СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 57-62.pdf · մշակութային և...

9
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.5 (15) Общественные науки (Теология, востоковедение, история) Social Sciences (Theology, Oriental Studies, History) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

Upload: others

Post on 17-Aug-2020

8 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 57-62.pdf · մշակութային և կրթական վերածնունդ էր ապրում, ուներ առևտրական

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.5 (15)

Общественные науки (Теология, востоковедение, история)

Social Sciences (Theology, Oriental Studies, History)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 57-62.pdf · մշակութային և կրթական վերածնունդ էր ապրում, ուներ առևտրական

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.5 (15)

Հասարակական գիտություններ

(Աստվածաբանություն, արևելագիտություն, պատմություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 57-62.pdf · մշակութային և կրթական վերածնունդ էր ապրում, ուներ առևտրական

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

պ.գ.դ., պրոֆ. Է. Մինասյան պ.գ.դ., պրոֆ. Ա. Ստեփանյան պ.գ.թ., պրոֆ. Պ. Հովհաննիսյան պ.գ.թ., դոց. Հ. Գրիգորյան բ.գ.թ., դոց. Ռ. Մելքոնյան բ.գ.թ., դոց. Վ. Ոսկանյան պ.գ.թ. Գ. Հարությունյան

Редакционная коллегия:

д.и.н., проф. Э. Минасян д.и.н., проф. А. Степанян к.и.н., проф. П. Ованисян к.и.н., доц. О. Григорян к.ф.н., доц. Р. Мелконян к.ф.н., доц. В. Восканян к.и.н. Г. Арутюнян

Editorial Board

DSc, Prof. E. Minasyan DSc, Prof. A. Stepanyan PhD, Prof. P. Hovhannisyan PhD, Associate Prof. R. Melkonyan PhD, Associate Prof. V. Voskanyan PhD G. Harutyunyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 57-62.pdf · մշակութային և կրթական վերածնունդ էր ապրում, ուներ առևտրական

57

Անահիտ Սահակյան ՎՊՀ, Պատմաաշխարհագրական ֆակուլտետ, մագիստրանտ

Գիտ. ղեկավար՝ պ.գ.դ., պրոֆ. Ֆ. Մովսիսյան Էլ. փոստ՝ [email protected]

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ «ՍԵՐ» ՕԹՅԱԿԸ

Մասոնության ծագման մասին արևմտյան պատմագրությունում տարածված կարծիքի համաձայն` այն իբրև ուրույն ընկերակցություն պաշտոնապես սկզբնավորվել է Անգլիայում 1600 թ.

1: 17-րդ դ. Ան-

գլիան ապրում էր անհանգիստ ժամանակներ՝ քաղաքացիական կռիվներ և գահի տապալում, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների պայքար, բարքերի կտրուկ անկում, ժողովրդի լայն խավերի անվերջ տա-ռապանքներ, նոր ընկերային շերտավորումներ և այլն: Տիրող իրավիճակի փոփոխման կարիք էր զգացվում ոչ միայն սոցիալ-տնտեսական բնագավառում, այլև կյանքի հոգևոր, մշակութային և բարո-յական ոլորտներում: 17-րդ դ. սկզբին ծնվում են համերաշխության և եղբայրական սեր տարածող փոքրիկ խմբակներ, իսկ ավելի ուշ՝ 1717 թ. հունիսի 24-ին Լոնդոնում գործող մասոնական չորս օթյակ միավորվելով կազմում են Անգլիայի Մեծ օթյակը

2:

17-18-րդ դդ. Անգլիայի մասոնական օթյակներն զբաղված էին բարեգործական, բարոյական, փիլիսոփայական, հաճախ նաև գիտական հարցերով և գրեթե չէին հետքրքրվում քաղաքականու-թյամբ: Իսպանիայում, Բելգիայում, Իտալիայում, Ֆրանսիայում այդ խնդիրներից զատ օթյակներն զբաղվում էին նաև քաղաքացիական և հանրային հարցերով՝ դրանց տալով քաղաքական երանգ: Մասոնության գործելակերպի այդ տարբերությունն ակնհայտ էր հատկապես Ֆրանսիայի «Մեծ Արևելք» օթյակում, որը հետապնդում էր ազգային-քաղաքական խնդիրներ: Որքան էլ մասոնությունը պաշտոնապես ազատ լիներ որևէ քաղաքական գունավորումից, Ֆրանսիայում այն հաճախ կրում էր հանրապետական բնույթ: Ֆրանսիական մասոնությունն ու նրա կենտրոնական օթյակ «Մեծ Արևելքը» ժխտում էին նորագույն ժամանակներում կղերականների դերը ժողովրդական առաջադիմության մեջ ու հռչակում ազատության, հավասարության և եղբայրության գաղափարը, որը 18-րդ դ. ֆրանսիական հեղափոխության կարգախոսն էր: Այս կարգախոսի գաղափարական ազդեցության տակ եվրոպական մի շարք երկրներում 1848-1852 թթ. տեղի ունեցան հեղափոխական, ազգային և ազատագրական շարժումներ, որոնք խոր հետք թողեցին արևմտահայ ազատաբաղձ մի խումբ առաջադեմ մտավորա-կանների վրա: Նրանցից Ստեփան Ոսկանյանը 1848 թ. փետրվարին ֆրանսիական ուսանող հեղափո-խականների շարքում առաջիններից մեկը մտավ Թյուիլրի պալատ

