tmramijoc

31
ԹԹԹԹԹԹԹԹԹԹԹԹ

Upload: 67gayane

Post on 24-Dec-2014

888 views

Category:

Documents


4 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ

ԿԱՆՆԱԲԻՆՈԻԴՆԵՐՄԱՐԻԽՈՒԱՆԱ

Պլան

Անաշա

Բամբուկ

Գանյա

ԳանչԳանջուբաս

Հ Ա Շ Ի ՇԿանեփ

ԿԱՆՆԱԲԻՆՈԻԴՆԵՐ ( ) Կաննաբիսը կանեփ եւ նրա ածանցյալները

հիրավի աշխարհում ամենալայն , տարածումը ստացած թմրամիջոցներն են և

այս իմաստով զիջում են միայն ալկոհոլին և:ծխախոտին Կաննաբիսը կամ կանեփն

( , Саnnаbis sativa) Օգտակար կանեփ իրենից ներկայացնում է միամյա բույս՝ ուղղաձիգ

, ցողունով և երկար սղոցաձև եզրերով ու , փայլուն տերևներով որոնք ծածկված են

մանր գեղձային օղակաձև հավաքված: մազիկներով

Բնականում այն աճում է բոլոր շոգ և : չափավոր կլիմայով տարածաշրջաններում

40 Սովորաբար կանեփն աճում է տարվա , ամենաերկար օրերի ընթացքում հասնելով

4-6 արևադարձային շրջաններում մինչեւ, մետր իսկ չափավոր կլիմայական

1-1,5 : գոտիներում՝ մետր բարձրության

Կաննաբիսի խեժն անմիջականորեն հավաքվում է բույսի վրայից կամ զտվում ցողունը եռացնելու և լուծիչներով մշակելու ճանապարհով: Այն պարունակում է 15-20%

`տետրահիդրոկաննաբինոլ ՏՀԿ և սովորաբար արտադրվում է պինդ շագանակագույն մինչեւ 100 գրամանոց թիթեղների տեսքով: Կաննաբիսի յուղը կամ հաշիշայուղը ստացվում է կանեփը թորելու միջոցով ևպարունակում է մինչեւ 70% ՏՀԿ: Այն իրենից ներկայացնում է մուգ և թանձր, խեժին նմանվող հեղուկ: Հաշիշայուղը նախապես տաքացնում և կաթեցնում են այրվող ծխախոտի գլանակի վրա, որն էլ ներծծվում է թութունի մեջ (1 գրամը բավականացնում է 10-20 գլանակի):

Կաննաբիսը և նրա ածանցյալներն աշխարհի տարբեր շրջաններում ստացել են տարբեր անուններ (գոյություն ունեն այս թմրամիջոցների ավելի քան 300 ):անվանումներ

ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Մարիխուանան իրենից ներկայացնում է կանեփի մանրացված և չորացված երիտասարդ ցողունը, տերևները և ծաղիկները: Արտաքինից այն հիշեցնում է թեյ, սակայն ունի բնորոշ հոտ և ժամանակի ընթացքում ստանում է շագանակագույն երանգավորում: Մարիխուանան պարունակում է 1-6% ՏՀԿ: Ենթադրվում է, որ մարիխուանայի անվանումը ծագում է պորտուգալական mariguango («հարբեցող») բառից: , Մեկ այլ վարկածի համաձայն այս

թմրամիջոցի անունը կապված է Մարիի եւ , Խուանի հետ ովքեր իբր առաջին անգամ

սկսել են ծխախոտի թութունին ավելացնել :կանեփի չորացած տերևներ

Մարիխուանան ունի փողոցային և աշխարհագրական բազմազան անուններ՝ կանեփ, պլան, խոտ, անաշա, բամբուկ, գանջա, գանջուբաս, գանյա, գանչ, дудки, дурь, шала, шалва, шмаль, шалушка, дядя, дед, шишки, Марьванна, Մերի Ջեյն (mj), թեյ և այլն: Մարիխուանան սովորաբար ծխում են մաքուր վիճակում կամ էլ խառնում թութունի հետ՝ կոնաձև գլանակների կամ գլանաթղթով փաթաթած վիճակում: Որպես հումք վերցնում են երիտասարդ կամ հասունացած բույսի չորացված և մանրացված ցողունը և տերևները: Արևելյան երկրներում ավանդաբար մարիխուանան ծխում են հատուկ ծխամորճով կամ նարգիլայով: Այրված մարիխուանայի ծուխը պարունակում է նաև կանեփի բջջանքից գոլորշիացող թմրանյութ: Մարիխուանա ծխող մարդը սովորաբար խորը ներշնչում է ծուխը, մի քանի վայրկյան պահում այն թոքերում և դանդաղորեն արտաշնչում այն:

