yezdikhana n10 - october 2014 (122)

4
«Հաջորդ տարի մենք նշում ենք Օսմանյան կայսրու- թյունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ամբողջ աշխարհով նախատեսված են լայնամասշտաբ միջոցառումներ: Մենք ելնում ենք այն փաստից, որ այդ սարսափելի հանցագործության կրկնության կանխարգել- ման կարեւորագույն գործիքներից մեկը մարդկության դեմ արդեն կատարված հանցագործությունների ճանա- չումն ու դատապարտումն է: Կրոնական անհանդուրժողականության վերջին դրսեւորումներից մեկը դարձավ սիրիական Դեր Զորում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Սրբոց նահատակաց համալիրի պայթեցումը, որը կազմակերպվել էր իրեն «Իսլամական պետություն» անվանող ահաբեկչական կազմակերպության կողմից: Այդ եկեղեցու դամբարանում պահպանվող Ցեղասպանության զոհերի մասունքների պղ- ծումը, անմարդկային հալածանքները, որոնց ենթարկվում են Մերձավոր արեւելքի քրիստոնեական, եզդիական եւ այլ համայնքները, չեն կարող արդարացվել եւ չեն կարող տե- ղավորվել մեզ հայտնի կրոնների, այդ թվում նաեւ՝ իսլամի փիլիսոփայության մեջ: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ հետ միասին վճռականորեն դատապարտեցին այդ բարբարոսությունը»,- նշել է Ս. Սարգսյանը: Նրա խոսքով, աշխարհի շատ տարածաշրջաններում քաղաքական իրավիճակի սրման, միջազգային լարվա- ծության աճի ֆոնին Համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի խաղաղության եւ կայունության ապահովմանը, գոյություն ունեցող հակամարտություն- ների կարգավորմանը եւ հնարավոր հակամարտություն- ների կանխարգելմանը բացառապես խաղաղ միջոցնե- րով՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների եւ սկզբունքների, ինչպես նաեւ Հելսին- կյան Եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա: NEWS.am սերժ սարգսյանը մինսկում խոսել է եզդիների Հալածանքների մասին Հայ ժողովուրդը լսածով չէ, որ գիտի, թե ինչ է կրոնական եւ էթնիկ անհանդուրժողականու- թյունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետությունում եւ այսօր Մինսկում մասնակցել է ԱՊՀ պետություն- ների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: Հանդիսությունը սկսվել է լռության րոպեով, որով ներ- կաները հարգել են եզդիների բնօրրանում այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած կոտորածնե- րի զոհերի հիշատակը: Այնուհետեւ հնչել է «Հայաստան երկիր դրախտավայր» երգը` ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանի կատարմամբ։ Համալիրի կենտրոնում «Բարեկամության եւ եղբայ- րության» հուշակոթողն է, որն ունի 7 մետր սլացք` խորհրդանիշների տեսքով մարմնավորելով եզդիական արեւը եւ սիրամարգը, հայկական քրիստոնեական խաչը, խոյակները: Խաչի սլացքի վրա տեղադրված այդ խորհր- դանիշերը ներկայացնում են այն բարեկամությունը եւ եղ- բայրությունը, որ ունեն հայ եւ եզդի ժողովուրդները: Կենտրոնական հուշարձանի կողքերին դրված են եզդի ժողովրդի արժանավոր զավակներ Ուսուբ բեկի, Ջհան- գիր աղայի եւ նրանց լավ բարեկամ Անդրանիկ զորավա- րի հուշարձանները: Հուշահամալիրում տեղ է գտել նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Ոգեկոչում» հուշաքարը: Միջոցառմանը ելույթ ունեցան ՀՀ արդարադատու- թյան նախարար Հովհաննես Մանուկյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ մշակույթի փոխ- նախարար Արթուր Պողոսյանը, «Լոռվա Ձոր» հայրենակ- ցական միության նախագահ Սերգո Երիցյանը, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը եւ հուշա- համալիրը կառուցած բարերար Միրզա Սլոյանը: «Ես փորձել եմ իմ երախտագիտության զգացումը հայ եւ եզդի ժողովուրդների արժանավոր զավակների նկատմամբ այս հուշահամալիրի միջոցով արտահայ- տել,- ասել է վերջինս,- մեր ազգերի մեծերը պատգամել են միշտ միմյանց կողքին լինել, միմյանց ձեռք մեկնել, ինչը եւ անում ենք ոչ միայն Հայաստանում, այլեւ օտար ափերում»: Սրբավայրի կանաչ հատվածում հազարավոր եզդի- ներ եւ հայեր միասնության պար կատարեցին: Միջոցառ- ման ընթացքում մի քանի հարց ուղղեցինք մոսկվաբնակ բարերար Միրզա Սլոյանին: - Պարոն Սլոյան, համառոտ կներկայացնե՞ք, թե ով- քեր են հուշահամալիրի հերոսները եւ, առաջին հերթին, Ուսուբ բեկը: - Ուսուբ բեկ Թեմուրյանցը եզդի ժողովրդի ամենան- շանավոր զավակներից է, Հասընիների 26-րդ ցեղապե- տը, հայոց առաջին խորհրդարանի անդամ: Ծնվել է 1869-ին Սուրմալուի գավառի Ասլանլու գյուղում: Կրթու- թյուն է ստացել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հայաստանում բացվեց բարեկամության ՀուշաՀամալիրը Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 29- ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կայացել է «Հայ-եզդիական բարեկամության» հուշահամալի- րի հանդիսավոր բացումը: Շարունակությունը՝ էջ 2 ԱԶԳՈՒԹՅՈՒՆՍ՝ ԵԶԴԻ, ԼԵԶՈՒՍ՝ ԵԶԴԻԵՐԵՆ, ԿՐՈՆՍ՝ ՇԱՐՖԱԴԻՆ ԷԶԴԻԽԱՆԱ ԵԶԴԻՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ 2014 Հոկտեմբեր ¹ 10 (122) HOle, HOle, HOla, Silt'an ÿzîdê SOre ÿzdîxane miletê min-ÿzdî, zimanê min-ÿzdîkî, dînê min-þerfedîn þerfedîn dînê meye Երկրորդ Լալիշ կառուցել է Միրզե Չոլոն

Upload: khdr-hajoyan

Post on 23-Jul-2015

95 views

Category:

News & Politics


3 download

TRANSCRIPT

Page 1: Yezdikhana N10 - October 2014 (122)

« Հաջորդ տարի մենք նշում ենք Օսմանյան կայսրու-

թյունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Ամբողջ աշխարհով նախատեսված են լայնամասշտաբ

միջոցառումներ: Մենք ելնում ենք այն փաստից, որ այդ

սարսափելի հանցագործության կրկնության կանխարգել-

ման կարեւորագույն գործիքներից մեկը մարդկության

դեմ արդեն կատարված հանցագործությունների ճանա-

չումն ու դատապարտումն է:

Կրոնական անհանդուրժողականության վերջին

դրսեւորումներից մեկը դարձավ սիրիական Դեր Զորում

գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Սրբոց նահատակաց

համալիրի պայթեցումը, որը կազմակերպվել էր իրեն

«Իսլամական պետություն» անվանող ահաբեկչական

կազմակերպության կողմից: Այդ եկեղեցու դամբարանում

պահպանվող Ցեղասպանության զոհերի մասունքների պղ-

ծումը, անմարդկային հալածանքները, որոնց ենթարկվում

են Մերձավոր արեւելքի քրիստոնեական, եզդիական եւ այլ

համայնքները, չեն կարող արդարացվել եւ չեն կարող տե-

ղավորվել մեզ հայտնի կրոնների, այդ թվում նաեւ՝ իսլամի

փիլիսոփայության մեջ: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց,

ովքեր մեզ հետ միասին վճռականորեն դատապարտեցին

այդ բարբարոսությունը»,- նշել է Ս. Սարգսյանը:

Նրա խոսքով, աշխարհի շատ տարածաշրջաններում

քաղաքական իրավիճակի սրման, միջազգային լարվա-

ծության աճի ֆոնին Համագործակցությունը պետք է

նպատակաուղղված լինի խաղաղության եւ կայունության

ապահովմանը, գոյություն ունեցող հակամարտություն-

ների կարգավորմանը եւ հնարավոր հակամարտություն-

ների կանխարգելմանը բացառապես խաղաղ միջոցնե-

րով՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության

նպատակների եւ սկզբունքների, ինչպես նաեւ Հելսին-

կյան Եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա:

NEWS.am

սերժ սարգսյանը մինսկումխոսել է եզդիներիՀալածանքների մասին

Հայ ժողովուրդը լսածով չէ, որ գիտի, թե ինչ է կրոնական եւ էթնիկ անհանդուրժողականու-

թյունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը աշխատանքային այցով

գտնվում է Բելառուսի Հանրապետությունում եւ այսօր Մինսկում մասնակցել է ԱՊՀ պետություն-

ների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:

Հանդիսությունը սկսվել է լռության րոպեով, որով ներ-

կաները հարգել են եզդիների բնօրրանում այս տարվա

հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած կոտորածնե-

րի զոհերի հիշատակը: Այնուհետեւ հնչել է «Հայաստան

երկիր դրախտավայր» երգը` ՀՀ վաստակավոր արտիստ

Ռուբեն Սահակյանի կատարմամբ։

Համալիրի կենտրոնում «Բարեկամության եւ եղբայ-

րության» հուշակոթողն է, որն ունի 7 մետր սլացք`

խորհրդանիշների տեսքով մարմնավորելով եզդիական

արեւը եւ սիրամարգը, հայկական քրիստոնեական խաչը,

խոյակները: Խաչի սլացքի վրա տեղադրված այդ խորհր-

դանիշերը ներկայացնում են այն բարեկամությունը եւ եղ-

բայրությունը, որ ունեն հայ եւ եզդի ժողովուրդները:

Կենտրոնական հուշարձանի կողքերին դրված են եզդի

ժողովրդի արժանավոր զավակներ Ուսուբ բեկի, Ջհան-

գիր աղայի եւ նրանց լավ բարեկամ Անդրանիկ զորավա-

րի հուշարձանները: Հուշահամալիրում տեղ է գտել նաեւ

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված

«Ոգեկոչում» հուշաքարը:

Միջոցառմանը ելույթ ունեցան ՀՀ արդարադատու-

թյան նախարար Հովհաննես Մանուկյանը, Արմավիրի

մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ մշակույթի փոխ-

նախարար Արթուր Պողոսյանը, «Լոռվա Ձոր» հայրենակ-

ցական միության նախագահ Սերգո Երիցյանը, Եզդիների

ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը եւ հուշա-

համալիրը կառուցած բարերար Միրզա Սլոյանը:

«Ես փորձել եմ իմ երախտագիտության զգացումը հայ

եւ եզդի ժողովուրդների արժանավոր զավակների

նկատմամբ այս հուշահամալիրի միջոցով արտահայ-

տել,- ասել է վերջինս,- մեր ազգերի մեծերը պատգամել

են միշտ միմյանց կողքին լինել, միմյանց ձեռք մեկնել,

ինչը եւ անում ենք ոչ միայն Հայաստանում, այլեւ օտար

ափերում»:

Սրբավայրի կանաչ հատվածում հազարավոր եզդի-

ներ եւ հայեր միասնության պար կատարեցին: Միջոցառ-

ման ընթացքում մի քանի հարց ուղղեցինք մոսկվաբնակ

բարերար Միրզա Սլոյանին:

- Պարոն Սլոյան, համառոտ կներկայացնե՞ք, թե ով-

քեր են հուշահամալիրի հերոսները եւ, առաջին հերթին,

Ուսուբ բեկը:

- Ուսուբ բեկ Թեմուրյանցը եզդի ժողովրդի ամենան-

շանավոր զավակներից է, Հասընիների 26-րդ ցեղապե-

տը, հայոց առաջին խորհրդարանի անդամ: Ծնվել է

1869-ին Սուրմալուի գավառի Ասլանլու գյուղում: Կրթու-

թյուն է ստացել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գեւորգյան

Հայաստանում բացվեց բարեկամության ՀուշաՀամալիրըԻնչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 29-

ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կայացել է

«Հայ-եզդիական բարեկամության» հուշահամալի-

րի հանդիսավոր բացումը:

Շարունակությունը՝ էջ 2

ԱԶԳՈՒԹՅՈՒՆՍ՝ ԵԶԴԻ, ԼԵԶՈՒՍ՝ ԵԶԴԻԵՐԵՆ, ԿՐՈՆՍ՝ ՇԱՐՖԱԴԻՆ

Է Զ Դ Ի Խ Ա Ն Ա ԵԶԴԻՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ

2014Հոկտեմբեր¹ 10 (122)

HOle, HOle, HOla, Silt'an ÿzîdê SOre

ÿzdîxanemiletê min-ÿzdî, zimanê min-ÿzdîkî, dînê min-þerfedîn

þerfedîn dînê meye

Երկրորդ Լալիշկառուցել է

Միրզե Չոլոն

Page 2: Yezdikhana N10 - October 2014 (122)

2

հոգեւոր ճեմարանում, ուր սովորել է Սողոմոն Սողոմոնյա-

նի՝ ապագա մեծն Կոմիտասի հետ, հետագայում էլ նրա

հետ շարունակել բարեկամությունը: Բացի մայրենիից

ազատ տիրապետել է հայերենին եւ ռուսերենին:

Հոր սպանությունից հետո 27 տարեկան հասակում

դարձել է ցեղապետ՝ շարունակելով իր 25 նախորդների

բարի ավանդույթները՝ մասնավորապես, պահպանելով

սերտ բարեկամությունը հայ ազգի լավագույն զավակնե-

րի հետ: Նրան մի քանի անգամ Ասլանլու եւ տարածաշր-

ջան է այցելել մեծն Կոմիտասը եւ դրա արդյունքում նո-

տայագրվել է 12 եզդիական երգ: Հասընիները ջերմ բա-

րեկամություն ունեին նաեւ Իգդիրում ճանաչված Կա-

նայանների գերդաստանի հետ: Դրաստամատ Կանայա-

նը՝ հանրահայտ Դրոն՝ Մարտիրոսի որդին, դառնում է

Ուսուբ բեկի հարսանիքի քավորը: Ուսուբ բեկը գործուն

մասնակցություն է ունեցել Հայոց մեծ եղեռնի տարիներին

հայերի ինքնապաշտպանական մարտերին, նպաստել

հայ եւ եզդի գաղթականներին Արեւելյան Հայաստան ան-

ցկացնելուն եւ թուրքական յաթաղանից փրկելուն: Նա

1918թ. մայիսյան ճակատամարտերի հերոսներից է:

Նա նաեւ հայոց առաջին խորհրդարանի 46 պատգա-

մավորներից մեկն էր, ով ակտիվ գործունեություն ծավա-

լեց պետականության կայացման գործում, զբաղվեց ժա-

մանակի սոցիալական, այդ թվում՝ գաղթական եզդիների

տեղավորման եւ բնակավորման հարցերով: Խորհրդային

տարիներին նա հեռացված էր քաղաքական եւ հասարա-

կական կյանքից՝ չնայած սրբորեն էր կատարում ցեղապե-

տի իր պարտականությունները՝ իր հայրենակիցներին կոչ

անելով դեմ չգնալ խորհրդային իշխանություններին:

1929-ին հակախորհրդային գործունեության եւ ահաբեկ-

չության մեղադրանքով նրան դատապարտեցին եւ աքսո-

րեցին Քյավառ (այժմ՝ Գավառ): 1932 թ-ին ազատվեց աք-

սորից, մի քանի ամիս անցկացրեց Երեւանի բանտում ու

գյուղ վերադարձավ, ուր իր մահկանացուն կնքեց 1934թ.

հունվարի 12-ին։

- Հանրության շրջանում ավելի շատ հայտնի է մայի-

սյան ճակատամարտերի հերոս Ջհանգիր աղայի անունը:

- Եվ դա բնական է, նրա դերակատարությունը Բաշ-

Ապարանի ճակատամարտում բավական էր, որ նա հերո-

սացվի: Դրանով Ջհանգիր աղան Հայաստանի փրկու-

թյան հերոսներից մեկն է: Իզուր չէ, որ ժամանակին հայոց

սպարապետ Նազարբեկյանը ասել է, որ «Նրա անունը

կարող է, ոչ՛, պետք է, պարտադիր պետք է դրվի ոչ միայն

եզդի, այլեւ հայ նշանավոր հերոսների անունների հետ մի-

եւնույն շարքում»:

«Ջհանգիր աղա Խատոյանը Արեւմտյան Հայաստա-

նում ինքնապաշտպանական կռիվների կազմակերպիչ եւ

հրամանատար էր, Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի

ճակատամարտերի հերոս: Երիտասարդ Ջհանգիր աղան

1904 թ-ին Հազարան գյուղում հանդիպում է Անդրանիկ

Օզանյանին, որով էլ սկիզբ է դրվում նրանց ջերմ բարե-

կամությանը: Այդ հանդիպումից հետո Ջհանգիր աղան ա-

վելի գործուն մասնակցություն է ունենում ինքնապաշտ-

պանական մարտերին՝ նյութական ու ռազմական աջակ-

ցություն ցուցաբերելով հայերին: Արդեն 1915 թ-ին Ջհան-

գիր աղան կռվում էր ռուսական զորքերի կազմում, ավելի

ուշ՝ 1918 թվականին, նա իր զինվորներով մարտեր էր

վարում հայկական կամավորների կորպուսի կազմում:

Նա մեծ ջանքեր է գործադրում հայ եւ եզդի գաղթականնե-

րին Արաքսն անցկացնելու եւ Արեւելյան Հայաստանում

հաստատելու գործում: Ավելի ուշ՝ 1918 թվականի գարնա-

նը, ակտիվ մասնակցություն է ունենում թուրքերի դեմ

պայքարին՝ դառնալով Բաշ-Ապարանի ճակատամարտի

հերոսներից մեկը:

Նա հզոր կռվող ու հրամանատար էր, եւ ես ցավում եմ,

որ մինչեւ այսօր նրա կյանքն ու գործունեությունը ներ-

կայացված չի ամբողջության մեջ: Օրինակ, լավ իմանա-

լով թուրքերի մարտավարությունը եւ որդեգրելով գիշե-

րային հարձակումների առաջնայնությունը՝ նրան հաջող-

վում է դիմակայել եւ թուրքական զորքերին ետ շպրտել

մինչեւ Ալեքսանդրապոլ: Մայիսյան հերոսամարտերից

հետո ձգտում է վերադառնալ խաղաղ կյանքի՝ հաստատ-

վելով Արարատյան դաշտի Չոբանքյարա բնակավայրում:

Այնուհետեւ մի կարճ ժամանակ ապրում է Ապարանի

Ճարճակիս (այժմ՝ Ջարջառիս) եւ Գառնիին մերձ գտնվող

մի փոքր բնակավայրում՝ շարունակելով կատարել ազգին

ծառայելու իր առաքելությունը՝ նպաստելով Հայաստա-

նում եզդիների ինքնահաստատմանը: Նա ստացել էր

«Հայ ժողովրդի անկեղծ դաշնակից» կոչումը: Սակայն

խորհրդային իշխանությունները ոչ միայն անտարբեր էին

հայ եւ եզդի ժողովուրդների իսկական հերոսի նկատմա-

մբ, այլեւ տարբեր առիթներով ձգտում էին մեղադրանք-

ներ ներկայացնել նրան՝ ազգայնականությանը եւ ահա-

բեկչությանը տուրք տալու մեջ: Իսկ դա նշանակում էր, որ

նրան առնվազն սպասում էր աքսոր, ինչը եւ տեղի ունե-

ցավ անցած դարի 20-ական թվականների վերջին:

Վանում ծնված, եզդի ժողովրդի արժանավոր զավակ-

ներին լավ ճանաչող ու գնահատող Հայաստանի կոմկու-

սի ղեկավար Աղասի Խանջյանն ամեն ինչ անում էր Ջհան-

գիր աղային եւ Ուսուբ բեկին հնարավորինս ետ պահելու

Հայաստանի սահմաններից դուրս սպասվող աքսորից:

Նրանց աքսորում են այն ժամանակվա Քյավառի շրջան:

Աղասի Խանջյանի սպանությունից հետո Ջհանգիր

աղային աքսորում են Հայաստանից դուրս՝ Սարատովի

մարզ՝ Կրասնոարմեյիսկիի շրջանի Մենսեր գյուղ, ուր

1943 թ-ին իր մահկանացուն է կնքում եզդի ժողովրդի նվի-

րյալ զավակը եւ հայերի լավ բարեկամը:

- Հուշահամալիրում տեղ է գտել զորավար Անդրանի-

կի արձանը: Ի՞նչ է դա խորհրդանշում՝ հարգա՞նք եզդի

ժողովրդի կողմից, բարեկամությու՞ն:

- Շատ ջերմ բարեկամություն են ունեցել Ջհանգիր

աղան, Ուսուբ բեկը եւ Անդրանիկ զորավարը: Ջհանգիր

աղային հանդիպելով 1904 թվականին Վանի Բերկրիից ոչ

հեռու գտնվող գյուղերից մեկում՝ Օզանյանը քննարկել է

նրա հետ ինչպես ազգային-ազատագրական շարժման

խնդիրները, այնպես էլ հայ-եզդիական փոխհարաբերու-

թյունները: Հետագայում Անդրանիկ զորավարը դարձավ

Ջհանգիր աղայի հարսանիքի քավորը: Այս բարեկամու-

թյանը նրանք հավատարիմ մնացին ազգային-ազատագ-

րական պայքարի ողջ ընթացքում՝ նաեւ հաճախ միասին

հյուրընկալվելով Ուսուբ բեկին՝ Ասլանլու գյուղում:

Անդրանիկ զորավարի Հայաստանից հեռանալուց

առաջ, երբ 1919-ի ապրիլին իր զինակիցների հետ զենքե-

րը հանձնում էր Ամենայն Հայոց կաթողիկոսին, Մայր Աթոռ

Սուրբ Էջմիածին նրան հրաժեշտ տալու էր գնացել նաեւ

Ջհանգիր աղան. փոխադարձ վստահությունը Անդրանիկ

զորավարի եւ եզդի առաջնորդների միջեւ պահպանվեց

մինչեւ վերջ: Եվ պատահական չէ, որ այսօր այս հերոս-

ները մեր բարեկամության խորհրդանիշերից են:

- Պարոն Սլոյան, հուշահամալիրում տեղ է գտել նաեւ

«Ոգեկոչում» հուշաքարը՝ նվիրված Հայոց ցեղասպանու-

թյան 100-ամյակին…

- Այո, լինելով բազմիցս ցեղասպանված ազգ՝ մենք

չէինք կարող անտարբեր մնալ այդ կարեւոր տարելիցի

նկատմամբ. այս հուշարձանը նվիրում ենք 1915-ի Հայոց

ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Մեծ եղեռնի տարիներին հայերի հետ զոհ գնացին հարյո-

ւր հազարավոր եզդիներ, ասորիներ, հույներ, այլ ազգերի

ներկայացուցիչներ: Հուշարձանը նվիրված է նաեւ նրանց

հիշատակին: Եզդիները իրենց պատմության ընթացքում

եղեռնի են ենթարկվել 74 անգամ: Վերջինը Իրաքում էր՝

Շանգալի շրջանում այս տարվա հուլիս-օգոստոսին:

Զրուցել է Կարինե Տիտանյանը

Կապուտաչյա աղջնակի լուսանկարը ներկայացնում է

պատերազմի հետևանքով առաջացած մարդկային ող-

բերգությունը։ Անմեղ երեխան հայտնվել է մի բանում, որը

նրա ընտրությունը չէ, գրում է buzzfeed.com-ը։

Լուսանկարի հեղինակը մարոկկացի լուսանկարիչ Յու-

սեֆ Բուլդալն է։ Այս տարվա օգոստոսին նա լուսանկարել

է Սիրիայի և Իրաքի սահմանին փախստական եզդինե-

րին, որոնք դարձել էին «Իսլամական պետություն» ահա-

բեկչական խմբավորման «զոհը»։

Եզդիները հայտնվել են աշխարհի ուշադրության կե-

նտրոնում ընթացիկ տարում, երբ ԻՊ-ն սկսեց շարժվել

դեպի հյուսիս՝ գրավելով Մոսուլ քաղաքը և քշելով եզդի-

ներին, քրիստոնյաներին և այլ կրոնական փոքրամասնու-

թյունների իրենց բնակավայրերից՝ պահանջելով կրոնա-

փոխ լինել կամ փախչել, հակառակ դեպքում՝ կսպանվեն։

«Ես հիշում եմ այդ տեսարանը։ Դա այն օրն էր, երբ ես

հասա Իրաք-Սիրիա սահմանին՝ Ֆիշկաբուր գյուղ։ Տղա-

մարդիկ, կանայք և երեխաները կեղտոտ հագուստներով

45 աստիճան շոգին համբերատար սպասում էին տեղացի

քրդերի օգնությանը։ Առաջինը ես իմ տեսախցիկը պահե-

ցի մի խումբ կանանց ուղղությամբ, ովքեր նստած էին հա-

տակին, սակայն երբ ես շրջվեցի, տեսա այս փոքրիկ աղջ-

կան։ Ես նրան լուսանկարեցի այնտեղ, և նա, տեսնելով

ինձ, ժպտաց։ Եվս մեկ անգամ ես նրան լուսանկարեցի իր

մայրիկի հետ»,- պատմել է Բուլդալը։

Լուսանկարչի խոսքով՝ ինքը ցանկացել է պատկերել

աղջկա վայրի գեղեցկությունն այդ սարսափելի իրավիճա-

կում։ «Նրա աչքերում կար խորություն, տառապանք և

տխրություն»,- նշել է Բուլդալը։

Նկարի հեղինակը պարզել է, որ աղջիկը 6 տարեկան

է, սակայն չի հարցրել անունը։ Նրա ընտանիքը եկել էր Ի-

րաքի Սինջար քաղաքից։

« Դա իսկապես սարսափելի էր ոչ միայն տեսնել այդ

աղջկան, այլև տեսնել հարյուրավոր մարդկանց, ովքեր

կեղտոտ հագուստով, տանջահար նստած են այդ շոգին

աղբի մեջ։ Ես տարբեր հակամարտությունների գոտինե-

րում եմ եղել, սակայն ոչինչ չի համեմատվի այս փախս-

տական մարդկանց տեսարանի հետ։ Ես շատ կցանկա-

նայի տեսնել այդ շիկահեր աղջնակին։ Հետաքրքիր է, ի՞նչ

կպատահի նրա, մյուսների հետ»,- խոստովանել է լուսան-

կարիչը։

www.tert.am

Փախստական եզդի աղջնակի Հայտնի լուսանկարի պատմությունը

Page 3: Yezdikhana N10 - October 2014 (122)

3

Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի Դուգոր

գյուղում ապրում էին 4 հազար եզդի ընտանիք-

ներ, նաև արաբներ եւ քրդեր: Օգոստոսի 2-ին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմ-

բավորման հետ միասին գյուղի արաբներն ու

քրդերը ևս թալանել ու սպանել են եզդի բնակիչ-

ներին,- հայտնում է ORER.am-ը:

« Մեր հարևան քրդերն ու արաբները սպիտակ դրոշ-

ներ բարձրացրին իրենց տանիքներին, որպեսզի ահա-

բեկիչներն իրենց հարազատ ընդունեն»,- ասում է 39-

ամյա Ֆակիր Ալին՝ Դուգոր գյուղից:

Հարձակման հետևանքով Ֆակիր Ալին և նրա

ընտանիքը ևս մի քանի օր ապրել են Սինջար լեռան

վրա, սովի եւ ծարավի պայմաններում՝ ականատես

լինելով սովամահ եղող մանուկների և ինքնասպան

կանանց:

«100 եզդի աղջիկներ միասին ինքնասպան եղան՝

նետվելով ժայռից: Նրանց համար անտանելի էր միայն

այն միտքը, որ կարող էին գերի ընկնել իսլամիստների

մոտ և պատվազրկվել: Գիտեք, մեզ համար մեռնելը

հոգ չէ: Ամեն եզդու համար կարևոր են իր պատիվն ու

նամուսը, որը մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում

պահում ենք: Ո՞ւմ է պետք աննամուս կյանքը: Սրանք

էին այն պատճառները, ինչի համար աղջիկներն

ինքնասպանություն գործեցին»,- արցունքները սրբե-

լով՝ ասում է Ֆակիր Ալին և ավելացնում, որ սովամահ

մանուկների լացը դեռ ականջներում է, ու դժվար թե

կյանքում գա մի օր, որ մոռանա այդ ձայնը:

«Աննկարագրելի էր այդ ցավը տեսնել, թե ինչպես է

մայրը կտրում իր երակները, որպեսզի զավակը ծարա-

վից չմեռնի: Հուսահատ քայլ էր եզդի մոր կողմից, բայց

մայրական սիրուն սահմաններ չկան»,- նկատում է

եզդի փախստականը:

Ալին փրկության հույս չի ունեցել, ամեն պահ

սպասել է, որ իրեն էլ կսպանեն, սակայն Քրդական

բանվորական կուսակցության զինյալների աջակցու-

թյամբ նա և իր ընտանիքը հասել են Թուրքիայի Բաթ-

ման քաղաք: Բաթմանում ընտանիքի սննդի հարցը

լուծված է, սակայն կա ապաստանի խնդիր:

«Օրվա մեջ պատահում է, որ մի այգուց մեկ այլ

այգի ենք տեղափոխվում: Չենք տրտնջում, քանի որ

մարդիկ փրկել են մեզ պատվազրկությունից եւ սպան-

դից»: Ֆակիր Ալիի ընտանիքի անդամները չեն զոհվել,

սակայն նրա հորեղբայրը` ընտանիքի 37 անդամների

հետ միասին, Դուգոր գյուղում գերի է ահաբեկիչներին,

և նրանց ճակատագիրը դեռևս անհայտ է:

« Հորեղբորս ընտանիքի ճակատագիրը դեռևս

անհայտ է ինձ: Նրանք պատանդ են իսլամիստներին և

գուցե արդեն ողջ էլ չեն»,- խեղդվող ձայնով ասում է

Ալին:

Ինքը` Ալին, չի ցանկանում այսուհետ Իրաք վերա-

դառնալ, քանզի համոզված է, որ արաբներն ու քրդերն

այլևս հանգիստ չեն տա իրենց:

Զեմֆիրա Քալաշյան

Եզդիները, լինելով Մերձավոր Արևելքի հնագույն

ժողովուրդներից, հենց իրենց բնօրրանում այսօր կանգ-

նել են իսպառ ոչնչացման եզրին: Բավական չէ, որ

եզդիները ենթարկվում են ֆիզիկական բնաջնջման,

ցավոք, դրան գումարվում է մեկ այլ դատապարտելի

երևույթ, որը մեր համոզմամբ` չի զիջում վերոնշյալ ֆի-

զիկական բնաջնջմանը: Խոսքն այն մասին է, որ աշ-

խարհի բազմաթիվ լրատվամիջոցներ (էլեկտրոնային,

տպագիր), չգիտես դիտավորյա՞լ, թե՞ թյուրիմացաբար,

եզդիներին ներկայացնում են որպես քրդեր (եզդի-

քրդեր անունով), ինչն աղաղակող անարդարություն է:

Պիտի նշել, որ մենք` եզդիներս, մեզ կոչում ենք էզդի,

իսկ մեր հարևանները մեզ ճանաչել և ճանաչում են

եզդի, եզիդ անուններով, ինչը հասկանալի է լեզվագի-

տության տեսանկյունից: Սխալ ու վիրավորական է մեզ`

եզդիներիս համար, երբ մեզ համարում են քրդեր` մեզ

հետ որևէ առնչություն ու ընդհանրություն չունեցող ազգ:

Մեր խնդրանքն ու կոչն է աշխարհի բոլոր լրատվա-

միջոցներին` նյութերում և հաղորդումներում մեզ հիշա-

տակել եզդի, եզդի ժողովուրդ, եզդի ազգ, եզդի ազգու-

թյուն եզրույթներով: Սրանով դուք ճշմարտությունն

արտահայտած կլինեք, ինչպես նաև կդրսևորեք ձեր

հարգանքը մեր փոքրաթիվ, տառապած և ուրույն մշա-

կույթի ու պատմության տեր ժողովդի նկատմամբ:

Հայաստանում եզդիական համայնք

«Ոչ ցեղասպանություններին» քաղաքացիական

նախաձեռնություն

100 եզդի աղջիկներմիասին ինքնասպան եղան՝

նետվելով ժայռից

եզդիները՝նաեւ «լրատվականցեղասպանության» զոՀեր

« Թո ւր քի ան տա րա ծա շր ջա նա նո ւմ և մի ջազ գային

ասպա րե զո ւմ բա ցա սա կան և վատ խա ղա ցող է »,- այդ

մասին իրա նա կան « ՖԱՐ Ս» լրատ վա կան գոր ծա կա լու թյա -

նը տված հար ցազ րույ ցո ւմ հայ տա րա րել է Բաս րայի (Ի րաք)

հա մալ սա րա նի դա սա խոս, քա ղա քա գետ Մեյ սամ ալ-

Իբադին:

Ի րաք ցի գիտ նա կա նը, քն նա դա տե լով տա րա ծա շր ջա -

նո ւմ Թո ւր քի այի վա րած քա ղա քա կա նու թյու նը, մաս նա վո -

րա պես նշել է.

« Թո ւր քի ան տա րա ծա շր ջա նա նո ւմ և մի ջազ գային աս -

պա րե զո ւմ բա ցա սա կան և վատ խա ղա ցող է: Այդ երկ րի

իշխա նու թյո ւն նե րն ա ջակ ցել են ծայ րա հե ղա կան և ա հա բեկ -

չա կան խմ բա վո րո ւմ նե րի ն՝ ի րե նց քայ լե րով սպառ նա լով

Իրա քի ազ գային ան վտան գու թյա նը»:

Շա րու նա կե լով խոս քը՝ ի րաք ցի գիտ նա կա նը հա վե լել է.

« Ներ կայո ւմ Ի րա քո ւմ ստե ղծ ված ի րա վի ճա կը թույլ չի տա -

լիս, որ պես զի Բաղ դա դն Ան կա րայի հար ցո ւմ լո ւրջ որո շո ւմ -

ներ կայաց նի, սա կայն, երբ Ի րա քո ւմ ի րա վի ճա կը կայու նա -

նա, վար չա պետ Հայ դար ալ-Ա բա դի ի կա ռա վա րու թյու նը

Թո ւր քի ային քայ լե րին հա մար ժեք պա տաս խան կտա»:

Հա վե լե նք, որ Ի րա նի ար տա քին գե րա տես չու թյան ղե -

կա վար Մո համ մադ Ջա վադ Զա րի ֆը նա խօ րե ին ՄԱԿ-ի

գլխա վոր քար տու ղա րի տե ղա կալ Յան Է լիա սո նի հետ Թեհ -

րա նո ւմ ու նե ցած հան դիպ ման ժա մա նակ, ան դրա դառ նա -

լով տա րա ծա շր ջա նո ւմ տե ղի ու նե ցող զար գա ցում նե րին,

մաս նա վո րա պես նշել է. «Ի րա նը դեմ է ա հա բեկ չու թյա նն ու

ծայ րա հե ղու թյա նը. Պար սից ծո ցի տա րա ծա շր ջա նի երկր-

ները պե տք է հա մա տեղ մաս նակ ցեն ա հա բեկ չու թյան և

ծայ րա հե ղա կա նու թյան դեմ պայ քա րին, միև նույն ժա մա նակ

ՄԱԿ-ն ու արևմ տյան երկր նե րը պե տք է այդ հար ցին լո ւրջ

վե րա բեր վեն: Չի կա րե լի Ի րա քո ւմ պայ քա րել «Իս լա մա կան

պե տու թյա ն» դեմ, իսկ Սի րի այում՝ դրան ա ջակ ցե լ»:

Ի ԻՀ ԱԳ նա խա րա րու թյան բա րձ րաս տի ճան դի վա նա -

գետ նե րից մե կը, օ րե րս ան դրա դառ նա լով Սի րի այի հար -

ցում Թո ւր քի այի վա րած քա ղա քա կա նու թյա նը, մաս նա վո -

րա պես նշել էր. «Ե թե Թո ւր քի ան չմի ջամ տեր Սի րի այի ներ -

քին գոր ծե րին, ա պա մա րդ կային բազ մա թիվ կո րո ւստ ներ

չէ ին լի նի, պա տե րա զմն այդ քան չէր եր կա րի և հա կա մար -

տու թյունն էլ լո ւծ ված կլի նե ր»:

Ա վե լի վաղ Ի րա նի ար տա քին գե րա տես չու թյան ղե կա -

վար Մո համ մադ Ջա վադ Զա րի ֆը Թո ւր քի այի ԱԳ նա խա -

րար Մև լո ւթ Չա վու շօղ լո ւի հետ ու նե ցած հե ռա խո սազ րույցի

ըն թաց քո ւմ, ան դրա դառ նա լով Թո ւր քի այի խո րհր դա րանի՝

Սի րի այի և Ի րա քի վրա ռազ մա կան հար ձա կո ւմ գոր ծե լու

թույլտ վու թյո ւն տա լու ո րոշ մա նը, քն նա դա տել է տա րա ծա -

շր ջա նո ւմ ա հա բեկ չու թյան դեմ պայ քա րի հար ցում որոշ

երկր նե րի ընտ րած մե թոդ նե րը և հա վե լել. « Տա րա ծա շր ջա -

նի երկր նե րը պե տք է ներ կայիս զար գա ցո ւմ նե րի հան դեպ

պա տաս խա նա տու քայ լեր կա տա րեն և չնպաս տեն տա րա -

ծա շր ջա նո ւմ ի րա վի ճա կի վատ թա րաց մա նը»:

Aysor.am

քա ղա քա գետ.

ի րա քը պե տք է թո ւր քի այի քայ լե րինՀա մար ժեք պա տաս խան տա

Page 4: Yezdikhana N10 - October 2014 (122)

4

Навьнда т‘oмәрийа hәйкәлен биранинада hәйкәле

«Херхwәзийе у бьратийе»-йә, к’ижан бь бьльндайа 7

метра бь тәhәрен нишана дьдә к’ьвше хаче әрмәнийайи

хьристйани (мәhсийи), шәмсе эздийа у тәйре Таwьсе. Бь

гьлики сәр wе бьльндайа хач әw нишанен данинә дьдә

кьвше әw херхwәзийа у бьратийа, к‘ижан hәйә щәм

щьмә‘та әрмәнийа у эздийа. Фькьра wе йәке Сергo

Йерицйанә, щoмәрд у сәрwере ве пьрсе Мирзә Сьлoйанә,

әw hәйкәл hатьнә ньтьрандьне бь дәсте Тигран

Йуханйан.

Ль рәх hәйкәле навин hатьнә данине hәйкәлен

әwләде щьмә’та эздийә qәдьргьр - Усьв Бәг, Щангир

Аг’а у ьсажи херхwәзие wан - Андраник Oзанйан. Нава

т‘oмәрийа hәйкәлен биранинада щийе хwә гьртийә

кәвре п‘ешк‘еши биранина 100-салийа фәрмана

әрмәнийа, бь наве «Р‘öh’гази».

Жь бoна херхwәзийа эздийа у әрмәнийа гәләки

мә’hкәм гoтийә р’oнайк’ар у ньвиск’аре әрмәниайи

мәзьн Хачатур Абoвйан: ‘’Жь wан мьләтен щинарен хwә,

әwана т’әви т’ö мьләта аwqас hәләqәтие wан тöнәбунә у

незик нәбунә, чьqас т’әви әрмәнийа, к’ижана нав дькьн

чаwа бьра‘’.

Те п’ешк’ешкьрьне жь бoй биранина 1.5 милийoн шәhиден фәрмана

әрмәнийа сала 1915-а. Сала фәрмана Мәзьн т’әви әрмәнийа ьсажи шәhид

бун сәд h’әзара эзди, асoри, hунан у мьләте майин. Һәйкәл ьсажи жь бo

биранина wанайә. Нава т’әриqеда 74 фәрман hатьнә сәре эздийа. Щара

ахьрийе Ираqедабу, ль Шәнгале сала 2014, мәhа т’әбахе.

Т’OмӘРИЙА ҺӘЙКӘЛEН бИРАНИНА“ХEРХWӘЗИЙА ЭЗДИЙА У ӘРмӘНИЙА”

мӘРК’ӘЗА ЭЗДИЙА Ль ӘРмӘНИсТАНE

‘’Р’öҺ’гАЗИ’’ ҺӘЙКӘЛе бИРАНИНАшӘҺИДеН ФӘРмАНА мӘЗьН

ЗИЙАРӘТА ЭЗДИЙАЙӘ АКНАЛИЧ’E

Әw зийарәт ль сала 2012-а hатийә чекьрьне у 29-е

мәhа илoне алйе р’ебәре эздийайи р’öh’анийә

h’әмдьнийе Мир у бь дәстейә Лальшейә рöh’анийейә

бьльндда hатийә мoркьрьн. Wәхта мoркьрьне алийе

р’ебәре р’öh’аниеда 29-е илoне hатә к’ьвшкьрьн чаwа

р’oжа зийарәте. Хенщи зийарәте ль wе дәре ьсажи щийе

хwә гьртийә т’oмәрийа hәйкәлен бирнанина -

‘’Херхwәзийа әрмәнийа у эздийа’’, нава к’ижанеда

hатьнә дайине hәйкәле ‘’Херхwәзийе у бьратийе’’,

hәйкәлен әwләде щьмә’та эздийайи навнишан у qәдьргьр

- Усьв Бәг, Щангир Аг’а у ьсажи пьштoван у херхwәзие

wани hежа - Андраник Oзанйан. Зийарәт бь тәhәре

зийарәта эздийен щиhане Лальша Нурани hатийә

чекьрьне. Бьльндайа wе йәке 13 метр у бь бьлндайа хwә

сьтуне wе дьгьhижнә hәвду, к’идәре данийә нишана

h’әвандьна мьләте эзди - рoж (шәмс), к’ижан кö hатийә

hазьркьрьне пе бьрoнзе. Ьсажи данийә hәйкәле жь бoй

биранина шәhиден фәрмана әрмәнийа ‘’Р’öh’гази’’.

Дoр у бәре зийарәте hатйә хәмьландьне бь дар,

шинайи у кöлилка, к’ижан паше wе бьвә щийе hесабуне

(р’ә’hәтбуне).

Qir’a cime’ta ÿzdîya p’adþatîa alî Osmanda-salê 1915 -

1918 - a

angorî neh’îê t’opraxa, dîdema köþtîya eve:

1. îraq: þengal, Sînûn, Gobal, digûr, Gelîê e’lî begê,

dihok, zorava, k’êrsê û Barê, Sîba, t’ilîzer, t’ilzafê, Xirbê

Qewala, Girzerk, r’ibûsî, þarok, t’ilkezev, t’ilbenda,

koco, Xotemî, r’indewan, amedîa. Gönd û warê jorgotîda

weke 200 h’ezar ÿzdî hatne köþtinê.

2. ermenîstana r’oavayê: wîlayet’a Wanê, deþta

Xanesorê û göndê dor - berda weke 100 h’ezar ÿzdî hatne

köþtinê. evexe, axûrîk, angûzek, anzava, acalî, arç’eq,

Bêgrîb, Havasî, Bêcermo, Bêrtîs, Gondûrma, zêwa,

dêrcemeda Jêrin, dêrcemeda Jorin, döavan, G’indî,

ÿrcîs, (arç’êþ), t’endûrek, Xaçan, Xoceqiþlag’,

Xosmîayn, k’ûcapnar, Qereqele, k’îrato, kolzot,

k’yûçûkk’oy, mêrvanê, moleh’esen, mûçs, mûradîn,

yarimqa, noþar, þahmanîs, þerefxanê, þîkêftî,

Çaldiran, Çirag’, Çîbûxçlû, P’iþîk’ûmbat’, Seray, t’îmar

(t’imar), Ût’ê, Orênê û ê dinêda weke 100 h’ezar ÿzdî hatne

köþtinê.

3. Wîlayet’a mûþê (kevanê k’êrê), evexe, dîyarbek’irê

(deþta Biþêrîê), Xezalîa mêrdînê (Xerza), Cizîrê, azika

Jêrin, azika Jorin, alkayê, Bazîdanê, Basmûtê, Baximsê,

Bêrklê, Gelîê zîlan, Gêdûkê, dûþayê, rêr’ê, zaxorayê, ÿêîkê,

zêrînê, Xinûsê, kaxarînê, kavir’zoyê, Qöbildorê, korxê,

Ç’inêrîayê, Qadûnayê, Hacrê, Hasktîvayê, meymûnîê,

þemzê, þikevta, Canesekrê, r’amê, feqîra û ê dinêda weke

60 h’ezar ÿzdî hatne köþtinê.

4. Wîlayet’a erzörimê (qeza Beyazêt - eleþgirê):

Ort’ila, dîadînê û cî - warê jîynêye dinêda weke 7500

ÿzdî hatine köþtinê.

5. Qeza Qersê: Gelîê qeza Qersêyî Ozirlûyê (Og’ûzlû),

alacayêda weke pênc h’ezar ÿzdî hatne köþtinê.

6. Warê Qaqizmanêyî Qölpêda, k’îjan dik’eve nav qeza

Qersê, weke sê h’ezar ÿzdî hatine köþtinê.

7. Qeza neh’îya Qersêye dîgor’ê û göndê dinê: eleþgirê,

emank’oyê, yemançayîrê, eyla Sinco, ak’arê,

Bayramk’omê, Bacelîyê, Baþk’êdîkvêrê, Bêlîhamêdê,

Gogormes, dîgorê, (t’êkor), dûzgêlî, t’oxûbûrê, Xerebê,

Xatabayê, Çîbûxliyê, k’yûndoyê, H’esencano, nokayê,

Cindirog’lîyê, Sûsûlê, taþnîkê, ÿzdîkayê, tûzakê,

Ûlîk’endê, P’aþarcîkê û ê dinda neh h’ezar ÿzdî destê zorê

hatine îslamkirinê - birine ser dînê meh’medîê.

8. Olk’a merza Sörmelîêye îdirê: Xerfelûyê,

alçalûyê,e’slanlûyê, Bendemûradê, Baþ Sînekê, Gêlî,

Germeþiva, demisxanê, zerîfxanê, zorê, Xanê, Xirbê Sor,

Qerext’înê, Qereqûyê, Qûç’ê, mexsûdya, macirîya, Göndê

þêxa, Sayîbilaxê, taûþanê, taþk’orpîyê, Göndê k’elo û ê

dinêda weke deh h’ezar ÿzdî hatne köþtinê.

9. Sala 1918 - a, wexta derbazbûna ç’emê arp’eçayê

(axûryan) û erez, weke çar h’ezar ÿzdî xeniqîne yan -

delyane.

10. Hinda göndê neh’îya ermenîstana r’ohlatêye

axbaranêye elegezê, Qöndexsazê, Qör’ibog’azê, Cercerîsê

(kendalê beþ û newala e’celê), bi destê cerda teyo begê

k’örd sala 1918 - a 800 meriv hatine köþtinê, ij k’îjana her

t’enê 19 meriv ij k’oma r’eþîdê eyo bûne. Göndê heman

neh’îêyî k’arvanserêda (P’oþt, e’mrê t’eze, Sadûns) 54

meriv hatne köþtinê.

11. ij alîê teyo begê k’ördda ij göndê heman neh’îêye

din weke 600 meriv ajotne k’ûraya dewleta alî Osman.

12. t’opraxa Giresorada, k’îjan nêzîkî göndê merza Ce

- e aragasotnêyî þamîranêye, sala 1918 - a, nav r’ojekêda,

24 meriv hatine köþtinê, ij k’îjana yek - jin bûye.

dêmek, bi h’esavê t’omerîyî döristkirî, ij ÿzdîya weke

500 h’ezar meriv hatine qir’kirinê.

e’zîzê e’mer

doktor, profêsorê ÿzdînasîê, mêrxasê cime’ta ÿzdîyayî

ducare

www.facebook.com/YezidiNationalUnionE-mail [email protected]

ՀԻՄՆԱԴԻՐ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿԻՉ`ԵԶԴԻՆԵՐԻ ՁԱՅՆ ՍՊԸ

ՏՆՕՐԵՆ` ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԽՄԲԱԳԻՐ` ԽԴՐ ՀԱՋՈՅԱՆ

Թերթը հրատարակվում է պետականաջակցությամբ:

Մեր հասցեն` Երևան 23, Արշակունյաց 2, 12-րդհարկ, 7-րդ սենյակ, բջջ.` 094 55 87 18

Գրանցման թիվը` 1164 տպագրական մամուլ,տպաքանակը` 500, գինը` պայմանագրային:

Թերթը տպագրվում է ՙՍամարկ՚ ՍՊԸտպարանում

ք. Երևան, Կ. Ուլնեցու 57, հեռ.` 24-75-50