ՍՈՒՐԲ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ ՎԱՆՔ

2
«,Եւ ժողովուրդքն որք առաջի և զկնի երթային՝ աղաղակէին և ասէին. Օրհնութիւն՝ Որդւոյ Դաւթի, օրհնեալ որ գայ յանուն Տեառն. օրհնութիւն ի բարձունս ,, ( Մատթ . 21:9) ։ «, Եւ ոմանք ի փարիսեցւոցն յամբոխէ անտի ասեն ցՆա. Վարդապետ, սաստեա աշակերտացդ քոց : Պատասխանի ետ և ասէ. Ասեմ ձեզ` զի եթէ դոքա լռեսցեն, քարինքդ աղաղակեսցեն,, (Ղուկաս 19:39-40): ՍՈՒՐԲ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ ՎԱՆՔ Վանքի եկեղեցին ունի անսովոր ﬔծ գաւիթ մը, որուն արևելեան անկիւնը կը գտնուի Չարչարանաց Սուրբ Սեղանը, իսկ հարաւային պատին ` մկրտարան մը : Երկփեղկանի նաշխազարդ երկաթեայ դուռը գաւիթէն կառաջնորդէ դէպի ոչ ﬔծ պազիլիքան, որ յատակագիծով ուղղանկիւն է և սիւներով նաւերու բաժնուած: Եկեղեցին ունի երեք Ս. Սեղան. ﬕջին խորանը կը կոչուի Փրկիչին անունով, իսկ ﬕւս երկուքը` Միքայէլ և Գաբրիէլ Ս. Հրեշտակապետներուն անուններով: Եկեղեցւոյ հիւսիսային պատին անկիւնը կը գտնուի փոքրիկ Մատուռ մը՝ զարդարուած մարմարեայ բարձրա - քանդակներով: Սեղանին վարի մասին վերևը գտնուող մշտավառ կանթեղները կը լուսաւորեն Առաջին Բանտ կոչուող այս սրբա- III դարու վերջին Հռոﬕ Դիոկղետիանոս Կայսրը հմայուեցաւ Կուսանոցը ապրող Հռիփսիմէի գեղեցկութեամբ և փափաքեցաւ կնութեան առնել անոր... Սակայն Հռիփսիմէն պաշտպա- նելու համար իր անաղարտութիւնն ու հաւատքը իր ընկերուհիներուն և իրենց ղեկավար Գայիանէի հետ կը փախին Հռոմէն: Կու գան Երուսաղէմ և կը բնակին այս նոյն Վանքին մէջ: Սակայն Տէրը իրենց կ'առաջնորդէ Հայաստան, ուր իրենց կը սպասէր ,,Մարտիրոսութեան Պսակը,,...: XVIII դարուն Երուսաղէﬕ Հայոց Պատրիարք Գրիգոր Շղթայակիրը, ի պատիւ Ս. Հռիփ- սիﬔանց Կոյսերուն , Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյ մէջ կը կառուցէ խորան մը: վայրը, ուր կանգնած էր Փրկիչը Աննա Քահա- նայապետի առջև հարցաքննութեան ժա- մանակ։ Ս. Յովհաննէսի անունով փոքրիկ Մա- տուռը կը գտնուի հարաւային կողմը, որուն պատին ﬕւս ծայրը կը տեսնենք Ս. Հռիփսի- ﬔանց Մատուռին մուտքը: Ս. Հրեշտակապետաց Վանքը եղած է Կուսա- նոց, ուր ﬕնչև XX դարու վերջերը ունեցած է մայրապետ բնակիչներ: Վերջին երկու տարի- ներուն հաւատացեալներու նուիրա - տուութիւններով խուցերէն շատերը վերանո- րոգուեցան ու կը ծառայեն որպէս «,Ուխտաւո- րաց Տուն,,: E-mail: [email protected] LJ - http://fr-ghevond.livejournal.com Մեկենասութեամբ՝ Վարդուհի և Կարօ Քուքէեաններու 2011

