yezdikhana n12 - december 2014 (124)

4
խորհրդԱրԱնԱԿԱնլսումնԵրԱզգԱյինժողովում Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարա- բերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնու- թյամբ անցկացվել են խորհրդարանական լսումներ «Աշ- խարհն առանց ցեղասպանությունների» խորագրով` նվիր- ված ցեղասպանությունների իրավական հարցերին: Լսումները նպատակաուղղված էին ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագոր- ծության դատապարտմանն ու կանխարգելմանը, ցեղասպա- նությունների ժխտողականության դեմ պայքարի հրամայա- կանին, ինչպես նաեւ հետեւանքների վերացման իրավական հիմնախնդիրներին: Լսումներին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգա- մավորներ, կառավարության ներկայացուցիչներ, պատվա- վոր հյուրի կարգավիճակով ներկա է եղել Ուրուգվայի Արեւե- լյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախա- գահ Դանիլո Աստորին: Լսումերին մասնակցել եւ զեկույցներով հանդես են եկել սփյուռքի երկու կառույցների՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Եվրոպական հրեական խորհրդարանի պատ- վիրակություններն իրենց ղեկավարների գլխավորությամբ: Ելույթներ են ունեցել նաեւ Հայ Դատի հայաստանյան գրա- սենյակի ներկայացուցիչները, հայկական ավանդական կու- սակցությունների, ակադեմիական եւ գիտական շրջանակ- ների հայտնի մասնագետներ, իրավագետներ, ՀՀ-ում բնակ- վող ազգային փոքրամասնությունների, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ: Եզդիական համայնքը ներկայացնում էր Աշխարհի և Հայաստանի Եզդիների ազգային միությունների նախագահ՝ Ազիզ Թամոյանը, որը իր ելույթի ընթացքում անդրադարձավ 1915 թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության խնդրին՝ դատապարտելով այն, ինչպես նաև խոսեց այն մասին, որ 1915-1918 թթ. Հայերի, ասորիների, պոնտոսահույների հետ միասին նաև ֆիզիկապես կոտորվել են մոտ 500.000 եզդի- ներ, և պետք է այդ մասին ևս խոսել: Նա նաև խոսեց վերջին ամիսներին Իրաքի հյուսիսային մասի եզդիների բնօրրան՝ Շանգալում «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմ- բավորման կողմից եզդիների ցեղասպանությունը, որը շա- րունակվում է մինչ այսօր և հազարավոր եզդի կանայք և երե- խաներ դեռևս այդ ահաբեկիչների ձեռքում են և ոչ ոք մատը մատին չի տալիս, նրանց ազատելու համար, ինչպես նաև այն փախստականներին, որոնք այժմ ցրտաշունչ ձմռան ներքո գտնվում են ծանր վիճակում, և իր զայրույթի խոսքը արտահայտեց միջազգային հանրության, գերտերություն- ների հասցեին առ այն, թե ինչու են լռում և օգնության չեն հասնում: Զեկույցներում, անդրադառնալով Հայոց ցեղասպանու- թյանը եւ Հոլոքոստին, արծարծվել են տարբեր պատմական ժամանակահատվածներում իրականացված այդ հանցագոր- ծությունների պատմական եւ քաղաքական փոխկապվածու- թյան եւ փոխպայմանավորվածության հարցերը: Հնչեցված ելույթներում մասնավորապես քննարկվել են Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի միջազգային իրա- վական պատասխանատվության կիրառելի իրավունքի իրաց- մանն առնչվող խնդիրները: Անդրադարձ է կատարվել ցեղաս- պանությունների ժխտողականության դեմ պայքարին, ներ- կայացվել են մի շարք պետություններում այդ հանցագործու- թյան ժխտման համար պատասխանատվություն նախատեսող օրենսդրության արդի կանոնակարգումները եւ քննարկվել են ժխտողականության հարցում առկա հիմնական մարտահրա- վերները: Վերլուծվել է ցեղասպանությունների հետեւանքների վերացման հարցում առկա միջազգային փորձը եւ դրանց հնա- րավոր լուծումների կիրառման կառուցակարգերը: Որպես ցեղասպանական քաղաքականության իրականաց- ման հիմքեր՝ մատնանշվել են եւ դատապարտվել կրոնական եւ էթնիկ անհանդուրժողականության, խտրականության, այլա- տյացության, ռասիզմի եւ հակասեմիթականության զանազան դրսեւորումներ: ԿԱՐՄԻՐ ՍԸԼԹԱՆ ԵԶԻԴԻ ՏՈՆ Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 13-ց հետո առա- ջին երկուշաբթի օրը մատաղի ոչխար են մորթում, սա- կայն նոր վախճանվածների ընտանիքները ծոմ են պա- հում հանգուցյալների համար (բըրվա ռադըվըն), իսկ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ծոմ են պահում բոլորը (ռադըվնը պաշիվե): Այդ երեք օրվա ծոմերից առաջին օրը երեկոյան` դեռ մութը չընկած սինու մեջ դրված ամանով ճաշ ու մրգեղեն են տանում չքավոր հարևաններին` որպես Կարմիր Սըլթան Եզիդի խեր (հաց` պատարագ), իսկ մեկ օր անց, հինգշաբթի օրը տալիս են հանգուցյալների հաց (նանե խերա մրիա): Երբ գիշերները վեր են կենում (երեք գիշեր) նույն ձևով հաց են տալիս` բապիրի պաշիվի: Բապիրի պաշիվին այդ արարողության հրեշտակն է: Ուրբաթ օրը Եզիդի բուն տոնն է: Այդ սուրբ օրն ազ- գային մեծ տոն է, բոլորը պարտադիր կարգով, նվեր- ներով պետք է այցելեն այդ տարվա հանգուցյալների, ինչպես նաև միմյամց տներ, այդպիսով շնորհավորե- լով և բարեմաղթանքի խոսքեր հղելով իրար: Շատ կարևոր է նշել այն, որ տոնի ժամանակ պետք է հաշտ- վեն բոլոր նեղացածները, միմյանցից խռովածները և վիրավորվածները, քանի որ ըստ ավանդույթի այդ օրերին Կարմիր Սըլթան Եզիդը իջնում է երկիր՝ պա- շտպանելու իր ժողովրդին և հաշտեցնում: Չհաշտվող- ները չեն կարող եզդի համարվել, և սա կարևոր նա- խապայման է, քանի որ այն միտված է ինչպես խաղա- ղության հաստատմանը ժողովրդի շրջանում, այնպես էլ կրոնի և ազգային ինքնագիտակցության բարձրաց- մանը: Պետք է նշել, որ տոնին արգելված են օգտա- գործել խոզի միս, կաղամբ և կանեփով պատրաստ- ված ուտեստներ: Շաբաթ` արաֆաթի օրը այցելում են գերեզմա- նատուն, աղոթք կատարելով իրենց փիրի կամ շեխի հետ: Հաջորդ շաբաթվա ուրբաթ օրը Շեշըմսի տոնի օրն է (Արևի տոն): ԱզիզԹԱմոյԱնիշնորհԱվորԱնքիխոսքըԿԱրմիրսըլԹԱն ԵզիդիտոնիԿԱպԱԿցուԹյԱմբ Սիրելի իմ եզդի ժողովուրդ հաշվի առնելով այն փաստը, որ այսօր Իրաքի հյուսիսային մասում, եզդիների պատ- մական հայրենիք` Շանգալի տարածքում «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդինե- րի ցեղասպանությունը և դաժան իրականությունը, նախ թող նահատակների հոգուն հանգստություն լինի, և քանի որ մոտենում է եզդի ժողովրդի ազգային տոներից մեկը՝ Կարմիր Սըլթան Եզիդի տոնը, կցանկանայի նախ շնորհավորել ժողովրդիս գալիք տոնի կապակցությամբ, նրանց մաղթել քաջ առողջություն, խաղաղություն, և ինչու չէ, իմ հատուկ շնորհավորանքս հղելով մեր նախնիների հողերի պաշտպան մարտիկներին, այն մարտիկներին, որոնք այսօր իրենց կյանքը չեն խնայում պաշտպանելու իրենց ժողովրդին, և որոնք հերոսներ են: Հատկանշական եմ համարում նշելու, որ այս տոնի ժամանակ Կարմիր Սըլթան Եզիդը իջնում է երկիր պաշտպանելու իր ժողովրդին և այս անգամ ևս նա կգա և պաշտպան կլինի, իր ուժն ու զորությունը տալով ժողովրդին և մարտիկներին, որոնք Աստծո թույլտվությամբ վերջապես կազատագրեն իրենց Շանգալը և կստեղծվի վերջապես Եզդիական ինքնավարությունը: Ժողովրդիս մաղ- թում եմ ուժ, քաջություն, եռանդ և Եզիդի օրհնությունը թող բոլորիդ վրա լինի: Մենք՝ Եզդիներս, եղել ենք, կանք և միշտ կլինենք… Այս տարի 2014թ. Կարմիր Սըլթան Եզիդի տոնը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին: ԱԶԳՈՒԹՅՈՒՆՍ՝ ԵԶԴԻ, ԼԵԶՈՒՍ՝ ԵԶԴԻԵՐԵՆ, ԿՐՈՆՍ՝ ՇԱՐՖԱԴԻՆ ԷԶԴԻԽԱՆԱ ԵԶԴԻՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ 2014 Դեկտեմբեր ¹ 12 (124) HOle, HOle, HOla, Silt'an ÿzîdê SOre ÿzdîxane miletê min-ÿzdî, zimanê min-ÿzdîkî, dînê min-þerfedîn þerfedîn dînê meye Երկրորդ Լալիշ կառուցել է Միրզե Չոլոն

