համաստեղություններ

14
ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ

Upload: gayane-karagyozyan

Post on 25-Jun-2015

1.271 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: համաստեղություններ

Համաստեղություններ

Page 2: համաստեղություններ

Եթե գիշերը նայեք երկնքին, այնտեղ անպայման կտարբերեք հատկապես պայծառ աստղերի խմբեր, որոնք կազմում են որոշակի պատկերներ: Հազարամյակների ընթացքում մարդիկ այդ խմբերին տվել են անուններ: Այդ աստղերի առանձին խմբերը կոչվում են համաստեղություններ կամ, ինչպես անցյալում են ասել, աստեղատներ: Դրանց մի մասին անուններ տվել են հույները՝ 2000 տարի առաջ, ապա՝ նաև հնդիկ և արաբ աստղագետները: Հայկական լեռնաշխարհի բնակիչներն աստղային երկնքով հետաքրքրվել են վաղ անցյալում. այդ են վկայում համաստեղությունների՝ Հայաստանում հայտնաբերված ավելի քան 3 հազարամյակի վաղեմության բազմաթիվ ժայռապատկերներ: Պարզվել է, որ Սիսիանից 3 կմ հեռավորության վրա գտնվող Քարահունջի վերջերս բացահայտված  աստղադիտարանում, որտեղ դիտակները հատուկ անցքերով քարեր են, դիտարկումներ են արվել դեռևս 7–8 հզ. տարի առաջ:

Համաստեղություններ

Page 3: համաստեղություններ

Ներկայումս երկնակամարում ճանաչված է 88 համաստեղություն: Նրանց անուններ են տրվել երկնքում այս կամ այն աստղը հեշտությամբ գտնելու նպատակով: Երկրից դիտելիս թվում է, թե համաստեղության աստղերն իրար մոտ են գտնվում, սակայն իրականում նրանց միջև հսկայական տարածություններ կան: Կա միջազգային համաձայնություն, ըստ որի՝ աստղագետները պայմանավորվածություն ունեն համաստեղությունների թվացյալ սահմանների և նրանց պաշտոնական անվանումների վերաբերյալ: Հնում համաստեղություններին տալիս էին կենդանիների, օրինակ՝ Առյուծ (Leo), Կարապ (Cygnus), կամ հին հունական առասպելների հերոսների, օրինակ՝ Պերսևս (Perseus), Անդրոմեդա (Andromeda), անուններ: Վերջերս տրված անվանումներից են՝ Օկտանտ (Octans), Ժամացույց (Horologium) և այլն:

Page 4: համաստեղություններ

Արեգակի վառ լույսի պատճառով ցերեկն աստղերը չեն երևում: Սակայն եթե հնարավոր լիներ աստղերը դիտել ցերեկը, ապա մենք կտեսնեինք, թե ինչպես է Արեգակը դանդաղորեն «շարժվում» որոշակի աստղային խմբերի միջով, և նրա տեսանելի տարեկան երկնային ուղին՝ Խավարածիրը, ընկած է համաստեղությունների մի գոտու՝ Կենդանաշրջանի կամ Կենդանակերպի ներսում: Իրականում Արեգակը շարժվում է համաստեղությունների ֆոնի վրա, և մեծ հեռավորության պատճառով մեզ թվում է, թե շարժվում է Կենդանաշրջանի ներսում: Հին հույներն այդ գոտին բաժանել են 12 հավասար հատվածների, դրանք նշանակել Կենդանակերպի նշաններով և անվանել Ձկներ, Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ, Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս: Պատմականորեն Կենդանաշրջանի համաստեղությունների նշաններն ունեն գարնանային (Խոյ) ու աշնանային (Կշեռք) գիշերահավասարների կետերը և ամառային (Խեցգետին) ու ձմեռային (Այծեղջյուր) արևադարձերի կետերը, չնայած պրեցեսիայի հետևանքով դրանք այժմ տեղաշարժված են:

Կենդանաշրջան կամ Կենդանակերպ   

Page 5: համաստեղություններ

Գլխավոր համաստեղությունները զանազանելը հատկապես կարևոր է նավաստիների, օդաչուների, երկրաբանների և ճանապարհորդների համար, որովհետև գիշերն անծանոթ տեղանքում դա կօգնի կողմնորոշվելու և գտնելու ճիշտ ճանապարհը: Եթե մենք գտնվում ենք Հարավային կիսագնդում, ապա կարող ենք կողմնորոշվել Հարավային Խաչ համաստեղությունով: Այն ունի խաչի ձև և միշտ ցույց է տալիս հարավը. այսինքն՝ եթե մենք դեմքով կանգնենք դեպի այդ համաստեղությունը, ապա կնայենք հարավ, հետևաբար՝ մեզնից աջ կգտնվի արևմուտքը, ձախ՝ արևելքը, հետևում՝ հյուսիսը:Հյուսիսային կիսագնդում կարող ենք կողմնորոշվել Մեծ Արջի համաստեղության Բևեռային աստղով, որը միշտ ցույց է տալիս հյուսիսը, եթե դեպի այն կանգնած ենք դեմքով: Այս դեպքում մեզնից աջ կգտնվի արևելքը, ձախ՝ արևմուտքը, հետևում՝ հարավը:

Page 6: համաստեղություններ

Խոյը կենդանակերպի առաջին համաստեղությունն է: Արեգակը երկնքի այս մասում է հանգրվանում ապրիլի 17-ից մինչեւ մայիսի 13-ը: Նրա սիմվոլն է  (Յունիկոդ՝ ♈), որը պատկերում է խոյի կոտոշները: Խոյը 2-րդ դարում Պտղամեոսի նշած 48 համաստեղություններից մեկն է եղել, և ժամանակակից 88 համաստեղություններից մեկը:

Խոյ

Page 7: համաստեղություններ

Երկվորյակները կենդանակերպի համաստեղություններից է: Հունական դիցաբանությունում դա Կաստոր և Պոլիդեոկիս երկվորյակներին է պատկանում: Իր սիմվոլը  (Յունիկոդ՝ ♊) է: Դա գտնվում է Ցուլ համաստեղության արևելքում և Խեցգետին համաստեղության արևմուտքում, Կառավար և Լուսան համաստեղությունների հարավում և Միաեղջյուր և Փոքր Շուն համաստեղությունների հյուսիսում:

Երկվորյակներ (համաստեղություն)

Page 8: համաստեղություններ

Խեցգետինը կենդանակերպի տասներեք համաստեղություններից մեկն է: Իր սիմվոն է 20px (Յունիկոդ՝ ♋): Խեցգետինը փոքր է, և իր աստղերը նվաղ են: Դա գտնվում է Երկվորյակների  արևելքում, Առյուծի արևմուտքում, Լուսանի հարավում և Փոքր Շան և Հիդրայի հյուսիսում: Արեգակն այստեղ է ժամանում հուլիսի 19-ին եւ մեկնում օգոստոսի 9-ին:

Խեցգետին (համաստեղություն)

Page 9: համաստեղություններ

Առյուծը կենդանակերպի համաստեղություններից մեկն է: Նրա սիմվոլն է  (Յունիկոդում՝ ♌): Առյուծը Խեցգետին համաստեղության արևելքում և Կույս համաստեղության արևմուտքում է գտնվում:

Առյուծ (համաստեղություն)

Page 10: համաստեղություններ

Կույսը կենդանակերպի համաստեղություններից է: Իր սիմվոլը  (Յունիկոդ՝ ♍) է: Կույսը գտնվում է Առյուծ համաստեղության արևելքում և Կշեռք համաստեղության արևմուտքում, և երկնքի երկրորդ ամենամեծ համաստեղությունն է: Կարելի է նրան հեշտությամբ գտնել, իր ամենապայծառ աստղ՝ Սպիկայի օգնությամբ:

Կույս (համաստեղություն)

Page 11: համաստեղություններ

Կշեռքը հյուսիսային կիսագնդի համաստեղություններից է` Զոդիակի գոտու համաստեղություններից մեկը: Այն դիտելու ամենահաջող ամիսներից է մայիսը: Կշեռքը երկնքում գտնվող աստղերի մեջ իր չափերով 29-րդն է: Դրան սահմանակից համաստեղություններն են` Օձը,Կույսը, Կենտավրը, Գայլը, Կարիճը, Օձակիրը: Այս համաստեղության ամենավառ աստղերը թարգմանաբար անվանում են Հարավային ևՀյուսիսային Չանչեր: Նախկինում այս համաստեղությունը հանդիսացել է հարևան Կարիճ համաստեղության մի մասը: Այս համաստեղությունը գրեթե աննկատելի է և միայն դրա երկու աստղերը ` Զուբեն էլ Շեմալին և Զուբեն էլ Գենուբին ամենավառն են:

Կշեռք (համաստեղություն)

Page 12: համաստեղություններ

Աղեղնավորը կենդանակերպի համաստեղություններից է, որի սիմվոլը  (Յունիկոդ՝ ♐) է, մի ոճավորված աղեղ: Աղեղնավորը գտնվում էՕձակիր համաստեղության արևելքում և Այծեղջյուր համաստեղության արևմուտքում:

Աղեղնավոր (համաստեղություն)

Page 13: համաստեղություններ

Այծեղջյուրը կենդանակերպի համաստեղություններից է: Նրա սիմվոլն է  (Յունիկոդ #2651): Այծեղջյուրը 2-րդ դարում Պտղամեոսի նշած 48 համաստեղություններից է եղել, և ժամանակակից 88 համաստեղություններից է համարվում: Այս նշանը համապատասխանում է խավարման 270°-300°, հաշված գարնանային հասարակածից: Արևմտյան աստղագուշակով հաշվում են`արևը գտնվում է այդ նշանի տակ դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 20-ը, իսկ վեդայականով` հունվարի 15-ից մինչև փետրվարի 14-ը:

Այծեղջյուր

Page 14: համաստեղություններ

Վերջ Նյութը պատրաստեց 9-2 դասարանի աշկերտուհի Ղարագյոզյան Գայանեն