3:

1850-1860-ական թթ. արևմտահայ առաջադիմական գործիչներից ոմանք հայացքը հառել էին եվրոպական առաջատար երկրներին և երազում էին դրանց օգնությամբ հասնել արևմտահայության ազատագրությանը, սոցիալ-տնտեսական, քաղաքական ու մշակութային առաջընթացին:

1860-ական թթ. սկզբին ազգային միասնական պետություն ստեղծելու գաղափարն իրականու-թյուն էր դարձել Դանուբյան իշխանություններում, տեղի էր ունեցել Իտալիայի և Գերմանիայի քաղա-քական միավորումը: Ազգային ինքնուրույնություն ու անկախություն ձեռք բերելու համար պայքարում էին լեհերը և հույները: Այս ամենը տեղի էր ունենում նաև եվրոպական մասոնների ամենակտիվ մաս-նակցության շնորհիվ: Եվրոպական մամուլը շարունակ գրում էր իտալական ազատագրական պայքա-րի ղեկավարներ մասոններ Ջ. Գարիբալդիի, Կ. Կավուրի, Ջ. Մացցինիի գործունեության մասին

4:

Նրանք մասոնական համերաշխության շնորհիվ համախմբել էին անջատ-անջատ գործող գաղտնի խմբակներն ու կազմակերպություններն ազգային դրոշի տակ: Հայ մտավորականներին և հատկապես հայ մասոններին, հայտնի էր, որ Գարիբալդին ազատագրական պայքար սկսելուց առաջ հայտարարել էր. «Նախ միություն և համերաշխություն և հետո միայն ազատություն»:

Արևմտահայ հասարակական և քաղաքական մի խումբ գործիչներ, հրապարակախոսներ ու մտավորականներ քաջատեղյակ էին Եվրոպայում կատարվող քաղաքական անցուդարձին և դրանցում մասոնության մասնակցությանը: Նրանցից ոմանք եվրոպական տարբեր երկրներում ուսանում կամ

1 Бейджент М., Ли Р., Храм и ложа. От тамплиеров до масонов, Москва, 2006, с. 84. Уайт А., Новая энциклопедия масонства,

Санкт-Петербург- Москва, 2003, с. 176. 2 Ридли Дж., Фримасоны. Люди, творящие мировую историю, Москва, 2007, с. 45.

3 Морган П., Секреты масонов, Москва, 2008, с. 11.

4 Морамарко М., Масонство в прошлом и настоящем, Москва, 1990, с. 121.

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 57-62.pdf · մշակութային և կրթական վերածնունդ էր ապրում, ուներ առևտրական

58

ապրում էին, մոտիկից գիտեին մասոնությունը և նույնիսկ դարձել էին մասոնական օթյակների անդամ: Այսպես՝ Ստեփան Ոսկանյանը դարձել էր իտալական «Liberta» օթյակի անդամ, Սերոբվէ Ազնավուրը Լոնդոնի «Յորդան» օթյակի անդամ էր, Սրապիոն Հեքիմյանը և Միքայել Ալիշանը՝ «Oriental»-ի, Հարու-թյուն Սվաճյանը և Սերոբվէ Թագվորյանը՝ «GrandOrient»-ի: Մատթեոս Մամուրյանը, Գրիգոր Չիլինկիր-յանը և Մեսրոպ Նուպարյանը Զմյուռնիայում հիմնադրված «Տիգրան» անգլո-հայկական օթյակի ան-դամ էին: Պոլսահայ մի շարք գործիչներ անդամագրվել էին ֆրանսիական «Լը Յունիոն դը Օրիենտ» օթյակին

1: Այս գործիչները պատկանում էին «Տիեզերական եղբայրություն» կարգին և կապված էին

գաղտնապահության երդումով: Սա վկայում է այն մասին, որ Օսմանյան կայսրությունում գործող գրաքննության պայմաններում չէին կարող բացահայտ հանդես գալ մասոնական գաղափարներով կամ դրանց քարոզչությամբ: Այնուհանդերձ, 1860-ական թթ. արևմտահայ հասարակական կյանքի մեջ առկա էին ոչ միայն զուտ ազգային գաղափարախոսական հայացքներ, այլև մասոնական համամարդ-կային բարոյականության փիլիսոփայական դրսևորումներ:

1860 թ. սկսած Պոլսի և Զմյուռնիայի հայերն ակտիվորեն հետաքրքրվում էին մասոնական սկզբունքներով: Թուրքիայում ապրող ոչ մի ազգային փոքրամասնություն, բացի հույներից և հայերից, հետամուտ չէին մայրենի լեզվով օթյակ հիմնելու գործին: Արևմտահայությունն այդ թվականներին մշակութային և կրթական վերածնունդ էր ապրում, ուներ առևտրական կապեր Փոքր Ասիայի և Եվրոպայի հետ, ինչը նպաստեց հայկական մասոնական օթյակներ հիմնելուն: Ապրելով թուրքական լծի տակ՝ հայերը շարունակում էին իրենց հասարակական-քաղաքական գործունեությունը: Արևմտա-հայությունը գաղափար ուներ մասոնության մասին, իսկ հայ առաջադեմ գործիչների համար ազատ քարտաշների եղբայրական միությունը միջոց էր գործունեության ձևեր մշակելու համար: Պոլսահայ մասոնությունը մի ամբողջ քառորդ դար աշխատեց հղկել և մեղմացնել հայ հանրային բարքերը, ամրա-պընդել մարդկային և ազգային բարի զգացմունքները և համերաշխությունը, տարածել համբերատա-րության գաղափարը: Նրանք փորձում էին հետևել մասոնության հռչակած երեք հիմնական սկզբունք-ներին՝ ազատության, հավասարության, եղբայրության: Ըստ արևմտահայ օթյակների այդ սկզբունք-ների կենսագործման համար պիտի առաջընթացի շնորհիվ հասնել կրթության, գիտության, արվեստ-ների և առհասարակ արևմտահայ հասարակության զարգացմանը: Հայ առաջադեմ գործիչներից շա-տերը վաղուց մասոններ էին, համակրում էին եվրոպական հեղափոխական, ազգային ազատագրական շարժումների գաղափարախոսությանը և ձգտում էին գնալ ֆրանսիական լուսավորիչների շավիղով: Արևմտահայ առաջադեմ մտավորականությունը, հետևելով ամերիկյան լուսավորիչ և մեծ մասոն Բենջամին Ֆրանկլինի պատգամին՝ «Մասոնի պարտականությունն է կռվել բռնության դեմ», ձգտում էին հակադրվել բռնապետական դրսևորումներին և հասնել հոգևոր ազատության: Նպատակի միաս-նությունը ենթադրում էր նաև գործունեության միասնություն: Այդ նպատակով արևմտահայ իրակա-նության մեջ հիմնվեցին մասոնական օթյակներ, որոնք պետք է մի շարք խնդիրներ լուծեին:

1860-ական թթ. իրարից անջատ գործող հայ մասոն գործիչները հասկանում էին, որ նախ և առաջ պետք է միավորվել, կազմել հայկական մի օթյակ և այդ եղբայրական կազմակերպության միջոցով ամրացնել ու տարածել ազգային միությունը, կապել այն Տիեզերական մասոնության հետ՝ տալով մեծ ուժ և մշտական բարոյական սնունդ ազգի առաջադիմության համար: Օթյակի հիմնադիրների առջև խնդիր էր դրված. եվրոպական որ երկրի Մեծ օթյակի հովանավորությունն ընդունել՝ Անգլիայի՞, թե՞ Ֆրանսիայի: Այս հարցը կարևոր էր այնքանով, որ հայկական օթյակն Օսմանյան կայսրությունում չէր կարող գործել առանց այս երկրներից որևէ մեկի Մեծ օթյակի հովանավորության: Այդ էր պատճառը, որ Թուրքիայում ստեղծված զուտ հայկական օթյակները գործում էին Անգլիայի Մեծ Օթյակի և Ֆրան-սիայի «Մեծ Արևելքի» հովանու ներքո:

Հայկական առաջին մասոնական օթյակը՝ «Տիգրան N1014» հիմնվել է Զմյուռնիայում 1864 թ. ապրիլի 29-ին՝ Անգլիայի Մայր օթյակի հովանու ներքո: Այն գործել է մինչև 1894 թ. հունիսի 6-ը: Օթ-յակի աշխատանքները կատարվում էին սկզբում անգլերեն, քանի որ անգլիացիները մեծամասնություն էին կազմում: Երբ օթյակում հայերի թիվը մեծացավ, այն սկսեց գործել որպես հայկական օթյակ: Այս օթյակի երևելի անդամներից էին Մատթեոս Մամուրյանը, Մեսրոպ Նուբարյանը և ուրիշներ

2:

Զուտ հայկական օթյակի ստեղծման կապակցությամբ մի խումբ հայ մտավորականներ 1865 թ. կեսերից մինչև 1866 թ. մայիսը կազմակերպեցին բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ: Օթյա-կի ստեղծման և հովանավորության հարցի քննարկումներն անցկացվում էին պոլսեցի ճարտարապետ Սերոբվէ Ազնավուրի բնակարանում: Սկզբնական շրջանում քննարկումների ժամանակ Ազնավուրը, Միքայել Ալիշանը կողմ էին, որ օթյակն ընդունի անգլիական հովանավորություն: Նրանք դա հիմնա-վորում էին այն հանգամանքով, որ անգլիական օթյակի անդամ եղբայրներն ավելի համերաշխ են իրար

1 Բերբերյան Ռ., Հայ մասոնները և «Սեր» օթյակը Պոլսոյ մեջ, Հայրենիք,1937 մարտ-հուլիս, էջ 82-83: Իորդանյան Հ.,

Իորդանյան Վ., Հայ մասոնության պատմությունից, Երևան, 2014, էջ 30, 50, 60: 2 «Կյանք և Արուեստ», Փարիզ,1935, էջ 73:

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 57-62.pdf · մշակութային և կրթական վերածնունդ էր ապրում, ուներ առևտրական

59

հետ, իսկ Անգլիան մեծ ազդեցություն ունի Օսմանյան կայսրության վրա: Հետևաբար, հայկական օթ-յակը կայսրությունում կօգտվի լիակատար ազատությունից: Այս պատճառաբանությունները չէին հա-մոզում Հ. Սվաճյանին, Ա. Հեքիմյանին, Ա. Թագվորյանին և ուրիշների, ովքեր պնդում էին, թե ազգային հեռանկարների տեսակետից պետք է ընդունել Ֆրանսիայի «Մեծ Արևելք» օթյակի հովանավորու-թյունը: Ըստ նրանց՝ Անգլիան միշտ եղել է Օսմանյան կայսրության պաշտպան ու այդ փաստը երբեք չի գործել կայսրության ոչ թուրք հպատակների օգտին: Բացի այդ, Անգլիան մասոնական օթյակներից վանել է բոլոր քաղաքական երևույթները, ուստի, ընդունելով անգլիական հովանավորությունը, հայ օթյակը ևս պիտի հեռանար օթյակում քաղաքական գաղափարներ արտահայտելուց: Երկար քննար-կումներից հետո որոշվեց կապվել անգլիական և ֆրանսիական մասոնության հետ, քանզի նրանց կա-նոնադրությունների մեջ էական ոչ մի տարբերություն չկար:

1866 թ. մայիսի 7-ին (կիրակի) ժամը 7-ին Պոլսի Գուլէ Գաբու թաղամասի Եազըճի փողոցի թիվ 21 տան վերնահարկում տեղի ունեցավ օթյակի հիմնադիր ժողովը: Թեպետ նախատեսված էր ժողովի անցկացումը գաղտնի պահել, այնուամենայնիվ հիմնադիր անդամներին դա չհաջողվեց: Շուտով օթյակի ստեղծման մասին լուր տպագրվեց պոլսահայ մամուլում:

Օթյակի բացման արարողությանը ներկա էին 18 երևելի հայեր, ովքեր մասոնական այլ օթյակ-ների անդամ էին: Հիմնադիրների թվում էին ճարտարապետ Սերաբվէ Ազնավուրը, ով տարիներ առաջ մասոնության ուխտ էր ընդունել Անգլիայում, թատերագիր Սրապիոն Հեքիմյանը, «Մեղու» թերթի խմբագիր Հարություն Սվաճյանը, դերասան Էքշյանը, Միքայել Ալիշանը, տաղանդավոր հրապարակա-խոս Մատթեոս Մամուրյանը, Զեյթունի ապստամբության ժամանակ Փարիզի և Պոլսի հետ կապը պահպանող, ժողովրդավարություն տարածող Սերոբվէ Թագվորյանը և ուրիշներ: Ներկաները ճիշտ նշանակված ժամին սկսեցին ընդունել անգլիական, ֆրանսիական, իտալական մասոնական օթյակնե-րի նախագահներին ու անդամներին: Օթյակի հիմնադիր անդամները հոգացել էին, որպեսզի Ս. Ազնա-վուրի բնակարանի վերնահարկը ձևավորվի մասոնական գործող օթյակի նման: Վերնահարկի սրահը երկարաձև էր, որի արևելյան կողմում դրված էր մի սեղան: Դա օթյակի ժամանակավոր վարպետի՝ Ս. Ազնավուրի տեղն էր: Սեղանի վրա դրված էր Աստվածաշունչ, հարթաչափ, ուղղաչափ, անկյունակ, փոքրիկ մուրճ, ծեփիչ, որոնք մասոնական պիտույքներ էին

1: Ս. Ազնավուրի երկու կողմում նստած էին

օտարազգի հյուրեր: Նախագահի սեղանից քիչ հեռու ձախ կողմում գտնվում էր եղբայր հռետորի սե-ղանը, աջ կողմում՝ եղբայր ատենադպրի սեղանը: Սրահում գտնվում էին նաև դռնապանն ու երկու հսկողները: Ներկաներն իրենց վզին կրում էին կապույտ ժապավեն, որը խորհրդանշում էր ստեղծվող օթյակի առաջին աստիճանը կամ կապույտ մասոնությունը

2: Սրահի չորս անկյուններում կախված էին

չորս խոյակ, որոնք ներկայացնում էին մասոնական չորս գլխավոր առաքելությունները՝ ժուժկալու-թյուն, խոհեմություն, անվեհերություն, արդարություն: Նախագահող Ս. Ազնավուրը ֆրանսերենով բարձրաձայն հոտնկայս կարդաց «Մեծ Արևելք» օթյակի արտոնագիրն ու հաստատման վկայագիրը: Այնուհետև «Ազատ Որմնադիրներ» օթյակի անդամների կողմից շնորհակալություն հայտնեց օտարազ-գի հյուրերին՝ ֆրանսիական, անգլիական, իտալական մասոնական օթյակների գերհարգելի վարպետ-ներին: Որոշվեց հայկական մասոնական օթյակն անվանակալել «Սեր»: Օթյակին շնորհված արտոնա-գիրը Ֆրանսիայի Մեծ Արևելք օթյակի կողմից ստորագրել էին գերհարգելի վարպետ Սերոբվէ Ազնա-վուրը, առաջին հսկող Իսկենտերին, երկրորդ հսկող Գամալիկին:

Հայ մասոնական առաջին օթյակի հիմնադիր ժողովին ներկա էր Պոլսում անգլիական հյուպա-տոսը, ով հյուրերի անունից շնորհավորեց պոլսահայ օթյակի անդամներին հայերեն գործող առաջին՝ «Սեր» օթյակի ստեղծման կապակցությամբ: Ընկերության անդրանիկ ժողովին մասնակցում էր նաև ֆրանսիական դեսպանատան քարտուղարը: Նիստում խոսակցությունը սկզբում գնում էր անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, իսկ դեսպանների հեռանալուց հետո անցում կատարվեց հայերենին:

Օտարերկրացի եղբայրների հեռանալուց կատարվեց պաշտոնների բաշխում` ընտրությունների միջոցով: Դրված էր սպիտակ տուփ, որի մեջ եղբայրներից յուրաքանչյուրը գցում էր իր նախընտրած թեկնածուի անունը: Ընտրությունների արդյունքում «Սեր» օթյակի վարպետ ընտրվեց Սերոբվէ Ազնա-վուրը: Ընտրությունների ավարտից հետո օթյակի անդամները հրավիրվեցին տան ներքնահարկ` մաս-նակցելու կազմակերպված հյուրասիրությանը: Հանդիսավոր ձևով նիստը փակվեց, այն պայմանով, որ օթյակի անդամները հավաքվելու են ամիսը 2 անգամ` ամսվա առաջին և երրորդ կիրակիներին: Հյու-րասիրության ժամանակ հնչեցին կենացներ, որոնցից առաջինը վերաբերվում էր Տիեզերական եղբայ-րությանը, մնացածները` «Սեր» օթյակի գործունեության բարեհաջողությանը և հայոց ազգի բարօրու-թյանը: Վարպետն ու եղբայր-անդամներն այնուհետև անդրադարձան Պոլսի օթյակի հիմնադրման պատճառներին, անհրաժեշտությանը: Ըստ նրանց՝ հայ հասարակությունը խեղդվում է գարշահոտու-թյան մեջ և հենց օթյակը պիտի դառնար այն անձրևը, որը պիտի մաքրեր հայ հասարակությանը և

1 Իորդանյան Հ., Իորդանյան Վ., էջ 31:

2 Курбатов В., Тайное общестбо масонов, Москва, 2007, с. 63.

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 57-62.pdf · մշակութային և կրթական վերածնունդ էր ապրում, ուներ առևտրական

60

ապահովի նրա հետագա զարգացումը: «Սեր» օթյակի նշանաբանն էր «Միություն»: Օթյակի սրահում կախված էր դրոշ, որի վրա ասեղնագործված էին «միություն, սեր, լուսավորություն, աշխատանք, ազատություն» բառերը

1:

Օթյակի օրհներգը հայ անվանի բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Տո՛ւր ձեռքդ ինձ, եղբայր ենք մենք» բանաստեղծությունն էր: Առաջին անգամ այն հնչեց Պեշիկթաշլյանի եղբայր դառնալու օրը: Նա «Սեր» օթյակի անդամ ձեռնադրվեց 1867 թ. մարտի 21-ին

2: Ըստ մասոնական հին ծեսերի՝ օթյա-

կում օծվելը կատարվում էր հետևյալ կերպ. թեկնածուին օթյակ են բերում աչքերը փակ վիճակում, քանզի նա դեռ եղբայր չէ, ուստի, պիտի անտեղյակ մնա իրադարձություններից: Նրան ուղեկցում են օթյակի երկու եղբայր: Ձեռնադրման վայր նրան բերում են աջ բազուկը մերկացված՝ ի նշան հավա-տարմության, ձախ կուրծքը կիսաբացված՝ ցույց տալու համար նրա անկեղծությունն ու սեռը, որով-հետև, ըստ մասոնությունում այդ ժամանակ գործող կարգի, ոչ մի կին չէր կարող մտնել մասոնական ուխտի մեջ: Թեկնածուի ձախ սրունքն ևս մերկացվում է՝ ի նշան խոհեմության, հպատակության:

Համաձայն եղբայրական ծեսերի՝ թեկնածուն սրահում պետք է անցներ երեք խորհրդանշական ճանապարհ: Առաջինը խորհրդանշում էր նրա կյանքի սկզբնական շրջանը, երբ նա մտավոր և հոգե-կան կուրության մեջ էր: Երկրորդը՝ կյանքի ու բնության օրենքներն ուսանելու շրջանն էր, իսկ երրորդը՝ հասունության, երբ մարդ պատրաստ է ըմբռնել մասոնության ոգին, մարդկային կյանքի խորհուրդը և աշխատել հօգուտ մարդկային կատարելագործման ու երջանկության՝ ի փառս Տիեզերական եղբայրու-թյան: Երդման արարողությունից հետո բացում էին թեկնածուի աչքերը, որպեսզի նա ստանա մասոնա-կան լույսը: Մյուս եղբայրները ձեռնադրվողին շրջապատում էին սրերով, բայց այդ սրերն ուղղված էին ոչ թե նրա դեմ, այլ նրանց դեմ ովքեր կփորձեն վնասել վերջինիս: Այժմ նոր ձեռնադրվողն իրենց հա-մար օտար չէ, այլ եղբայր է: «Սեր» օթյակի գերհարգելի վարպետը հայտարարում էր. «Ֆրանսիական Մեծ Արևելք օթյակի կողմից ինձ լիազորված իրավունքով և ի փառս Տիեզերական եղբայրության ձեզ ճանաչում ենք որպես եղբայր: Եվ այդ ամենից հետևություն, որ ձեզ աշխարհի բոլոր մասոն եղբայր-ները ճանաչում են իրենց եղբայր»:

Ըստ «Սեր» օթյակում սահմանված կարգի՝ Տիեզերական եղբայրության անդամ լինելու համար մարդիկ պիտի լինեին ազատ, որպեսզի պաշտպանեն ազատության սկզբունքները, որի վրա հիմնված է Ուխտը: Մասոնը պիտի լիներ ողջամիտ, ուղղամիտ և բարոյական, որպեսզի օրինակ ծառայեր հասա-րակության համար: Եղբայրը պիտի լիներ հասուն տարիքի, որպեսզի կարողանար սրտով և ողջամտու-թյամբ գնահատել եղբայրությունը:

«Համերաշխության» և «միության» գաղափարները տարիներ շարունակ գործածվել են հայության մեջ, սակայն երբևէ չեն թողել իրենց իրական հետքերը, առանց հույս ու հավատ ներշնչելու: Եղբայրու-թյան, ազգային համերաշխության, համբերատարության գաղափարներն ընդունակ էին զարգանալ ժո-ղովրդի մեջ, բայց ինչպես մյուս գաղափարներն ու զգացմունքները, այնպես էլ սրանք տևական ժամա-նակ արևմտահայության լայն խավերի շրջանում դուրս չէին գալիս իրենց վերացական ձևից: Հայ մա-սոնների նպատակն էր Պոլսից մինչև մյուս գավառներ ստեղծել ցանց, որի աշխատանքների միջոցով կարելի կլիներ հասնել բարոյական նոր մթնոլորտի ստեղծմանը: Պոլսահայ «Սեր» օթյակում 1860-ական թթ․ գերակշռում էր բարոյագիտական ուսմունքը, այն իր մեջ ներառում էր օգնություն, գթու-թյուն, եղբայրություն, համերաշխություն, ինքնակատարելագործում, լուսավորություն հասկացություն-ները: Դրանց վրա գերիշխում էր հետևյալ գաղափարը՝ լինել ազատ, այսինքն՝ լինել ազատ կանխակալ կարծիքներից, աղանդներից, ստրկամտությունից:

«Սեր» օթյակն իր ստեղծման օրից 8-9 ամսվա ընթացքում իր մեջ համախմբում է ճանաչված ու երևելի մի խումբ պոլսահայերի: Օթյակի անդամների թիվը սկզբնական շրջանում 40-ից չէր անցնում: Նրանք «միության» գաղափարի շուրջ հավաքված մտավորականներ էին: Օթյակի անդամների ընտրու-թյունը կատարվում էր՝ ելնելով այն բանից, թե անդամագրվել ցանկացողները որքանով էին համա-պատասխանում բարոյականության նորմերին: Օթյակի հին եղբայրները և նոր ձեռնադրվածները թե-պետ հաճախ նույն դիրքորոշումը չունեին քաղաքական-ազգային շատ հարցերում, բայց, ըստ էության, «առաջադեմ», «լուսավորյալ» գաղափարների համակրողներ էին:

1868 թ. օթյակն ուներ 64 անդամ, իսկ 1869 թ. անդամների թիվը հասավ 80-ի3: «Սեր» օթյակն իր

գոյության շուրջ երեսուն տարվա ընթացքում ունեցել է ընդամենը 168 անդամ, որոնցից 162 հայ, 5 թուրք, մեկ հնդիկ: Անդամների մեծամասնությունը բնիկ պոլսահայեր էին, մյուսները մտավորականներ այլ վայրերից (Կարին, Կեսարիա, Զմյուռնիա և այլն): Հետագայում նրանցից 35-ը հաստատվեցին Պոլ-սում: Անդամների թվում բացի մտավորականներից կային վաճառականներ, դրամատերեր, հետո ավե-

1 Բերբերյան Ռ., էջ 84:

2 Նույն տեղում, էջ 123: Իորդանյան Հ., Իորդանյան Վ., էջ 32:

3 Բերբերյան Ռ., էջ 32:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 57-62.pdf · մշակութային և կրթական վերածնունդ էր ապրում, ուներ առևտրական

61

լացան բազմաթիվ արհեստավորներ՝ ոսկերիչներ, ժամագործներ, 24 բժիշկ, 2 զինվորական, 4 փաս-տաբան, վարչական ասպարեզում գործող 21 պաշտոնյա, 1 ուսուցիչ, 1 դատավոր, 1 լրագրող և այլք:

«Սեր» օթյակի անդամների թվում էին պոլսահայ համայնքի ազգային, մշակույթային, ընկերային, քաղաքական կյանքում մեծ դեր ունեցող բազմաթիվ երևելի գործիչներ: Նրանց էին Նահապետ Ռու-սինյանը, Ներսես Պեյ Տատյանը, ովքեր Ազգային սահմանադրության նախապատրաստող խմբի ան-դամներ էին: Մշակույթային կյանքի զարթոնքի շրջանի գործիչներ էին գրող Հովսեփ Շիշմանյանը (Ծե-րենցը), Մկրտիչ Պեշիկթաշլյանը, թատերագիր Սրապիոն Հեքիմյանը, իսկ հայկական հարցի լուծման ուղղության նշանակալի ջանքեր ներդրեցին Գաբրիել Նորատունկյանը, Հակոբիկ Նորատունկյանը, նկարիչ Ռոմանոս Սետեֆճյանը:

«Սեր» օթյակի անդամներն անկեղծորեն ձգտում էին բարելավել արևմտահայերի սոցիալ-տնտե-սական, քաղաքական կացությունը, մշակութային և հոգևոր կյանքը: 1867 թ. հունիսի 24-ին «Սեր» օթյակի շարքերը համալրեց նշանավոր մեծահարուստ, Օսմանյան ռազմական ու ծովային նախարա-րությունների, պաշտոնական մատակարար Սիմոն Մաքսուտ բեյը

1:

Նրանք, կտրված լինելով գավառից, լավագույնս չգիտեին ժողովրդի դրությունը, բավարարվում էին գրավոր բողոքագրերի բովանդակած աղոտ փաստերով կամ ականատեսների պատմածներով: Արևմտահայ գավառը բառիս իսկական իմաստով խարխափում էր խավարի ու տգիտության մեջ, օգնություն չստանալով ո՛չ գաղթօջախներից և ո՛չ էլ արևելահայությունից