Upload: khdr-hajoyan

Post on 16-Jul-2015

134 views

Category:

News & Politics


3 download

TRANSCRIPT

Page 1: Yezdikhana N12 - December 2014 (124)

խորհրդԱրԱնԱԿԱն�լսումնԵր�ԱզգԱյին�ժողովումԴեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարա-

բերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնու-

թյամբ անցկացվել են խորհրդարանական լսումներ «Աշ-

խարհն առանց ցեղասպանությունների» խորագրով` նվիր-

ված ցեղասպանությունների իրավական հարցերին:

Լսումները նպատակաուղղված էին ցեղասպանության՝

որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագոր-

ծության դատապարտմանն ու կանխարգելմանը, ցեղասպա-

նությունների ժխտողականության դեմ պայքարի հրամայա-

կանին, ինչպես նաեւ հետեւանքների վերացման իրավական

հիմնախնդիրներին:

Լսումներին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգա-

մավորներ, կառավարության ներկայացուցիչներ, պատվա-

վոր հյուրի կարգավիճակով ներկա է եղել Ուրուգվայի Արեւե-

լյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախա-

գահ Դանիլո Աստորին:

Լսումերին մասնակցել եւ զեկույցներով հանդես են եկել

սփյուռքի երկու կառույցների՝ Համաշխարհային հայկական

կոնգրեսի եւ Եվրոպական հրեական խորհրդարանի պատ-

վիրակություններն իրենց ղեկավարների գլխավորությամբ:

Ելույթներ են ունեցել նաեւ Հայ Դատի հայաստանյան գրա-

սենյակի ներկայացուցիչները, հայկական ավանդական կու-

սակցությունների, ակադեմիական եւ գիտական շրջանակ-

ների հայտնի մասնագետներ, իրավագետներ, ՀՀ-ում բնակ-

վող ազգային փոքրամասնությունների, քաղաքացիական

հասարակության կառույցների ներկայացուցիչներ:

Եզդիական համայնքը ներկայացնում էր Աշխարհի և

Հայաստանի Եզդիների ազգային միությունների նախագահ՝

Ազիզ Թամոյանը, որը իր ելույթի ընթացքում անդրադարձավ

1915 թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության խնդրին՝

դատապարտելով այն, ինչպես նաև խոսեց այն մասին, որ

1915-1918 թթ. Հայերի, ասորիների, պոնտոսահույների հետ

միասին նաև ֆիզիկապես կոտորվել են մոտ 500.000 եզդի-

ներ, և պետք է այդ մասին ևս խոսել: Նա նաև խոսեց վերջին

ամիսներին Իրաքի հյուսիսային մասի եզդիների բնօրրան՝

Շանգալում «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմ-

բավորման կողմից եզդիների ցեղասպանությունը, որը շա-

րունակվում է մինչ այսօր և հազարավոր եզդի կանայք և երե-

խաներ դեռևս այդ ահաբեկիչների ձեռքում են և ոչ ոք մատը

մատին չի տալիս, նրանց ազատելու համար, ինչպես նաև

այն փախստականներին, որոնք այժմ ցրտաշունչ ձմռան

ներքո գտնվում են ծանր վիճակում, և իր զայրույթի խոսքը

արտահայտեց միջազգային հանրության, գերտերություն-

ների հասցեին առ այն, թե ինչու են լռում և օգնության չեն

հասնում:

Զեկույցներում, անդրադառնալով Հայոց ցեղասպանու-

թյանը եւ Հոլոքոստին, արծարծվել են տարբեր պատմական

ժամանակահատվածներում իրականացված այդ հանցագոր-

ծությունների պատմական եւ քաղաքական փոխկապվածու-

թյան եւ փոխպայմանավորվածության հարցերը:

Հնչեցված ելույթներում մասնավորապես քննարկվել են

Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի միջազգային իրա-

վական պատասխանատվության կիրառելի իրավունքի իրաց-

մանն առնչվող խնդիրները: Անդրադարձ է կատարվել ցեղաս-

պանությունների ժխտողականության դեմ պայքարին, ներ-

կայացվել են մի շարք պետություններում այդ հանցագործու-

թյան ժխտման համար պատասխանատվություն նախատեսող

օրենսդրության արդի կանոնակարգումները եւ քննարկվել են

ժխտողականության հարցում առկա հիմնական մարտահրա-

վերները: Վերլուծվել է ցեղասպանությունների հետեւանքների

վերացման հարցում առկա միջազգային փորձը եւ դրանց հնա-

րավոր լուծումների կիրառման կառուցակարգերը:

Որպես ցեղասպանական քաղաքականության իրականաց-

ման հիմքեր՝ մատնանշվել են եւ դատապարտվել կրոնական

եւ էթնիկ անհանդուրժողականության, խտրականության, այլա-

տյացության, ռասիզմի եւ հակասեմիթականության զանազան

դրսեւորումներ:

ԿԱՐՄԻՐ ՍԸԼԹԱՆ ԵԶԻԴԻ ՏՈՆ

Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 13-ց հետո առա-

ջին երկուշաբթի օրը մատաղի ոչխար են մորթում, սա-

կայն նոր վախճանվածների ընտանիքները ծոմ են պա-

հում հանգուցյալների համար (բըրվա ռադըվըն), իսկ

երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ծոմ են

պահում բոլորը (ռադըվնը պաշիվե):

Այդ երեք օրվա ծոմերից առաջին օրը երեկոյան` դեռ

մութը չընկած սինու մեջ դրված ամանով ճաշ ու մրգեղեն

են տանում չքավոր հարևաններին` որպես Կարմիր

Սըլթան Եզիդի խեր (հաց` պատարագ), իսկ մեկ օր անց,

հինգշաբթի օրը տալիս են հանգուցյալների հաց (նանե

խերա մրիա): Երբ գիշերները վեր են կենում (երեք գիշեր)

նույն ձևով հաց են տալիս` բապիրի պաշիվի: Բապիրի

պաշիվին այդ արարողության հրեշտակն է:

Ուրբաթ օրը Եզիդի բուն տոնն է: Այդ սուրբ օրն ազ-

գային մեծ տոն է, բոլորը պարտադիր կարգով, նվեր-

ներով պետք է այցելեն այդ տարվա հանգուցյալների,

ինչպես նաև միմյամց տներ, այդպիսով շնորհավորե-

լով և բարեմաղթանքի խոսքեր հղելով իրար: Շատ

կարևոր է նշել այն, որ տոնի ժամանակ պետք է հաշտ-

վեն բոլոր նեղացածները, միմյանցից խռովածները և

վիրավորվածները, քանի որ ըստ ավանդույթի այդ

օրերին Կարմիր Սըլթան Եզիդը իջնում է երկիր՝ պա-

շտպանելու իր ժողովրդին և հաշտեցնում: Չհաշտվող-

ները չեն կարող եզդի համարվել, և սա կարևոր նա-

խապայման է, քանի որ այն միտված է ինչպես խաղա-

ղության հաստատմանը ժողովրդի շրջանում, այնպես

էլ կրոնի և ազգային ինքնագիտակցության բարձրաց-

մանը: Պետք է նշել, որ տոնին արգելված են օգտա-

գործել խոզի միս, կաղամբ և կանեփով պատրաստ-

ված ուտեստներ:

Շաբաթ` արաֆաթի օրը այցելում են գերեզմա-

նատուն, աղոթք կատարելով իրենց փիրի կամ շեխի

հետ:

Հաջորդ շաբաթվա ուրբաթ օրը Շեշըմսի տոնի օրն է

(Արևի տոն):

Ազիզ�ԹԱմոյԱնի�շնորհԱվորԱնքի�խոսքը�ԿԱրմիր�սըլԹԱն�Եզիդի�տոնի�ԿԱպԱԿցուԹյԱմբ

Սիրելի իմ եզդի ժողովուրդ հաշվի առնելով այն փաստը, որ այսօր Իրաքի հյուսիսային մասում, եզդիների պատ-

մական հայրենիք` Շանգալի տարածքում «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդինե-

րի ցեղասպանությունը և դաժան իրականությունը, նախ թող նահատակների հոգուն հանգստություն լինի, և քանի որ

մոտենում է եզդի ժողովրդի ազգային տոներից մեկը՝ Կարմիր Սըլթան Եզիդի տոնը, կցանկանայի նախ շնորհավորել

ժողովրդիս գալիք տոնի կապակցությամբ, նրանց մաղթել քաջ առողջություն, խաղաղություն, և ինչու չէ, իմ հատուկ

շնորհավորանքս հղելով մեր նախնիների հողերի պաշտպան մարտիկներին, այն մարտիկներին, որոնք այսօր իրենց

կյանքը չեն խնայում պաշտպանելու իրենց ժողովրդին, և որոնք հերոսներ են: Հատկանշական եմ համարում նշելու,

որ այս տոնի ժամանակ Կարմիր Սըլթան Եզիդը իջնում է երկիր պաշտպանելու իր ժողովրդին և այս անգամ ևս նա

կգա և պաշտպան կլինի, իր ուժն ու զորությունը տալով ժողովրդին և մարտիկներին, որոնք Աստծո թույլտվությամբ

վերջապես կազատագրեն իրենց Շանգալը և կստեղծվի վերջապես Եզդիական ինքնավարությունը: Ժողովրդիս մաղ-

թում եմ ուժ, քաջություն, եռանդ և Եզիդի օրհնությունը թող բոլորիդ վրա լինի:

Մենք՝ Եզդիներս, եղել ենք, կանք և միշտ կլինենք…

Այս տարի 2014թ. Կարմիր Սըլթան Եզիդի տոնը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին:

ԱԶԳՈՒԹՅՈՒՆՍ՝ ԵԶԴԻ, ԼԵԶՈՒՍ՝ ԵԶԴԻԵՐԵՆ, ԿՐՈՆՍ՝ ՇԱՐՖԱԴԻՆ

Է Զ Դ Ի Խ Ա Ն Ա ԵԶԴԻՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ

2014Դեկտեմբեր¹ 12 (124)

HOle, HOle, HOla, Silt'an ÿzîdê SOre

ÿzdîxanemiletê min-ÿzdî, zimanê min-ÿzdîkî, dînê min-þerfedîn

þerfedîn dînê meye

Երկրորդ Լալիշկառուցել է

Միրզե Չոլոն

Page 2: Yezdikhana N12 - December 2014 (124)

2

Հեղինակը պնդում է, որ Իրաքյան քուրդիստանի ղեկա-

վար Մահսուդ Բարզանին համագործակցել է «ԻԼԻՊ»-ի և

նախկին բաասիստների հետ, այնպես էլ ֆինանսավորել է

իրենց՝ Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ Մալիկի վար-

չակազմի դեմ: Հավանական է, որ այդ իրականացվել է Թո-

ւրքիայի հետ պայմանավորվածությամբ, որը իր առջև նպա-

տակ է դրել տարածելու նեոօսմանիզը և իսլամիզը, առա-

ջարկելով քրդերին դառնալ «մեծն» մուսուլմանական քա-

ղաքակրթության մաս՝ Անկարայի գլխավորությամբ: Հանուն

այդ նպատակի Թուրքիայի կառավարող կուսակցությունը

գնացել է մի շարք փոխզիջումների՝ տալով քրդական հա-

ղորդումներ, որպես հավելում Էրդողանի կուսակցությունը

ունի մեծ աջակցություն հետամնաց քուրդ բնակչության կող-

մից, որը հոգևորականության մակարդակով գլխավոր դեր

ունի Թուրքիայում: Թուրքերի կողմից ահաբեկիչներին

աջակցելու պատճառը կայանում է նրանում, որ նրանք ցան-

կանում են թուլացնել քրդական բանվորական կուսակցու-

թյան (այսուհետ՝ քԲԿ) ազդեցությունը և ճյուղավորումը Սի-

րիայում ու նրանց դեմ օգտագործել Բարզանիի պրոիսլա-

մական վարչակազմը, այնպես էլ մեկ հարվածով վերջ տալ

Ասադի և Մալիկիի վարչակազմերին, որոնք կողմնակից են

Իրանին: Այս նպատակներից ելնելով Անկարան, քաթարը և

Սաուդյան Արաբիան իրենց շահի համար օգտագործել են

Իրաքի ռեգիոնալ ինքնավար մարզ՝ քուրդիստանի ղեկա-

վար Մահսուդ Բարզանիին: Ահաբեկիչների կողմից Մոսու-

լի գրավումից մեկ օր առաջ 01.06.2014 «ԻԼԻՊ»-ի կողմից

Ամանում տեղի էր ունեցել գաղտնի հանդիպում՝ ԱՄՆ-ի և

Իսրայելի աջակցությամբ, որտեղ պլանավորել են իրենց

գործողությունները Մոսուլում, Շանգալում և Ռոժավայում

(այդ թվում նաև քոբանիում). Հանդիպմանը ներկա են եղել`

1. Սալիխ քալաբ (Հորդանանի կառավարության ներ-

կայացուցիչ):

2. Իզատ ադ-Դուրի Բզուտնավաի Նաքշբանդիի ներ-

կայացուցիչ:

3. Աբու Մահիր մականունով՝ Ջեյիշ ալ-մուջահիդին

(ջիհադիստների բանակ) կազմակերպության ներկայա-

ցուցիչ:

4. Սայիֆ ադ-դին մականունով՝ Անսար ալ-իսլամ կազ-

մակերպության ներկայացուցիչ:

5. Մի շարք կազմակերպությունների ՝ Ջեյիշ Անսար ալ-

սուննա, Ջեյիշ կաիֆա ալ-մանսուրա, քատաիբ պաուրա

իշրիին, Ջեյիշ ալ-իսլամ, Շուրի անսար վա տաուխիդ ներ-

կայացուցիներ:

6. քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը

(այսուհետ՝ քԴԿ) ներկայացնում էր Իրաքյան քուրդիստա-

նի ղեկավար՝ Մահսուդ Բարզանիի որդի Մասրուր Բար-

զանին, ով ղեկավարում է քրդական «Փարաստըն» պատ-

ժիչ ծառայությունը և նրա հետ նաև եղել է քԴԿ-ի քաղբյու-

րոյի անդամ Ազադ Բարուարին (Այդպես էլ Մահսուդ Բար-

զանին այդ նույն օրը պատվիրակության հետ գտնվում էր

Հորդանանում):

7. «ԻԼԻՊ»-ի ներկայացուցիչ

Վերոնշյալ տեղեկատվությունը դուրս է եկել հանդիպ-

ման ներկաներից մեկի շնորհիվ, ով վաճառել է համապա-

տասխան նյութերը իրանական գաղտնի ծառայություննե-

րին: Համաձայն մի քանի աղբյուրների, նա դրա դիմաց

ստացել է մոտ 10 միլիոն դոլար:

Մինչ Մոսուլի դեպքերը, Իրանի կառավարության ներ-

կայացուցիչ Ահմադ Չալաբին՝ ձեռքի տակ ունենալով վե-

րոնշյալ տեղեկատվությունը, զգուշացրեց Մահսուդ Բար-

զանիին, այն մասին, որ Իրանը փաստեր ունի սուննի

ահաբեկիչներին աջակցելու ծրագրին քրդերի մասնակ-

ցության վերաբերյալ: Այնպես էլ հայտնի դարձավ այն, որ

Իրաքի բանակի նախկին սպաները գտնվում էին Էրբիլում

և ահաբեկիչների կողմից Մոսուլի գրավումից մեկ օր

առաջ նրանք լքել են Իրաքի ռեգիոնալ ինքնավար մարզ՝

քուրդիստանը և տեղափոխվել Թուրքիա: Հոդվածի հեղի-

նակը պնդում է, որ քԴԿ-ը մասնակցել է վերոնշյալ ծրագ-

րին` Թուրքիայի պատվերով, և վերջին 2 տարվա ընթաց-

քում զենք և ֆինանսներ էր մատակարարում ԻԼԻՊ-ին:

Հիմնական նպատակն էր հարված հասցնել քԲԿ-ի ուժերի

դիրքերին Ռոժավայում և Իրաքում՝ Էրբիլի և քիրկուկի մի-

ջև ընկած տարածքում: Սակայն ինչպես նշվում է «The

Wall Street Journal» թերթի հոդվածում՝ հայտնում է Բար-

զանիի և Բայդենի հեռախոսազրույցի մասին: Երբ ԻԼԻՊ-ի

ահաբեկիչները ուղղվեցին դեպի Էրբիլ, Բարզանին անմի-

ջապես կապ է հաստատել Բայդենի հետ և ասել, որ ի-

րադրությունը վերահսկողությունից դուրս է գալիս: Այդ

ժամանակ ԱՄՆ-ը՝ իր հյուպատոսներին պաշտպանելու

պատրվակով, սկսում է ռմբակոծել ԻԼԻՊ-ի դիրքերը, և

որոնք ուղղվում են հարավ, դեպի շիական շրջաններ:

քուրդ լրագրողի կողմից ներկայացված բոլոր փաստե-

րը հնարավորություն կտան եզրակացնելու այն մասին, որ

եզդիները դարձան տարածաշրջանային ուժերի խաղի

«փոխանակման դրամ», նրանցից յուրաքանչյուրն իր

նպատակն էր հետապնդում: Այդպես Թուրքիան մեկ հար-

վածով թուլացրեց Իրաքի շիական կառավարությունը և

հարվածեց դեպի Ռոժավա: ԱՄՆ-ը իր հերթին, հանդար-

տեցրեց և մարեց Բարզանիի անկախության հանրաքվե

անցկացնելու ձգտումները, ինչպես նաև ստեղծեցին ուժ,

որը կարող է ուղղել ոչ միայն Ասադի վարչակազմի դեմ, այլ

նաև ընդդեմ Իրանի: քրդերը նույնպես ստացան իրենց շա-

հի բաժինը, այլոց ձեռքերով ազատվելու խիտ բնակեց-

ված եզդիական «անկլավայից», որը եզդիական անջատո-

ղականության պոտենցիալ օջախ կարող էր լինել, որտեղ

քԴԿ-ը դեմ տրամադրված քԲԿ-ն ուժերը և եզդիները

իրենց դիրքերն էին ամրապնդում: Ինչպես Անկարայի,

այնպես էլ Էրբիլի համար եզդիները ավելորդ գլխացա-

վանք էին հանդիսանում և խորթ տարր էին նեոօսմանիզմի

իսլամական տարածքում: Այստեղ իր դերն է խաղացել

նաև քրդերի թաքնված հակակրանքը եզդիների նկատմա-

մբ, որոնք որպես թույլ օղակ զոհաբերության մատնվեցին

ԻԼԻՊ-ին: Տարածաշրջանային խաղացողները ԻԼԻՊ-ի ծա-

ռայությունների դիմաց վճարեցին եզդիների արյամբ: Իր

հերթին Բարզանին՝ օգտագործելով եզդիների ողբերգու-

թյունը, միջազգային հանրության կողմից ստացավ վերջին

համակարգի սպառազինությունները, որոնք նույնիսկ

3 ամիս անց դրանք չեն օգտագործվել Շանգալը ազա-

տագրելու համար: Ամենայն հավանականությամբ եզդինե-

րին աստիճանաբար կստիպեն լքել Իրաքը և ազատել հո-

ղերը մուսուլման բնակչության համար, քանի որ քրդական

իշխանությունների կողմից լռելյայն նման քաղաքականու-

թյունը օգտագործվել էր Շեյխանի նկատմամբ: Եվ այսօր

եզդիական Շեյխանը գրեթե դարձել է մուսուլմանական,

նման ճակատագիր սպառնում է նաև Շանգալին:

êzîdîPress, 09.11.2014

Թարգմ.՝ Խ. Հաջոյան

Ստեղծվում է Եզդի կանանց

կամավորական ջոկատը 12.09.2014 թ.

