կանխազգացումն էր դրդել, որ տարեդարձի օրով վեր էր կացել, Փարիզից Վիլ-Ժուիֆ հասել։ Փութով

մօտեցավ, ձեռքը ճակատին հպեց։ Այրւում էր։ Քրտինքի կաթիլները, սակայն, որ բշտում, կայլակւում էին

կնճիռների ակօսներում, պաղ էին։

Փափուկ քայլերով յայտնուեց բուժքոյրը, հաւանաբար ոչ այնքան հիւանդին օգտակար լինելու, որքան վիճակը

այցելուին պարզելու համար։ Վիլ-Ժուիֆի ապաստարանում, ինչպէս տասներեք տարի առաջ Վիլ-Էվրարի

ապաքինարանում, գլխի չէին ընկնում, թէ ինքը կուսակրօն հոգեւորականի ինչն է, բայց քանի որ ամէնից

յաճախ էր այցելում, հիւանդի դէմքը նրան տեսնելիս էր պայծառանում, հարազատն էին համարում։

Թերեւս ապօրինի զաւակը։ Այդ հաւանականութեամբ էին նրա առջեւ իրենց հաշուետու զգում։ Բուժքոյրը

ցուցամատը շրթունքին տարաւ, որ Սեղբոսը բարձր չխօսի, քնածին չարթնացնի, ոտքերի կողմից ծածկոցը

ծածուկ յետ տուեց։ Վարդապետի ձախ ազդրը ծնկից ներքեւ ու գարշապարից մինչեւ մատների ծայրը

վիրակապուած էր։ Բուժքոյրը շշուկով բացատրեց, որ փաթաթանուած բթամատում ոսկրային թարախակալում

էր սկսուել, իրենք չէին իմացել։ Չէին կարող իմանալ, որովհետեւ հիւանդը չէր գանգատուել, թերեւս ցաւը չէր

էլ զգացել։ Բուժող բժիշկը՝ Պոլ Աբելին պատահաբար էր նկատել ու փտախտը կանխելու համար

անմիջապէս վիրահատարան էր փոխադրել։ Հայր Կոմիտասի բթամատի թարախապալարը նշտարով ճեղքել,

ախտազերծել էին, ոտնաթաթի լուացումներ եւ դեղային դարմանումներ կատարել։ Ամէն ինչ կարծես

բարեյաջող էր աւարտուել, բայց վարդապետը յետվիրահատական բարդացումները դժուարութեամբ էր

յաղթահարում, անընդհատ ջերմում էր։

Բուժքոյրը այդքան բացատրութիւնը բաւարար՝ իր պարտականութիւնը կատարած համարեց, պատրուակ

յօրինեց, նոյն փափուկ քայլերով դուրս եկաւ։ Սեղբոս Ակնունին մահճակալի ծայրին նստել, վարդապետի

խնկագոյն դէմքից հայեացքը չէր կտրում, որովհետեւ դիմաշարժերով ինչ որ մէկի հետ խօսում, ամենայն

հաւանականութեամբ միջոցում ճանապարհորդում էր։ Մէկ էլ փակ աչքերով հարցրեց.

- Տղաս, եկա՞ր։

- Եկած եմ, Հայր Սուրբ։

- Լաւ ես արել, ես էլ անհամբեր քեզ էի սպասում։

Վիլ-Ժուիֆի ապաստարանը

Page 3: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 3

Ակնունին գիտէր, թէ ինչու։ Միշտ էլ անհամբեր էր սպասել, որ Պոլսում, Աստուածատուր Հարենցի Մեծ Կղզու

ամառանոցում անաւարտ թողած ձեռագրերը՝ Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսի «Անձինք նուիրեալք» շարականի

ներդաշնակումը, «Մշոյ պարի» դաշնաւորումը բերի։ Ու քանի որ ձեռնունայն էր յայտնուել, հրաժեշտի պահին

վարդապետը յորդորել էր ծուլութիւն չանել, անպայման Մեծ Կղզի գնալ, յաջորդ այցելութեանը ձեռագրերը

հասցնել։ Որոշել էր՝ այստեղ, հոգեբուժարանում պիտի աւարտէր։

Ոտքով վերմակը վանեց, տարօրինակ էր, տասնութ տարուայ մէջ առաջին անգամ ձեռագրերը չյիշեց։

-Օգնիր ելնեմ, տղաս։

«Տասիօ» նաւով համատեղ ճամբորդելուց յետոյ նրա համար ժամանակը չի փոխւում, այսօր քառասուներկու

տարեկան եմ դառնում, դեռ «տղաս, տղաս» է կոչում։

Երկու ձեռքից բռնելով կանգնեցրեց։

Ըստ երեւոյթին ջուրթափի կարիք ունէր, Սեղբոսը գիշերանօթը ոտքով մօտեցրեց, բայց նա շրջանցեց, պինդ

սեղմուած շրթունքները, որ սեփ-սեւ էին, շարժուեցին.

-Զանգերի ղօղանջը լսո՞ւմ ես։

Ապաստարանում տիւանդորրի լռութիւն էր։

-Անշուշտ, Հայր Սուրբ։

Արեւի ցոլքը ցոյց տուեց։

-Ինձ պատուհանի մօտ տար, զանգակատունը տեսնեմ։

Վերջերս ցերեկուայ լոյսը տանել չէր կարողանում, շրջաբակ՝ պտոյտի էր չէր իջնում, խլափեղկերը փակ էր

պահում։ Կաղալով, ցաւին դժուարութեամբ տոկալով, պատուհանին հասաւ։ Շրջանակի մէջ, ինչպէս չինական

ջրանկարում, հրէական առանձնատների աղօտ տանիքներն էին, որոնց կղմինդրներին տաքանալ էր փորձում

հոկտեմբերեան մրսած արեւը։

Գլուխը չէր կարողանում ուսերին պահել, ճակատը յենեց պատուհանի մետաղէ բռնակին։ Պաղ հպումից աչքերը

խոշորացան։ Բիբերը նայում էին օտար մերձաւանի բնապատկերին, ծանօթ տեսարաններ էին փնտռում։ Գտաւ,

հայեացքն անսպասելի ջերմացաւ։ Բայց չէր հասկացւում, թէ ինչ է ասում։

- Ցղնայում գարուն է, սուրբ Աստուածածին եկեղեցու ժամերգութեան ղօղանջը երկնքում է։ Տեսնո՞ւմ ես՝ Նոյ

նահապետը Արարատից իջել, մեր՝ Սողոմոնանց Սողոմոնի այգում է առաջին խաղողի որթը տնկում։ Թեւքերը

քշտած առը բացում, հետն էլ իմ մշակած «Առաւօտուն բարի լոյս»ն է դնդնում։ Ցղնացի աղջիկները շատախօս են՝

աղոօթարանը չծագած, աղբիւրի գլխին չաչանակութիւն են անում։ Մեր գիւղի օդը ուրիշ համ ու հոտ ունի, ով

դուրս ելնի, էլ տուն մտնել չի ուզի։

Վերջապէս Սեղբոսը գլխի ընկաւ, որ վարդապետը հայրենի բարբառով է խօսում, որ երբեւէ չէր էլ լսել։ Որտեղի՞ց

պիտի լսած լինէր, Կուտինա գաղթած ցղնացիները նախճիրի ահից միայն թուրքերէն էին խօսել, նա էլ մայրենի

լեզուի փոխարէն թուրքերէն էր սովորել...

Page 4: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Հմայուած նայում էր Ցղնայի տեսլապատկերին, նայում ու չէր յագենում։ Շրջուեց Սեղբոսին, աւելին ուզեց.

-Բաց պատուհանը։

Ակնունին խլափեղկը կիսով չափ դուրս հրեց։ Կոմիտասը գլուխը հանեց, ողողուեց դժգոյն արեւով, բայց չերգեց,

Գոգիի լեռնապարին աղերսեց.

-Հով արէք, սարեր ջան, հով արէք,

Իմ դարդին...

Ու քանի որ սարերը հով չէին անում, ընկրկեց, յետ-յետ գնաց, քիչ մնաց պիտի ընկնէր։ Աղերսեց Սեղբոսին։

-Ինձ այստեղ չթողնես,- ձայնը կերկերաց,- ինձ մեր դրախտավայրը կը տանես։

-Կը տանեմ,- գլուխը հակեց Սեղբոսը։

-Խոստանո՞ւմ ես։

Ճար չունէր։

Խոստացաւ։

-Տե՛ս, չզլանաս, դու ինձ տեսնող վերջին հայը պիտի լինէս։

Սեղբոսը մտախռով նայեց վարդապետի դէմքին, դարձեալ վատ նախազգացում ունեցաւ, ուզում էր հաղորդութեան

համար քահանայ կանչել, կանխեց։

-Պէտք չի, չոքիր, ես քեզ օրհնեմ, քեզով օրհնանքս թող աշխարհի հայերին հասնի։

Հլու-հնազանդ ծնկի իջաւ։ Հայր Կոմիտասը սառչող ձեռքը Սեղբոսի գլխին էր դրել, ոտքերը կթոտւում, ծալւում

էին, բայց յամառոօրէն ուզում էր «Պահպանիչ» ասել.

- Պահպանեա զմեզ, Քրիստոս Աստուած մեր, ընդ հովանեաւ սուրբ եւ պատուական խաչիւդ քով ի խաղաղութեան.

փրկեա՛ յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն։ Արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Հօր եւ ընդ սրբոյ

Հոգւոյդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն..

Լռել, ըստ երեւոյթին դեռ ասելիք ունէր։ Իր մէջ ոյժ գտաւ, ասաց.

- Յիշեա՛ Տէր՝ մանաւանդ ի հոգիս առաւել քան մէկ ու կէս միլիոն նահատակացն ազգիս Հայոց, որք յամին 1915-ի եւ

յապա, ի սպանդ եւ յաքսոր վարեալ՝ ազգ-ազգի տանջանօք չարամահք եղեն ի ձեռն ազգասպան Թուրքիոյ վասն

հաւատոյ եւ հայրեանեաց իւրեանց։

Փակ կոպերից արցունքներ սահեցին, դողդողացին, կորան մօրուքի աղեբեկ բաւիղներում։ Հայեացքը մշուշուեց,

կորցրեց հաւասարակշռութիւնը։ Գրկելով, Ակնունին իր մշտական տեղը՝ անկիւնի խշտեակը տարաւ, ոսկրացած

դէմքին գոհունակութիւն տեսաւ։

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 4

Page 5: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

-Հիմա ինձ մենակ թող տղաս, պիտի քնեմ։

Անմիջապէս փակեց աչքերը։

Ակնունին մի քանի ակնթարթ էլ սպասեց, համոզուեց, որ վարդապետն իրօք նիրհում է, յետ-յետ նայելով, դուրս

եկաւ։ Ուզում էր անպայման բուժող բժշկին տեսնել, վիճակը պարզել։

Պոլ Աբելին բուժայցն աւարտել, հիւանդների օրագիր մատեանում նշումներ էր կատարում։ Հին գրառումները

թերթում, աչքի էր անցկացնում, նորերը յաւելում։

-Ինչպէ՞ս է մեր հիւանդը,- հպանցիկ բարեւին անմիջապէս յաջորդեց այցելուի վեհերոտ տագնապը։

Առանց բարձրացնելու՝ Պոլ Աբելին գլուխն անհասկանալի տարուբերեց։

Ակնունին չէր ուզում, որ բժիշկը հարցն անպատասխան թողնի։ Ու մանաւանդ՝ յանձնուի.

