СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 81-87.pdf · 2016. 9. 13. · սով...

10
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.1 (11) Естественные и физико-математические науки Natural and Physical-Mathematical Sciences ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

Upload: others

Post on 17-Oct-2020

2 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 81-87.pdf · 2016. 9. 13. · սով (Տանձուտի ջրվեժ), իսկ սիրողական ալպինիզմի և լեռնագնացության

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.1 (11)

Естественные и физико-математические науки

Natural and Physical-Mathematical Sciences

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 81-87.pdf · 2016. 9. 13. · սով (Տանձուտի ջրվեժ), իսկ սիրողական ալպինիզմի և լեռնագնացության

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.1 (11)

Բնական և ֆիզիկամաթեմատիկական

գիտություններ

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 81-87.pdf · 2016. 9. 13. · սով (Տանձուտի ջրվեժ), իսկ սիրողական ալպինիզմի և լեռնագնացության

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ` Редакционная коллегия:

ա.գ.դ., պրոֆ. Թ. Վարդանյան ա.գ.դ., պրոֆ. Մ. Թորոսյան ե.գ.դ., պրոֆ. Ռ. Մինասյան ֆ.մ.գ.դ., դոց. Ս. Մելքոնյան ա.գ.թ., դոց. Ն. Հարությունյան ա.գ.թ., դոց. Ա. Պոտոսյան ա.գ.թ., դոց. Ս. Սուվարյան ա.գ.թ., դոց. Տ. Սարգսյան կ.գ.թ., դոց. Հ. Փանոսյան ֆ.մ.գ.թ., դոց. Ա. Մակարյան ֆ.մ.գ.թ., դոց. Ռ. Մարգարյան ա.գ.թ. Գ. Ալեքսանյան տ.գ.թ. Ս. Քելյան ֆ.մ.գ.թ. Մ. Հայրապետյան ք.գ.թ. Հ. Սիմոնյան

д.г.н., проф. Т. Варданян д.г.н., проф. М. Торосян д.г.н., проф. Р. Минасян д.ф.м.н., доц. С. Мелконян к.г.н., доц. Н. Арутюнян к.г.н., доц. А. Потосян к.г.н., доц. С. Суварян к.г.н., доц. Т. Саргсян к.б.н., доц. О. Паносян к.ф.м.н., доц. А. Макарян к.ф.м.н., доц. Р. Маргарян к.г.н. Г. Алексанян к.т.н. С. Келян к.ф.м.н. М. Айрапетян к.х.н. А. Симонян

Editorial Board

DSc, Prof. T. Vardanyan DSc, Prof. M. Torosyan DSc, Prof. R. Minasyan DSc, Associate Prof. S. Melkonyan PhD, Associate Prof. N. Harutyunyan PhD, Associate Prof. A. Potosyan PhD, Associate Prof. S. Suvaryan PhD, Associate Prof. T. Sargsyan PhD, Associate Prof. H. Panosyan PhD, Associate Prof. A. Makaryan PhD, Associate Prof. R. Margaryan PhD G. Aleksanyan PhD S. Kelyan PhD M. Hayrapetyan PhD H. Simonyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 81-87.pdf · 2016. 9. 13. · սով (Տանձուտի ջրվեժ), իսկ սիրողական ալպինիզմի և լեռնագնացության

81

Նարե Գյոզալյան ՎՊՀ, Պատմաաշխարհագրական ֆակուլտետ,

բակալավրիատի ուսանող Գիտ. ղեկավար՝ ա.գ.թ., դոց. Գ. Թադևոսյան

Էլ. փոստ՝ [email protected]

ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ՝ ՈՐՊԵՍ ՌՏՀ-Ի ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼ

ՀՀ-ն լեռնային երկիր լինելը ՀՀ համար առաջնակարգ խնդիր է դարձնում լեռնային ռեկրեացիոն

ներուժի գնահատումն ու դրա արդյունավետ օգտագործման սկզբունքների մշակումը: Այդ խնդիրների լուծումը պահանջում է քննարկել ՀՀ ռեկրեացիոն շրջանները և դրանց ռեկրեացիոն ներուժի տարածա-կան տարբերությունները: Ստորև ներկայացված է ռեկրեացիոն շրջանների համառոտ բնութագիրը:

Շիրակի ռեկրեացիոն շրջանը տարածվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում և աչքի է ընկնում բնական պայմանների մեծ բազմազանությամբ: Այստեղ զբոսաշրջիկների համար հետաքրքրություն կարող են ներկայացնել Ախուրյանի կիրճը (սյունաձև բազալտներով, քարացրոններով, յուրահատուկ ժայռերով), հրաբխականության արդյունքում ստեղծված ռելիեֆի յուրահատուկ ձևերը և Արագած լեռնազանգ-վածը (խառնարանը, գագաթամերձ փոքրիկ սառցադաշտերը, հանքային ջրերը՝ յուրահատուկ քիմիա-կան կազմով, բարձրլեռնային փոքր լճերը, որոնք հարմար են այցելությունների համար և առաջացնում են գեղեցիկ բնապատկերներ): Կարևոր ռեկրեացիոն ռեսուրսներից են Շիրակի կլիման, որը հնարավո-րություն է տալիս զարգացնելու և՛ ամառային, և՛ ձմեռային ռեկրեացիայի բազմաթիվ ձևեր, և բուսա-ծածկույթի բազմազանությունը, որը կարող է հետաքրքրության օբյեկտ հանդիսանալ էկոզբոսաշրջու-թյան, ճանաչողական զբոսաշրջության և ռեկրեացիայի այլ տեսակների համար:

Շիրակի ռեկրեացիոն շրջանն առավել մեծ ներուժ ունի ռեկրեացիոն գործունեության հետևյալ տեսակների համար` զբոսանքային-գեղագիտական, զբոսանքային-մարզական, դահուկային և սահնա-կային զբոսանք, լեռնադահուկային սպորտ, արևային և օդային լոգանք, էկոտուրիզմ: Այսինքն շրջանն օժտված է ռեկրեացիոն զգալի ներուժով, որը հաստատվում է նաև պիտանելիության գործակցով

1

(K=2.1), սակայն ներկայումս օգտագործվում է ամբողջ ներուժի 5-10%-ը [2, 78]: Լոռու ռեկրեացիոն շրջանը տարածվում է Հայաստանի հյուսիսում, որին բնորոշ է բնական պայմանների բազմազանությու-նը և անտառների առկայությունը, ինչն էլ մեծացնում է տարածքի ռեկրեացիոն նշանակությունը: Այս-տեղ էկոտուրիզմի և գեոտուրիզմի համար կարևոր օբյեկտներ են Ջավախքի, Բազումի և Վիրահայոց լեռները, իսկ լեռնագնացության համար՝ Ուրասար գագաթը: Հետիոտն երթուղիներ անցկացնելու հա-մար հարմար են նշված լեռնաշղթաների լեռնանցքները: Յուրահատուկ բնական պայմաններ ունի Լո-ռու գոգավորությունը, որը մասնատված է գետահովիտներով և առաջացնում է գեղեցիկ բնապատկեր: Գոգավորության կլիման բարենպաստ է բուժառողջարանային հանգստի կազմակերպման և էկոլոգիա-կան ու ճանաչողական զբոսաշրջության զարգացման համար [3, 146-149]: Այսինքն՝ Լոռու ռեկրեացիոն շրջանում ռեկրեացիոն գործունեության հնարավոր տեսակներն են` զբոսանքային-գեղագիտական, զբոսանքային-մարզական, էկոտուրիզմ, ալպինիզմ, առողջարանային, ինչպես նաև դահուկային և սահ-նակային զբոսանք (արևմտյան շրջան), հատապտուղների և սունկերի հավաքում: Լոռու ռեկրեացիոն պիտանելիության գործակիցը 2.2 է [2, 90]:

Տավուշի ռեկրեացիոն շրջանն զբաղեցնում է ՀՀ հյուսիս-արևելքը և աչքի է ընկնում բնական պայ-մանների մեծ բազմազանությամբ: Այն ՀՀ ամենաանտառապատ ռեկրեացիոն շրջանն է (50%) [2, 90]: Տավուշում լեռնաշղթաները գրեթե ամբողջությամբ անտառապատ են, ինչը մեծացնում է նրանց ռեկ-րեացիոն նշանակությունը: Այս լեռնաշղթաները կարող են հետաքրքրության օբյեկտ հանդիսանալ էկոզբոսաշրջության, ալպինիզմի, լեռնագնացության և գեոտուրիզմի համար: Միափորի լեռնաշղթայի

1 Ռեկրեացիոն պիտանելիության որոշման ժամանակ անհրաժեշտ է բացահայտել նրա գործառնական նշանակության չափը:

Հաշվելով գործառույթների թիվը՝ կարելի է դուրս բերել տվյալ շրջանի ռեկրեացիոն պիտանելիության գործակիցը, որի օգնությամբ գնահատվում է ցանկացած տարածքային միավորի ռեկրեացիոն ներուժը: Ռեկրեացիոն պիտանելիության գործակցի հաշվարկը կատարվել է ըստ Ե. Ա. Կոտլյարովի առաջարկած բանաձևի, որն ունի հետևյալ տեսքը` K=C1/C2, որտեղ K-ն ռեկրեացիոն պիտանելիության գործակիցն է, C1-ը ենթաշրջանի ռեկրեացիոն գործառույթների թիվն է, C2-ը շրջանի ռեկրեացիոն գործառույթների թիվը [2, 76-77]:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 81-87.pdf · 2016. 9. 13. · սով (Տանձուտի ջրվեժ), իսկ սիրողական ալպինիզմի և լեռնագնացության

82

կենտրոնական հատվածում կազմակերպված է արգելավայր, որի նպատակը կարմրածառի կամ կենու պահպանությունն է:

Դիլիջանի մերձակայքում տեղ-տեղ պահպանվել են սոճու անտառակներ, որոնք ունեն էկոզբոսա-շըրջային և առողջարանային նշանակություն: Այստեղ յուրահատուկ է Բլդանի հովիտը` հարուստ հան-քային աղբյուրներով: Դիլիջանն աչքի է ընկնում արևոտությամբ, ինչի շնորհիվ բուժառողջարանային համալիրը կարող է աշխատել ամբողջ տարին: Կարևոր են արևային լոգանքները: Յուրօրինակ են նաև հովտային շրջանները: Աղստևի միջին հոսանքն առանձնանում է անտառապատվածությամբ և լանդ-շաֆտների գեղագիտական բարձր գնահատականներով: Տավուշում ամենացուրտ պայմանները Գետի-կի հովտում են, ինչն էլ հարմար է ամառային ռեկրեացիայի համար: Տավուշում բացակայում են ձմեռա-յին և ջրային ռեկրեացիայի տարատեսակները, սակայն այստեղ առկա է Հայաստանում հնարավոր ռեկ-րեացիոն գործունեության ներուժի 90%-ը: Շրջանի ռեկրեացիոն պիտանելիության գործակիցը 2.2 է [2, 104]:

Արագածոտնի ռեկրեացիոն շրջանն աղեղնաձև տարածվում է Արագած զանգվածի շուրջը` բնա-կան պայմանների բազմազանությամբ և յուրահատուկ բնական համալիրներով: Արագածի մերձգագա-թային սարավանդի վրա պահպանված են աստիճանաձև կառեր, էկզառացիոն մակերևույթներ, որոնք կարևոր են գեոտուրիզմի զարգացման համար: Ամբերդի կիրճը նույնպես առաջացնում է գեղեցիկ բնա-պատկեր, որը հարմար է ամառային հետիոտն երթուղիների համար: Գեղատեսիլ է Արքաշենի հովիտը, որն էլ առաջացնում է կարևորագույն զբոսաշրջային օբյեկտ Քարի լիճը: Յուրահատուկ բուսականու-թյամբ և բազմերանգ ասպեկտով են առանձնանում Արագածի, Արայի (այստեղ երթուղիների համար անհրաժեշտ է հատուկ պատրաստվածություն) զանգվածների, Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթա-ների ենթալպյան ու ալպյան գոտիները, որտեղ երթուղիները կարող են լինել ճանաչողական և էկոզբո-սաշրջային: Բնապատմական նշանակություն ունի Քասախի կիրճը, որի խորությունը Սաղմոսավանքի մոտ հասնում է 150 մ: Ապարանի ջրամբարը կարող է դառնալ կարևոր ռեկրեացիոն օբյեկտ` ջրասպոր-տային հանգստի համար: Այսինքն` Արագածոտնում ռեկրեացիայի տեսակներից մեծ հնարավորություն կա էկոտուրիզմի, գեոտուրիզմի, մասամբ ագրոտուրիզմի զարգացման համար: Շրջանի ռեկրեացիոն պիտանիության գործակիցը 1.2 է [2, 117]:

Կոտայքի ռեկրեացիոն շրջանը տարածվում է ՀՀ կենտրոնական հատվածում, որտեղ կարելի է առանձնացնել Մարմարիկի և Ծաղկամարգի կիրճերը` կտրուկ վերելքներով: Մարմարիկի հովտի ռեկ-րեացիոն ներուժը մեծացնում են այստեղ տարածվող անտառները, որոնք տեսակային կազմով էապես տարբերվում են ՀՀ մնացած անտառներից:

Ձմեռային ռեկրեացիայի մեծ ներուժ ունի Հրազդանի տարածաշրջանը (մասնավորապես` Ծաղկա-ձորը)` պայմանավորված ձնածածկույթի բարձրությամբ, կայունությամբ, լանջերի կառուցվածքով: Լեռ-նագնացության կարևոր օբյեկտ է Հատիս լեռը, որը զուրկ է անտառներից: Գեոտուրիզմի հնարավորու-թյունները մեծ են Գութանասարում և Մենակսարում: Էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված բուսատե-սակների առկայությունը նախադրյալ է էկոտուրիզմի զարգացման համար: Կոտայքի շրջանի ռեկրեա-ցիոն գործունեության հնարավոր տեսակներն են` զբոսանքային-գեղագիտական, զբոսանքային-մար-զական, արևային և օդային լոգանք, էկոտուրիզմ, լեռնագնացություն, առողջարանային, լեռնադահու-կային: Հետիոտն երթուղիների համար հարմար են Գեղամա լեռների արևմտյան լանջերը: Այստեղ նպատակակետ կարող են լինել հրաբխային կոները, լեռնային լճերը (Ակնա, Զեյնալ, Բիշարի), որոնց շրջակայքն ունի եզակի կենսաբազմազանություն: Կոտայքում ռեկրեացիոն ենթակառուցվածքներն ան-համեմատ լավ են զարգացած, իսկ ռեկրեացիոն պիտանելիության գործակիցը 1.5 է [2, 131]:

Գեղարքունիքի ռեկրեացիոն շրջանը տարածվում է ՀՀ արևելքում` ընդգրկելով Սևանա լիճը: Այն իրենից ներկայացնում է խոր գոգավորություն, որի հատակը Սևանա լիճն է, իսկ շուրջբոլորը` լեռ-նաշղթաներ: Սևանա լճի արևելյան ափերի լանդշաֆտները ՀՀ-ում ունեն էսթետիկական ամենաբարձր գնահատականները: Էկոզբոսաշրջային մեծ ներուժ ունեն Արեգունու և Սևանի լեռնաշղթաների լճահա-յաց լանջերը (երկու շղթաների լանջերում ուշագրավ են գիհու ռելիկտային անտառակները), Վարդե-նիսի լեռնաշղթայի արևելյան հատվածը, ինչպես նաև Արտանիշ թերակղզին, որտեղ կազմակերպված է համանուն արգելոցը` գիհու ռելիկտային նոսրանտառները պահպանելու նպատակով: Այստեղ երթու-ղիների նպատակակետ կարող է լինել Արտանիշ գագաթը, որտեղից երևում է լիճն իր ամբողջ հմայքով: Ռեկրեացիոն ռեսուրսների զգալի ներուժ ունի Սևանի արևմտյան ափը, որտեղ լանջերի մասնատվա-ծությունը հնարավորություն է տալիս իրականացնելու ալպինիզմի ոչ բարդ վերելքներ, իսկ գեոտուրիզ-մի համար շատ նշանավոր են Գռիձորի ակունքներում պահպանված էկզառացիոն ռելիեֆը, որտեղ ամ-ռանը գեղեցիկ բնապատկեր է առաջանում դեպի Վարդենիսի լեռնավահանի կենտրոնական հատվա-ծը: Հետիոտն երթուղի անցնում է Մարալդաղի և Սանդուխտասարի ստորոտներով և Սոտքի տեղամա-սով (Տանձուտի ջրվեժ), իսկ սիրողական ալպինիզմի և լեռնագնացության համար հարմար են Ճղասա-րի լանջերը: Լճի առկայությունը մեղմացնում է Սևանի գոգավորության կլիման, որի առանձնահատկու-