Ստեղծվում է Շանգալի ինքնապաշտպանության

առաջին եզդի կանանց ջոկատը, և վերոնշյալ ջոկատում

շարունակում են անդամագրվել եզդի կին կամավորներ:

Այժմ նրանք անցնում են ռազմավարական նախապատ-

րաստություններ Ռոժավայի (Սիրիա) YPG-ի ռազմաբա-

զաներում: Որից հետո նրանք կտեղափոխվեն համապա-

տասխան բնակության վայրեր, որտեղ նրանք կանցնեն

զինծառայության: YPG-ի մամլո քարտուղարը նշել է, որ

եզդիական կանանց ջոկատը ստեղծվել է խաղաղ բնակ-

չությանը պաշտպանելու համար:

Շիխըսընի սրբավայրի մոտ կատաղի մարտեր են

տեղի ունենում

05.10.2014 թ.

Շանգալում Շիխըսընի սրբավայրի մոտ մի քանի ժամ

տեղի է ունեցել կատաղի մարտեր եզդի մարտիկների և

«Իսլամական պետության» ծայրահեղականների միջև:

Սպանվել են ավելի քան երկու տասնյակ ահաբեկիչներ,

իսկ եզդիների կողմից հերոսաբար ընկավ Ջամալ Սար-

հան ալ Կաթանիան: Ահաբեկիչները փորձում են հարձակ-

վել և գրավել սրբավայրը, սակայն դեռևս եզդիներին հա-

ջողվում է պահպանել պաշտպանությունը:

Շանգալն ամբողջությամբ անցավ ահաբեկիչների

վերահսկողության ներքո

Երեկ «ԻՊ» ահաբեկիչները օգտագործելով ծանր հրե-

տանային զենքերը կազմակերպել են լայնածավալ հար-

ձակումներ Գուհբալ, Բորկ և այլ գյուղերի վրա, որոնք

մինչ երեկ գտնվում էին եզդի մարտիկների տիրապետու-

թյան տակ: Կատաղի մարտերի արդյունքում 300 եզդիներ

ընկան շրջափակման մեջ: ցույց տալով իրենց հերոսու-

թյունը և խիզախությունը, եզդի մարտիկները կարողանում

են ճեղքել ահաբեկիչների շրջափակումը և ետ նահանջել:

Զոհերի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Այդպես Շանգալը

ամբողջությամբ անցավ իսլամիստ ծայրահեղականների

վերահսկողության տակ: Հիշեցնենք, որ նախքան այդ

եզդիների ինքնապաշտպանական ջոկատների հրամա-

նատարները կոչ էին անում Բաղդադին և Էրբիլին, իրենց

տրամադրել ծանր սպառազինություն: Ի պատասխան

եզդի հրամանատարների խնդրանքի, մոտ մեկ շաբաթ

առաջ Ռաբի են ուղարկվել քրդական փեշմերգայի

ինչպԵս�Են�ծրԱգրԵլ�ԵզդինԵրիցԵղԱսպԱնուԹյունը

քուրդ լրագրող Ժիյար Մուհամմադը հոդված է տպագրել, որտեղ վերլուծության է ենթարկել մի քանի ամիս

տևող «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները Շանգալում: Նյութը տպա-

գրվել է սորանիով: Ժիյար Մոհամմադը իրականացրել է լրագրողական հետաքննություն՝ հիմնվելով իր կողմից

հավաքագրված փաստերի և տարբեր երկրների զանգվածային լրատվական միջոցների նյութերից: Նա հայտ-

նում է, որ «ԻԼԻՊ» ահաբեկչական խմբավորումը ստեղծվել է Իրաքին սահմանակից երկրների՝ քաթարի, Թուր-

քիայի, Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայություններից, ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ:

ԴԵՊքԵՐԻ ԶԱՐԳԱցՈՒՄՆԵՐԸ ՇԱՆԳԱԼՈՒՄ

Page 3: Yezdikhana N12 - December 2014 (124)

3

Михаи́л (Ми́ша) Суре́нович Алоя́н российский боксёр, по национальности езид, родился 23

августа 1988 г. в селе Бамбакашат Октемберянского района Армении. Он чемпион России

(2009–2011), чемпион Европы (2010), обладатель Кубка мира (2008), чемпион мира (2011, 2013),

призёр Олимпийских игр (2012). Заслуженный мастер спорта России (2010).

Миша Алоян после победы над итальянцем Винченцо Пикарди в стартовом бою

квалификационного турнира Олимпийских игр-2016, заявил, что свою победу посвящает езидам

Шангала. М.Алоян: “Я не случайно после боя одел майку, на которой написано: “Сохраните езидов!”

- против геноцида нашего народа, который творится в Ираке. Я посвящаю свою победу езидам

Шангала. Это мой народ и в знак того, что я люблю его и помню, хочу, чтобы все люди это видели”.

- приводит слова Алояна спортивный портал rsport.ru

Свою предыдущую победу на чемпионате России Михаил Алоян также посвятил Шангалу. В

беседе с корреспондентом, Алоян заявил, что все победы в этом году будут посвящены Шангалу и

езидскому народу.

МИХАИЛ АЛОЯН:

“Я ПОСВЯЩАЮ СВОИ ПОБЕДЫ ЕЗИДАМШАНГАЛА!”

մարտիկները և իրաքյան բանակի այսպես կոչված «ոսկե

դիվիզիա»-ն, որոնք Շանգալում տեղի ունեցած մարտե-

րում որևէ մասնակցություն չեն ունեցել և աջակցություն

չեն ցուցաբերել եզդի մարտիկներին: Եզդիները այսօր

ծանր սպառազինության խիստ կարիքն ունեն:

Եզդիները գոյատևման եզրին 17.10.2014թ.

Իրաքի հյուսիսային մասում տեղացած հորդառատ

անձրևների պատճառով վտանգի տակ է դրված 400 հա-

զար եզդի փախստակաների առողջությունը և կյանքը։

Նույն ճակատագրին կարող են արժանանալ քրիստոնյա

ասորիները։ Ահա այսպիսի պայմաններում են գտնվում

«մոռացված» փախստականները։ Առջևում ցրտաշունչ

ձմեռն է, իր հորդառատ անձրևներով և ձնաբքով։

քրդական « Փեշմերգա» զորքերը խոստանալով պա-

շտպանություն, նրանցից նախապես վերցրեցին զենքերը

և խայտառակ կերպով լքելով մարտադաշտը, ստիպեցին

դուրս գալ իրենց բնակավայրերից, թողնելով անօթևան

ձմռան շեմին։ Իսկ այդ անմարդկային պայմանները ավելի

դաժան են, քան ԻԼԻՊ-ի ահաբեկիչները։

Հղում. arabic.ruvr.ru

Խեյդար Շաշո. «Ոչ ոք չի գալիս մեզ օգնության»

21.10.2014 թ.