Հաշիշը կանեփի տերեւների և խեժի խառնուրդից բաղկացած , պինդ զանգված է որն արտադրվում է բաց կանաչից մինչև մուգ

, , շագանակագույն փոքր կտորների ձողիկների բարակ, : թիթեղիկների կոճակների և փոշու տեսքով Հաշիշի մեջ ՏՀԿ

5-12% : պարունակությունը տատանվում է սահմաններում Որքան , բարձր է ՏՀԿ պարունակությունը այնքան հաշիշի գույնը մգանում

: է , , , , Հաշիշի փողոցային անուններից են՝ քար կոշտ պլաստիլին հաշ

, : խեշ քիմիա և այլն Հաշիշի ամենախոշոր արտահանող երկիրը : Մարոկկոն է Սովորաբար ծխում են մաքուր հաշիշախեժը կամ դրա

: խառնուրդը

Հ Ա Շ Ի Շ

Որոշ տարածաշրջաններում հաշիշն ընդունում են ծամելու միջոցով (բանգ): Ավելի հազվադեպ կիրառվում է հաշիշ պարունակող հաբերը կամ պատիճները, կամ էլ պատրաստվում դրանց հեղուկ թուրմը, որոնք օգտագործում են կուլ տալու կամ խմելու միջոցով, հիմնականում արաբական և ասիական տարածաշրջաններում: Եվրոպական երկրներում հաշիշն օգտագործում են հիմնականում թմրամիջոցի եւ ծխախոտի թութունի խառնուրդը ծխելու միջովով: Ծխելուց թմրամիջոցի գոլորշինեորվ հագեցած ծուխը խորը ներշնչում և մի քանի վայրկյան պահում են թոքերում:

, ԿԱՆՆԱԲԻՍԻ ՄԱՐԻԽՈՒԱՆԱՅԻ ԵՎ ՀԱՇԻՇԻՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Կաննաբիսն աշխարհում ամենատարածված ապօրինի թմրամիջոցն է: Երկրագնդի 15-64 տարեկան բնակչության մոտ 3,7%-ը կամ 146,2 միլիոն մարդ վերջին 12 ամսվա ընթացքում օգտագործել է որևէ տեսակի կաննաբիսային թմրամիջոց (World Drug Report 2006, UNODC): Կաննաբիսի օգտագործման տարածվածությամբ աշխարհում առաջին տեղը զբաղեցնում է Օվկիանիան, որին հաջորդում են Հյուսիսային Ամերիկան և Աֆրիկան:

Համաշխարհային «սև» շուկայում արտադրվում է կաննաբիսի երկու տեսակ: Մարիխուանայի արտադրություն արձանագրվել է ամբողջ աշխարհով մեկ, իսկ հաշիշ արտադրվում է մոտավորապես 40 երկրներում, հիմնականում՝ Մարոկկոյում, Աֆղանստանում և Պակիստանում: Կաննաբիսը կազմում է նաև առգրավվող ապօրինի թմրամիջոցների հիմնական տեսակը: 2004 թվականին մարիխուանայի առգրավված ծավալները գերազանցել են 6.000 տոննան (6%-անոց աճ՝ նախորդ տարիների հետ համեմատած): Մարիխուանայի առգրավման ամենամեծ ցուցանիշները գրանցվել են Մեքսիկայում, ԱՄՆ-ում, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում, Նիգերիայում և Մարոկկոյում: Հաշիշի առգրավման ծավալները նույնպես աճել են 6%-ով և հասել 1.470 տոննայի: Հաշիշի առգրավման ամենամեծ ցուցանիշները գրանցվել են Իսպանիայում, Պակիստանում, Ֆրանսիայում, Մարոկկոյում և Իրանում: Կաննաբիսի համաշխարհային տարածվածությունը դեռևս շարունակվում է դրսևորել աճման միտումներ:

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՆՇԱՆՆԵՐ Հետազոտությունները պարզել են, որ կաննաբիսային թմրամիջոցներն իրենց բնորոշ ազդեցությունները դրսևորում են շնորհիվ տետրահիդրոկաննաբինոլ (ՏՀԿ) միացության, որը թոքերից (ծխելու դեպքում) կամ մարսողական տրակտից (ծամելու կամ խմելու դեպքում) արյան հունով հասնում է ուղեղ և կապվում հատուկ կաննաբինոիդային ռեցեպտորների հետ: Այս ռեցեպտորեներն ավելի մեծ քանակությամբ ներկայացված են ուղեղի այն շրջաններում, որոնք կարգավորում են հաճույքի զգացողությունը, հիշողությունը, մտածողությունը, ընկալումները, ուշադրության կենտրոնացումը, ժամանակի ընկալման զգացողությունը և շարժումների կոորդինացիան: Ահա թե ինչու կաննաբիսի ստորև նկարագրված ազդեցությունները պայմանավորված են ուղեղի այս ֆունկցիաների խանգարումներով:

Ազդեցությունն ի հայտ է գալիս մարիխուանան ծխելուց , գրեթե անմիջապես հետո հասնում իր առավելագույն

30 2- 4 ուժգնությանը րոպեի ընթացքում և տևում ից մինչեւ: ժամ Մշտապես ընդունելու դեպքում կաննաբիսի

5- 12 : ազդեցությունը շարունակվում է ից մինչև ժամ Կաննաբիոիդների նյութափոխանակության

3-4 : արգասիքներն օրգանիզմից հեռանում են օր անց 3 Կաննաբիսի վերջին ընդունումից օր անց դրա հետքերն

, 8 անհետանում են արյունից իսկ օր անց՝ նաև : մեզիցԵրկարատև մշտական ընդունման դեպքում մեզում

կաննաբիոիդներ կարող են հայտնաբերվել մի քանի : շաբաթվա ընթացքում

Մարիխուանայի դրսևորած ֆիզիոլոգիական ազդեցությունները կախված են ընդունած դեղաչափից: Դրանք են՝ ակնագնդերի շաղկապենու արյունալեցում (կարմրում), տախիկարդիա (սրտի կծկումների հաճախականության բարձրացում) և բերանի չորություն:

Կաննաբիսի հոգեբանական ազդեցություններն ընդգրկում են՝ էյֆորիա, օներոիդ վիճակ, հանգստություն և քնկոտություն (կամ անքնություն, որը կախված է օգտագործող անձի անհատական առանձնահատկություններից): Այս խանգարումները խմբավորվում են որպես կաննաբիսային արբածություն: Մարիխուանան բարձրացնում է արտաքին ազդակների նկատմամբ մարդու զգայունությունը, թույլ տալիս, որ նա հայտնաբերի նախկինում ուշադրության չարժանացած մանրամասնություններ, գույները դարձնում ավելի հարուստ և գայթակղիչ, ինչպես նաև բարձրացնում երաժշտության և արվեստի այլ գործերի ընկալումը: Ժամանակի ընթացքը կարծես դանդաղում է, իսկ ամեն մի պահին տեղի ունեցող գործողությունները՝ շատանում:

Հաճախ գրանցվում է նաև գիտակցության փ . ոփոխում զգալով թմրամիջոցի ազդեցությունը, մարդը հասկանում է, որ իր գիտակցությունը փոփոխվել է: Նրա մոտ կարող են առաջանալ զառանցանքներ, և նույն այդ պահին նա կարող է ծիծաղել իր այդ աղավաղված մտքերի վրա: Հնարավոր է նաև օգտագործողի՝ իր անձի և իրականության ընկալման շեղումների առաջացում, որոնց նա կարող է վերաբերվել սառնասրտորեն «ի միջի այլոց»:

Գրանցվում է նաև մարդու շուրջը տեղի ունեցող ամեն ինչի, հատկապես ձայների նկատմամբ զգացողության բարձրացում: Բազմաթիվ մանրուքներ և փոքր միջադեպեր մարդու համար ստանում են այնպիսի կարևորություն, ինչպիսին նա կդրսևորեր այլ իրադարձությունների նկատմամբ. սա կկոչվի ապոֆենիա: Երբեմն կարող են առաջանալ պանիկ վախի

(« ») , վնուշկա անբացատրելի զգացողություն ընդ որում թմրամիջոցը կարող է և չընկճել իրավիճակը

. ճիշտ գնահատելու օգտագործողի ունակությունը ահա թե ինչու նման իրավիճակներում մարդը կարող է

