Պիկասո
DESCRIPTION
TRANSCRIPT
![Page 1: Պիկասո](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022082412/549a273bb479594d338b45f2/html5/thumbnails/1.jpg)
ՊիկասսոՊաբլո
1881-1973
![Page 2: Պիկասո](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022082412/549a273bb479594d338b45f2/html5/thumbnails/2.jpg)
Պաբլո Պիկասսոն (իսկական ազգանունը՝ Ռուիս-Պիկասսո) նկարել է 10 տարեկանից: Նկարչության առաջին դասերն առել է հորից՝ նկարիչ-մանկավարժ Խոսե Ռուիսից: 1894–95 թթ-ին սովորել է Լա Կորունիայի, 1895 թ-ից՝ Բարսելոնի գեղեցիկ արվեստների դպրոցներում, 1897– 1898 թթ-ին՝ Մադրիդի Սան Ֆեռնանդո թագավորական ակադեմիայում: 1898 թ-ին Բարսելոնում բացվել է Պիկասսոյի գծանկարների առաջին ցուցահանդեսը, որոնց բնորոշ են բացառիկ դիտողականությունն ու վավերականությունը:
Աղջիկը գնդի վրա 1905 թ.
![Page 3: Պիկասո](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022082412/549a273bb479594d338b45f2/html5/thumbnails/3.jpg)
1900 թ-ին նա մեկնել է Փարիզ, ծանոթացել Անրի Թուլուզ-Լոտրեկի, Էդգար Դեգայի, Պոլ Սեզանի, Վինսենտ վան Գոգի ստեղծագործություններին, նաև արվեստի նորագույն ուղղություններին: 1904 թ-ից հաստատվել է Փարիզում: Նկարիչն իր առաջին (1900-ական թվականների սկիզբ) ուշագրավ գործերում վարդաոսկեգույնով, վարդամոխրագույնով և կապույտի ու կանաչի երանգներով պատկերել է միայնակ թշվառների, աղքատների, թափառաշրջիկ դերասաններ, Ժամադրություն,Աղքատ ծերունին և տղան,Աղջիկը գնդի վրա և այլ:
Ֆիգուրներ լողափին 1931 թ.
![Page 4: Պիկասո](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022082412/549a273bb479594d338b45f2/html5/thumbnails/4.jpg)
Ցավոք այս նկարի անունը մեզ հայտնի չէ
![Page 5: Պիկասո](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022082412/549a273bb479594d338b45f2/html5/thumbnails/5.jpg)
1930-ական թվականների լավագույն աշխատանքներից է Մինոտավրոմախիա նկարաշարը օֆորտ, որտեղ Մինոտավրոսի Ցլամարդ խորհրդանշական կերպարում մարմնավորել է լուսավորի ու բանականի մշտնջենական պայքարը խավարի դեմ: Պիկասսոն կտավներում այլաբանորեն պատկերել է բռնությունն ու մարդկային իրավունքների ոտնահարումը կապիտալի աշխարհում Լացող կինը», 1937 թ., Կատուն և թռչունը,1939 թ., և այլն:
Գեռնիկա 1938 թ.
![Page 6: Պիկասո](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022082412/549a273bb479594d338b45f2/html5/thumbnails/6.jpg)
1937 թ-ի ապրիլի 26-ին ֆաշիստական Կոնկոր ռմբակոծիչ ինքնաթիռները կործանել են բասկերի մայրաքաղաք Գեռնիկան, որի դեմ Պիկասսոն իր բողոքն արտահայտել է հանրահայտ Գեռնիկա կտավում 1938թ.:1940 թ-ին նկարչի համաձայնությամբ այն ժամանակավորապես հանձնվել է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանին, իսկ 1981 թ-ին տեղափոխվել է Իսպանիա:Երկրորդ համաշխարհային պատերազմի 1939–45 թթ. տարիներին Պիկասսոն Ֆրանսիայում մասնակցել է Դիմադրության շարժմանը:
![Page 7: Պիկասո](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022082412/549a273bb479594d338b45f2/html5/thumbnails/7.jpg)
1940-ական թվականների 2-րդ կեսից Պիկասսոն ստեղծագործել է նաև քանդակագործության Մարդն ու գառնուկը,1944 թ., Հղի կինը, 1950 թ.,և այլն, խեցեգործության Կենտավրոս, 1958 թ., դեկորատիվ ափսեներ, մարդակերպ սափորներ և այլն) ու գրաֆիկայի բնագավառներում: Հայտնի է Մարդկային կատակերգություն 1953–1954 թ. գծանկարների և վիմագրությունների շարքը:Ստեղծագործության վերջին շրջանում նկարիչը կրկին անդրադարձել է իր նախընտրած թեմաներին:Պիկասսոյի արվեստում մեծ տեղ են գրավում նաև կանանց դիմանկարները Օլգայի դիմանկարը,1923 թ.,Աղջիկը հայելու առջև,1932 թ.:
![Page 8: Պիկասո](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022082412/549a273bb479594d338b45f2/html5/thumbnails/8.jpg)
Նկարիչն ստեղծել է շուրջ 50 հզ. աշխատանք:Գործերից պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան, Նյու Յորքի ժամանակակից արվեստի, Մետրոպոլիտեն,Բալթիմորի գեղարվեստի,Փարիզի ժամանակակից արվեստի և այլն:Պիկասսոյի թանգարաններ են բացվել Բարսելոնում 1963 թ.,Փարիզում1985 թ.,Մալագայում 2003 թ.:1950 թ-ին նկարիչն ընտրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ:1950 թվականին Պիկասսոն արժանացել է Խաղաղության մրցանակին իր ժողովրդի կողմից:
![Page 9: Պիկասո](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022082412/549a273bb479594d338b45f2/html5/thumbnails/9.jpg)
Նյութը պատրաստեցԷրիկ Հարությունյանը
9-3 դասարան