Upload: monk-hovhannes

Post on 29-Mar-2016

241 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

ՍՈՒՐԲ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ ՎԱՆՔ

TRANSCRIPT

Page 1: ՍՈՒՐԲ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ ՎԱՆՔ

«,Եւ ժողովուրդքն որք առաջի և զկնի երթային՝ աղաղակէին և ասէին. Օրհնութիւն՝ Որդւոյ Դաւթի, օրհնեալ որ գայ յանուն Տեառն. օրհնութիւն ի բարձունս , , (Մատթ . 21:9)։ «,Եւ ոմանք ի փարիսեցւոցն յամբոխէ անտի ասեն ցՆա. Վարդապետ, սաստեա աշակերտացդ քոց: Պատասխանի ետ և ասէ. Ասեմ ձեզ` զի եթէ դոքա լռեսցեն, քարինքդ աղաղակեսցեն,, (Ղուկաս 19:39-40):

ՍՈՒՐԲ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ

ՎԱՆՔ

Վանքի եկեղեցին ունի անսովոր մեծ գաւիթ մը, որուն արևելեան անկիւնը կը գտնուի Չարչարանաց Սուրբ Սեղանը, իսկ հարաւային պատին ` մկրտարան մը : Երկփեղկանի նաշխազարդ երկաթեայ դուռը գաւիթէն կ’առաջնորդէ դէպի ոչ մեծ պազիլիքան, որ յատակագիծով ուղղանկիւն է և սիւներով նաւերու բաժնուած: Եկեղեցին ունի երեք Ս. Սեղան. միջին խորանը կը կոչուի Փրկիչին անունով, իսկ միւս երկուքը` Միքայէլ և Գաբրիէլ Ս. Հրեշտակապետներուն անուններով: Եկեղեցւոյ հիւսիսային պատին անկիւնը կը գտնուի փոքրիկ Մատուռ մը՝ զա ր դա ր ո ւա ծ մա ր մա ր եա յ բա ր ձ րա -քանդակներով: Սեղանին վարի մասին վերևը գտնո ւ ո ղ մ շտավառ կանթեղ ն ե ր ը կ ը լուսաւորեն Առաջին Բանտ կոչուող այս սրբա-

III դարու վերջին Հռոմի Դիոկղետիանոս Կայսրը հմայուեցաւ Կուսանոցը ապրող Հռիփսիմէի գեղեցկութեամբ և փափաքեցաւ կնութեան առնել անոր... Սակայն Հռիփսիմէն պաշտպա-նելու համար իր անաղարտութիւնն ու հաւատքը իր ընկերուհիներուն և իրենց ղեկավար Գայիանէի հետ կը փախին Հռոմէն: Կու գան Երուսաղէմ և կը բնակին այս նոյն Վանքին մէջ: Սակայն Տէրը իրենց կ'առաջնորդէ Հայաստան, ուր իրենց կը սպասէր ,,Մարտիրոսութեան Պսակը,,...: XVIII դարուն Երուսաղէմի Հայոց Պատրիարք Գրիգոր Շղթայակիրը, ի պատիւ Ս. Հռիփ-սիմեանց Կոյսերուն, Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյ մէջ կը կառուցէ խորան մը:

վայրը, ուր կանգնած էր Փրկիչը Աննա Քահա-նայապետի առջև հարցաքննութեան ժա-մանակ։ Ս. Յովհաննէսի անունով փոքրիկ Մա-տուռը կը գտնուի հարաւային կողմը, որուն պատին միւս ծայրը կը տեսնենք Ս. Հռիփսի-մեանց Մատուռին մուտքը:Ս. Հրեշտակապետաց Վանքը եղած է Կուսա-նոց, ուր մինչև XX դարու վերջերը ունեցած է մայրապետ բնակիչներ: Վերջին երկու տարի-ն ե ր ո ւ ն հա ւատացեա լ ն ե ր ո ւ ն ո ւ ի րա -տուութիւններով խուցերէն շատերը վերանո-րոգուեցան ու կը ծառայեն որպէս «,Ուխտաւո-րաց Տուն,,:

E-mail: [email protected] - http://fr-ghevond.livejournal.com

Մեկենասութեամբ՝ Վարդուհի և Կարօ Քուքէեաններու

2011

Page 2: ՍՈՒՐԲ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ ՎԱՆՔ

Ս Ո Ւ Ր Բ Հ Ր Ե Շ Տ Ա Կ Ա Պ Ե Տ Ա Ց Վ Ա Ն ՔԱյս վանքը շինուած է Աննա Քահանայապետի տան տեղը: Այն քահանայապետը, որուն առջև կալանաւորուած Քրիստոսը բերին առաջին հարցաքննութեան: Այս դէպքի մասին Յովհան-նէս Առաքեալը և Աւետարանիչը կը գրէ. ,,Իսկ գունդն և հազարապետն և սպասաւորք հրէիցն կալան զՅիսուս և կապեցին։ Եւ ածին զնա նախ առ Աննա , որ էր աներ Կայիափայի , որ քահանայապետն էր տարւոյն այնորիկ...: Եւ քահանայապետն եհարց զՅիսուս վասն աշակերտացն և վասն վարդապետութեան Նորա: Պատասխանի ետ նմա Յիսուս. Ես յայտնապէս խօսեցայ յաշխարհի. ես յամենայն ժամ ուսուցի ի ժողովրդեանն և ի տաճարի անդ՝ ուր ամենայն հրէայքն ժողովեալ էին, և ի ծածուկ ինչ ոչ խօսեցայ: Զի՞ հարցանես զիս, հարց զայնոսիկ որ լուանն, եթէ զի՛նչ խօսեցայ ընդ նոսա. ահաւանիկ նոքա գիտեն զի՛նչ ասացի ես: Իբրև նա զայս ասաց, մի ոմն ի սպասաւորացն՝ որ անդ կայր, էած ապտակ Յիսուսի և ասէ. Այդպէ՞ս պատասխանի տաս քահանայապետիդ: Եւ Յիսուս ասէ ցնա. Եթէ չար ինչ խօսեցայ. վկայեա՛ վասն չարին. իսկ եթէ բարի, ընդէ՞ր հարկանես զիս: Եւ առաքեաց զնա Աննա կապեալ առ Կայիափա քահանայապետ,,: ( Յովհ. 18: 12-13 , 19-22):Ըստ Հայ Եկեղեցւոյ աւանդութեան, երբ սպա-սաւորը Յիսուսին ապտակեց , երկնային Սերովբէները իրենց թևերով իրենց երեսները ծած կ ե ց ի ն : Աստո ւած ո րդ ւ ո յ ն ապտա -կահարութիւնը սարսափեցուց հրեղէն արա-րածները: 12-րդ դարուն, իր շարականներէն մէ-կուն մէջ, Ս. Ներսէս Շնորհալի Կաթողիկոսը այս մասին կը գրէ. ,,Ծառայն զերեսն այն ապտակէր. Յորմէ Սրովբէն թևասքօղէր,,…

Արաբներն այս վանքը ,,Դէր-Էլ-Զէյթունէհ,, (Ձիթենեաց Վանք) կը կոչեն, ի պատիւ այն ձիթենիին, որուն կապեցին Փրկիչը` Աննայի տան մէջ հարցաքննելէ առաջ: Այս Ծառը կը գտնուի Վանքի բակին մէջ, որուն հրաշագործ պտուղ-ները մինչև այսօր կը բժշկեն անպտուղ կանանց:

Հնագոյն ժամանակներէն մինչև մեր օրերը, Ս. Հրեշտակապետաց վանքը հայոց սեփա -կանութիւնն է: Եկեղեցական աւանդութիւնը կը հաստատէ, որ Աննայի տան տեղին վրայ շինուած վանքը առաջին դարուն հիմնած է հայոց Աբգար Թագաւորին կինը` Հեղինէ Թագուհին:Իսկ Մատուռը IV դարուն կը կառուցեն Ս. Գրիգոր Լուսաւորիչը և Հայոց Թագաւոր՝ Ս. Տրդատը:Ըստ պատմիչներուն XII դարուն Հայ իշխան մը պատերազմի չմեկնած կը խնդրէ Ս. Միքայէլ և Գաբրիէլ Հրեշտակապետներուն օգնութիւնը: Յաղթանակէն ետք Մատուռը կը վերածէ եկեղեցիի Ս. Հրեշտակապետներուն անուններով: 1286 թուականին Կիլիկիոյ Լևոն III Թագաւորը Վանքը կը շրջապատէ քարէ պարիսպով:

Սրբազան Ձիթենիէն քանի մը մեթր անդին, Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ պատին մէջ քար մը կայ, որու մակերեսին մարդկային բերան յիշեցնող խոր հետք մը կայ: Ինչպէս կը հաստատեն, այդ քարը Ովսաննայի Քարն է, մէկն այն օրհնեալ քարերէն, որոնք աղաղակեցին, երբ մեր Տէրը հանդիսաւորապէս մուտք գործեց Երուսաղէմ: