grakanu
TRANSCRIPT
![Page 1: grakanu](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022012405/55a00e801a28abac398b4623/html5/thumbnails/1.jpg)
ՀովհաննեսԹումանյանԿենսագրություն
Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչֈ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքումֈ
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝Ստեփանավան) դպրոցումֈ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի ՆերսիսյանՃեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավթողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում էհամագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետֈ Լայն ճանաչում էձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուցհետոֈ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբըֈ Այդ ժամանակաշրջանում է, որԹումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրահիմնվող բանաստեղծֈ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում էնահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախողբերգական հակասություններովֈ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսիպոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։
![Page 2: grakanu](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022012405/55a00e801a28abac398b4623/html5/thumbnails/2.jpg)
Բանաստեղծություններ
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքումընկած է ժողովրդական բանահյուսությունըֈ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ«Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթըֈ
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրականխմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ուբանաստեղծներֈ
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպեսհասարակական գործիչֈ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանըֈ Ցարական կառավարությանկողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:
1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն էֈ Արդեն Հայքիխորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեինախագահ (1921-22)։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկանհասակում, Մոսկվայումֈ
![Page 3: grakanu](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022012405/55a00e801a28abac398b4623/html5/thumbnails/3.jpg)
Լոռեցի ՍաքոնԷն Լոռու ձորն է, ուր հանդիպակացԺայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթՀայացքով իրար նայում են հանդարտֈՆըրանց ոտքերում՝ գազազած գալի՝Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,Խելագար թըռչում քարերի գըլխով,Փըրփուր է թըքում անզուսպ երախով,Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,Ու գոռում գիժ-գիժ.― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․Մութ անձավներից, հազար ձևերով,Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներովԴևի հառաչքին արձագանք տալի,Ծաղրում են նըրա գոռոցն ահռելիՈւ կըրկնում են գիժ-գիժ․― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․Գիշերը լուսնի երկչոտ շողերըՀենց որ մըտնում են էն խավար ձորը՝Ալիքների հետ խաղում դողալով,Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝Ոգի է առնում ամեն բան էնտեղ,Շընչում է, ապրում և մութն և ահեղֈԷն տախտի վըրա աղոթում մի վանքֈԷն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,Նայում է ձորին մի հին խաչարձանֈ
![Page 4: grakanu](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022012405/55a00e801a28abac398b4623/html5/thumbnails/4.jpg)
![Page 5: grakanu](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022012405/55a00e801a28abac398b4623/html5/thumbnails/5.jpg)
![Page 6: grakanu](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022012405/55a00e801a28abac398b4623/html5/thumbnails/6.jpg)
![Page 7: grakanu](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022012405/55a00e801a28abac398b4623/html5/thumbnails/7.jpg)
![Page 8: grakanu](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022012405/55a00e801a28abac398b4623/html5/thumbnails/8.jpg)
![Page 9: grakanu](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022012405/55a00e801a28abac398b4623/html5/thumbnails/9.jpg)
![Page 10: grakanu](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022012405/55a00e801a28abac398b4623/html5/thumbnails/10.jpg)