2: Այնուամենայնիվ,

արևմտահայ մասոն գործիչներն ամեն ինչ անում էին ժողովրդին օգնելու համար՝ անգամ փրկության հույսը գտնելով օտարների գաղափարախոսության մեջ:

«Սեր» օթյակի գործունեությունը պաշտոնապես դադարեց 1894 թ. սեպտեմբերի 17-ի ժողովի որոշմամբ: Օթյակի արձանագրության մեջ ասվում էր, որ նախկին գերհարգելի վարպետ Հարություն Նորատունկյանը, ներկայիս գերհարգելի վարպետ՝ Հարություն Մերհեմգալին, հռետոր Եուսուֆյանը, քարտուղար Հակոբ Ճելաշեն, Պոլսի Ղալաթա թաղամասի Լաթիֆ խանում հավաքվելով նկատեցին, որ «Պոլսոյ Հայութեան ընկերային կեանքը վրդովող դեպքերու հետեւանքով… անկախ պատճառներով» չորս տարի շարունակ հնարավոր չի եղել գործունեություն իրականացնել, ուստի, սույն հայտարարու-թյամբ որոշվում էր «կանոնաւորապէս դադարեցնել աշխատանքներն այս Սէր օթյակին»:

3

Մեր օրերում աշխարհի տարբեր երկրներում գործում են հայկական մասոնական օթյակներ: Տա-րիներ առաջ հայ գործիչներն որոշեցին Հայաստանում ստեղծել Գերագույն օթյակ, որն իր մեջ պետք է կենտրոնացներ հայ մասոններին ու գործունեություն ծավալեր հայրենի հողի վրա: Նրանց ջանքերով ստեղծվեց Հայոց գերագույն օթյակը, որը ՀՀ արդարադատության նախարարության 2002 թ. մարտի 5-ի որոշմամբ գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն: Սկզբում այն կրում էր «Ազատ և ընդունված քարտաշներ» անվանումը, իսկ 2002 թ. հունիսի 10-ին վերանվանվել է «Ազատ և ընդուն-ված քարտաշների գերագույն օթյակ հայոց»: Այս օթյակի ստեղծման կապակցությամբ համաձայնու-թյուն են տվել Կոլումբիա նահանգի (ԱՄՆ) Գերագույն օթյակը, Ֆրանսիայի ազգային Գերագույն օթյա-կը և Ռուսաստանի Գերագույն օթյակը:

Անահիտ Սահակյան

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ «ՍԵՐ» ՕԹՅԱԿԸ

Բանալի բառեր՝ Ազատ քարտաշ, մասոնություն, օթյակ, մտավորականություն, Կոստանդնուպոլիս, Սեր օթյակ

19-րդ դարի երկրորդ կեսին Արևմտյան Հայաստանում հայ շատ քաղաքական և հասարակական գործիչներ

քաջածանոթ էին մասոնական գաղափարախոսությանը: Նրանցից ոմանք հանդիսանում էին եվրոպական երկրնե-րում գործող մասոնական օթյակների անդամներ: Մասոնական գաղափարները նրանք իրենց հետ բերեցին հայրե-նիք, որտեղ ձևավորեցին մի քանի օթյակներ: Դրանց թվին է պատկանում «Սեր» մասոնական օթյակը, որը հիմ-նադրվել է 1866 թ. Կոստանդնուպոլսում:

1 Բերբերյան Ռ., էջ 122:

2 Ղազարյան Հ., Արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությունը 1800-1870թթ..,Երևան 1967թ., էջ 524:

3 Իորդանյան Հ., Իորդանյան Վ., նշվ. աշխ., էջ 122:

Page 9: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 57-62.pdf · մշակութային և կրթական վերածնունդ էր ապրում, ուներ առևտրական

62

Анаит Саакян

ЛОЖА КОНСТАНТИНОПОЛЯ «СЕР»

Ключевые слова։ Свободный каменщик, масонство, ложа, интеллигенция, Константинополь, ложа «Сер»

Во второй половине XIX века в Западной Армении многие армянские политические и общественные деятели

были хорошо знакомы с масонской идеологией. Некоторые из них являлись членами масонских лож в европейс-ких странах. Они привезли масонские идеи с собой на Родину, где образовали несколько лож. В статье проана-лизирована деятельность одной них - ложи «Сер», которая была основана в 1866 году в Константинополе.

Anahit Sahakyan

THE «SER» LODGE IN COSTANTINOPLE

Keywords: Freemasonry, Masonism, lodge, intellectuals, Constantinople, “Ser” lodge

In the second half of the 19th century in Western Armenia many Armenian political and public figures and intellectuals were familiar with masonic ideas. Some of them were members of masonic lodges in Europe. Masonic ideas they brought with them to their homeland, where they formed several the Armenian lodges. Their average lodge «Ser» was founded in 1866.