- Դո՞ւք էլ յուսահատուեցիք, ինչպէս ձեզնից առաջ Մորիս Դիւկոստէն յուսահատուեց,- զարմացաւ, որ ձայնը

խորքից, խռպոտ հնչեց։

Պոլ Աբելին (նրա հիմնական մասնագիտութիւնը հոգենեարդաբանութիւնն էր), գրառումը կիսատ թողեց, Սեղբոսին

յառեց անշրջանակ ակնոցի ետեւում խոնաւ թուացող աչքերը։

- Սխալւում էք,- ասաց,- իմ նախորդը՝ Դիւկոստէն ամենեւին չէր յուսահատուել։ Դուք ամէն շաբաթ այցելել ու

ականատես էք եղել՝ նա Կոմիտասին բուժել է տասնհինգ տարի՝ թէ՛ Վիլ-Էվրարում եւ թէ այստեղ՝ Վի-ժուիֆում,

այնպէս որ նրանից լաւ ոչ ոք չէր կարող իմանալ հիւանդի ախտաբանութիւնը։ Տեսէք, թէ հեռանալուց առաջ ինչ

գրառում է թողել մատեանում։

Պոլ Աբելին վերջապէս յիշեց, որ այցելուին պիտի աթոռ առաջարկի ու անմիջապէս էլ մոռացաւ, էջերը ետառաջ

տարաւ, գտաւ Դիւկոստէի եզրակացութիւնը, կարդաց. « Ես հիմա էլ եմ կրկնում, որ մեր հիւանդը կարող է

ապաքինուել։ Դժուարանում եմ ասել, թէ երբ, քանի որ իմ կանխատեսումը արտաքին տպաւորութիւնների վրայ է

հիմնուած, ես ուղղակի նրա հետ առնչուել չեմ կարողանում, բայց շատ կը զարմանամ, եթէ սխալուեմ»։

Գլխարկը անշարժացաւ կանգնած Ակնունիի ձեռքում։

-Նոյնը բուժող միւս բժիշկը՝ հոգեախտաբան Լեոֆֆն է պնդել,- մատեանի էջերը շարունակում էր թերթել Աբելին,-

նա Կոմիտասի խնամատար յանձնախմբի անդամներին հանդիպելիս յուշել, անգամ յատուկ նամակով խնդրել է

բարձրակարգ հոգեբուժարան տեղափոխել, առանձնայատուկ բուժում ապահովել։ Լսեցէք, թէ ինքն ինչ է գրում. «Իմ

առաջարկած հոգեբուժարանում բուժումը չափազանց թանկ արժէր, բայց այս պարագայում, կարծում եմ, Կոմիտասի

հայ բարեկամները միջոցներ չպէտք է խնայէին։ Նրանք, իրօք, ոգեւորուեցին, խոստումներ տուեցին, գնացին ու

ոչինչ չարեցին...»։

Հոգենեարդաբանը անշրջանակ ակնոցը հանեց, հիւանդի մատեանի նոր կարդացած էջին դրեց։ Նա երեւի

խօսակցութիւնն ուզում էր աւարտուած համարել, բայց Սեղբոսը այդքան շուտ տեղի տալու միտք չունէր։

- Ուզում էք ասել,- անվստահ ձայնն իրեն էլ դուր չեկաւ ու զարմացաւ, որ կակազեց,- մենք անտարբե՞ր ենք եղել մեր

վարդապետի ճակատագրի նկատմամբ։

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 5

Page 6: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Աբելին բարեհոգի ժպիտով շտապեց հանգստացնել նրան։

- Ամենեւին, ես ականատես վկայ եմ, Կոմիտասը ձեզ համար սրբութիւն էր, դուք՝ հայերդ նրան պաշտում էիք,

բայց մոռանում էիք, որ նա նաեւ մարդ է, հիւանդ մարդ, ում բուժելը մեր բոլորի առաջնային պարտականութիւնը,

նպատակը պիտի լինէր։ Հիմա թերեւս ուշ է նման խօսակցութիւն շարունակելու համար, բայց, որպէսզի

համոզուէք, որ չեմ չափազանցնում, ուզում եմ հէնց ինձ հետ պատահած վերջին մանրուքը ձեր ուշադրութեանը

արժանացնել։ Երեւի նկատեցիք՝ վարդապետի ոտքի թարախապալարը վիրահատելուց յետոյ ախտահարուած

մասում գիպսակապ եմ դրել, այդ պատճառով հին հողաթափերը ոտքերը սեղմում, ցաւեցնում էին։ Քանի օր է՝

խնամատար յանձնախմբի անդամներին հեռաձայնում, նոր, կակուղ գուլպաներ, լայն հողաթափեր եմ խնդրում,

ուշացնում են։

Առանց հրաժեշտ տալու Ակնունին դուրս նետուեց, որ նշանակում էր՝ հիմա գալիս եմ։ Նա աճապարանքով փողոց

իջաւ, առաջին իսկ վաճառատնից նոր հողաթափ, գուլպայ, գդակ գնեց, ապաստարան փութաց։

Հրաշք չէր պատահել՝ Կոմիտաս վարդապետը վախճանուել էր։

Երկնքում մէկընդմիշտ մարել էին Ցղնայի Սուրբ Աստուածածին եկեղեցու ղօղանջները։

Այդ օրուանից յետոյ, ընդհուպ Կոլիմայի աքսորավայրում՝ Բուդուգեչակում անյայտ բացակայ համարուելը,

Սեղբոս Ակնունին ծննդյան տարեդարձը չէր նշում։

# # #

Նրա մահը վախճան չէր, տառապանքների ճամբաբաժինը, յաւերժութեան յայտնութիւնն էր։ Փարիզից Վիլ-Ժուիֆ

փութացած Արմենակ Շահմուրադեանը, Շաւարշ Միսաքեանը, Մարգարիտ Բաբայեանը, Սեղբոս Ակնունին,

Յարութիւն Աճէմեանը շրջապատել էին մահասնարն ու զմայլուած դէմքին էին նայում։ Վերջապէս ճակատի

կնճիռները հարթուել էին, շրթներին մեղմութիւն, անգամ ներողամտութիւն էր ուրուագծուել։ Գեղանկարիչ

Յարություն Աճէմեանը դեռ չգիտէր, թէ մահամերձ վարդապետին Սեղբոս Ակնունին ինչ է խոստացել, պնդում

էր, որ նման վեհացած, սրբացած դէմքը չպէտք է հողի տակ անհետ կորչի, ճիշդ կը լինի, եթէ այսույետ այդպէս

յիշուի, սերունդների մտապատկերում այդպիսին յաւերժանայ։ Շտապ տուն գնաց, հունցած գիպս բերեց։

Շաւարշ Միսաքեան

Արմենակ Շահմուրադեան

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 6

Page 7: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Ֆրանսահայերը, ինչպէս աշխարհի բոլոր հայերը մեռել շատ էին սիրում։ Մինչ Յարութիւն Աճէմեանը

վարդապետի մահադիմակը հանեց, հէնց ապաստարանի միջանցքում խնամատար յանձնախումբը

յուղարկաւոր յանձնախմբի վերածուեց։ Պարզուեց՝ շատերն էին ձգտում իրենց անունները տեսնել Կոմիտասի

յուղարկաւորութեան սգազդերում, խնամատար յանձնախմբին յաւելուեցին հոգեւոր հայրեր եւ ի հարկէ , կարգ

էր, տարբեր կուսակցութիւնների, յարանուանութիւնների, հայրենակցականների ներկայացուցիչներ։ Սեղբոս

Ակնունունը վերջում, խորհրդակցական ձայնի իրաւունքով արձանագրեցին։ Ընդ որում այն բանի համար, որ

հայրը՝ Ակնի կրթական ու գրական մշակ, միանգամայն հրապարակագիր, բեմասաց Արփիար Ակնունին էր 1915-

ի Ապրիլի վերջին Չանղըրիից հեռագրեր յղել Պոլսի եւրոպական դեսպանութիւններ, թախանձել էր գոնէ

Կոմիտասին վերահաս սպանդից փրկել։ Պոլսում Թալեաթն ու Էնվերը կարդացել էին այդ հեռագրերը, նախ

պատռել, աղբարկղն էին նետել, յետոյ, քանի որ նախճիրը յաջողութեամբ իրականանում էր, որպէսզի

եւրոպական դեսպանատներում մարդասէր, մշակութասէր թուան, Կոմիտասին յետ էին բերել տուել։ Իսկ

Արփիար Ակնունուն, օսմանեան բարեխնամ կառավարութեանը անուանարկելու համար, կառափնատել էին։

Թէ ինչ հպարտանալու բան էր, հետագայում, Հարաւային Ֆրանսիայի՝ Այնթիբի ծովահայեաց դաստակերտում

հաստատուած տիար Արփիարի նորահարուստ թոռնուհիները՝ Շաղիկն ու Շողիկը, որոնք հայերէն բարեւել էլ

չգիտէին, բայց լայն ճակատով, խաժ աչքերով, թանձր ու թուխ թարթիչներով նոյն Ակնունիներն էին, առիթով

ու անառիթ հարկ էին համարում ֆրանսիացի հարեւանուհիներին պատմել, որ հայր Կոմիտասին իրենց պապն

է փրկել ու այն չորս գլուխներից մէկը, որոնց թուրք դահիճները խորաձորում կառափնատելուց յետոյ ձմերուկի

պէս թեւերի տակ դրած լուսանկարուել են, իրենց հայրիկի հայրիկինն է։

Այդ լուսանկարը, ամէն Ապրիլի 24-ին, «Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք...» գլխագրով տպագրում էին

Սփիւռքի համարեա բոլոր, վերջերս նաեւ օտարալեզու թերթերը։

# # #

Հայր Կոմիտասի մարմինը օրեր առաջ յանգել ու հանգչել, բայց մարմինը դեռ հողի չէր արժանացել։

Յուղարկաւոր յանձնախումբը ծիսական հանդիսաւորութեամբ ամէն երեկոյ հաւաքւում էր Փարիզի Ժան Գուժոն

փողոցի Սուրբ Յովհաննէս հայկական մայր եկեղեցու աւանդատանն ու սուրճի բազմաթիւ գաւաթներ

պարպելով, մոխրամաններում ծխախոտի կոթուկներ ճզմելով, նիստեր էր գումարում։ Խորհրդակցութիւնները

յաճախ տեւում էին մինչեւ կէսգիշեր, բայց պատկառաշուք յանձնախմբի անդամները առանց վերջնական

որոշման էին տուն վերադառնում։ Ամբողջ Ֆրանսիայում նրանք վարդապետին արժանի հանգստարան չէին

գտնում։ Պատշաճն, ի հարկէ, Պէր-Լաշէզն էր, բայց սոսկ խորհրդակցական ձայնի իրաւունքով նիստերին

մասնակցող Սեղբոս Ակնունին ամէն անգամ վեր էր կենում, դէմ արտայայտւում։ Նրա ունկերում դեռ

արձագանգում էին, Թայմիրի, Բուդուգեչակի ուղղիչ-աշխատանքային ճամբարներում անգամ չմարեցին

Կոմիտասի վերջին բառերը՝ «Ինձ այստեղ չթողնես, տղաս, ինձ մեր դրախտավայրը կը տանես»։

Այսինքն, եթէ մահամերձի թախանձանքը ներսում լռեցնէր էլ, միեւնոյնն է, մարմինը Ֆրանսիայում թողնողը չէր։

Սեղբոս Ակնունին Ապրիլի 24-ի սգատօներին, այդ ժամանակ հայերը Ֆրանսիայում ուրիշ տօներ չուէեին,

միայն Պէր-Լաշէզ՝ Անդրանիկի մահարձանին էր այցելում, ու դամբարանին հակուելիս, սգափունջը

խոնարհելիս, նկատում էր, թէ բետոնէ դամբարանում զօրավարի ոսկորները ինչպէս են անհանգիստ շարժւում,

դուրս պրծնել, իբր արծիւ սաւառնել են ուզում։ Խեղճ Անդրանիկը այս աշխարհին հրաժեշտ տալուց ի վեր

արդւն ութերորդ տարին Ֆրեզնոյից ճամբայ էր ընկել ու դեռ իր վերջին փափաքը չէր իրականացել՝ Հայաստան

չէր հասել։

Ապերախտ, ապերախտ ազգ։

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 7

Page 8: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 8

Սեղբոս Ակնունու՝ տարիքին ու դիրքին անյարիր

յամառամտութիւնը, աւելի ճիշդ՝ իրավիճակի

անելանելիութիւնը հոգնեցրեց յուղարկաւոր մարմնի

անդամներին։ Ատենապետը որոշեց յիշեցնել իր ու

նրա՝ ընդամէնը խորհրդակցական ձայնի իրաւունքով

նիստերին մասնակցելու տարբերութիւնը։

-Ո՞ւր կ'ուզէք, ուրեմն, որ հողին յանձնենք Հայր

Սուրբին,- մեղեսիկը սրտնեղ խշրտաց նրա մատների

արանքում,- աշխարհքի մէջ աւելի պատուաւոր տեղ

չկայ։

-Կայ,- ոտքի ելաւ Ակնունին։

- Եթէ գաղտնիք չէ, կը հաճի՞ք ըսել, որ մենք ալ

գիտնանք։

-Անշուշտ։ Հայրենիքը։

Ատենապետը հարկ չհամարեց պատասխանել՝ իր

նախագահական գահաւորակի բարձունքից

քամահրեց Ակնունու միամտութիւնը։ Սուրբ

Յովհաննէսի հոգեւոր հովիւը նկատեց այդ հայեացքը,

շտապեց սիրաշահել ատենապետին, որ նաեւ իրենց

եկեղեցու հոգաբարձունների խորհրդի նախագահն ու

բարերարն էր։

Պէր-Լաշէզի գերեզմանատան մուտքը

-Անշուշտ։ Հայրենիքը։

Ատենապետը հարկ չհամարեց պատասխանել՝ իր նախագահական գահաւորակի բարձունքից քամահրեց