«Այստեղ, Շարֆադինի սրբատեղիի մոտ տեղի են

ունենում կատաղի մարտեր և մենք մի քանի անգամ ետ

ենք մղել ահաբեկիչների հարձակումները, սակայն նրանք

մշտապես մոբիլիզացնում են իրենց ուժերը և կրկին

գալիս են հարձակման: Մենք կարող ենք իրենց հարձա-

կումները ետ մղել, բայց չգիտեմ մինչև երբ:

Մենք կոալիցիոն ուժերին մատնանշել ենք, թե որ դիր-

քերին հարկավոր է օդուժով հարվածել, որպեսզի մեր

դրությունը ավելի մեղմացվի: Սակայն նրանք ավիահար-

վածներ հասցրեցին այլ շրջաններ և իրադրությունը ոչն-

չով չփոխվեց: Նրանք ասում են, որ եղանակային անբա-

րենպաստ պայմանների պատճառով իրականացնում են

ավելի քիչ ավիահարվածներ: «Իսլամական Պետու-

թյուն»-ը ամբողջությամբ շրջափակել է մեզ և ավելի

վտանգավոր իրավիճակում են գտնվում խաղաղ բնակիչ-

ները: Մենք պայքարում ենք կանխարգելելու ահաբեկիչ-

ների առաջխաղացումը դեպի լեռներ: Մի քանի մեր մար-

տիկներ հերոսաբար ընկան, կան վիրավորներ: Մենք ա-

ջակցության կարիք ունենք, բայց ոչ ոք չի գալիս մեզ օգ-

նության», այս մասին «êzîdîPress» գործակալությանը հե-

ռախոսազրույցով պատմել է եզդիական Շանգալի ինքնա-

պաշտպանության կամավորական ջոկատի հրամանա-

տար՝ Խեյդար Շաշոն:

Եզդի մարտիկները ոչնչացրել են 67 ահաբեկիչ

25.10.2014 թ.

Եզդիների Շարֆադին սրբատեղիի մոտակայքում եր-

կու օր է ինչ կատաղի մարտերը չեն դադարում: Դիմադ-

րող մարտիկների խոսքերով, երեկ մոտ 50 ահաբեկիչ է

ոչնչացվել, իսկ եզդիների կողմից որևէ զոհ չի եղել: Մինչ-

դեռ լեռներում պատսպարված եզդի փախստականների

վիճակը օր օրի վատթարանում է: Նրանց շտապ հարկա-

վոր է ջուր և սնունդ: Այն օգնությունը, որը իրաքյան իշխա-

նությունն է ուղղաթիռով տրամադրում, անբավարար է,

քանի որ լեռներում դեռևս մոտ 7000 մարդ կա, այս մասին

հայտարարել է եզդի հրամանատար Խեյդար Շաշոն:

Ահաբեկիչները շարունակում են շրջափակման մեջ պա-

հել լեռները, որը խանգարում է եզդի մարտիկներին խա-

ղաղ բնակիչներին տարհանել այնտեղից:

Մինչ այդ, Սոլախի գյուղում՝ Իրաքի թվով երկրորդ

ամենամեծ ցեմենտի գործարանի շրջակայքում, եզդիա-

կան կամավորական ջոկատի մարտիկները ոչնչացրել են

17 ահաբեկիչ: Այս մասին «êzîdîPress» գործակալությանը

հայտնել է եզդի բարձրաստիճան հրամանատարներից

մեկը: Այդպիսով ահաբեկիչների փորձը ներխուժել դեպի

Շանգալի լեռներ խափանվում է: Շանգալի բարդ իրադ-

րության վերաբերյալ շատ լավ տեղեկացված է նաև ամե-

րիկյան իշխանությունները: ԱՄՆ պետդեպարտամենտի

մամլո քարտուղար Ջոն քիրբին երեկ հայտարարեց.

«Սինջարի լեռների շրջակայքում գտնվող մի շարք

գյուղեր գտնվում են վտանգի տակ «ԻՊ» ահաբեկիչների

կողմից»։

Եզդի մարտիկ Յասիր Խալաֆ. « Մեզ շտապ օգնու-

թյուն է հարկավոր»

01.11.2014 թ.

Եզդիական կամավորական ջոկատի անդամ Յասիր

Խալաֆը նշում է. « Մեզ շտապ օգնություն է հարկավոր,

հատկապես խմելու ջուր, դեղորայք և այլ անհրաժեշտ

պարագաներ: Շատ տուժածներ և հիվանդներ որակյալ

դեղորայքի կարիք ունեն: Ինչո՞ւ միջազգային հանրությու-

նը գործողությունների չի դիմում: Ինչո՞ւ մեր մասին ոչ ոք

չի հիշում, կամ չի ցանկանում հիշել»:

Իրաքյան ռազմաօդային ուժերը հումանիտար

օգնություն տրամադրեց

11.11.2014 թ.

Իրաքյան ռազմաօդային ուժերը հումանիտար օգնու-

թյուն տրամադրեցին եզդի փաստականներին, որոնք

դեռևս գտնվում են Սինջարի կամ Շանգալի լեռներում: Այդ

օգնությունը հիմնականում բաղկացած է սննդամթերքով,

դեղորայքով և վրաններով: Այս մասին տեղեկանում ենք

Իրաքի պաշտպանության նախարարության պաշտոնա-

կան կայք էջից:

Հիշեցնենք, որ լեռներում դեռևս շարունակում են

մնալ 7000-ից ավելի եզդի փախստական, որոնք զրկ-

ված են որևէ օգնությունից: Նրանք հնարավորություն

չունեն լքել լանջերը, քանի որ գտնվում են Իսլամական

Պետություն ահաբեկչական խմբավորման շրջափակ-

ման մեջ:

Եզդի մարտիկների հակահարձակումը «ԻՊ» դիր-

քերի ուղղությամբ հաջողությամբ է պսակվել

14.11.2014 թ.