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 81-87.pdf · 2016. 9. 13. · սով (Տանձուտի ջրվեժ), իսկ սիրողական ալպինիզմի և լեռնագնացության

83

թյուններից է նաև արեգակնային ճառագայթման առատությունը: Գեղարքունիքում առկա են բացօթյա լողի լավ հնարավորություններ, իսկ լողալու ժամանակահատվածն առավել երկար է տևում արևմտյան և հարավ-արևմտյան գոտում: Լճի առափնյա գոտին հնարավորություն է տալիս իրականացնել շրջա-նաձև տարբեր տիպի (հետիոտն, ավտոմեքենայով) երթուղիներ: Սևանի ավազանում, բացառությամբ մի քանի տեսակի, կարելի է իրականացնել ռեկրեացիայի բոլոր տեսակները: Զարգացնելով և ճիշտ կազմակերպելով ջրային ռեկրեացիան` կարելի է այն դարձնել միջազգային զբոսաշրջության լավագույն շրջաններից մեկը: Գեղարքունիքի ռեկրեացիոն պիտանելիության գործակիցը 3.1 է [2, 147]:

Արմավիրի ռեկրեացիոն շրջանն զբաղեցնում է ՀՀ հարավ-արևմտյան փոքր հատվածը: Շրջանի հյուսիսային մասն օշինդրային կիսաանապատ է, որի գորշ երանգը փոխվում է միայն գարնանը: Այս-տեղ տիրապետում են գյուղատնտեսական հանդակները, խիստ ցամաքային կլիման, բարձր ջերմաս-տիճանների երկար տևողությունը, որի պատճառով այն աննպաստ է դառնում հանգստի կազմակերպ-ման համար: Պայմանները համեմատաբար նպաստավոր են էկոտուրիզմի, ճանաչողական և պատմա-մշակութային զբոսաշրջության զարգացման համար: Այսինքն՝ Արմավիրում ռեկրեացիոն գործունեու-թյան հնարավոր տեսակներն են` զբոսանքային-գեղագիտական, արևային և օդային լոգանք, էկոտու-րիզմ, իսկ ռեկրեացիոն պիտանելիության գործակիցը 0.8 է [2, 155]:

Արարատի ռեկրեացիոն շրջանն զբաղեցնում է Արարատյան դաշտի հարավ-արևելյան ցածրադիր մասը, որի մակերևույթը բաժանված է հստակ արտահայտված երկու մասերի` հյուսիսային (լեռնային) և հարավային (հարթավայրային): Հետիոտն երթուղիներ կարելի է կազմակերպել ապրիլ-մայիս-հոկ-տեմբեր ամիսներին՝ ելնելով կլիմայի խիստ ցամաքային բնույթից: Չնայած թվացյալ միօրինակու-թյանը` Արարատյան դաշտն աչքի է ընկնում բուսածածկույթի մեծ բազմազանությամբ, որոնց ամենա-լավ պահպանված տարածքները մտնում են «Խոսրովի անտառ» արգելոցի մեջ: Պահպանվել են նաև կիսաանապատային և անապատային բնական համալիրները (Երասխավանի դաշտում), որոնք մեծ հե-տաքրքրության առարկա են էկոզբոսաշրջության համար: Էկոտուրիզմի օբյեկտ է նաև կենդանական աշխարհը (մասնավորապես` թռչնաշխարհը): Բնական պայմանները յուրահատուկ են լեռնային հատ-վածում: Ազատ և Վեդի գետերի ավազանում տարածվում է «Խոսրովի անտառ» արգելոցը, որի առան-ձին հատվածներում հնարավոր է իրականացնել էկոտուրեր: Այստեղ շատ են դիտարժան քարանձավ-ները, հանքային ջրերի աղբյուրները, ինչպես նաև գիհու նոսրանտառները: Ռեկրեացիոն կարևոր դեր կարող են ունենալ նաև Ազատ գետի կիրճի սյունաձև բազալտները, նրա վերին հոսանքի «Քառասուն աղբյուրները», Սևջուր գետի ոչ մեծ 2 ջրվեժները, վայրի մրգատուները: Լեռնագնացության ոչ բարդ վարժությունների, արկածային զբոսաշրջության, էկոտուրիզմի, ինչպես նաև հետիոտն երթուղիների համար հարմար է Ուրծի լեռնաշղթան: Գեոտուրիզմի համար լայն հնարավորություններ կան Ուրծա-ձոր և Արածո գետերի գողտրիկ կիրճերում: Էկոտուրիզմի համար հետաքրքրություն կարող է ներկա-յացնել Դահնակի լեռնաշղթայի բուսածածկույթը: Արարատի ռեկրեացիոն գործունեության հնարավոր տեսակներն են՝ զբոսանքային-գեղագիտական, զբոսանքային-մարզական, արևային և օդային լոգանք, էկոտուրիզմ: Նոսրանտառների առատությունն ապահովում է շրջակա միջավայրի բարձր որակը և ռեկ-րեացիոն պիտանելիության գործակիցը կազմում է 1.2 [2, 167]:

Վայոց ձորի ռեկրեացիոն շրջանը տարածվում է ՀՀ հարավ-արևելքում և ունի տիպիկ լեռնային ռելիեֆ: Ռեկրեացիոն շրջանում (հատկապես Վայքում) կլիմայի և բուսականության փոփոխությունները տեղի են ունենում վերընթաց գոտիականությամբ` շատ կարճ տարածության վրա, ինչն անակնկալ է դիտողի համար: Արկածային զբոսաշրջության և լեռնագնացության համար լավ նախապայմաններ են Վայքի լեռնաշղթայի հարավարևելյան հատվածում ձևավորված դայկաները: Լեռնաշղթայի հյուսիսա-հայաց լանջերի բազմաթիվ հատվածներում կարելի է իրականացնել ամառային հետիոտն երթուղիներ, որոնց գլխավոր նպատակը պետք է լինի քարանձավներ այցելելը: Քարանձավներից ամենախոշորն Արջերի քարանձավն է, որին գեղագիտական արժեք են տալիս ստալակտիտների և ստալագմիտների բազմերանգ գոյացությունները: Հետաքրքիր է նաև Մոզրովի քարանձավը, որը շատ դյուրանցանելի է: Մագելի և Թռչունների քարանձավները նույնպես ունեն յուրահատուկ օրգանական աշխարհ և գեղա-գիտական հմայք:

Ռեկրեացիոն ներուժով առանձնանում են գետահովիտները: Այս առումով կարևոր են Եղեգիսն իր վտակներով և Սուլեմայի ամֆիթատրոնի տեսք ունեցող ավազանը, որոնք ունեն գեղատեսիլ բնու-թյուն: Այս շրջանում դիտարժան են նաև Գողթանիկի ջրվեժն ու քարանձավը: Լեռնագնացության և գեոտուրիզմի համար հարմար են Վանքասարը, Ճաղատսարը, Մուրադսարը, Դարբ և Ջահուկ գետերի հովիտները: Էկոտուրիզմը նախընտրողների համար հետաքրքրական կարող են լինել Արփայի, Դարբ և Ջահուկ գետերի հովիտներում, ինչպես նաև Սուլեմայի լեռնանցքում աճող հազվագյուտ բուսատեսակ-ները: Ալպինիզմի և ագրոտուրիզմի զարգացման զգալի ներուժ ունի շրջանի հարավային հատվածը: Ձմեռային հանգստի կազմակերպման նպաստավոր պայմաններ ունի Վայքը: Դահուկային և սպորտա-յին միջոցառումների ամենամյա և անխափան կազմակերպման համար գերազանց բնակլիմայական

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 81-87.pdf · 2016. 9. 13. · սով (Տանձուտի ջրվեժ), իսկ սիրողական ալպինիզմի և լեռնագնացության

84

պայմաններ ունի Ջերմուկը: Բացի այդ, այն օժտված է բուժառողջարանային ռեկրեացիայի կազմա-կերպման մեծ ներուժով: Ստեղծված է Ջերմուկի մեծ բուժառողջարանային համալիրը:

Այսինքն՝ Վայոց ձորում, բացի ջրային ռեկրեացիայի ձևերից, հնարավոր է կազմակերպել ռեկրեա-ցիոն գործունեության բոլոր տեսակները: Ռեկրեացիոն պիտանելիության գործակիցը 1.5 է, որի վրա մեծ չափով ազդում է տարածքի փոքր լինելը [2, 184]:

Սյունիքի ռեկրեացիոն շրջանն զբաղեցնում է ՀՀ ծայր հարավ-արևելյան հատվածը, որի բնական պայմանների բազմազանությունը լավ նախադրյալ է ռեկրեացիայի տարբեր տեսակների զարգացման համար: Սյունիքի ռեկրեացիոն շրջանում ամենահզոր լեռնային համակարգը Զանգեզուրի լեռնաշղթան է, որի լեռնանցքները գտնվում են մեծ բարձրության վրա: Այն դյուրանցանելի է դարձնում լեռնաշղթան՝ արևելք-արևմուտք ուղղությամբ, և նախապայման է հանդիսանում հետիոտն երթուղիների կազմա-կերպման համար: Հետիոտն զբոսանքային զբոսաշրջության, գեոտուրիզմի և լեռնագնացության զար-գացման համար գերազանց հնարավորություններ ունեն շրջանի հյուսիսային հատվածը, Սյունիքի բարձրավանդակը, Բարգուշատի լեռնաշղթան, Կապուտջուղ և Ծղուկ գագաթները: Ալպինիզմի համար հարմար են Որոտանի կիրճը, Կալեր և Գեղի գետերի հովիտները: Հետիոտն երթուղի կարելի է կազմա-կերպել Սիսիան գետի հովտով, որտեղ գեղեցիկ բնապատկեր է առաջացնում Տոլորսի ջրամբարը, իսկ նպատակակետ կարող է լինել Գյադիկ լեռնանցքը, որն առանձնանում է յուրահատուկ բուսածածկույ-թով և ռելիեֆի եզակի էկզառացիոն ձևերով: Սպորտային երթուղիների անցկացման ներուժով առանձ-նանում է Մեծ Իշխանասար գագաթը:

Սյունիքի շրջանն առանձնանում է էկոզբոսաշրջային մեծ ներուժով: Զանգեզուրի հարավային մա-սում, էկոտուրիզմի գլխավոր նախապայման հանդիսացող յուրահատուկ էկոհամակարգերի պահպան-ման նպատակով, կազմակերպվել է «Զանգեզուրի» արգելավայրը: Էկոզբոսաշրջության կարևորագույն օբյեկտ է «Շիկահողի» արգելոցը, որը հարուստ է էնդեմիկ և հազվագյուտ կենսազանգվածով: Էկոզբո-սաշրջային գերազանց պայմաններ ունեն նաև Սյունիքի բարձրավանդակը, Այրիգետի, Գեղի, Տաթև, Արամազդ, Լեռնաշեն գետերի հովիտները՝ անկրկնելի բնապատկերներով և յուրահատուկ կենսազանգ-վածով (տարածված են նաև մրգատու ծառատեսակներ):