Ակնունու միամտութիւնը։ Սուրբ Յովհաննէսի հոգեւոր հովիւը նկատեց այդ հայեացքը, շտապեց սիրաշահել

ատենապետին, որ նաեւ իրենց եկեղեցու հոգաբարձունների խորհրդի նախագահն ու բարերարն էր։

-Հայրենիքին տեղը մենք ալ գիտենք, պարոն Ակնունի,- խօսելիս նա սովորութիւն ունէր, հոգեւոր հայր լինելու

հանգամանքը չմոռցնելու համար անընդհատ լանջախաչն էր շոյում,- բայց դուք կը կարծէ՞ք, որ Խորհրդային

Հայաստանի աստուածամերժ վարչակարգը հոգեւորական յուղարկաւորելու կը զիջանի։

-Կոմիտասը սոսկ հոգեւորական չէ,- խօսքը նախագահին ուղղելով քահանային շրջուեց Ակնունին,- մեր

երաժշտութեան Մեսրոպ Մաշտոցն է։ Մաշտոցը ո՞ւր թաղուած է։

Սրահում լռութիւնը գոյն տուեց, գոյն առաւ։ Կոմիտասի անճրկած, կմախքացած մարմինը առանց յարգոյ

յանձնաժողովի որոշմանն սպասելու, մահադարանից ելել, մեն-մենակ Արարատի ձիւներն էր բարձրանում։

Յուղարկաւոր յանձնախումբը սահմռկեց, փութաց ետեւից, այս ու այն կողմից ձայնարկութիւններ հնչեցին։

-Պարոն Ակնունիին առաջարկը անիրականանալի է, սակայն, ամէն պարագայի փորձը փորձանք չէ, այդ միջոցին

ալ դիմենք, ետքը խիղճերնիս հանգիստ մեր որոշածը ընենք։

-Ով որ առաջարկած է, թող ան ալ փորձէ,- պատասխանատուութիւնից անմիջապէս խոյս տուեց պատկառազդու

նախագահը։

Կոմիտասի մահուանից յետոյ Ակնունին աշխատանքի չէր գնացել։ Յաջորդ օրն էլ չգնաց։ Անկողին մտնելուն պէս

տարբերակներ էր մտմտացել ու գիշերալամպը մարել էր այն բանից յետոյ միայն, երբ վերջնական վճռել էր

առաւօտեան Խորհրդային դեսպանատան հայ կցորդին դիմել։ Նրան, որ ներգաղթի նախաձեռնութիւնն էր

յանձնառել։

Page 9: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Հայրենադարձութեան պատասխանատուն նախ, անհասկանալի պատճառով Սեղբոսին նախասենեակում երկար

սպասեցրեց, քարտուղարուհին ասել էր, որ ներսում այցելու չկայ, յետոյ դժկամութեամբ ընդունեց։ Սեղբոս

Ակնունին տունդարձի համար դեռ չէր արձանագրուել, ներգաղթին որեւէ կերպ՝ դրամական օժանդակութեամբ,

հրապարակային ելոյթներով չէր աջակցել։ Սա ի հարկէ, իր՝ Սեղբոսի ենթադրած պարագան էր։ Նա չգիտէր,

որտեղի՞ց պիտի իմանար՝ ֆրանսահայ առաջադիմական կազմակերպութիւնների գործօն անդամները ժամանելու

հէնց առաջին օրը ցուցակ էին դրել ներգաղթի պատասխանատուի սեղանին, որի մեջտեղից կարմիր մատիտով

հաստ գիծ էին քաշել։ Իւրաքանչիւր էջի ձախ կողմում գրուած էին Խորհրդային Հայաստանի համակիրների,

աջում՝ հակակիրների անունները։ Սեղբոս Ակնունին հակակիրների ցուցակում երրորդն էր։ Խորհրդային

Հայաստանի պատուիրակը այդ ցուցակի հետ խորհրդակցում, նոր էր այցելու ընդունում։ Ուստի, Ակնունուն ներս

հրաւիրելուց յետոյ էլ յուղարկաւոր յանձնախմբի նախորդ գիշերուայ տարաձայնութիւնները լսում էր սեղանի

վրայի Ստալինի բրոնզէ արձանիկի պէս՝ պաղ ու անհաղորդ։ Աչքերն անգամ չէր թարթում։ Երբ Ակնունին

ստիպուած եղաւ խոստովանել, որ ինքը մահամերձ Կոմիտասին պատահաբար վերջինն է այցելել ու անսալով

թախանձանքներին, մարմինը Հայաստան փոխադրելու խոստում է տուել, ներգաղթի պատասխանատուն նորից

որեւէ հնչիւն չարտաբերեց, ջղագրգիռ կանգնեց, Սեղբոսին գլխով արեց, որ հետեւի իրեն, փողոց ելաւ։

Անկիւնադարձի նեղլիկ բիստրոյում միայն, նա ասես զսպաշապիկից էր ձերբազատուել, աչքերը թարթեց։ Ըստ

երեւոյթին խորհրդային դեսպանատան պատերը սարդոստյանի նման լսող, ձայնագրող սարքաւորումներով

ցանցապատուած լինելու խօսակցութիւները անհիմն չէին։ Եթէ այդպես էր, մարդը մեղք չունէր, Ակնունու՝ նման

շտապողականութեամբ նրան Ստալինի արձանիկի հետ համեմատելը բանսարկութիւն էր։

Դեսպանատան կցորդը հակուել էր սուրճի՝ արեւմտահայերի համար չափազանց մեծ բաժակի վրայ ու ինքն իր

համար ուզում էր հասկանալ, թէ ինչո՞ւ էին ֆրանսահայ առաջադիմական կազմակերպութիւնների գործօն

անդամները դիմացը նստած նորածանօթի ազգանունը հակակիրների ցուցակում նշել։ Աւելի հայրենասէր հայի

Փարիզում նա դեռ չէր հանդիպել։ Վերջապես ինքզինքը հաւաքեց, գլուխը բարձրացրեց։

-Նախ,- ու իսկոյն խոնաւ հազաց,- եթէ դուք ուզում եք, որ ձեզ օգտակար լինեմ, այն, ինչ ասելու եմ, մեր երկուսի

միջեւ պիտի մնայ։ Պաշտօնապէս ոչ լիազորուած եմ, ոչ էլ հրահանգաւորուած, ուստի այս պատմութեան հետ

առնչութիւն չպէտք է ունենամ։

Սուրճը մեծ ումպերով ու աղմուկով՝ թէյի պես էր խմում։

-Կորուստը, ի հարկէ, չափազանց մեծ է, կարելի է ասել անդառնալի է, բայց ես, ի տարբերութիւն քեզ, գիտեմ, թէ

այնտեղ ինչ է կատարւում։ Մանրամասներ չպատմեմ, ուղղակի ասեմ՝ ի զուր մի չարչարուիր, բան դուրս չի գայ։

Խորհրդային իշխանութիւնը Աստծոյ գոյութիւնը չի ընդունում, պետութիւնը կրօնով ու կրօնականներով չի

զբաղւում։ Այսինքն զբաղւում է, բայց մաքրագործման նպատակով։ Հոգեւորականներին զանգուածաբար

ձերբակալում են, գնդակահարում։ Լավագոյն դէպքում մօրուքները խուզում, Սիբիր են աքսորում։ Մշտական

բնակութեան։ Յամենայն դէպս, որպէսզի Կոմիտասին տուած խոստումդ յարգած լինես, ամբողջ կեանքում

չտանջուես, մի փորձ արա, Վեհափառ Հայրապետին հեռագրիր։ Նախօրօք իմացիր, սակայն, որ Խորհրդային

Հայաստանում նա այժմ հեղինակութիւն, իրաւասութիւն չունի, բայց ի վերջոյ մի ամբողջ ազգի հոգեւոր առաջնորդ

է, Կոմիտասն էլ Էջմիածնական՝ իր միաբանութեան վարդապետն է։ Էլի եմ ասում՝ ես ոչ մի յոյս չեմ փայփայում։

Դու էլ մի փայփայիր։

Նա անձեռնոցիկի վրայ լատիներէն տառերով ռուսերէն բառերով հեռագիրը սեւագրեց, Ակնունուն պարտադրեց

ուղարկելուց յետոյ ձեռագիրը ոչնչացնել, թողեց գնաց։ Պաշտօնապէս զրուցակիցը հակակիր էր, նրա հետ

առանձին հանդիպումը բիստրոյում դեսպանատանը կասկածներ կարող էր յարուցել։

Օրեր անց, սակայն, ինքը անձամբ զանգեց, Ակնունուն շտապ դեսպանատուն կանչեց։ Դէմքը շողում էր, ըստ

երեւոյթին գաղտնալսող սարքերն այլեւս չէին ահաբեկում, ծոցագրպանի կարմիր գրքոյկը չէր կաշկանդում։

-Շնորհաւորում եմ,- նա հայավարի՝ երկար, պինդ թօթւում էր Սեղբոս Ակնունու ձեռքը։- Լաւ արեցիր, որ ասածս

լսեցիր։ Հեռագրիդ պատասխանն ստացուել է։ Գիտե՞ս, ով է գրել։

-Ո՞վ։

- Հայաստանի համայնավարական՝ մեր լեզուով բոլշեւիկեան կուսակցութեան կենտկոմի առաջին քարտուղար

Աղասի Խանջեանը...

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 9

Page 10: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 10

Օրեր անց, սակայն, ինքը անձամբ զանգեց, Ակնունուն շտապ

դեսպանատուն կանչեց։ Դէմքը շողում էր, ըստ երեւոյթին գաղտնալսող

սարքերն այլեւս չէին ահաբեկում, ծոցագրպանի կարմիր գրքոյկը չէր

կաշկանդում։

-Շնորհաւորում եմ,- նա հայավարի՝ երկար, պինդ թօթւում էր Սեղբոս

Ակնունու ձեռքը։- Լաւ արեցիր, որ ասածս լսեցիր։ Հեռագրիդ

պատասխանն ստացուել է։ Գիտե՞ս, ով է գրել։

-Ո՞վ։

-Հայաստանի համայնավարական՝ մեր լեզուով բոլշեւիկեան

կուսակցութեան կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջեանը...

Ֆրանսիայի հայերը խորհրդային դեսպանատան գաղտնալսող սարքերի

հետ ուղղակի կամ անուղղակի հաղորդակցութիւն չունէին, բայց մէկ ժամ

անց հեռագրի բովանդակութիւնը գիտէին։ Իրար փոխանցելու համար

եկեղեցի, եկեղեցուց հայկական սրճարան, սրճարանից

կուսակցութիւնների ակումբներն էին շտապում։

-Աղասին է, մեր Ղեւոնդին տղան է, հեռուից-հեռու ազգական էլ է,-

պարծենում էին վանեցիները։

-Համայնավար է, սակայն Էջմածնական է, ճեմարանաւարտ է,- յաւելում

էին հոգեւորականները։

-Կարճ խօսքով՝ հայ է,- ամփոփում էին նրանք, ովքեր ոչ վանեցի էին, ոչ էլ

հոգեւորական։

-Անշուշտ։ Հայրենիքը։

Ատենապետը հարկ չհամարեց պատասխանել՝ իր նախագահական

գահաւորակի բարձունքից քամահրեց Ակնունու միամտութիւնը։ Սուրբ

Յովհաննէսի հոգեւոր հովիւը նկատեց այդ հայեացքը, շտապեց

սիրաշահել ատենապետին, որ նաեւ իրենց եկեղեցու հոգաբարձունների

խորհրդի նախագահն ու բարերարն էր։

-Համայնավար է, սակայն Էջմածնական է, ճեմարանաւարտ է,- յաւելում էին հոգեւորականները։

-Կարճ խօսքով՝ հայ է,- ամփոփում էին նրանք, ովքեր ոչ վանեցի էին, ոչ էլ հոգեւորական։

Յուղարկաւորող յանձնախմբի հերթական նիստում սոսկ խորհրդակցական ձայն ունեցող Սեղբոս Ակնունին

կարեւոր դէմք էր դարձել։ Նրան խնդրեցին ոտքի կանգնել։ Յետոյ գտան, որ տեղում կանգնելը քիչ է, ամբիոն

հրաւիրեցին։

Հեռագիրը, որ նա արտագրել էր դեսպանատանը, դարձեալ լատինատառ ռուսերէն էր, առանձին բառեր

Սեղբոսը կարդալ չէր կարողանում, եթե հեգելով կարդում էլ էր, իմաստը չէր հասկացւում։ Էականն այս դէպքում