Առաջին անգամ՝ երեքշաբաթյա պաշտպանությունից

հետո, Շանգալի ինքնապաշտպանության ուժերի, Շան-

գալի պաշտպանություն ուժերի եզդի մարտիկները, ՅՓԳ-

ի աջակցությամբ հակահարձակման անցան և Իսլամա-

կան Պետություն ահաբեկչական խմբավորման ահաբե-

կիչներից ազատագրեցին Բարա գյուղը՝ Շանգալի լեռնե-

րի արևմտյան մաս: Ինչպես հայտնում է «êzîdîPress»-ի

թղթակիցը՝ այնպես էլ եզդիական զորաջոկատների վերա-

հսկողության տակ անցան Բարի գյուղից դեպի Խանասոր

տանող ճանապարհին գտնվող գյուղերը: Ոչնչացվել են

ավելի քան ութ ահաբեկիչ:

Մինչդեռ իրաքյան զորքերը հումանիտար օգնություն

են ցուցաբերում եզդի փախստականներին, որոնք գտն-

վում են լեռներում, ինչպես նաև ապահովում են եզդիա-

կան ջոկատներին զինամթերքով: Եզդիական հարձակո-

ւմներին աջակցում է Իրաքի բանակը, որը օդուժով հար-

ձակվում է ծայրահեղականների դիրքերին:Խեյդար Շաշո

Page 4: Yezdikhana N12 - December 2014 (124)

4

УСьВ БӘГ ТЕМУРЙАНц (1863-1934) әwләде

щьмә’та эздийайә qәдьргьр у навнишанә, сәрк’аре эла

Һ’әсьнийайи 26-йә, әндaмә пар’ламента h’öкöмата

Әрмәнистанейә пешьн. Дийа хwә буйә сала 1863-а ль

qәза Сöрмәлуйе гöнде Ә’сланлуйе. Хwәндьна хwә

сьтәндийе мәктәва р’öh’анийа Гевoргйан ль

Эщмиацинейә пирoзи, к’идәре hинбуйә т’әви Сoг’oмoн

Сoг’oмoнйан - т’әви Кoмитасе мәзьн, пәй wе йәкер’а

бьрати-hәвалтийе дькә тәви wи. Хенщи зьмане де, әwи

рьнд занәбуйә зьмане әрмәни у р’уси.

П’әй бь жә’рдәдайе кöштьна баве хwәр’а 27 салйа

хwәда буйә сәрк’аре эле у минани wан 25 пешен хwәйә

дьлoван, Усьв Бәг бь хwәйкьрьна ә’дәте кал у бава,

бьрати у hәвалтийе дькә т’әви әwләден щьмә’та

әрмәнийайе навнишан. Чәндьк-чәнд щара Кoмитасе

мәзьн дьчә гöнде Ә’сланлуйе дьвә меване Усьв Бәге у

гöнден дәр дoра wьр дьгәр’ә, к’идәре 12 к’ьламен эздийа

бь нoта hатийә ньвисаре. Эла Һ’әсьнийа ьсажи

херхwәзийа wанә гәрм hәбу т’әви малбәта Канайане

ә’йан ль qәза Игдьреда. Дьрастамат Канайан - к’ижан

Дьрoйе навнишанә, кöр’е Мартирoс, дьвә сәрдә’wәтийе

шайа Усьв Бәге.

Усьв Бәг сала фәрмана Әрмәнийайә мәзьн т’әви

хwәп’арастьна ш’әр’ванен әрмәнийа буйә, алик’арийе

дьдә hесирен әрмәнийа у эздийа жь бoна дәрбазкьрьна

Әрмәнистана Р’ohьлат у хьлазкьрьна wан бь дәсте шуре

т’ьрк’а. Әw мерхасе шәр’е маhа гöланейә сала 1918-а.

Усьв Бәг әндаме п’арлә мещьльса Әрмәнистанейә, йәк

ьж wан 46 п’арләманайә, к’ижан хәватк’арйа хwә гәлә

к’ар да жь бo qәwимбун-чебуна h’öкöмате. Сален

дәwләта Шеwреда әw дурхьстибу жь к’аре сийасәтийе у

щьвакийе, ле бәле бь зйарәти пек дани бoрще хwәйи

серк’аре эле, у гази дькьр wәт’анване хwәр’а кö hьмбәри

дәwләта Шеwре нәчьн. Һьла hе зедә, әw сала 1929-а hатә

гьртьне у сьргункьрьне ль К’авер’е (ньhа Гавар’), йане жь

нәhәqкдарйа хәватк’арийа wи wәк hьмбәри дәwләта

Шеwре. Сала 1932-а аза дьвә ьж сьргуне, чәнд маhа

дәрбаз дькә h’әвса Йереванеда у пашда вәдьгәр’ә гöнде

хwә, к’идәре сала 1934-а 12-е маhа к’ануна пешьн дьчә

бәр р’әh’мәте.

ЩАНГИР АГ’А ХӘТoЙАН (1874-1943).

Т’әшкилдар у сәрәскәре шәр’е хwәп’арастьна

Әрмәнистана Р’oаваейә, мерхасе шәр’е Сардарапате у

Баш-Апаранейә.

Дийа хwә буйә сала 1874-а ль qәза Wане мәнт’әqа

Беркьрийе гöнде Чибухлийе - сәрк’аре эла Мәндька, жь

мала Хәтиф аг’айе дәwләмәнд. Һьла зар’oтийа хwәда

hәвалти-бьрати дькьр т’әви зар’oкен малбәтен

әрмәнийайә навдар ль qәза Wанеда.

Щангир аг’айе щаhал сала 1904-а ль гöнде

Һазаранеда расти Андраник Oзанйан те, к’ижанева

пежда те херхwәзийа wанә гәрм. Пәй wе растhатьнеда

Щангир аг’а дьhа зедә т’әви шәр’е хwәп’арастьне дьвә,

алик’арийа малhәбунийе у сильh’ийе дьдә әрмәнийа. Иди

сала 1915-а Щангир аг’а ль әскәре ур’ьс да шәр’ дькә,

дьhа дәрәнг сала 1918-а әw т’әви шәр’ванен хwә шәр’

дьда дьмә’шандьне ль кoрпуса рәзадьлвана әрмәнийа.

Әw хәвата мәзьн дькә бoна дәрбазкьрьна hесире

әрмәнийа у эздийа жь ч’әме Әрәз у мә’hкәмбуна wан ль

Әрмәнистана Р’ohьлатеда. Һе дәрәнг сала 1918-а баhаре,

т’әви шәр’е hьмбәри әскәре т’ьрк’а дьвә, жь бoна к’ижане

дьвә йәк ьж wан мерхасен Баш-Апаране. Әw баш hаш

hәбу жь т’ак’тик’а әскәре т’ьрк’а у бь мйасәркьрьна

h’ьщума шәва, әw дькарә hьмбәри wан шәр’ бькә у әскәре

т’ьрк’а пашда вәк’ьшинә h’әтани Алек’сандрапoле.

Пьшти шәр’е маhа гöлане дьхwәзә вәгәр’ә сәр ә’мьре

ә’длайе - дьминә дәшта Араратеда наве к’ижан щие-

майине Чoбанкйарайә. Пәйр’а hьнә wә’дә дьминә ль

гöнде Апаране Ч’әрч’әкис (ньhа Щәрщәр’ис), у гöндәки

бьч’ук незики Гәр’нийе - диса дьвә хәвата qöлöхчийе жь

бoна мьләте хwә, пе wе йәке дани хwәмә’hкәмбуна эздийа

ль Әрмәнистанеда. Әwи наве ‘‘Һәвк’аре щьмә’та

әрмәнийайи hә’лал’’ qазьнщ кьрьбу.

Ле дәwләта Шеwре нә кö т’әне бегöhдарийа хwә

дькьр мерхасе эздийайи у әрмәнийайи р’асти, hьла hе

сәрда жи hәр’ тьшт дькьр wәки әwи гöнәhк’ар бьднә

нишан. Жь wе йәке даhатә к’ьвше wәки wе ле сьргункьн,

к’ижан qәwьми qöрна дәрбазбуйи ахьрийа сала 20-а.

