գազ, ածուխ, նավթ

6
ԳԳԳ, ԳԳԳԳԳ, ԳԳԳԳ հհհհհհհհհհհհհհ

Upload: hovik-aleqyan

Post on 05-Aug-2015

119 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: գազ, ածուխ, նավթ

ԳԱԶ, ԱԾՈՒԽ, ՆԱՎԹ

համեմատություն

Page 2: գազ, ածուխ, նավթ

Համեմատել ըստ՝

Արդյունահանման Տեղափոխման

Օգտագործման և դրա հետևանքների

Page 3: գազ, ածուխ, նավթ

Արդյունահանում Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է

և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար, արտահանվում է փակ եղանակով: Այն գտնվում է երկրի ընդերքում և առաջանում անաերոբ պայմաններում:

Ածխի արդյունահանումը կարող է  կատարվել երկու եղանակով` փակ և բաց եղանակով: Երկու դեպքում էլ մեծ վնաս է հասցվում բնությանը: Փակ եղանակով ածխահանության ժամանակ գետնի տակ առաջանում են ստորգետնյա դատարկություններ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են փլուզումների պատճառ:Բաց եղանակով ածուխ արդյունահանելու դեպքում ածխի շերտին հասնելու համար հսկայական տարածությունների վրա փորում, հեռացվում է երկրի կեղևի վերին հողաշերտը: Հսկայական տարածք վերածվում է ոչ պիտանի տարածքի:

Նավթը արդյունահանվում է երկրի կեղևում գտնվող նավթաբեր շերտերից , որոնց հասնելու համար խորը հորատանցքներ են փորվում: Այդ հորատանցքները փորվում են ինչպես ցամաքի, այնպես էլ ծովի հատակին, եթե հանքը գտնվում է ծովի շերտի տակ: 

Page 4: գազ, ածուխ, նավթ

Տեղափոխում Գազի տեղափոխման հիմնական միջոցը խողովակաշարերն են: 75

մթնոլորտ ճնշման տակ այն հեշտությամբ տեղափոխվում է մինչև 1.4 մ տրամագիծ ունեցող խողովակներով:  Սակայն գազը տեղափոխելը դժվար է, երբեմն նաև անհնար կամ ոչ շահեկան մեծ հեռավորության պատճառով:

Ածուխը տեղափոխվում է հիմնականում երկաթուղային միջոցներով՝ վագոնների օգնությամբ: Այն նույնպես հարմար չե տեղափոխել քանի որ երկար ճանապարհները հոչնդոտ կհանդիսանան այն տեղափոխելու համար:

Նավթը ամենահեշտ տեղափոխվող վառելանյութն է նշված եռյակից, քանի որ այն տեղափոխվում է հիմնականում երեք եղանակով` նավթամուղներով, երկաթուղով, նավերով:Նավթամուղերի կառուցման ընթացքում ավերվում են էկոհամակարգերը, որորվհետև դրանք հաճախ անցնում են անտառապատատ տարածքներով: Եթե նավթամուղը անցնում է ջրային ավազանների հատակային մասով, ապա այս դեպքում մեծանում է ջրային ավազանների նավթամթերքներով աղտոտվելու ռիսկը: Հսկայական է տրանսպորտի դերը մթնոլորտն աղտոտման գործում:

Page 5: գազ, ածուխ, նավթ

Օգտագործումը և օգտագործման հետևանքները

Գազը հսկայական դեր ունի ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող  վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Սակայն այս ոլորտում գազի դերը անընդհատ աճում է: Բնկան գազը մեծ ծավալներով օգտագործվում է մետաղամշակման ոլորտում: Որպես ավտոմեքենային վառելիք բնական գազը աշխարհում սկսել է ավելի մեծ տարածում գտնել իր էժանության և էկոլոգիապես մաքուր լինելու պատճառով: Բնական գազի այրման ընթացքում հիմնականում առաջանում է ածխաթթու գազ և ջրային գոլորշի, ընդ որում 1.22 ամգամ ավելի քիչ ածխաթթու գազ քան բենզինի և 1.34 անգամ ավելի քիչ, քան դիզելային վառելիքի դեպքում: Ընդհանուր առմամբ արտանետվող թունավոր գազերը 1.5 անգամ պակաս են, քան բենզինի դեպքում և բացակայում են թունավոր նյութեր, ինչպիսիք են կապարի, ծծումբի և այլ միացություններ:

Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից ամենատարածվածն է, նրա պաշարները դեռ 400 տարի կբավականացնեն մարդությանը: Ածուխը էներգիայի հիմնական աղբյուր է Լեհաստանում, Չեխիայում և Սլովակիայում: Բուլղարիայում արդյունաբերությունը հիմնված է գլխավորապես ածխի վրա: Մի շարք երկրներում բնակարանները ջեռուցելու համար օգտագործվում է ածուխ :  Լեհաստանում աբողջ ածխի մոտ կեսը , իսկ Հունգարիայում` 75%-ը ծախսվում է կենցաղում: Այն պարունակում է ածխաթթու գազ, որի պատճառով ածխի կիրառումը նպաստում է ջերմոցային եֆեկտի զարգացման:

Նավթը համարվում է ամենակարևորը վառելիքային ռեսուրսներից , քանի որ նավթի վերամշակումից են ստանում բոլոր տեսակի տրանպորտային միջոցներին անհրաժեշտ վառելիքի մեծ մասը: Նավթամթերքների վերամշակումից են ստանում ասֆալտ, իսկ մազութը օգտագործում են ՋԷԿ-երում: Նավթի վերամշակումից մստանում են բենզինի տարբեր տեսակներ, դիզելային վառելիք, մազութ: Նավթից ստացված հումքից արտադրում են արդյունաբերության, գյուղատնտեսության, կենացաղի համար կարևորագույն քիմիկատներ, ինչպես օրինակ`պլասմասսա, նայլոն, կաուչուկ, ռետին, լուծիչներ, քիմիկատներ, դեղեր, պարարտանյութեր և այլն: Նավթը նույնպես պարունակում է ածխածին և նպաստում է ջերմոցային եֆֆեկտին:

Page 6: գազ, ածուխ, նավթ

Վերջ

Պատրաստեց՝ Հովհաննես Ալեքյանը