բովանդակութիւնն էր՝ այն, որ ընկեր Խանջեանը Կոմիտասի մահը ամբողջ հայ ժողովրդի կորուստն էր

համարում, գտնում էր, որ նրա միակ ու վերջնական հանգրուանը, ինչ խօսք, Հայաստանն է, որ նրանով հայոց

հողը պիտի սրբանայ այնպէս, ինչպէս սրբացել է Մեսրոպ Մաշտոցով։ Կենտկոմի առաջին քարտուղարը

յուղարկաւոր յանձնախմբին խորհուրդ էր տուել փոխադրման մասին չմտածել, Կոմիտասի մարմինը տեղ

հասցնել ֆրանսահայ հայրենադարձների «Սինայ» ջերմանաւով։ Դեսպանատանը, այս նախադասութիւնը

լսելուն պէս, Սեղբոսը այնքան էր յուզուել, որ ներգաղթի պատասխանատուին ընդհատել, ուզել էր իմանալ, թէ

նաւը ե՞րբ է ճանապարհ ընկնելու, բայց պատասխանատուն կարկամել, մատով առաստաղի ուղղութեամբ,

առաստաղից էլ վեր՝ եօթերորդ երկինքն էր ցոյց տուել։

Նոյն հարցը յուղարկաւոր մարմնի անդամները տուեցին Սեղբոսին, ու նա աւելի որոշակի պատասխան տուեց՝

ուսերը անորոշ թօթուեց։ Մեծապատիւ յանձնախումբը ստիպուած էր համակերպուել, հրահանգի սպասել։ Ու

քանի որ եօթերորդ երկինքը լռում էր, վարդապետի մարմինը զմռսեցին, յատուկ կաղնեփայտից պատրաստուած,

դէմքի համար փոքրիկ ապակէ պատուհան թողնուած դագաղի մէջ տեղաւորեցին, Սուրբ Յովհաննէս հայկական

մայր եկեղեցու գետնադամբարանին պահ տուին։

Աղասի Խանջեան

Page 11: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Դրանից յետոյ յանձնախմբի նիստերում տարաձայնութիւններ չեղան։ Ի հարկէ, դագաղին պիտի ուղեկցէր նա,

ում հայրը աքսորավայրում Կոմիտասի կեանքը փրկել, ով նրան հայրենիք հասցնելու յամառ

հետեւողականութիւնն էր ունեցել։

# # #

Սեղբոսը այդպէս էլ աշխատանքը չվերսկսեց։ Արդէն յուղարկաւոր էր՝ սեւ կոստիում, համապատասխան

վերնաշապիկ, փողկապ, նոյնիսկ սգոյ սեւ լամբակ էր պատուիրել։ Մտքով ամեէն օր, օրը մի քանի անգամ «Սինայ»

ջերմանաւն էր բարձրանում, Կոմիտասի հետ Հայաստան էր տանում, հայրենի հողում տապանում հօր ոսկորները,

որոնք ահա արդէն քսան տարի անթաղ էին մնացել Չանղըրիի խորաձորում։ Ինչո՞ւ միայն հօր։ Վարուժանինն էլ։

Սիամանթոյինն էլ։ Ոչ մէկի նշխարքը, ինչպէս Կոմիտասինը, անհետ պիտի չկորչէր։ Իրենք թշնամուն պիտի

զլանային այդ ուրախութիւնը։

Ուղեւորութեան օրը, սակայն, պարզուեց, որ Մարսէլի լեփլեցուն նաւահանգստում միակ յուղարկաւորն ինքն է։

Հրէական տեղանուամբ ջերմանաւը, որ այս անգամ Սինայ՝ աւետեաց երկիր էր հասցնելու հայերին, քարափով մէկ

Խորհրդային Միութեան ու Խորհրդային Հայաստանի փառերգներն էր ծածանում, մեկնողներն ու

ճանապարհողները ուս-ուսի բռնած «Քոչարի» էին պարում։ Եթէ ոմանք լաց էին լինում, ապա միայն այն բանի

համար, որ Աւետեաց երկիր չեն մեկնում, յաւերժական գաղթականի ճակատագրին են դատապարտւում։

Երիտասարդներից ոմանք չդիմացան լքուածութեան զգացողութեանը, փառերգերի կոհակներում սուզուելով

աննկատ նաւ բարձրացան, նաւամբարում տապ կացան։ Որ գէթ այդ կերպ հայրենիք հասնեն։

Վերջում յատուկ ինքնաշարժով բերեցին Կոմիտասին։ Սեղբոսը մօտեցաւ, ու սիրտը ճմլուեց։ Ընկուզէ

դրուագանախշ դագաղը, որ Փարիզի լաւագոյն ատաղձագործներին էին պատուիրել, տախտակապատել էին

կոպիտ փայտերով, վրան հասցէ էլ էին գրել՝ «Բաթում-Երեւան՝ Խորհրդային Հայաստան» («Խորհրդայինը» կարմիր

ջրաներկով ընդգծուած)։ Կոմիտասին ուղեբեռի էին վերածել, նա որպէս ծանրոց պիտի ճանապարհորդէր։

Խարիսխների ձուլածոյ շղթաները չկարողացան զսպել ներգաղթողների՝ հայրենիք շուտ հասնելու մղումը, ջրի

շատրուաններ ցայտեցնելով տեղի տուին։ «Սինայը» կապանքներից ազատուած ճայի նման բաց ծով ելաւ։ Ահա

այդ պահին, չնայած ճանապարհային ոստիկանների արգելքներին, ուղիղ քարափ սուրաց խորհրդային

դեսպանատան ինքնաշարժը, Հայաստանի պատասխանատուն ընթացքի ժամանակ դուրս նետուեց ու

արագութիւն հաւաքող նաւի յետեւից տագնապահար տարուբերեց թեւերը։ Մեկնողները խճողուել էին

նաւախելում, նայում էին խամրող, Մարսէլի համապատկերին տարրալուծուող դեսպանորդին, թէ ինչ էր ուզում

հասկացնել, չէին հասկանում։

Յետոյ, Հայաստանում Սեղբոսը հասկացաւ, բայց արդէն ուշ էր։ Ֆրանսիայում, առաւել եւս ութ օր շարունակ

ժանգոտած կոնքերը Միջերկրականում ճօճող «Սինայ» ջերմանաւում նա չէր կարող իմանալ հեռախօսային

չափազանց կարճ, կրակահերթ յիշեցնող խօսակցութեան մասին։ Ոչ թէ բաց ծովում, եթէ անգամ Երեւանում կամ

Թբիլիսիում լինէր, չէր իմանայ։ Այդպիսի խօսակցութիւնները 37-ին գաղտնածածուկ էին կոչւում։

Աղասի Խանջեանի՝ Կոմիտասի վերադարձը տանտիրոջ ինքնավստահութեամբ արտօնող հեռագիրը Փարիզ

չէր հասել, Բերիայի հայ լրտուները պատճէնը Թբիլիսի հասցրին, սեղանին դրին։

Անդրերկրկոմի համայնավարների կուսակցութեան կենտրոնական կոմիտէի առաջին քարտուղարը սկզբի երկու

տողը կարդաց, վերցրեց լսափողը, Երեւան միացնել տուեց։

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 11

Page 12: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 12

-Աղասի,- ձայնը լսելուն պես բորբոքուեց նա,- ինքնագլուխ էս ինչե՞ր ես

անում։ Ո՞վ է քեզ թոյլ տուել առանց մեզ հետ համաձայնեցնելու

Փարիզից ինչ որ տէրտէր բերել, խորհրդային երկրում թաղել։ Լսո՞ւմ

ես՝ ես կտրականապէս դեմ եմ։ Մենք անիմաստ աղմուկ

բարձրացնելու, ծախսեր անելու հնարաւորութիւն չունենք։

Լսափողը չխկաց։ Չչխկար էլ, Խանջեանն ի՜նչ պիտի ասէր՝ իր

անմիջական վերադասին, Խորհրդային Միութեան համայնավարների

կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամին Ֆրանսիայից

տէրտէր բերելը ինչպէ՞ս արդարացնէր։

Նա, անելանելիութեան մատնուած, պտտւում էր առանձնասենեակում,

ներքեւի ատամնաշարով բեղերի դուրս պրծած ցցունքներն էր

կծոտում, վերջը որոշեց աշխատանքային օրուայ աւարտվին սպասել։

Տուն մտաւ ու նարդի խաղալու պատրուակով կանչել տուեց

Հայաստանի գրողների միութեան վարչութեան առաջին քարտուղար,

Հայաստանի ու Անդրերկրկոմի կենտգործկոմների անդամ Վահրամ

Ալազանին։ Ալազանը վանեցի՝ իր հայրենակցն էր, միշտ նրան

վստահել, ու նա վստահութիւնն արդարացրել էր։

-Վահրամ,- Խանջեանի մտամփոփ ու մտախռով տեսքը Ալազանին, դեռ

բաճկոնը չհանած, զգաստացրեց,- Բերիան իմացել է, որ հաւանութիւն

եմ տուել Կոմիտասի մարմինը Հայաստանում յուղարկաւորելու

ֆրանսահայերի ցանկութեանը, խիստ զայրացել է։ Զանգահարեց,

շշպռեց։ Գիտե՛ս՝ եթէ կամքին դէմ գնամ, ինչեր կ'անի։ Միւս կողմից էլ,

ես ինչքան չլինի կենտկոմի առաջին քարտուղար, Հայաստանի

գլխաւոր դէմքն եմ, մի տեսակ անյարմար է, որ ինքս իմ որոշումից

հրաժարուեմ։ Սփիւռքում հազար բան կը մտածեն, կը խօսեն, կը գրեն։

Խնդրում եմ, քո անունից հեռագիր տուր, հասկացրու, որ փոխադրումը

յետաձգեն։

Ալազանն ուզում էր անմիջապէս առարկել, գոնէ մանրամասներ

պարզել, բայց Խանջեանն այնքան ջղագրգիռ էր, որ խօսել չէր թողնում։

-Վահրամ, մի երկարացրու, գնա շտապ հեռագիրը տուր, որ հանգիստ

քնեմ, եթէ, ի հարկէ, գիշերը տանը պիտի քնեմ։

Նամակատուն։ Կապտականաչ թուղթ։ Սեւ գծեր, որոնց վրայ բառեր

պիտի գրուեն։ Ալազանը գրչածայրը դիտմամբ դանդաղ է թաթախում

թանաքամանի պարունակութեան մէջ, մօտեցնում թղթին, էլի ետ՝ տեղն

է դնում։ Բառերը չեն գրւում։ Ակնոցի ապակիները մշուշուել են։ Հէնց

հանում է, որ սրբի, կապտականչ թղթի տողերը շաղւում, դիմադրում

են։ Ճիշդ են անում։ Ինքն ո՜վ է, որ իր անունից Փարիզ հեռագիր

ուղարկի, Կոմիտասի վերադարձը կանխի։ Հայր Սուրբը աւելի շատ է

Հայաստանինը, քան այս աշխարհում որեւէ մէկը։ Ու Հայաստանն է

իրենը։ Որքան էլ պատրուակներն անիմաստ պտտուեն մտքում,

նախադասութիւն չդառնան, ինքն այնուամենայնիւ իրեն Խանջեանի

առջեւ է պատասխանատու զգում, վերահաս վտանգը կանխել է ուզում։

Լաւ, վատ գրող է, նախասենեակում նկատեց գանգուրներին ցոլացող

քրտինքի կաթիլները, որ ուզում էր աննկատ սրբել։ Ալազանն իր

հայրենակցին, Խորհրդային Հայաստանի թիւ մէկ դէմքին այդքան

խեղճացած չէր տեսել։ Նա չանդրադարձաւ, թէ հետաձգելու

պատճառաբանութիւնը ոնց ձեւակերպեց, բայց երբ տուն հասաւ ու

քիմքի դառնութիւնը դժուարութեամբ կուլ տալով Խանջեանին

Լաւրենտի Բերիա

Վահրամ Ալազան

Page 13: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 13

Հայաստանինը, քան այս աշխարհում որեւէ մէկը։ Ու Հայաստանն է իրենը։ Որքան էլ պատրուակներն անիմաստ

պտտուեն մտքում, նախադասութիւն չդառնան, ինքն այնուամենայնիւ իրեն Խանջեանի առջեւ է

պատասխանատու զգում, վերահաս վտանգը կանխել է ուզում։ Լաւ, վատ գրող է, նախասենեակում նկատեց

գանգուրներին ցոլացող քրտինքի կաթիլները, որ ուզում էր աննկատ սրբել։ Ալազանն իր հայրենակցին,

Խորհրդային Հայաստանի թիւ մէկ դէմքին այդքան խեղճացած չէր տեսել։ Նա չանդրադարձաւ, թէ հետաձգելու

պատճառաբանութիւնը ոնց ձեւակերպեց, բայց երբ տուն հասաւ ու քիմքի դառնութիւնը դժուարութեամբ կուլ

տալով Խանջեանին զեկուցեց, որ յանձնարարութիւնը կատարել է, չկարողացաւ չաւելացնել.

-Մի խօսքով՝ ես իմ կոտրած ձեռքով գրեցի էդ բանը։

Խանջեանը հասկացաւ նրան։

-Շնորհակալ եմ, ախպերս։ Քեզ վատ մի զգայ, գոհ եղիր, որ կեանքս փրկել ես։

Լուսաբացին, գրողների միութեան նախագահը աշխատասենեակ էր մտել, օրուայ լրագրերը աչքի անցկացնել էլ

չէր հասցրել, ցրիչը յայտնուեց, միջազգային հեռագիր յանձնեց։ Կարգ էր՝ անձամբ պիտի ստանար, ստացականը

ստորագրէր։ Չստորագրած, խլեց, բացեց, կարդաց։ Նախորդ օրուայ իր հեռագրի պատասխանն էր.

«Տեղեկացնում ենք, որ «Սինայ» նաւը երեք օր է արդէն ճանապարհին է։ Հինգ օրից Բաթումում կը լինի։ Յետ

դարձնել չենք կարող»։

Ալազանը ստացականն ստորագրել, ցրիչին հետ էր ուղարկել, ու քանի որ աշխատասենեակում մենակ էր,

ուզում էր թեւերը բարձրացնել, պար գալ։ Միտքը փոխեց, մօտեցաւ հեռախօսին, որ Խանջեանին զանգ տայ,

նորից միտքը փոխեց, կապտականաչաւուն, սեւ գծերով թղթիկը բաճկոնի գրպանի դրեց, անմիջապէս զգաց՝

մարմինը ջերմութեամբ լցրեց։ Ուղիղ կենտկոմ գնաց։

Խանջյանը կանխազգում ունէր, տեղում նստել չէր կարողանում։ Հէնց միջանցքի միւս ծայրին տեսաւ, ընդառաջ

նետուեց, խոշոր աչքերը քթթեց.

-Հը՞...

Համ հարցը տուել էր, համ էլ առանց պատասխանի սպասելու, ձեռքից պինդ բռնած, առանձնասենեակ էր

տանում։ Մինչ դուռը ետեւից կողպեց, Ալազանը հեռագիրը հանեց, հարթեց, առաջը դրեց։ Խանջեանը կարդաց,

մի անգամ էլ կարդաց, ոնց որ աչքերին չէր հաւատում, բազկաթոռին յետ ընկաւ, խորը շունչ քաշեց։ Դէմքը

փառաւորուել, շուրթերին ծիծաղ էր ծաղկել.

-Ճիշդը էս էր, սրանից յետոյ ինչ ուզում է թող լինի։ Թէ ինձ մի բան անեն, դու գոնէ կ'իմանաս բուն պատճառը։

Ալազանին ճանապարհելուց յետոյ գրասեղանի առջեւ անցաւ, ի պաշտօնէ պարտաւոր էր, զեկուցագիր գրեց

ընկեր Բերիային. «Ես Ձեր կարգադրութիւնը կատարելու համար ամէն ինչ արեցի, բայց, ցաւում եմ, պարզուեց,

ուշացել էի։ Նաւը Միջերկրական ծովում է, վերադարձնելն անհնար է...»։

-Ի՜նչն է անհնար, էլի էս հայերն ինձ խաբել, իմ գլխի վրայով գործել են ուզում,- զեկուցագիրը մի կողմ շպրտելով

ոռնաց Բերիան, -շո՛ւտ գտէք դրան։

Աղասի Խանջյանին շտապ Թբիլիսի՝ Անդրերկրկոմ կանչեցին։

# # #

Page 14: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 14

Նավարկութեան ութերորդ օրը, Մայիսի 16-ին, առաւօտուայ մուժ-

մշուշում վերջապէս յայտածուեց Բաթումի ուրուանկարը։

Հազար ութ հարիւր ուղեւորներն իսկոյն հագան իրենց

շքազգեստները, Երուանդ Թոլոյեանը՝ Գաւռոշը (երգիծաբան եւ

սիւնակագիր), Երուանդ Քոչարը (գեղանկարիչ եւ քանդակագործ),

Գէորգ Եաղուբեանը (նուագավար եւ երաժշտաբան) թիթեռնիկ

փողկապներ կապեցին։ Յատկապէս նրանց համար՝ պահը

շրջադարձային էր։

Թոլոյեանը, որ Չանղըրիի սպանդից Կոմիտասի պէս փրկուել,

Պոլսում, ապա Փարիզում «Գաւռոշ» երգիծաթերթն էր հրատարակել,

ներգաղթում էր, որպէսզի, ինչպէս յորդորել էր դեսպանատան

պատասխանատուն, Հայրենիքում «Կարմիր Գաւռոշը» տպագրի։

Երուանդ Քոչարը Խորհրդային Հայաստանում տարածական

գեղանկարչութեան առաջին պատկերահանդէսը պիտի բացէր,

ներկայացնէր այն գործերը, որոնք Փարիզում Պիկասոյի հետ էր

ցուցադրել ու լրատուամիջոցների անհամեմատ բարձր

գնահատականին արժանացել։ Նա Հայրենիքում գեղանկարչութեան,

ադրիագործութեան Եւրոպայի գերարդիական ուղղութիւններն էր

արմատաւորելու, միաժամանակ ձեռնարկելու էր իր իսկ հնարած

գունաներկերի արտադրութիւնը։ Գէորգ Եաղուբեանը «Բացառիկ

տաղանդ» վարկանիշով աւարտել էր Փարիզի երաժշտանոցը,

հրաւիրուել էր Հնդկաչին, երկար տարիներ Հանոյի օպերայի

նուագավարը եղել, ի վերջոյ որոշել էր Հայաստանում, իր

հայրենակիցների համար բեմադրել Վերդիի, Լեոնկավալլոյի,

Պուչչինիի, Բելլինիի եւ, ի հարկէ, նաեւ ուսանողական մտերիմի՝

Մասնէի օպերաները, որոնց երաժշտութիւնը անգիր գիտէր։

ադրիագործութեան Եւրոպայի գերարդիական ուղղութիւններն էր արմատաւորելու, միաժամանակ ձեռնարկելու

էր իր իսկ հնարած գունաներկերի արտադրութիւնը։ Գէորգ Եաղուբեանը «Բացառիկ տաղանդ» վարկանիշով

աւարտել էր Փարիզի երաժշտանոցը, հրաւիրուել էր Հնդկաչին, երկար տարիներ Հանոյի օպերայի նուագավարը

եղել, ի վերջոյ որոշել էր Հայաստանում, իր հայրենակիցների համար բեմադրել Վերդիի, Լեոնկավալլոյի,

Պուչչինիի, Բելլինիի եւ, ի հարկէ, նաեւ ուսանողական մտերիմի՝ Մասնէի օպերաները, որոնց երաժշտութիւնը

անգիր գիտէր։

Նոյն ուղեւորութեան միւս մասնակցի՝ Սեղբոս Ակնունու մտածումները նրանցից շատ տարբեր էին։ Իր

սովորութեամբ՝ հայելու առջեւ երկար, դանդաղ սանրում էր մազերը, որ կանխավայելի Կոմիտասին սգի ու

մեծարման շուքով դիմաւորելու մանրամասները, ինչո՞ւ՝ ոչ, աճիւնը հայրենիք հասցնողին վերապահուած

երախտիքի արտայայտութիւնները։ Ջերմանաւը ութօրեայ միալար ճօճընթացից յոգնած ցամաք էր նետւում ու

որքան մօտենում էին նաւահանգստին, Ակնունին համոզւում էր, որ դիմաւորումն իր ակնկալածից,

պատկերացրածից աւելին է լինելու։ Այդպւս էլ եղաւ։ «Սինայը» դեռ չէր կառանել, խարիսխաշղթան ժանգոտ

ճռնչոցով ծով չէր իջեցրել, քարափում թնդաց փողային նուագախումբը, պաստառներ ու դրօշներ ծածանուեցին,

Ստալինի, Բերիայի մեծադիր իւղանկարները հայրենադարձներին բարի գալուստ մաղթեցին։ Ապա

ուսադիրներով ու անուսադիր պաշտոօնյեաներ տախտակամած ելան։

- Պարզ ձեւականութիւն,- ասացին՝ ինքնութեան վկայագրերի ստուգումը ուղեկցեցին քաղաքավարական

արտայայտութիւններով, բարիեկաքի ընդհանուր մաղթանքներով։

«Բաթում-Երեւան՝ Խորհրդային Հայաստան» («Խորհրդայինը» կարմիր ջրաներկով ընդգծուած) ուղեբեռը

նկատելով՝ ամենաշատ աստղեր ունեցող զինուորականը երկարաճտքի կրունկով զգոյշ խփեց կողեզրին։

Երուանդ Քոչար

Page 15: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 15

- Էս ի՞նչ է։

- Հայր Կոմիտասի մարմինը,- յուղարկաւորի պարտականութիւններին անցաւ Սեղբոսը։

Բարձրաստիճան զինուորականը գունատուեց, ասես Սեղբոսը համայնավարական երկիրը կործանելու համար

գերհզոօր հրթիռ էր բերել դրամատիրական Ֆրանսիայից։ Վախից մի պահ խօսելն էլ մոռացավ, լեզուն փաթ

ընկաւ։

- Ո՞վ է թոյլ տուել։

Նրա ենթականներն իսկոյն վտանգն զգացին, մի ակնթարթում ձեռքները ատրճանակների պատեաններին

տարան, շրջապատեցին դագաղը։

- Հանգուցեալի վերջին ցանկութիւնն էր,- Սեղբոսի ընկրկումը նկատելով իրավիճակը մեղմել փորձեցին

Երուանդ Թոլոյեանը՝ Գաւռոշը (երգիծաբան եւ սիւնակագիր), Երուանդ Քոչարը (գեղանկարիչ եւ

քանդակագործ), Լեւոն Յարութը (դերասան), Գէորգ Եաղուբեանը (նուագավար եւ երաժշտաբան)... ինչպէս նաեւ

գիւղատնտես Անդրէն, որ Շուէյցարիայից էր ներգաղթում՝ Արարատեան դաշտավայրի խաղողի

բերքատվուությունը բարձրացնելու համար։

Շատ աստղեր ունեցող զինուորականը աւելի սփրթնեց, նայեց նրանց ու բռունցքները պրկեց՝ հաստատ

մէկնումէկին ուզում էր խեղդամահ անել, բայց չէր կողնորոշւում ում։

-Բա ձեզ հեռագիր չտուեցի՞ն, չզգուշացրին, որ մենք այսպիսի հանգուցեալներ յուղարկաւորելու ցանկութիւն

չունենք։

Նաւապետը երեւի այնքան էր ծովի նայել, որ աչքերը ծովաջրի գոյն էին ստացել։ Թերեւս այդ պատճառով՝ դէմքի

արտայայտութիւնը միամիտ, անմեղ էր։ Առաւել եւս, որ խորհրդային պետանվտանգութեան ծառայութիւններից

որեւէ կախում չունէր։ Հարկ համարեց միջամտել.

-Ճիշդ է, այդպիսի բովանդակութեամբ ռադիօգիր ես էլ եմ ստացել, բայց նաւը երեք օր է արդէն բաց ծովում էր։

Հազար ութ հարիւր ուղեւորի չէի կարող ետ՝ Ֆրանսիա տանել։ Բացի դրանից՝ ռադիօգիրն անստորագիր էր, ինձ

համար պարզ չեղաւ, թէ ո՞վ է ինձ նման կարգադրութիւն արել։

Բարձրաստիճան զինուորականը բռունցքները բացեց, տեղում ձիգ ձգուեց ու, ինչպէս դեսպանութեան կցորդը

Փարիզում, ցուցամատը եօթերորդ երկինք մեկնեց։

Երուանդ Քոչարը, Երուանդ Թոլոյեանը, գիւղատնտես Անդրէն սսկուեցին։

- Հիմա ի՞նչ պիտի անեմ,- մենակ մնաց Ակնունին։

- Ինչ ուզում էք արէք, միայն շուտ արէք։ Ուզում էք ծովը թափէք, ուզում էք որտեղից բերել եք, այնտեղ էլ տարէք։

- Կը տանեմ,- այդ պահին Ակնունու աչքերին զինուորականի խոշոր աստղերը չէին երեւում։ Ասենք

խորհրդային աստղերից բան էլ չէր հասկանում։

Զինուորականները, հայրենադարձներն իջան, Կոմիտասին, Ակնունուն թողեցին։

Page 16: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 16

-Ընկեր Խանջեանին յայտնեցէք, ընկեր Խանջեանին տեղեկացրէք,-

նաւացռուկում մենակ մնալով հեռացող հայրենակիցներին խնդրում,

աղերսում էր Ակնունին։

Ֆրանսահայ հայրենադարձները, դեռեւս Բաթումից, չորս օր

անընդհատ հեռագրում, զանգահարում, Աղասի Խանջեանին չէին

գտնում։ Նա Երեւանում չէր։ Թէ որտե՞ղ էր՝ չէին ասում։

Ակնունին առանձին նաւախուց ունէր, բայց անջրանցիկ թիկնոցը

վերցրեց (լաւ է՝ հետը բերել էր), տախտակամած իջաւ, ապահովութեան

համար Կոմիտասի մօտ տեղաւորուեց։ Գիշերները, Բաթումի յորդ,

վարար անձրեւի տակ թիկնոցը հանգուցեալի ու իր գլխին էր քաշում,

քնում։ Նաւապետը միշտ զբաղուած էր լինում, միշտ արագ-արագ էր

գնում-գալիս կողքից, մի անգամ յամենայն դէպս կանգ առաւ,

յուսադրեց.