Сәдьре кoмкуса Әрмәнистане Аг’аси Ханщйан,

к’ижан ль Wане дийа хwә буйи у баш нас дькьр у qимәт

дьда әwләден щьмә’та эздийаи навнишан, h’әр’ тьшт

дькьр, кö Щангир аг’а у Усьв Бәг жь синoре ә’рде

Әрмәнистане дәр сьргун нәкьн. Wана сьргуни К’авер’е

дькьн. Пьшти кöштьна Аг’аси Ханщйан, Щангир аг’а ль

Әрмәнистане дәр сьргун дькьн - ль qәза Саратoве

мәнт’ьqа Кьраснoармейиски гöнде Менсер, к’идәре сала

1943-а әwләде щьмә’та эздиайи навнишан у херхwәзе

әрмәнийа дьчә бәр р’ә’hмәте.

АНДРАНИк oЗАНЙАН (1865-1927) ребәрәки шәр’е

азадарийа мьләтийе бу, мерхасе әрмәнийайи мьләтийе,

зoраваре мәзьн (23-е мәhа к’ануна пешьн сала 1918-а

сьтәндийе наве генерал майoр әскәре ур’ьсда):

Дийа хwә буйә 25-е мәhа сьвате сала 1865-а ль

wәргәhе Сивасе Шапин-Гараhисарда.

Һьла щаhьлтийа хwәда дьк’әвә нава шәр’ванен

азадарийа мьләте әрмәни, әw насәкьнә hьмбәри нә т’ö

тьшти. Ль сәр wе р’е әw херхwәзийа гәрм че дькә т’әви

эздийа - бь т’айбәти Щангир аг’а. Т’әви wи р’асти hәв

hатьнә сала 1904-а ль гöндәки нә дури Беркьрийа Wане,

к’идәре п’әв дьк’әвьн бoна пьрсе h’әжа азадарийа-

мьләтийе, ьсажи бoна пьрса hәвгьреданийа эздийа у

әрмәнийа. Вьра әw херхwәзийа гәрм hатә дайин, пьшти

к’ижане Андраник зoравар дьвә сәрдә’wәтийе шайа

Щангир аг’а. Сәр ве херхwәзийе әwан бь баwәри ман

h’әтани шәр’е азадарийа-мьләтийе дьчу, гәлә щара т’әви

hәвдö дьбунә меване Усьв Бәге ль гöнде Ә’сланлуйе.

Андраник зoравар бәри дәрк’әтьна хwә ьж

Әрмәнистане, wәхта мәhа нисане сала 1919-а т’әви

пьштмер-шәрванен хwә ч’әк-сильh’ т’әсмили

кат’oг’икoсе әрмәнийа дькьр, Щангир аг’а hатьбу ль дера

Эщмиацине хатьре хwә жь Андраник зoравар бьхwәзә,

к’идәре баwәрийа wан у херхwәзийа wан h’әтани р’oжа

ахьрийә hатә хwәйкьрьне, әw hатә к’ьвше жи ль р’oжа

oхьрхwәстьне.

Wи wәхти Щангир аг’а ль Апаране гöнде Ч’арч’акисе

дьма, нә дури щийе шәр’е Баш-Апаране. Бь гoтьна

гoтийа ль h’әwша дереда т’әви Андраник зoравар у

Щангир аг’а хәвәрданәкә wа дьчә:

-’’Әз дьчьм, wа qәwьмийә’’,- дьвежә Андраник

зoравар, - ‘’дьчьм h’ьсрәт дьле мьнда, р’екә дьне әз

навиньм. Заньм, тö дьмини, тö тьштәки дьн нәжи

дьфькьри. Баwәрьм, wәки qәзийайен hатьн те бәр бьки

т’ав. Бьмини хwәшийе, әз дьчьм. Йази у фәләк ьса дьвежә,

ле тö аха Әрмәнистане мә’hкәм у h’ьшкәм бьгьри хwә,

ьсажи дәwса мьн, әw гәләки h’әwщә жь бo wе йәке.‘’

-’’Андраник зoравар, йазийә, wәки әм - эзди, ьсажи бь

хwәстьна Хwәде, hатьнә сәр ве ахе, т’әви бьрайен хwә

әрмәни у р’екә дьн т’öнә. Т’әне бь дәсте зoре мә эздийа

дькарьн ви wари р’аqәтиньн. Иди т’әви wә әв аха бьчук

wәлате мьнә жи. Әз жь ве дәре щикида начьм. Әз чаwа

дькарьм т’әне бьhельм wан мәрвана, к’ижана баwәрийа

хwә мьн анин у вьр ман ?‘’.

Андраник зoравар ьж Эщмиацине дәрбази Т’ьлбисе

бу, чәнд р’oжа меване шайире әрмәнийайи мәзьн

Һoвhаннес Туманйан дьвә. Т’ьлбиседа әwи дәрәщәкеда

гoтийә: ‘’Мьн нава ә’мре хwәда т’ö щара нәщәдандийә бo

бәхтәwари у хwәшийа хwәйә шәхси. Мьн т’ьме

щәдандийә т’әне тьштәки у шәр’кьрийә т’әне бo

тьштәке- жь бoй азадийа у бәхтәwарийа щьмә’та хwә. Әз

нагәр’ьм qимәте к’әда хwә у дьхwәзьм, т’әне wе, wәки

бәхтәwарвә әw щьмә’та, жь бoй к’ижане әз qöльх дькьм

т’ә’мамийа ә’мьре хwә.‘’

Паше бь гәмийе жь Бат’уме дьчә бәрва Аврoпайе,

паше ль wьр дәрбази Америкайе дьвә.

31-е мәhа т’әбахе сала 1927-а ль qәза Калифoрниайе

шәhәре Чикoйеда ль h’әкимхана Р’ичардсoн Сьпрингзеда

дьчә бәр р’әhмәте, те h’әткьрьне мәзәле ‘’Арарат’’-еда ль

Фрезнайе. Сала 1928-а щьнйазе wи дәстгöhасти П’аризе

ль мәзәле ‘’Пер-Лашез’’ дькьн. Пәй аwqас wәхт сала

2000-а щьнйазе Андраник зoравар h’әта-h’әте

р’ә’hәтбуна хwә дит ль аха де да - пант’еoна Eр’аблуреда.

Хьдьр Һ’әщойан

“ХEРХWӘЗИЙА эЗДИЙА У ӘРМӘНИЙА”

www.facebook.com/YezidiNationalUnionE-mail [email protected]

ՀԻՄՆԱԴԻՐ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿԻՉ`ԵԶԴԻՆԵՐԻ ՁԱՅՆ ՍՊԸ

ՏՆՕՐԵՆ` ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԽՄԲԱԳԻՐ` ԽԴՐ ՀԱՋՈՅԱՆ

Թերթը հրատարակվում է պետականաջակցությամբ:

Մեր հասցեն` Երևան 23, Արշակունյաց 2, 12-րդհարկ, 7-րդ սենյակ, բջջ.` 094 55 87 18

Գրանցման թիվը` 1164 տպագրական մամուլ,տպաքանակը` 500, գինը` պայմանագրային:

Թերթը տպագրվում է ՙՍամարկ՚ ՍՊԸտպարանում

ք. Երևան, Կ. Ուլնեցու 57, հեռ.` 24-75-50