հասարակական վայրերում իրեն պահել բավականին: ադեկվատ

Շրջապատող աշխարհի մանրուքների նկատմամբ ուշադրության սրման և վախի կամ ուռածության նոպաների զգացողություններից բացի կաննաբիսին բնորոշ է նաև ախորժակի բարձրացումը. նման դեպքերում «անփորձ» օգտագործողը կարող է ուտել նույնիսկ իր օրական չափաբաժինը գերազանցող սննդի քանակներ: Կաննաբիսի ազդեցությունը սկսվում է սրտի կծկումների հաճախացմամբ և սրտխփոցի զգացողությամբ, որին հաջորդում է աչքերի արյունալեցումը (սկլերաները կարմրում են): Սովորաբար սրտի կծկումների հաճախականությունն ավելանում է 1 րոպեում 20-50 զարկով, իսկ եթե կաննաբիսը զուգակցվել է այլ թմրամիջոցների հետ, ապա պուլսը կարող է էլ ավելի հաճախանալ: Վերոնշյալ տհաճ երևույթներն աստիճանաբար իրենց տեղը զիջում են կաննաբիսային «կայֆին»՝ արտասովոր աշխուժություն, խինդի և երջանկության, ներքին բավարարվածության զգացումներ և այդ զգացողություններն ուրիշների հետ կիսելու բուռն ցանկություն:

Ձայները և հնչյունները ստանում են արտասովոր հնչեղություն, գույները՝ գայթակղիչ երանգավորում, իսկ առկա խնդիրները կորցնում են իրենց լրջությունը և հրատապությունը: Ժամանակը սկսում է հոսել խիստ դանդաղ, բայց՝ աննկատ: Անհատը չի կարողանում ուշադրությունը տեղափոխել մի երևույթից մյուսի վրա, խոսելու ընթացքում մոռանում է, թե ինչից էր խոսում, և այս ամենին վերաբերվում է անհոգությամբ: Վերոնշյալ «զարթոնքի» փուլին հաջորդում են հոգեկան հանգստությունը , «խաղաղ» իլյուզիաները, որոնք էլ ավարտվում են բավականին խոր քնով: Արթնանալուց հետո անհատը զգում է արտահայտված ընդհանուր թուլություն և ոտքերի հոգնածություն:

Կաննաբիս օգտագործած անհատը, կորցնելով զգուշությունը, ժամանակի և տարածության մեջ կողմնորոշումը , շարժողական հավասարակշռությունը, կարող է ենթարկվել դժբախտ պատահարների՝ ավտովթար, վրաերթ, տարբեր վնասվածքներ և այլն: Որոշ որակյալ հետազոտություններով պարզվել է, որ կաննաբիսը կարող է «հարուցել» տարբեր հոգեկան խանգարումներ՝ շիզոֆրենիա և այլն: Ենթադրվում է, որ կաննաբիսի նման ազդեցությունը բնորոշ է հատկապես այս հիվանդությունների նկատմամբ ժառանգական նախատրամադրվածությամբ անհատների շրջանում: Բոլոր դեպքերում, շիզոֆրենիայով և հոգեկան այլ շեղումներով հիվանդ մարդկանց մոտ կաննաբիսը բարդացնում է հիվանդության ընթացքը նույնիսկ համապատասխան բուժման պայմաններում:

Վ Տ Ա Ն Գ Ն Ե Ր

Կաննաբիս օգտագործող մարդկանց մոտ հազվադեպ չեն նաև տագնապի սուր նոպաների առաջացումը, որոնք երբեմն կարող են ուղեկցվել զառանցանքներով: Տագնապը կարող է իր ուժով հավասարվել պանիկ ռեակցիային: Պանիկ ռեակցիան կարող է պայմանավորված լինել նաև թմրամիջոցի օգտագործման ապօրինի բնույթով: Օգտագործողը կարող է կարծել, որ իր մարմնակառուցվածքի աղավաղված ընկալումը և այլ շեղումները ոչ թե ժամանակավոր բնույթ են կրում, այլ ինքը դարձել է հոգեկան հիվանդ, և որ նման խանգարումները հանգեցնելու են իր մահվան: Նման շեղումները սովորաբար առաջանում են կաննաբիսի մեծ քանակությունների ընդունման դեպքում, սակայն ունենում են կարճատև ընթացք: Ամենալավ օգնությունը նման դեպքերում մարդուն քաղցր թեյ առաջարկելն է և հանգստացնելը:

Մոտիվացիաների կորստի համախտանիշը 1960-ականներին առաջարկված տերմին է, որը կաննաբիս օգտագործող որոշ անձանց շրջանում դիտարկվող առանձնահատուկ ախտաբանական վիճակը բնութագրում է որպես «իրենց ներքին աշխարհի մեջ պարփակված, պասիվ անհատական առանձնահատկություններով աչքի ընկնող և ոչ մի բանի հանդեպ հետաքրքրություն չդրսևորղ վարքագիծ»: Այս համախտանիշի հիմնական նշաններն են՝ ապաթիա, գերզգայնություն արտաքին ազդակների նկատմամբ, ցանկությունների բացակայություն, առկա խնդիրների և նպատակների ընկալման թուլացում , ուշադրության կենտրոնացման հետ կապված դժվարություններ: Ըստ հետազոտությունների արդյունքների, նման շեղում կարող է առաջանալ հատկապես այն դեռահասների ու երիտասարդների շրջանում, ովքեր կաննաբիս օգտագործում են ամեն օր և բարձր քանակներով: Կաննաբիսի օգտագործման մեկ այլ բավականին հազվադեպ հանդիպող հետևանքներից է դրա օգտոգործումից բավականին ուշ ի հայտ եկող արբածության վերսկսումը կամ հետադարձ պատկերը (անգլերեն՝ flashback): Նման շեղումը հիմնականում առաջանում է կաննաբիսային թմրամիջոցների հաճախակի և մեծ քանակներով օգտագործելիս, հատկապես այլ տեսակների հետ զուգակցելիս:

Մինչև օրս աշխարհը դեռևս միակարծիք չէ այն հարցի վերաբերյալ, թե ինչքանով է կաննաբիսը վնաս հասցնում անհատի ֆիզիկական և հոգեկան առողջռւթյանը: Մարիխուանայի օրինականացման ջատագովները պնդում են, որ այն անվնաս թմրամիջոց է, քանի որ դրսևորում է մեղմ ազդեցություն և առաջացնում միայն աննշան հոգեկան կախվածություն: Նրանք հայտարարում են, որ չափավոր օգտագործումը դադարեցնելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում , անհատի ֆունկցիոնալ վիճակը լիարժեք վերականգնվում է՝ առանց որևէ հետևանքների: Հենց մարիխուանայի պաշտպաններն էլ ներմուծել են « թեթև թմրամիջոց» հասկացողությունը, որպեսզի մարիխուանան տարբերակեն առողջական ևսոցիալական մեծ հետևանքներ առաջացնող «ծանր թմրամիջոցներից»՝ հերոին և այլն:

Կաննաբիսի մեծ քանակների հաճախակի օգտագործման դեպքում կարող է առաջանալ նաև թեթև աբստինենցիա՝ առանց զրկանքի տիպիկ նշանների և կրկնակի օգտագործման նկատմամբ անզսպելի հակման զարգացման: Հազվադեպ կարող է առաջանալ քնի խանգարում, գերգրգռվածություն, նողկանք, փսխում, դող և քրտնոտություն:

Լիովին ապացուցվել է նաև ծխելու միջոցով հաճախակի կաննաբիս օգտագործողների շրջանում շնչառական օրգանների կողմից տարբեր բարդությունների առաջացման ռիսկը: Կենղանիների և մարդկանց շրջանում իրականացված հետազոտություններով պարզվել է, որ նման դեպքերում առաջանում են մանր շնչուղիների մեղմ նեղացում և էմֆիզեմա: Միևնույն ժամանակ կաննաբիսով հագեցած ծուխը պարունակում է նաև տարբեր քաղցկեղածին նյութեր:

Այնուամենայնիվ, նարկոլոգներն իրենց հերթին պնդում են, որ ամեն օր մարիխուանա օգտագործող անձանց մնացած մարդկանցից կարելի է հեշտությամբ տարբերակել իրենց արտաքին տեսքով՝ աչքերի տակի այտուցված «պարկերի» առկայություն, ճակատի չոր կնճռոտություն, աչքերի դանդաղած շարժումներ, խոսքի դանդաղում և այլն: Հաճախակի օգտագործումը հանգեցնում է մարդու ,հոգեբանության կյանքի նկատմամբ տեսակետի փոփոխությունների և սոցիալական անտարբերության, որոնք էլ իրենց հերթին կարող են նպաստել այն բանին, որ նման անձն օրերից մի օր անցնի ավելի հզոր թմրամիջոցների:

Ընդհանուր առմամբ, կարևոր եւ անհրաժեշտ է հաշվի նստել հետեւյալ 4 փաստերի հետ. 1. Հաշիշն իր ուժով և տոքսիկությամբ մարիխուանային գերազանցում է 2-10 անգամ, խեժը՝ 5-10 անգամ և հաշիշայուղը՝ 10-70 անգամ 2. Կաննաբիսի ազդեցության ուժը և տևողությունը զգալիորեն կախված են օգտագործողի անհատական առանձնահատկություններից և օգտագործման պահին նրա տրամադրությունից 3. Ռեալ վտանգ է ներկայացնում այն բանի հավանականությունը, որ կաննաբիս օգտագործողները կարող են աստիճանաբար «շրջվել» դեպի ավելի հզոր կամ ներարկային թմրամիջոցների չարաշահում, ինչպիսիք հանդիսանում են օփիատները և հերոինը 4. Վերջապես, արդյո՞ք խելամիտ առաջարկություն է ալկոհոլ և ծխախոտ օգտագործող հասարակության փոխարեն ունենալ ծխախոտ, ալկոհոլ և կաննաբիս օգտագործող հասարակություն, և ճի՞շտ կլինի օրինականացնել կաննաբիսը, եթե բազմաթիվ երկրներ ձեռնամուխ են լինում իրենց հասարակություններում կրճատել ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը և մեղմացնել դրանց պատճառած վնասները:

ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՐԴԻԿ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ

ԻՆՉՊԻՍԻ՞ Ն Է ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄՀայաստանի

Հանրապետությունում կաննաբիսային թմրամիջոցները համարվում են ամենահաճախ չարաշահվող արգելված նյութերը: Սա կարելի է բացատրել այս թմրամիջոցի մատչելիությամբ և համեմատական ցածր գնով, ինչպես նաև առողջական խնդիրներ առաջացնելու ցածր վտանգավորությամբ: Կանեփը վայրի աճում է հանրապետության գրեթե բոլոր ,մարզերում հիմնականում աճեցվում և պատրաստվում է անձնական օգտագործման համար:

2005 թվականի ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում իրականացված համահանրապետական հարցման արդյունքները վկայում են, որ հարցման մասնակցած 4200 բնակչի 5.4%-ը ճանաչում է մարիխուանա կամ հաշիշ օգտագործող անձանց:

Ըստ ոստիկանության , տրամադրած տվյալների

հանրապետության տարածքում2002, 2003, 2004 և 2005

թվականներին ապօրինի շրջանառությունից առգրավվել

են մարիխուանայի 76084, համապատասխանաբար

7932, 58415, 17667 գրամներ և 85, 107, 1171, 820 :հաշիշի գրամներ

Հանրապետության տարածքում յուրաքանչյուր տարի իրականացվում են համալիր կանխարգելիչ միջոցառումներ, որոնց նպատակն է վայրի աճած կամ ապօրինի ցանած ու մշակած կանեփի կանաչ զանգվածների հայտնաբերումը և ոչնչացումը: 2005 թվականի ընթացքում իրականացված «Կանեփ-կակաչ» միջոցառումների արդյունքում հայտաբերվել և ոչնչացվել է մոտ 112551 կգ կանեփ:

ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Կաննաբիսային բոլոր թմրամիջոցները ներառված են ՄԱԿ-ի 1961թ. կոնցվենցիայի 4-րդ ցուցակում և արգելված են աշխարհով մեկ: Բացառություն են կազմում մի քանի պետություններ (օրինակ՝ Հոլանդիա, Բելգիա և Լյուքսեմբուրգ), որտեղ թույլատրվում է կաննաբիսային թմրամիջոցներ օգտագործել հատուկ սրճարաններում (կոչվում են «կաֆեշոփ»): Կանադայում և ԱՄՆ որոշ նահանգներում թույլատրվում է նաև կաննաբիսի բժշկական կիրառությունը:

Հայաստանի Հանրապետությունում, համաձայն «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքի եւ Քրեական Օրենսգրքի 266-274 հոդվածների, որպես արգելված նյութ, կաննաբիսային բոլոր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և օգտագործումը նախատեսում է քրեական պատասխանատվություն:

ԱՅ

ՔԵ

Զ

ԲԱՆ

ԱՅ

ՔԵ

Զ

ԲԱՆ

ԱՅ

ՔԵ

Զ

ԲԱՆ

ԱՅ

ՔԵ

Զ

ԲԱՆ

ԱՅ

ՔԵ

Զ

ԲԱՆ

ԱՅ

ՔԵ

Զ

ԲԱՆ