-Էդքան մի տխրիր, բախտդ բերեց, որ չթողեցին ցած իջնես։ Այստեղ դու

ֆրանսիական տարածքում ես։

- Որ ցած իջնէի, ի՞նչ պիտի անէին։

Նաւապետը բազմիմաստ սուլեց, թողեց գնաց։

Հեղինակը համապատասխան տեղում գրել է, թէ ինչ տեղի ունեցաւ,

երբ երիտթուրքերը համոզուեցին, որ Չանղըրիի սպանդանոցում

անգամ Կոմիտասին վերացնել չեն կարողանալու։ Երկու շաբաթ էլ

չանցած յետ՝ Պոլիս բերել տուին։ Այն, որ Կոմիտասը այդ ընթացքում

մտագարուել էր, չգիտէին։ Եթէ իմանային, շատ կը զարմանային,

որովհետեւ պատճառը չէին հասկանայ։

Նաւապետը բազմիմաստ սուլեց, թողեց գնաց։

Հեղինակը համապատասխան տեղում գրել է, թէ ինչ տեղի ունեցաւ,

երբ երիտթուրքերը համոզուեցին, որ Չանղըրիի սպանդանոցում

անգամ Կոմիտասին վերացնել չեն կարողանալու։ Երկու շաբաթ էլ

չանցած յետ՝ Պոլիս բերել տուին։ Այն, որ Կոմիտասը այդ ընթացքում

մտագարուել էր, չգիտէին։ Եթէ իմանային, շատ կը զարմանային,

որովհետեւ պատճառը չէին հասկանայ։

Համայնավարներն էլ երիտթուրքերի պէս վարուեցին։ Հէնց գլխի

ընկան, որ Բաթումում անտէր մնացած դիակից ազատում չունեն,

մարդասէր, երաժշտասէր, անգամ կրօնասէր դարձան։

ադրիագործութեան Եւրոպայի գերարդիական ուղղութիւններն էր

արմատաւորելու, միաժամանակ ձեռնարկելու էր իր իսկ հնարած

գունաներկերի արտադրութիւնը։ Գէորգ Եաղուբեանը «Բացառիկ

տաղանդ» վարկանիշով աւարտել էր Փարիզի երաժշտանոցը,

հրաւիրուել էր Հնդկաչին, երկար տարիներ Հանոյի օպերայի

նուագավարը եղել, ի վերջոյ որոշել էր Հայաստանում, իր

հայրենակիցների համար բեմադրել Վերդիի, Լեոնկավալլոյի,

Պուչչինիի, Բելլինիի եւ, ի հարկէ, նաեւ ուսանողական մտերիմի՝

Մասնէի օպերաները, որոնց երաժշտութիւնը անգիր գիտէր։

Նաւապետը բազմիմաստ սուլեց, թողեց գնաց։

Հեղինակը համապատասխան տեղում գրել է, թէ ինչ տեղի ունեցաւ, երբ երիտթուրքերը համոզուեցին, որ

Չանղըրիի սպանդանոցում անգամ Կոմիտասին վերացնել չեն կարողանալու։ Երկու շաբաթ էլ չանցած յետ՝ Պոլիս

բերել տուին։ Այն, որ Կոմիտասը այդ ընթացքում մտագարուել էր, չգիտէին։ Եթէ իմանային, շատ կը զարմանային,

որովհետեւ պատճառը չէին հասկանայ։

Համայնավարներն էլ երիտթուրքերի պէս վարուեցին։ Հէնց գլխի ընկան, որ Բաթումում անտէր մնացած դիակից

ազատում չունեն, մարդասէր, երաժշտասէր, անգամ կրօնասէր դարձան։

Վեց օր տեղատարափի տակ թողնելուց յետոյ դագաղը տախտակատուփից հանեցին, յատուկ վագոնում

տեղաւորեցին։ Աջարիայից մինչեւ Հայաստան՝ վագոնի ամբողջ երկայնքով, հնարաւոր ամենախոշոր գրերով

փռփռում էր Կոմիտասի անունը, ինչպէս նաեւ Կոստան Զարեանի բանաստեղծութեան «Բարի ճանապարհ եւ բարի

վերադարձ, վարդապետ» տողերը։ Սեղբոսը, ում տեսնել չէին ուզում, նման պարտադրուած յուղարկաւորութեան

միակ մեղաւորն էին համարում, վերջին պահին գնացքի ընդհանուր վագոնը խցկվեց, հարբած վրացիների

կերուխումի աղմուկով ճամբորդեց։

Բարեբախտաբար Հայաստանը ճիշդ եւ ճիշդ այնպիսին էր, ինչպիսին Չանղըրը աքսորուելուց առաջ բազմիցս

նկարագրել էր հայրը։ Արարատը, դեռեւս Երեւան չհասած, գնացքի պատուհանից յայտնուեց։ Սեղբոսը իջաւ

կառամատոյցում, մայր լեռանը շրջուելով խաչակնքեց, կռացաւ, հայրենի հողը համբուրեց, ճակատին, աչքերին

քսեց, բայց հէնց դիատար վագոնին հասաւ, հայրենիքի հմայքը մոռացաւ։ Դագաղը չկար։ Տարել էին։ Ո՞ւր։ Ոչ ոք

չգիտէր։ Կամ չէին ասում։

Կոստան Զարեան

Page 17: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 17

Առաւօտեան վաղ աչքերը հիւրանոցում բացեց ու իրեն, միայն իրեն նախատեց Փարիզից Երեւան հասցնելու,

Երեւանում Կոմիտասի աճիւնը կորցնելու համար։ Առանց նախաճաշելու աստիճաններով արագ առաջին յարկ՝

սպասասրահ իջաւ։ Մշեցու պէս բեղերը քունքերին հասցրած բարապանն էր միայն արթուն։

-Հայր Կոմիտասին վերաբերեալ տեղեկութիւն ունէ՞ք։ Երեկ...

Բարապանը իրօք մշեցի էր, մինչեւ վերջ չլսեց, չոր ընդհատեց.

-Թերթ կարդա։

Ու ցոյց տուեց աթոռին կիսաբաց փռած «Խորհրդային Հայաստանը»։ Սեղբոսը վերցրեց, ետ՝ համար բարձրացաւ։

Օրուայ թիւն էր, ծայրէծայր աչքի անցկացրեց ու վերջապէս, չորրորդ էջի անկիւնում, երկու

յայտարարութիւնների արանքում մանր տառերով մահազդը գտաւ. «Ժողկոմխորհին կից Արուեստի

վարչութիւնը յայտնում է, որ երաժշտագէտ Կոմիտասի աճիւնը այս ամսի 27-ին հասաւ Երեւան եւ փոխադրուեց

կուլտուրայի տուն։

Թաղումը տեղի կ'ունենայ այսօր։

Կուլտուրայի տան մուտքը ազատ է հասարակութեան համար ժամը 11-ից 4-ը»։

Չէ, անհնար էր, հայրենիքն այդքան զբաղուած չէր կարող լինել։ Կոմիտասի դագաղը նախորդ օրը, ուշ

երեկոյեան էր գնացքը Երեւան հասցրել, գիշերուայ ո՞ր ժամին, ովքե՞ր էին նման փութկոտութեամբ նիստ

գումարել, որոշել իսկոյն հողին յանձնել, յուղարկաւորութեան ծանուցումը նոյն օրուայ պաշտօնաթերթում

հրապարակել։

Տասնմէկն անցել էր, մտմտալու ժամանակը չէր։ Սեղբոսը լրագիրը բարապանին վերադարձրեց, քանի որ

առայժմ Երեւանի իր միակ ծանոօթն էր, հետաքրքրուեց.

-Հայրենակից, որտե՞ղ է ձեր մշակոյթի տունը։

-Շատ էս հարցեր տալիս,- մշեցին բարապանի տարազով էր, արտասահմանցի հայի հետ խօսելու ցանկութիւն

բնաւ չունէր,- տե՛ս բոլորը ուր են գնում, յետեւներից գնա։

Սեղբոսը փողոց ելաւ ու իսկոյն ընկղմվեց ժողովրդի յորձանքի մէջ, որ գետի պէս Աբովեանով իջնում,

Կուլտուրայի տան առաջ ծովանում էր։ Արդէն նշանակութիւն չունէր, որ դագաղն ինքն էր բերել, բոլորի պէս մի

հայ էր, Կուլտուրայի տան առաջ կանգ առաւ։ Սպասեց։ Սրահից Կոմիտասի մեղեդիներն էին հնչում, ու Սեղբոսը

առաջին անգամ լալ էր ուզում։ Ուրախութիւնից։ Վերջապէս հասել էր նպատակին։ Ինքը՝ հէչ, վարդապետն էր

նպատակին հասել։ Հերթը մօտեցաւ, սրահ մտաւ։ Դեռեւս Փարիզից ծանօթ՝ ընկուզէ դագաղը դրել էին

մահաբեմին, սգեպսակներով շրջապատել։ Հայրենահայերը, այդքան շատ հայ Սեղբոսն առաջին անգամ էր

տեսնում, գլխահակ անցնում էին սրահով, դագաղի մօտ կանգ էին առնում, որ ապակէ փոքրիկ պատուհանի

միջից մի պահ գոնէ դէմքը տեսնեն։ Ինքն էլ դագաղին հասաւ, ինչ անելը չիմացաւ։ Այդ պահին էլ նկատեց Եղիշէ

Չարենցին, ում լուսանկարը յաճախ էր յայտնւում Փարիզի հայկական թերթերում։ Բանաստեղծին գլխահակ

կանգնելը չգոհացրաց, կռացաւ, ապակու վրայից համբուրեց Կոմիտասի ճակատը։ Ու տեղնուտեղը արիւնը

երակներում ասես ցամաքեց, դէմքը մթնեց։

Page 18: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 18

-Սրիկաներ,- շրթունքների արանքից մռլտում էր նա, - մեռելից ի՞նչ էք

ուզում, մեռելին ինչի՞ հանգիստ չէք թողնում։

Ձեռքը թափ տուեց, գնաց։

Սեղբոսը բանաստեղծի կոպիտ յիշոցից նախ ոչինչ չհասկացավ, յետոյ

հայեացքը աւելի ուշադիր դագաղին յառեց, այլայլուեց։ Մատներով

շօշափեց, որովհետեւ չկարողացաւ տեսածին հաւատալ։ Ընկուզէ,

դրուագանախշ կափարիչը խախտուած, կնքամոմը տեղ-տեղ քերուած

էր։ Անգամ բութակներն ու երիթներն էին տեղաշարժուած։ Ուրեմն

ճիշդ էին գիշերը հիւրանոցի ճաշասրահում մշուշի պէս պտտվող

շշուկները, որ պետանվտանգութեան գործակալները, նախքան

մահաբեմում տեղաւորելը, Կոմիտասի դագաղը բացել են,

հագուստները, անգամ գրպանները խուզարկել։

Մահից յետոյ էլ ահն ու սարսափը հանգիստ չէին թողել, մարմինը

չարչրկել էր։

-Քելէ, քելէ, քելքիդ մեռնեմ,- երգում էր Հայկանոյշ Դանիէլեանը։

# # #

Վերջապէս Սեղբոս Ակնունուն հայրենիքում նկատեցին։

Ամենաանպատեհ պահին։ Քաղաքային գերեզմանատանը Կոմիտասի

խոնաւ շիրմաթմբից մի բուռ հող էր վերցրել, որ Փարիզ հասցնի, մեծղի

թխկենու տակ քաշուած հայեացքով ընկեր Աղասի Խանջեանին,

Վեհափառ Հայրապետին էր որոնում, չէր գտնում, մէկ էլ երկու հոգի

մօտեցան, խիստ բարեկիրթ թեւը մտան։

- Մենք ուզում ենք ձեզ հետ զրուցել,- ասացին։

- Խնդրեմ,- պատրաստակամ ձայնեց Ակնունին ու նոյնիսկ

ուրախացաւ, որ յուղարկաւորութիւնից յետոյ գոնէ ուշադրութեան

արժանացաւ։

Նրան ինքնաշարժ նստեցրին, մի շէնք առաջնորդեցին, որի մուտքի

մօտ, ներսի կողմում, զինուած ժամապահ կար։

Մենախցի նմանուող սենեակում յայտնուելուց յետոյ, մանաւանդ, երբ

ետեւից սողնակի խզխզոց լսեց, Ակնունին հասկացաւ, որ

ձերբակալուած է։ Շատ չանցած՝ քննիչի մօտ առաջնորդեցին։

Պետանվտանգութեան պաշտօնեան բացատրեց, որ ինքը կապիտան

Պօղոսեանն է, բայց Սեղբոսը, հարցերին պատասխանելիս,

«քաղաքացի քննիչ» պիտի ասի։ Ակնունին հպանցիկ հայեացք նետեց

նրա շեղ աչքերին, փառակալած ակնաբիբերին, դէմքին ծեփուած

ռունգերին ու դառնութեամբ մտածեց, որ թաթար-մոնղոլական լուծը

հայրենահայերի արեան բաղադրութեան մէջ իր կարմիր ու ճերմակ

գնդիկները յամենայն դէպս թողել է։

Եղիշէ Չարենց

Հայկանոյշ Դանիէլեան

Page 19: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 19

Արտաքուստ կապիտան Պօղոսեանը երիտասարդի դրսերեւոյթ ունէր, բայց ճիշդ եւ ճիշդ այնպիսի դեղնագորշ

զինուորական բաճկոն էր հագել, որ պատերազմի ու խաղաղութեան, ուրախութեան ու յուղարկաւորութեան

օրերին Ստալինն էր հագնում։ Սեղբոսի հայեացքը գրասեղանի այս ու այն անկիւնում նոյն ծխամորճն էլ

փնտռեց, չնկատեց։

Քննիչը, խիստ բարեացակամ, ճիշդ դիմացը նրան տեղ տուեց, մի տրցակ թուղթ, գրիչ վերցրեց, գործնական

հարցրեց.

- Անուն, ազգանուն, հայրանուն...

- Ծննդեան թիւը, տեղը...

- Հիմնական բնակավայրը...

- Մասնագիտութիւնը...

- Ընտանեկան դրութիւնը...

-Կուսակցականութիւնը...

Կապիտան Պօղոսեանը հարցեր տուեց նաեւ Սեղբոսի՝ Ակնում թաղուած պապերի ու տատերի,

Վասպուրականից գաղթած նախնիների, Ճանիկ գիւղի իրենց գերդաստանի անուանադրի մասին, բայց

Սենեքերիմ արքային չհասաւ։

Ըստ երեւոյթին յոգնել էր։ Գրած թղթերը խնամքով թղթապանակի մէջ դասաւորեց, թղթապանակի վրայ մեծ-մեծ

տառերով Սեղբոս Ակնունի անուն-ազգանունը գրեց (ռուսերէն), հսկիչին կարգադրեց կասկածեալին, ինքն

այդպէս կոչեց, խուց տանել։

Կէս գիշերին նորից կանչեց։ Բացեց ծանօթ թղթապանակը, գրած թղթերը առջեւը քաշեց, մատները տողերի

վրայով սահեցնելով, հարցրեց.

- Անուն, ազգանուն, հայրանուն...

- Ծննդեան թիւը, տեղը...

- Ես այդ հարցերին արդէն պատասխանել եմ,- փորձեց յիշեցնել Սեղբոսը։

Կապիտանը երեւի չլսեց նրան։ Միօրինակ ու միապաղաղ շարունակեց.

- Հիմնական բնակավայրը...

- Մասնագիտութիւնը...

Երբ հօր, մօր, քոյրերի տուեալներն էր հաղորդում, Սեղբոսը թերեւս իր հայ լինելը յիշեցնելու, քննիչի հետ

արիւնակցական մտերմութիւն ստեղծելու համար յաւելեց, որ նրանց թուրքերն են սպաննել։ Սպաննել մեղմ եմ

ասում՝ կառափնատել են։

Քննիչը նորից գլուխը չբարձրացրեց, նորից ձեւացրեց, թե չի լսում, շարունակեց՝

- Ընտանեկան դրութիւնը...

-Կուսակցականութիւնը...

Page 20: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 20

Քննիչը նորից գլուխը չբարձրացրեց, նորից ձեւացրեց, թե չի լսում, շարունակեց՝

- Ընտանեկան դրութիւնը...

-Կուսակցականութիւնը...

Մէկ շաբաթ անընդհատ, օրուայ ամենատարբեր՝ ամենաանսպասելի ժամերին հարցաքննելուց յետոյ

կապիտան Պօղոսեանը վերջապէս (առաջին անգամ) աչքերը Սեղբոսի աչքերին սեւեռեց, հարցրեց.

-Դուք ընդունո՞ւմ էք ձեր յանցանքը։

-Ի՞նչ յանցանք,- տարակուսեց Ակնունին։

- Չէ՞ք հասկանում։ Դուք չէք ենթարկուել խորհրդային իշխանութեան որոշմանը, չնայած յատուկ հրահանգին,

արգելուած ապրանք էք երկիր բերել։

«Արգելուած ապրանք» ասելով հաւանաբար Կոմիտասի զմռսուած մարմինը նկատի ունէր։

- Ես այդ մասին մասին Բաթումում, հսկիչ-զինուորականներից եմ իմացել։

- Շատ հնարաւոր է, ուրեմն դուք ձեր միամտութեան ու անտեղեակութեան զոհն էք։ Յիշեցէք՝ ո՞վ է խորհրդային

վարչակարգի դէմ սադրանք հրահրել, ձեզ յանձնարարել Կոմիտասի դիակը ապօրինի երկիր մտցնել։

Ակնունին լռեց։ Փորձում էր հասկանալ, թէ ինչո՞ւ է մի տարի առաջ մահացած հոգեգարի մարմինը այդպէս

անհանգստացնում Հայաստանի ներքին գործերի ժողկոմատին, չէր հասկանում։

- Ոչ ոք էլ չի յանձնարարել,- յամենայն դէպս զգուշացաւ ու զգաստացաւ,- յուղարկաւոր յանձնախումբն է որոշել։

- Ովքե՞ր են յանձնախմբի անդամները։

- Մէկը, օրինակ, ես։

- Միւսնե՞րը։

- Ի՜նչ իմանամ։ Ես միւսների հետ անձնական մտերմութիւն չեմ ունեցել, նիստերի ընթացքում եմ շփուել։

- Դժուար է հաւատալ, որ դուք ձեր գործընկերներին չեք ճանաչում։ Թոյլ տուէք կարծել, որ այս պահին անուն-

ազգանուններն էք մոռացել։ Ոչինչ, ես չեմ շտապում, մենք, առաջիկայ օրերին աւելի յաճախակի կը

հանդիպենք, կը զրուցենք, մինչեւ բոլորին մէկ առ մէկ յիշէք։

Ուրեմն առաջիկայ օրերն էլ էր նա այս արգելավայրում անցկացնելու։ Բայց ինչի՞ համար։ Հարցաքննութիւնները,

որ կապիտանը «զրոյց» էր կոչում, շարունակուեցին եւս մի շաբաթ։ Կամ մի ամիս։ Մի տարի։ Սեղբոս Ակնունին

ի վերջոյ կորցրեց ժամանակի հաշուարկը, որովհետեւ արտաքին հաղորդակցութեան բոլոր

հնարաւորութիւններից զրկուած էր։

Մի շաբաթ, մի ամիս կամ մի տարի յետոյ հերթական հարցաքննութեան ժամանակ նա խնդրեց քննիչին.

- Նկատի ունեցէք՝ իմ այսքան երկարող, անհասկանալի բացակայութիւնը կը մտահոգի ընտանիքիս։ Կարո՞ղ եմ

հեռագրել, յայտնել, թէ որտեղ եմ։

Ըստ երեւոյթին քննիչին թուաց, թէ վճռական պահը հասել է։

- Ես ձեզ հասկանում եմ, ես էլ ամուսին ու հայր եմ, - սրտցաւ հաւատացրեց նա,- եթէ դուք ձեր կնոջը,

երեխաներին իսկապէս կարօտել էք, կ'աշխատեմ օգնել, որ հնարաւորին չափ շուտ տուն վերադառնաք։ Մի

պայմանով միայն։

- Ի՞նչ պայման։

Page 21: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 21

- Նկատի ունեցէք՝ իմ այսքան երկարող, անհասկանալի բացակայութիւնը կը մտահոգի ընտանիքիս։ Կարո՞ղ եմ

հեռագրել, յայտնել, թէ որտեղ եմ։

Ըստ երեւոյթին քննիչին թուաց, թէ վճռական պահը հասել է։

- Ես ձեզ հասկանում եմ, ես էլ ամուսին ու հայր եմ, - սրտցաւ հաւատացրեց նա,- եթէ դուք ձեր կնոջը,

երեխաներին իսկապէս կարօտել էք, կ'աշխատեմ օգնել, որ հնարաւորին չափ շուտ տուն վերադառնաք։ Մի

պայմանով միայն։

- Ի՞նչ պայման։

Կապիտան Պօղոսեանը ոտքի ելաւ, ձեռքը մտերմաբար, այո՛, մտերմաբար Ակնունու ուսին դրեց.

-Մենք մի ամիս է արդէն գրեթէ ամէն օր զրուցել ենք, եւ ես համոզուել եմ, որ դուք ազնիւ, նուիրեալ հայրենասէր

էք։ Ուզում եմ, որ Ֆրանսիա վերադառնալուց յետոյ էլ նոյն կերպ շարունակէք, ամէն օր, ամեն ժամ հայրենիքին

օգտակար լինէք։

-Այսի՞նքն,- Ակնունու ուսին դրուած ձեռքը հետզհետէ ծանրանում էր։

-Բացայայտէք Խորհրդային Հայաստանի թշնամիներին ու հակահայաստանեան քարոզչութեամբ

զբաղուողներին, անունները պարբերաբար Փարիզի խորհրդային դեսպանատուն հաղորդէք։ Մենք ձեզ համար

ամէն հնարաւորութիւն կը ստեղծենք, նոյնիսկ վճարել կարող ենք։

Քննիչը գրասեղանին մօտեցաւ, Ակնունու թղթապանակից երկու մեքենագրուած էջ հանեց։

-Եթէ համաձայն էք, իսկ ես վստահ եմ, որ համաձայն էք, մանաւանդ որ ձեր հարազատներին կարօտել էք,

ստորագրէք, ահա՛, այս պարտաւորագիրը, ու կապիտանի ուսադիրներովս եմ երդւում, ինքնաթիռով հէնց այսօր

երեկոյեան Մոսկուայում, իսկ վաղը՝ Փարիզում, տանը կը լինէք։

Ակնունին նոր գլխի ընկաւ, թէ ինչ էր ուզում հասկացնել իրեն չորսաստղանի քննիչը այսքան երկար ժամանակ,

որ ինքը ոչ մի կերպ չէր հասկանում։

-Ստորագրէք,- գրիչը պարզելով շարունակում էր խրախուսական ժպտալ նա,- կը տեսնէք, ամէն ինչ լաւ կը լինի։

Ուրեմն ներքին գործերի ժողկոմի այս ջահելը Ակնունու ստորութեան վրաե այնքան վստահ է եղել, որ նախօրօք

պարտաւորագիրը պատրաստել, մեքենագրել է տուել։

Ստորագրիր Սեղբոս Ակնունի՝ դու Հայաստան էիր եկել ոչ թէ Կոմիտասին վերջին հանգրուան հասցնելու, այլ

լրտես, դաւաճան, մատնիչ օծուելու համար։ Ստորագրիր, դրա համար մայրդ, մանկամարդ քոյրերդ պղծուեցին

ու խողխողուեցին, հօրդ ոսկորները Չանղըրիի աւազներով խարկուեցին։

Միայն նրանք չէ, այդ պահին ինչքան իրեն ծանօթ ու անծանօթ Ակնունիներ կային, Մեծ ու Փոքր Հայքից,

որտեղից ասես փութացին, տոհմական պատուասիրութեամբ ձեռքն առաջ մղեցին, ու ինքն էլ լաւ չտեսաւ՝

գրասեղանի վրայից Լենինի՞, թւ՞ Ստալինի արձանիկը խլեց, քննիչի դէմքին շպրտեց։ Իր կամ քննիչի բախտից էր՝

չդիպաւ։ Վերջինս աչքն անգամ չթարթեց.