Այսպիսով` Սյունիքում ռեկրեացիոն գործունեության հնարավոր տեսակներն են` զբոսանքային-գե-ղագիտական, զբոսանքային-մարզական, արևային և օդային լոգանք, էկոտուրիզմ, ալպինիզմ, առող-ջարանային, որոշ չափով` դահուկային և սահնակային զբոսանք, բայց առավել նպաստավոր պայման-ներ կան էկոտուրիզմի համար, որի ճիշտ կազմակերպման դեպքում այն կարող է դառնալ այս ճյուղի առաջատարը ՀՀ-ում: Այստեղ մեծ է նաև անտառների ռեկրեացիոն նշանակությունը: Սյունիքի ռեկ-րեացիոն պիտանելիության գործակիցը 2.3 է [2, 208]:

Գնահատելով ՀՀ ռեկրեացիոն շրջանների ներուժը` կարելի է ասել, որ աշխարհում գոյություն ունեցող ռեկրեացիայի ավելի քան 40 տեսակներից ընդամենը 13-ն են, որ կարող են իրականացվել Հայաստանի տարածքում: ՀՀ-ում զբոսաշրջությունը գերակա ուղղություն դարձնելու, ռեկրեացիոն գործունեության ինտենսիվ զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել ռեկրեացիոն տարածական համալիրներ (ՌՏՀ), որոնք իրենցից պետք է ներկայացնեն բազմաֆունկցիոնալ համա-կարգեր:

Ռեկրեացիոն ոլորտի զարգացման հիմքում պետք է դնել էկոլոգիական մոտեցումը: Այսինքն՝ ՌՏՀ-ի զարգացման հիմքում պետք է ընկած լինի ՀՀ տարածքի և առանձին ռեկրեացիոն շրջանների բնա-պահպանությանը միտված խելամիտ քաղաքականությունը, քանի որ զբոսաշրջության զարգացման գլխավոր նախապայման է պահպանված, անաղարտ բնությունը, ԲՀՊՏ-ների առկայությունը: Միևնույն ժամանակ զբոսաշրջիկների մեծ ներհոսքը, ինքնին, դառնում է վտանգավոր բնական միջավայրի մեծամասշտաբ յուրացման և աղտոտման համար: ՌՏՀ-ի ձևավորման հիմքում պետք է ընկած լինեն նաև բարձրակարգ մասնագետների, որակյալ կադրերի (աշխարհագետներ, բնապահպաններ, սոցիո-լոգներ, հոգեբաններ, ֆիզիոլոգներ, ճարտարագետներ), կողմից իրականացված բնական պայմանների և ռեսուրսների բազմակողմանի ու մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված փոխհամաձայնեցված և հիմնավորված դրույթների մշակումը:

ՌՏՀ-ի ձևավորման առաջնակարգ խնդիրները պետք է լինեն` 1. ՀՀ տարածքի ռեկրեացիոն գիտականորեն հիմնավորված շրջանացում, որը կունենա տաքսոնո-

մետրիական հետևալ բաժանումը՝ շրջան-ենթաշրջան-կենտրոն: Ամենամեծ տարածական միավորների` շրջանների սահմանները հիմնականում համընկնում են մարզերի վարչական սահմանների հետ, որն ավելի արդյունավետ է դարձնում ոլորտի կառավարումը: Շրջաններն իրենց հերթին բաժանվում են են-թաշրջանների, որոնց սահմաններում ռեկրեացիոն ռեսուրսների բազմազանությունը, փոխկապակց-վածությունը, փոխադարձ լրացումը և ամբողջականությունն ավելի ցայտուն են արտահայտված: Յու-րաքանչյուր ենթաշրջանի կենտրոն կարող են դառնալ առավել խոշոր, սոցիալ-տնտեսական, մշակու-թային առումով զարգացած և հարմար աշխարհագրական դիրքով բնակավայրերը:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 81-87.pdf · 2016. 9. 13. · սով (Տանձուտի ջրվեժ), իսկ սիրողական ալպինիզմի և լեռնագնացության

85

Անհրաժեշտ է ռեկրեացիոն ռեսուրսները դիտարկել հետևյալ ասպեկտներով` բուժառողջարանա-յին, մարզական, ճանաչողական և գնահատել մարդկանց ռեկրեացիոն պահանջմունքների տեսանկյու-նից` բժշկակենսաբանական, հոգեբանական-գեղագիտական, տեխնոլոգիական:

Աղյուսակ 1. Ռեկրեացիոն պիտանելիության համեմատական բնութագիրը

Ինչպես երևում է ՀՀ ռեկրեացիոն շրջանների պիտանելիության գործակիցների վերլուծությունից (աղյուսակ 1 [2, 208]), ռեկրեացիոն առավել մեծ ներուժով առանձնանում է Գեղարքունիքը, գրեթե հա-վասար հնարավորություններ ունեն Սյունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի շրջանները, իսկ առավել փոքր ներուժով առանձնանում է Արմավիրը: Սակայն բոլոր շրջաններն ունեն հավասար և մեծ ներուժ զբոսանքային-գեղագիտական, զբոսանքային-մարզական, արևային և օդային լոգանք, լեռնային զբոսաշրջություն, էկոզբոսաշրջություն տեսակների զարգացման համար, իսկ բուժառողջարանային, ջրային և ձմեռային ռեկրեացիոն գործունեության տեսակների համար անհրաժեշտ է առանձնացնել առավել հզոր ներուժով շրջանները և տալ մասնագիտացման ոլորտները: Ընդ որում բուժառողջարա-նայինն իր հերթին, կախված բնակլիմայական պայմաններից, հանքային ջրերի բնույթից, տորֆի առ-կայությունից, պետք է դասակարգել ըստ շրջանների: Այս ամենն էլ կապահովի պրոցեդուրաների ցիկլի անցկացում` տարբեր շրջանների ընդգրկվածությամբ և ամբողջ տարվա կտրվածքով:

Հաշվի առնելով նշված առանձնահատկությունները` հնարավոր կլինի ստեղծել զբոսաշրջային ծա-ռայությունների համալիրներ կամ կազմել զբոսաշրջային փաթեթներ` տարբեր տևողություններով: Փա-թեթների հիմքում պետք է ընկած լինեն ռեկրեացիոն գործունեության նպատակը և ռեսուրսների օգ-տագործման բնույթը: Գլխավոր նպատակի հետ համատեղել նաև ռեկրեացիոն գործունեության այլ տեսակներ և ընդգրկել հնարավորինս շատ շրջաններ, ինչը կապահովի հանգստի հագեցած անցկա-ցումը: Որոշիչ հանգամանք է նաև զբոսաշրջային փաթեթների գների, ինչպես նաև ծառայությունների որակների համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին:

2. Գյուղատնտեսական և ֆերմերային տնտեսությունների համալիր ուսումնասիրություն և ագրո-տուրիզմի զարգացման ուղիների մշակում: Զարգացնել բուսաբուծությունը, բարձրացնել անասնապա-հության մթերատվությունը` այցելուներին էկոլոգիապես մաքուր գյուղմթերքներով ապահովելու, ինչ-պես նաև տեղական բնակչության ներքին պահանջմունքի խնդիրը լուծելու համար: Գյուղատնտեսա-կան արտադրության զարգացումը կնպաստի ոչ միայն տեղական բնակչության զբաղվածության խնդրի լուծմանը, այլև հիմք կհանդիսանա գյուղական զբոսաշրջության զարգացման համար:

3. Ռեկրեացիոն ցանցի ստեղծում ՀՀ տարածքում, որտեղ ՌՏՀ-ի ենթաշրջանները պետք է գործեն միմյանց հետ խիստ փոխկապակցված և փոխպայմանավորված:

4. Ենթաշրջանների հագեցումը բարձր որակի սպասարկող և ուղեկցող անձնակազմով, ինչպես նաև տեղեկատվական հզոր բազայով` ՀՀ բնական և մարդածին ռեկրեացիոն ռեսուրսների վերաբեր-յալ` ուղեցույցների, քարտեզների, DVD-ների տեսքով:

5. Տրանսպորտային հարցերի կարգավորում (տրանսպորտային միջոցների ճիշտ ընտրություն, կազմակերպում` կախված ռեկրեացիոն գործունեության տեսակից, բնական պայմաններից և այլն): Կարևոր է փաստել այն հանգամանքը, որ տրանսպորտաաշխարհագրական առավել հարմար դիրքով առանձնանում են ՀՀ հյուսիսային հատվածի ռեկրեացիոն շրջանները` Շիրակ, Լոռի, Տավուշ:

6. Հզոր գովազդային գործունեություն` ներպետական և միջազգային մասշտաբներով` լայն կիրա-ռության մեջ դնելով «դիսկոնտ» քարտերը: Այսինքն ներկայանալ ճկուն զեղչային համակարգով:

7. Արտաքին և ներքին կապերի հաստատում և զարգացում: ՌՏՀ-ն կարող է ստեղծվել, լիարժեք գործել և զարգացում ապահովել միայն պետական և հասարակական գերատեսչությունների հետ սերտ համագործակցության, ինչպես նաև պետության կողմից ֆինանսական աջակցության դեպքում: Եվ առավել որոշիչ են արտաքին կապերը միջազգային հայտնի զբոսաշրջային կազմակերպությունների

№ Ռեկրեացիոն

շրջան Պիտանելիության

գործակից (K)

1. Շիրակ 2.1

2. Լոռի 2.2

3. Տավուշ 2.2

4. Արագածոտն 1.2

5. Կոտայք 1.5

6. Գեղարքունիք 3.1

7. Արմավիր 0.8

8. Արարատ 1.2

9. Վայոց ձոր 1.5

10 Սյունիք 2.3

Page 9: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 81-87.pdf · 2016. 9. 13. · սով (Տանձուտի ջրվեժ), իսկ սիրողական ալպինիզմի և լեռնագնացության

86

հետ, հատկապես նրանց, որոնք ավելի հետաքրքրված և շահագրգռված կլինեն: Սա կբերի ոչ միայն զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Հայաստան, այլև կապահովի մեծ չափով արտահոսք ՀՀ-ից:

8. Իրականացնել օրենսդրական դաշտի փոփոխություն, բարելավում: Պետք է ընդունել օրենքներ, որոնք խրախուսեն զբոսաշրջության զարգացումը և արտասահմանյան կապիտալի ներգրավումն այդ ոլորտի կազմակերպման գործում: Վարել խելամիտ, մեղմ հարկային քաղաքականություն: Բացի այդ, դրսից լրացուցիչ կապիտալի ներգրավման արդյունավետ միջոցներից է համատեղ զբոսաշրջային կազ-մակերպությունների ստեղծումը:

9. Զբոսաշրջային շուկայի վերահսկողություն, առավել շահավետ ճյուղերի առանձնացում: 10. Թույլատրելի հարաբերությունների սահմանում ռեկրեանտների և բնակչության թվաքանակի,

ռեկրեանտների և տարածքի տնտեսական հնարավորությունների միջև: Քանի որ նշվածներն ունեն դի-նամիկ բնույթ, ապա կարող են հաճախ ենթարկվել փոփոխությունների: Կարևոր է նաև ռեկրեանտնե-րի հաշվեկշռի ֆիքսումը և համեմատումը` տարբեր ժամանակային կտրվածքներով:

11. Խիստ վերահսկողության սահմանում անտառահատումերի նկատմամբ. անտառների առկա-յությունը մեծացնում է տարածքի ռեկրեացիոն նշանակությունը:

12. Սերվիսի համակարգում տեղացի բնակչության ներուժի օգտագործում, որը ենթադրում է սննդի, հյուրանոցային գործի կազմակերպում, ինչպես նաև զբոսաշրջային ատրիբուտների (տեղական հուշանվերներ, տեղական արհեստագործական իրեր) արտադրություն:

13. Ենթակառուցվածքների արագ զարգացում (հյուրանոցա-ռեստորանային համալիրներին զու-գահեռ զարկ տալ քեմպինգների կառուցմանը տարբեր շրջաններում` բոլոր հարմարություններով) և ծառայությունների դիվերսիֆիկացում:

Այսպիսով` ՌՏՀ-ի ստեղծումը և զարգացումը կդառնա լուրջ խթան ՀՀ տնտեսության զարգացման համար, քանի որ արդյունավետ կօգտագործվեն բնական և մարդածին ռեկրեացիոն ռեսուրսները, կզարգանան միջշրջանային և միջպետական սոցիալ-տնտեսական ու մշակութային կապերը: Ենթակա-ռուցվածքների և սպասարկման ոլորտի զարգացումը հավասարապես կընթանա բոլոր ռեկրեացիոն շրջաններում, և չի նկատվի այժմյան խիստ կենտրոնացվածությունը: Այս ամենի ձևավորման արդյուն-քում կմեծանա ներդրումների ծավալը, և կստեղծվեն բավարար նախադրյալներ ՀՀ-ում ոլորտի դինա-միկ զարգացման համար:

Գրականություն

1. Հայրապետյան է., Հարությունյան Լ., Բնության պահպանության հիմունքներ, Երևան, 1983, էջ 382: 2. Մարտիրոսյան Լ. Ռեկրեացիոն աշխարհագրություն, Վանաձոր, 2014, էջ 277: 3. Մնացականյան Բ., Թադևոսյան Գ., Լոռու կլիման և ջրերը, Վանաձոր, 2007, էջ 290: 4. Асташкина М., Козырева О., География туризма. Учебное пособие.:- Москва, 2010, с. 134.

Նարե Գյոզալյան

ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ՝ ՈՐՊԵՍ ՌՏՀ-Ի ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼ

Բանալի բառեր՝ ռեկրեացիոն ներուժ, ռեկրեացիոն շրջան, ռեկրեացիոն պիտանելիության գործակից,

ռեկրեացիոն տարածական համալիր, ռեկրեացիոն պահանջմունք, ռեկրեացիոն գործունեության տեսակ

Սույն հետազոտական աշխատանքում կատարված է ՀՀ ռեկրեացիոն ռեսուրսների համալիր ուսումնասիրու-թյուն, գնահատում և դրանց արդյունավետ օգտագործման սկզբունքների մշակում՝ ռեկրեացիոն շրջանների օրի-նակով:

Տրված է ռեկրեացիոն շրջանների համեմատական բնութագիրը և դրանց ռեկրեացիոն պիտանելիության համեմատությունը, ըստ գործակիցների (գործակիցների հաշվարկը կատարված է ըստ Ե. Ա. Կոտլյարովի առաջարկած բանաձևի):

Աշխատանքում ներկայացված է նաև ռեկրեացիոն տարածական համալիրների (ՌՏՀ) ստեղծման նախագիծ, որը ռեկրեացիան կդարձնի ՀՀ տնտեսության առաջատար ոլորտ և կդառնա լուրջ խթան երկրի տնտեսության զարգացման համար:

Page 10: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 81-87.pdf · 2016. 9. 13. · սով (Տանձուտի ջրվեժ), իսկ սիրողական ալպինիզմի և լեռնագնացության

87

Наре Гёзалян

ОТНОСИТЕЛЬНАЯ ХАРАКТЕРИСТИКА РЕКРЕАТИВНОГО ПОТЕНЦИАЛА МАРЗОВ РА КАК ВАЖНАЯ ПРЕДПОСЫЛКА ФОРМИРОВАНИЯ РТК

Ключевые слова: рекреативный потенциал, рекреативный регион, коэффициент рекреативной полезности, рекреативный территориальный комплекс, рекреативная потребность, вид рекреативной деятельности

В данной исследовательской работе проведено комплексное исследование, оценка рекреативных ресурсов и обработка принципов их эффективного использования на примере рекреативных регионов РА.

В статье дана сравнительная характеристика рекреативных регионов и сравнение их рекреативной полезности по коэффициентам, расчет которых произведен по формуле Е.А. Котлярова.

В работе также представлен план создания рекреативных территориальных комплексов (РТК), который сделает рекреацию лидирующей областью экономики РА и будет серьезным стимулом для развития экономики страны.

Nare Gyozalyan

COMPARATIVE CHARACTERISTICS OF THE RECREATIONAL POTENTIAL OF RA MARZES AS AN IMPORTANT PRECONDITION FOR THE FORMATION OF RTC

Keywords: recreational potential, recreational region, recreational usefulness coefficient, recreational territorial complex, recreational demand, type of recreational activity

In this research work, a holistic study of recreational resource in Armenia was carried out and evaluated, then

principles for their effective use were elaborated with the examples of recreational regions. The comparative characteristics of the recreational regions and the comparison of their recreational usefulness

are given with their coefficients (the calculation of the coefficients is done with the formula of E. A. Kotlyarov). In the work, the plan for founding of recreational territorial complexes (RTC) is represented as well, which is

intended to make recreation a leading sphere in RA economy and will be a serious incentive for the development of the country’s economy.