- Մահապատիժ,- որոտաց։

Սեղբոսին պատժախուց նետեցին ու նրա մասին մոռացան...

Մի օր կապիտան Պօղոսեանը ծառայութեան պետին զեկուցագրեր էր տարել ստորագրելու, ոնց եղաւ յիշեց,

խորհուրդ հարցրեց։

-Ֆրանսահային ի՞նչ անեմ։

-Ո՞ր մէկին։

Page 22: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 22

- Քաղաքացի Ակնունի,- դատաւորը չբարեհաճեց էլ նայել նրան, ում դատում էր,- մենք ձեր նկատմամբ

մարդկայնօրէն էինք տրամադրուած, անգամ ուզում էինք ազատ արձակել, Ֆրանսիա վերադառնալու

հնարաւորութիւն ընձեռել, բայց դուք ձեր վարքով ձեզ ծանր վիճակի մէջ դրիք։ Ձեր այդ արարքը մահապատժի է

արժանի, բայց ատեանը հաշուի առնելով մեր քաղաքացին չլինելը, սահմանադրական օրէնքները չիմանալը,

ձեր հանդէպ ներողամիտ է գտնուել, գնդակահարութիւնը տասը տարուայ աքսորով է փոխարինել։ Դուք ձեր

պատիժը կրելու էք Ծայր Հիւսիսում։ Խնդրում եմ ստորագրէք, որ դատավճիռը ձեզ յայտնել ենք ու չէք

բողոքարկել։

Ակնունին ստորագրեց դատաւորի ցոյց տուած բոլոր էջերի տակն ու թեթեւացած բանտախուց վերադարձաւ։

Նա չգիտէր, թէ Ծայր Հիւսիսը որտեղ է, բայց խիղճը հանգիստ էր՝ ինքն ուրեմն իսկապէս արդար է, հայրենիքի,

որեւէ հայի հանդէպ չի մեղանչել։ Բանտային կէս ժամանոց քայլաշրջանների ժամանակ հայաստանցի

կալանաւորներն իրար մէջ խօսում էին, որ ներքին գործերի ժողկոմատի ատեանը տասը տարով միայն անմեղ

մարդկանց է դատապարտում։ Ամենաչնչին հանցանքի դէպքում հէնց բանտի ներսում գնդակահարում կամ

քսան-քսանհինգ տարով են աքսորում։

Տասը տարին ինչ էր որ։

Կոմիտասի համար հօրը գլխատել էին։

Երեւան, Հայաստանի Հանրապետութիւն

-Ֆրանսահային ի՞նչ անեմ։

-Ո՞ր մէկին։

-Էն որ Կոմիտասին էր բերել։ Միտդ չի՞՝

վերեւից յանձնարարել էին, որ նախքան յետ՝

Փարիզ ուղարկելը, վախեցնենք, մեր

գործակալը դարձնենք։ Մի ամիս համոզեցի,

վերջը արձանիկը գլխովս տուեց։

-Ինձ ինչի՞ ես հարցնում։ Յօդուածը կպցրու,

թող դատեն։

-Ախր սպառնացել եմ, որ գնդակահարելու

ենք։ Պատժախցում նստած էսքան

ժամանակ մահուանն է սպասում։

-Գնդակահարելը նրա համար փրկութիւն է,

Առաջնորդի արձանը փշրելու համար թող

էնպիսի տեղ քշեն, որ մղկտալով մեռնի։

- Լաւ ասիր։

Յաջորդ օրը նրան ներքին բանտի ատեանը

հրաւիրեցին։ Խօսել թոյլ չտուին։

www.facebook.com/RAGmamoul

Կոմիտաս վարդապետի դամբանը, Երեւան

Page 23: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

ԹՄՄ ԵՒ ՌԱԿ ՄԻԱՑԵԱԼ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՅՑ՝ ԼԻԲԱՆԱՆԻ ՄՕՏ ՀՀ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

Երէկ Երկուշաբթի 10 Մարտ 2014-ի առաւօտեան ժամը 10:00ին, Թէքէեան Մշակութային Միութեան

Հիմնադիրներու Մարմնի եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային նորընտիր

Վարչութեան ներկայացուցիչները այցելեցին Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան

դեսպանատուն:

Երեքշաբթի, 11 Մարտ 2014 9րդ Տարի, Թիւ 42 էջ 23

ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՌԱԿ – ԹՄՄ Պէյրութ, Լիբանան 9րդ Տարի, Թիւ 42 էջ 23

ԹՄՄ Հիմնադիրներու Մարմինի պատուիրակութեան մաս կազմեցին ընկերներ՝ Յակոբ Գասարճեան (ատենապետ),

Էտի Պահատրեան (փոխ-ատենապետ), Արտաւազդ Մելքիսէթեան (ատենադպիր), Արտեմ Պիւլպիւլեան

(գանձապահ) եւ Վահագն Քիրիշճեան (խորհրդական) իսկ ՌԱԿ-ի պատուիրակութեան մաս կազմեցին ընկերներ՝

Միքայէլ Վայէճեան (ատենապետ), Սեւակ Յակոբեան (ատենադպիր) եւ Մասիս Լէփէճեան (խորհրդական):

ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի միացեալ պատուիրակութիւնները ընդունուեցան Հայաստանի Հանրապետութեան Լիազօր եւ

արտակարգ դեսպան Պրն Աշոտ Քոչարեանի կողմէ: Հանդիպման մաս կազմեց դեսպանատան առաջին

քարտուղար Պրն. Վարդան Ադամեան:

Շուրջ մէկ ժամ տեւող մտերմիկ հանդիպման ընթացքին արծարծուեցան Հայաստանն ու Լիբանանահայութիւնը

յուզող հարցեր: Հանդիպման ընթացքին խօսուեցաւ ՌԱԿ-ի եւ ԹՄՄ-ի Հայաստանի Հանրապետութեան հետ

ունեցած պատմական ամուր կապերը աւելի եւս զարգացնելու միջոցներուն մասին: Ընկ. Յակոբ Գասարճեան

հանգամանօրէն խօսեցաւ զոյգ կազմակերպութեանց նորակազմ դիւանին ու նորընտիր վարչութեան միասնական

անքակտելի գործունէութեամբ մը ՌԱԿ-ի եւ ԹՄՄ-ի Լիբանանի ընտանիքներուն աւելի եւս զարգացման եւ

վերելքին առնչուող ծրագիրներուն մասին: Լիբանանի մէջ Ժողովականները անդրադարձան նաեւ Հայոց

Ցեղասպանութեան 100 Ամեակի ոգեկոչման հետ առնչուող մանրամասնութիւններուն:

Հանդիպման աւարտին մեծարգոյ Պրն. Դեսպանը շնորհաւորեց ԹՄՄ Հիմնադիրներու Մարմնի նորակազմ դիւանն

ու ՌԱԿ-ի Լիբանանի Շրջանային նորընտիր Վարչութիւնը յաջողութիւն մաղթելով ՌԱԿ-ի եւ ԹՄՄ-ի ազգանուէր

գործունէութեանց:

ԹՄՄ ԵՒ ՌԱԿ ՄԻԱՑԵԱԼ ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ

Page 24: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

We are glad to inform you that RAG MAMOUL will have a “Letter to the Editor” section, where on every Monday we will publish your letters and opinions. Your letter should preferably refer to an article that has appeared within the last seven days, and must include the writer's full name, address and phone numbers. Letters may be edited and shortened for space.

Send a Letter to the Editor to: [email protected]

Սիրելի ընթերցող,

ՌԱԿ ՄԱՄՈՒԼԻ խմբագրութիւնը հաճոյքը ունի ձեզ

տեղեկացնելու, թէ այսուհետեւ ամէն Երկուշաբթի օրուայ թիւով

մենք պիտի հրատարակենք խմբագրութեանս ուղղուած ձեր

նամակները:

Ձեր նամակը կամ կարծիքը նախնըտրաբար պէտք է վերաբերի

վերջին 7 օրերուն ընթացքին մեր հրատարակած մէկ յօդուածին:

Պէտք է նկատի ունենալ նաեւ, թէ ձեր նամակը ենթակայ պիտի

ըլլայ որոշ խմբագրումի:

Page 25: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

Advertise in

è²Î زØàôÈ

Make it reach to our 25000+

worldwide subscribers everyday

Promotional Price List

Duration Size Price

Yearly Contract

Full Page US 999$

Half Page US 599$

Bottom Banner US 399$

Monthly Contract Full Page US 199$

Half Page US 149$

Bottom Banner US 59$

Weekly Contract Full Page US 159$

Half Page US 59$

Bottom Banner US 29$

Daily Contract Full Page US 59$

Half Page US 29$

Bottom Banner US 9$

(Offer valid till 31/03/14)

All non-profit/charity events’ ads are published for free

Contact:

[email protected]

RAG MAMOUL is published and spread Monday to Friday all year round

Page 26: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42
Page 27: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42
Page 28: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42
Page 29: Tuesday 11 03 14, volume # 9, issue # 42

HEADLINESUB-HEAD

MONTH, YEAR VOL # ISSUE #

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

è²Î زØàôÈ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

Պատասխանատու Խմբագիր՝

ԱՍԱՏՈՒՐ ՏԷՎԼԵԹԵԱՆ

Խմբագրական Կազմ՝

ԴՈԿՏ. ՄԻՆԱՍ ԳՈՃԱՅԵԱՆ (Լոս Անճելըս, ԱՄՆ)

ԿԱՍԻԱ ՃՂԱԼԵԱՆ (Գահիրէ, Եգիպտոս)

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ (Պէյրութ, Լիբանան)

ՀԱՅԿ ՆԱԳԳԱՇԵԱՆ (Մոնթրէալ, Գանատա)

ՅԱԿՈԲ ՉԱՄՔԷՐԹԷՆԵԱՆ (Սիտնի, Աւստրալիա)

ԱԼԻՆ ՊԱԼԵԱՆ (Տուպայ, ԱՄԷ)

ԿԱՐԱՊԵՏ ՍԱՅԱՊԱԼԵԱՆ (Մարսէյլ, Ֆրանսա)

ՏԻԱՆԱ ՏԷՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ (Պուէնոս Այրէս, Արժանթին)

Վարչական Պատասխանատու՝

ԱՆԱՀԻՏ ՉԷՕՐԷՔՃԵԱՆ

Հեռ. +374 77 00 22 11 Հեռատիպ +1 647 435 0800

ե-նամակ՝ [email protected]

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

ՌԱԿ ՄԱՄՈՒԼԻ նպատակն է ազգային մեր յոյզերն ու մտահոգութիւնները տարածել

աշխարհի չորս ծագերը՝ հրապարակելով Հայրենի թէ Սփիւռքահայ մտաւորականներու

յօդուածները, հայրենիքի եւ զանազան գաղութներու վերաբերող թղթակցութիւններ, ինչպէս նաեւ

ՌԱԿ-ի հետ առնչուող հաղորդագրութիւններ, աւելի քան 25000 ե-նամակի հասցէատէրերու,

բոլորն ալ՝ Հայ ժողովուրդի զաւակներ:

Օրէ օր աճող մեր հասցէացանկը առիթը կուտայ յօդուածագիրներու, իրենց մտքի պտուղը

հանդիսացող ու կարեւոր հարցեր լուսարձակի տակ առնող գրութիւններ, մեր միջոցով, յանձնելու

հազարաւոր Հայորդիներու ուշադրութեան:

Օգտուելով ժամանակակից հնարաւորութիւններու շնորհած այլեւայլ միջոցներէն եւ

հաւատարիմ մեր առաքելութեան, օրական մէկ նիւթի դրութեամբ, ամէնէն արագ, ոչ-դասական եւ

բոլորին հասանելի կերպով, մեզի ուղարկուած յօդուածներն ու թղթակցութիւնները, մեր

գրասենեակներուն մէջ սիրով խմբագրելէ ետք, պիտի հասցնենք բոլոր անոնց, որոնք ծարաւ են

ազգային առումով կենսական հարցերու հրապարակային քննարկման եւ, առ հասարակ՝

Հայկականութեան:

Hayg Nahabed and other Armenian Legends introduces young readers to the legendary Armenian heroes like: Hayg Nahabed, Vahakn the Dragon Killer, Dork Ankegh, Ara the Handsome, and King Dikran Yervantian. Edited By: Sevag Hagopian Illustrated By: David Bedrossian

Order through email:

[email protected]